Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

«Մայր Հայաստան» դաշինքի սկզբունքները Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունների վերաբերյալ

ՀՀ օրվա իշխանությունը տապալվել է ներքին ու արտաքին քաղաքական ոլորտներում, լեգիտիմ չէ և պետք է հեռացվի պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման համակարգերից:

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխության համար:

Ելնելով վերը նշվածից՝ «Մայր Հայաստան» դաշինքը, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊԿ) գաղափարական և արմատական ընդդիմախոս, ընտրություններին մասնակցում է հետևյալ սկզբուներով:

1. «Մայր Հայաստանը» Գյումրիի արտահերթ ընտրություններին մասնակցում է ՔՊԿ-ին իշխանազրկելու և քաղաքային նոր իշխանություն ձևավորելու նպատակով:

2. «Մայր Հայաստանը» գործընկերային հարաբերություններ կհաստատի այն կուսակցությունների կամ դաշինքների հետ, որոնք կհայտարարեն, որ բացառում են ՔՊԿ-ի հետ համագործակցության ցանկացած տարբերակ նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում: Այն քաղաքական միավորները, որոնք կփորձեն սպասարկել ՔՊԿ-ի արհեստական վերարտադրությանը, ստվերային ծառայություն մատուցելով, «Մայր Հայաստանի» հետ որևէ առնչություն չեն կարող ունենալ: Նրանք, ովքեր հստակ դիրքորոշում չեն հայտնի ՔՊԿ-ի վերաբերյալ, մեր կողմից կդիտարկվեն որպես ՔՊԿ-ի դրածոներ և կարժանանան համապատասխան վերաբերմունքի:

3. «Մայր Հայաստանը» Գյումրիում ձգտում է ամբողջական իշխանություն ձևավորելու քվեին, սակայն եթե ընտրության արդյունքները մեզ չտան ինքնուրույնաբար քաղաքային իշխանություն ձևավորելու հնարավորություն, ապա մեր դիրքորոշումն այն է, որ Գյումրիում գործադիր իշխանությունը պետք է ձևավորի այն ուժը, որն առավելագույն քվեներն է ստացել ընդդիմադիր դաշտում: Անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժի կամ ուժերի ավագանու անդամները պետք է քվեարկեն ընդդիմադիր դաշտում առավել ձայներ ստացած ուժի քաղաքապետի թեկնածուի օգտին՝ չհավակնելով որևէ գործադիր պաշտոնի: Այդ ուժերի միջև համագործակցությունը պետք է լինի ծրագրային ու գաղափարական տիրույթում, իսկ գործադիր իշխանության վերահսկողությունը պետք է իրականացվի ավագանու ինստիտուտի միջոցով:

4. ՔՊԿ-ին ընդդիմացող բոլոր ուժերը պետք է պարտավորվեն քարոզարշավի ընթացքում միմյանց չթիրախավորել և ընտրական գործընթացում հնարավոր կեղծիքների դեմ համագործակցաբար պայքարել, այդ թվում՝ ընտրատեղամասերում:

«Մայր Հայաստանը» կոչ է անում Գյումրիի ընտրություններին մասնակցող և ընդդիմադիր ներկայացող ուժերին նախքան ընտրությունների մեկնարկը հանդես գալ համանման սկզբունքների հայտարարությամբ կամ միանալ մեր հայտարարությանը:

«Մայր Հայաստան» դաշինք

01.03.2025թ.

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>