«Բարի գալուստ Իրական Ուկրաինա, Իրական Հայաստան, Իրական Ալամ Աշխարհ»,-Ստեփան Դանիելյան
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում յուրովի է անդրադարձել Թրամփի ու Զելենսկու հանդիպմանը, կամ ավելի ճիշտ՝ հանդիպման «միջադեպին»:
Քաղաքագետը գրել է. «Ուկրաինացիներին ներշնչել էին, որ կա ազատ աշխարհ ու կա ավտորիտար աշխարհ ու իրենք պատերազմում են հանուն "Ազատ Աշխարհի", հանուն վեհ արժեքների։
"Ազատ Աշխարհն" էլ իրենց օգնելու է, իրենցով հպարտանում է ու իրենց պարտական է. զոհվում են ուկրաինացիները, վճարում է "Ազատ Աշխարհը"։
Ուկրաինացիները դառն իրականությանն առերեսվեցին Սպիտակ Տանը. կան շահեր, կան գործարքներ, մնացածը հեքիաթ է։
Թրամպի փոխարեն Դոն Կորլեոնեն նույն բառապաշարով ու նույն տրամաբանությամբ կխոսեր ուկրաինական (հայկական) կլոունի հետ։
Բարի գալուստ Իրական Ուկրաինա, Իրական Հայաստան, Իրական Ալամ Աշխարհ»։