Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան
13
ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած» Սա «բեսպրեդել» է, Երևանի փողոցները հազարավոր մարդկանցով կհեղեղվեն. Սուրեն Սուրենյանց Լռեցնելու և հասարակությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է

Պետք է միասնաբար ձերբազատվենք ՔՊ-ի կառավարումից ու Գյումրիի համար զարգացման դուռ բացենք․ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյան (լուսանկար)

Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ թիմակիցներ

Գյումրին փոփոխությունների շեմին է։

Մենք պետք է միասնաբար ձերբազատվենք «Քաղաքացիական պայմանագրի» կառավարումից ու Գյումրիի համար զարգացման դուռ բացենք։

Ամիսներ առաջ ես նախաձեռնել էի Գյումրիի զարգացման ծրագրի վերաբերյալ քննարկումներ, որոնց արդյունքում ծնվեց մի փաստաթուղթ, որի համաձայն Գյումրիի երկարաժամկետ զարգացման համար պետք է կյանքի կոչել Ազատ տնտեսական գոտու ներդրման և մեր քաղաքում հարկային ռեժիմի առումով ազատ քաղաքի գաղափարը:

Ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին շատ է խոսվել, բայց ամեն ինչ մնացել է թղթի վրա: Պատճառն այն է, որ գյումրեցիները պահանջատեր չեն եղել այս հարցում: Մինչդեռ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Գյումրին աղետի գոտի հասկացությունից ձերբազատվի և դառնա զարգացման գոտի:

Պահանջատեր լինելու համար անհրաժեշտ էր գյումրեցիների մասնակցությունը և դրա լավագույն ձևը օրենքով սահմանված կարգով ստորագրահավաքի իրականացումն էր, և մենք այն նախաձեռնեցինք: Հայաստանի պատմության մեջ չի եղել դեպք, երբ համայնքի բնակիչները դառնան ուղերձի նախագծի հեղինակ: Գյումրին առաջինը կլինի այս առումով և օրինակ կծառայի մյուս համայնքների համար:

Այդ ուղերձով ավագանին պետք է հայտարարի, որ պահանջում է կյանքի կոչել ազատ տնտեսական գոտու և ազատ քաղաքի ծրագիրը, որը նախատեսված է 25 տարվա համար:

Համոզված եմ, որ եթե ժամանակը ներեր, ապա մենք ստորագրահավաքի ժամանակ 7.700-ի փոխարեն 77 հազարի աջակցությունն էլ կստանայինք: Ու քանի որ մեր ծրագրին միացել են մեծ թվով գյումրեցիներ, ես նաև նրանց անունից կարող եմ ծրագիրը ներկայացնել Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին՝ առաջադրվելով որպես քաղաքապետի թեկնածու:

Ես շնորհակալ եմ այն հազարավոր քաղաքացիներին, ովքեր բարձր լեգիտիմություն տվեցին այդ ծրագրին:

Հարգելի՛ գյումրեցիներ,

Գալիք ընտրություններին ակնկալում ենք ձեր աջակցությունը, որպեսզի փոխենք մեր քաղաքում տիրող իրավիճակը և կարողանանք հասնել հեռանկարային զարգացման ծրագրի իրագործմանը: Մեր հազարավոր հանդիպումների ժամանակ ես գույքագրել եմ այն խնդիրները, որոնց մասին իշխող ուժի չինովնիկներից շատերը նույնիսկ չգիտեն:

Շիրակի մարզն ու Գյումրին համարվում են սոցիալապես ամենախոցելի բնակավայրերից: Դա մենք գիտենք վիճակագրությունից: Բայց մի բան է վիճակագրությունը, մեկ այլ բան այն կոնկրետ ճակատագրերը, որոնց հանդիպել ենք ստորագրահավաքի ընթացքում: Սոցիալական քաղաքականության օպտիմալացման անվան տակ մարդկանց պարզապես թողել են բախտի քմահաճույքին, զրկել պետական աջակցության սոցիալական ծրագրերից: Դա հակամարդկային վերաբերմունք է:

Ինչ վերաբերում է ընտրություններին:

Բոլորդ էլ գիտեք, որ Գյումրիում ստվերային գործընթացների ու ճնշումների միջոցով «Քաղաքացիական պայմանագրի» կողմից տեղի է ունեցել իշխանազավթում: Արհամարհվել կամ ավելի ճիշտ՝ գողացվել է գյումրեցու քվեն: Հիմա էլ ընտրություններին ընդառաջ որդեգրել են «Ինչքան ուզեք, էնքան խփենք» տխրահռչակ գործելաոճը: Գյումրեցին մեկ անգամ արդեն մերժել է այդ գործելաոճի հեղինակներին: Համոզված եմ, որ հիմա էլ կմերժի այդ ամենը սեփականաշնորհողներին: Նաև կմերժի այն թեկնածուին, ով հայտարարում է, թե, իբր, մենք չենք կռվել ու դրա համար է Արցախը հանձնվել։ Դա դատապարտելի հայտարարություն է և պատասխանը ստանալու է գյումրեցու կողմից։

Գյումրիի մեր թիմը ընտրություններին մասնակցում է «Մայր Հայաստան» դաշինքով։ «Մայր Հայաստանով» առաջադրվելու մեր որոշումը շատ բնական է: Գաղափարական ու քաղաքական առումով դաշինքի մոտեցումները մեր թիմը կիսում է ամբողջությամբ։ Մենք մեր քաղաքական դիրքորոշումը թաքցնելու կամ ամաչելու ոչինչ չունենք։Բացի այդ՝ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ ես ունեմ երկար տարիների անձնական, ընտանեկան մտերմություն: Մենք փորձություններով լի համատեղ ճանապարհ ենք անցել և այդ ճանապարհը շարունակում ենք միասնաբար:

Նշեմ նաև , որ «Մայր Հայաստանը» Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու ծրագրի հեղինակն է։ Ու քանի որ հարցը համապետական նշանակություն ունի, հասկանալի է, թե ինչու ենք մենք համատեղ առաջ մղում այդ գաղափարը: Որպեսզի ամբողջական իշխանափոխության նպատակ ունեցող «Մայր Հայաստանը» հետագայում տեր կանգնի այդ գաղափարին և արձագանքի գյումրեցու պահանջներին։

Մեր քաղաքն ու գյումրեցիներն ունեն բոլոր հնարավորությունները մեր սիրելի Գյումրին դարձնելու Հայաստանի մշակութային ու բիզնես մայրաքաղաք: Դրա համար անհրաժեշտ է ծրագիր, թիմ, սրտացավություն և գյումրեցու ջիղ: Մենք այդ ամենն ունենք և ակնկալում ենք գյումրեցու քվեն:

Մենք անձնական վիրավորանքների դաշտ չենք մտնելու, բայց քաղաքական,գաղափարական ու գյումրեցու շահի պաշտպանության առումներով կլինենք կոշտ և անզիջում՝ «Քաղաքացիական պայմանագրի» և այդ ուժին կցված «Եվրաքվեի» դեմ պայքարում:Մնացածի մասով հետո շատ առիթներ կլինեն խոսելու:

Գյումրին պետք է կանգնի ամու՛ր։ Գյումրին պետք է խոսի բա՛րձր։

Գյումրին պետք է հաղթի վստա՛հ։

Պետք է փոխվի՛ մտածողությունը, ջարդվի՛ անտարբերությունը, ԵՎ պե՛տք է

հաղթի համառությունը։

Պետք է հույսը փոխարինվի վստահությամբ, խոսքը՝ գործով, սպասումը՝ իրականությամբ։

Գյումրին պետք է առաջ գնա։ Պետք է հավատա իր ուժին։ Պետք է բարձրացնի իր ձայնը։

Համախմբվելու, կառուցելու, պայքարելու ժամանակն է։ Գյումրին պետք է հաղթի։

Ես չեմ եկել խոստումներ տալու, ես եկել եմ գործ անելու։

Ես առաջադրվում եմ Գյումրու քաղաքապետի պաշտոնում, որովհետև հավատում եմ մեր քաղաքին, մեր մարդկանց, մեր ապագային։ Ես ունեմ կամք, վճռականություն, անսասան հավատ՝ մեր քաղաքը շենացնելու և կերտելու վաղվա հպարտությունը։

Ես վստահ եմ՝ գյումրեցին միասին պետք է հաղթի։Վստահ եմ՝ մենք միասին պետք է վերականգնենք մեր քաղաքի հզորությունը։

Այս պայքարը միայն իմը չէ, սա բոլորիս պայքարն է։ Ես վստահ եմ, որ միասին կարող ենք փոխել մեր քաղաքի ապագան, վերադարձնել Գյումրիին իր երբեմնի փառքը։ Հիմա է պահը գործելու, հիմա է պահը միասին առաջ գնալու։

Շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Եկեք միասին կառուցենք այն Գյումրին, որը բոլորս երազում ենք։

Բոլորիս մաղթում եմ կամք, վճռականություն և հաղթանակ:

Սիրելի՛ գյումրեցիներ,

Աջակցե՛ք ու միացե՛ք մեզ:

Միացե՛ք, որ փոխենք:

«Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>