Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին
28
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն

Ինչո՞ւ են ազատ արձակել «Չաղ Ռուստամին»․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր մեր երկրում 4 ակցիա տեղի ունեցավ։ Մեկը Ծիծեռնակաբերդում էր՝ ի հիշատակ Արցախյան շարժման օրերին Խորհրդային Ադրբեջանում ջարդերի՝ ցեղասպանության զոհերի։ Մյուս երեք ակցիաները կառավարության, ԱԳՆ, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ էին։ Պահանջում էին հետ բերել Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին։ Ինչպե՞ս արձագանքեց իշխանությունը․ ԱԳՆ շենքը, կառավարության շենքը շատ արագ շրջափակվեց ոստիկաններով։ Ոչ մեկը ներս մտնելու ցանկություն չուներ, Նիկոլի աթոռը չէին ուզում, պահանջում էին որպես պետության գլուխ մի բան անել։ Նիկոլը անմիջապես վախեցավ աթոռը կորցնել ու բերեց ոստիկաններին։ Հետո սկսեց ֆեյսբուքում գրել, թե ՀՆԱ-ն աճել է 5,9 տոկոսով, Հայաստանում աշխատանք ունի 760 հազար մարդ ու նման բաներ։ Արեց վիճակագրական ծառայության պետի գործը։ Երեկ գրել էր, թե՝ եթե ուզում եք «իրական Հայաստանի» գաղափարը քննարկել, 20-30 հոգանոց խմբերով եկեք կառավարություն, քննարկենք։ Բայց եթե 70 հոգանոց ու ավելի խումբ լինի, ես կգամ, դուք իզուր մի եկեք։ Այսօր մի 300 հոգանոց խմբով եկել էին, բա իջնեիր քննարկեիր, թե ինչու են մինչև հիմա էդ քո ասած «իրական Հայաստանի» 23 քաղաքացի Բաքվի բանտերում։ Էս նեղ մաջալին, երբ մեր ուշքումիտքը Բաքվում մեր հայրենակիցների հետ կատարվողն է, իշխանությունը զբաղված է աթոռ պահելով, Գյումրու ընտրություններով։ Մատը մատին չի խփում, որ Բաքվի բանտերից ազատ արձակվեն մեր գերիները,  բայց բայց ամեն ինչ անում է, որ ՀՀ բանտից ազատ արձակվի սպանության համար կալանավորվածը։ Ալիևին չի զանգում իր էն օպերատիվ կապով, որ խնդրի թողնեն գերիներին, բայց երևի Մասիս Մելքոնյանին է զանգում, որ բաց թողնի կալանավորին, որն իրեն պետք է։ Նա էր, ասել, չէ՞, կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի։

Ի՞նչ տեղի ունեցավ երեկ։ Կալանքից ազատ արձակվեց «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռուստամ Ստեփանյանը, որը կալանավորված է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի սպանության կազմակերպման մեղադրանքով։ Ի դեպ, այդ սպանության օրը երբեմն հիշում եմ մեր ոստիկանությանն անդրադառնալիս։ Նախորդ տարվա հունիսի 11-ը Սրբազան պայքարի թեժ օրերից էր։ Քաղաքացիները, որոնք մտահոգ էին մեր պետության ճակատագրով, պահանջում էին Տավուշից հողեր չհանձնել Ադրբեջանին։ Հունիսի 11-ի ակցիաների ժամանակ եղավ քաշքշուկ ոստիկանության հետ։ Հաջորդ օրը հայտնի նռնականետման արարողությունն էր ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհանիիսյանի կատարամբ։ Խաղաղ ակցիայի մասնակիցները հավաքվել էին ԱԺ դիմաց ու նախագահականի մոտ, տեղի ունեցավ քաշքշուկ, բազմաթիվ ոստիկաններ էին լցված էդ տարածքում, քաղաքի ուրիշ հատվածում ոստիկան չէր մնացել։ Քաշքշուկ եղավ, ցուցարարներ բերման ենթարկվեցին։  Արդեն 11-անց էր երեկոյան տուն գնալիս տեսնեմ մարդիկ են հավաքված րդեն Աջափնյակում ու էն բանից, որ ընդամենը մեկ-երկու ոստիկան էր, հասկացա, որ ընդդիմության հետ կապ չուներ, թե չէ՝ մի գունդ ոստիկան կլիներ։ Պարզվեց՝ հենց այս սպանությունն էր տեղի ունեցել։ Ամառվա շոգին էդ ժամին մարդիկ զբոսնում են, հենց հանգիստը վայելող մարդկանց չքի առաջ, նրանց կյանքը վտագելով, տեղի էր ունեցել սպանությունը, իսկ ոստիկանները զբաղված էին ակցիա ցրելով։ Մեկ ամիս անց սպանության կազմակերպման մեղադրանքով կալանավորվեց Ռուստամ Ստեփանյանը։ Հենց այդ ժամանակ էլ լուրեր էին տարածվում, որ ԱԺ Քպ-ական մականունավոր պատգամավորի հետ կապ ունի կալանավորվածը։ Ու Մասիս Մելքոնյանը նրան ազատ արձակեց։ Չգիտեմ՝ այդ կապերի շրջանակներում է, թե ոչ։ Ամեն դեպքում, Մասիս Մելքոնյանը հայտնի է որպես իշխանության քմահաճույքները բավարարող դատավոր։

Չեմ ուզում խորանալ հիմքերի մեջ՝ ազատ արձակումը որքանով էր օրինական կամ ոչ, իրավաբան չեմ։ Բայց տեղի ունեցածը Սրբուհի Գալյանի, Աննա Վարդապետյանի, Գրիգոր Մինասյանի, Կարեն Անդրեասյանի, Նիկոլ Փաշինյանի «բարեփոխած» դատական համակարգի թշվառության ևս մեկ ապացույց էր։ Ո՞վ է դատավոր Մասիս Մելքոնյանը, որն ազատ է արձակել սպանության կազմակերպման մեջ մեղադրվողին․ Նիկոլ Փաշինյանի կալիցիոն գործընկեր Արամ Զավենի Սարգսյանի կուսակցության անդամ կամ նախկին անդամ է։ Սա այն դատավորն է, որ բողոքի ակցիայի մասնակցելու համար կալանավորել է Լևոն Քոչարյանին, այն դեպքում, երբ նրա նկատամբ բռնություն էին կիրառել կարմիր բերետավորները ու գտնվում էր հիվանդանոցում։ Ոչ մի բերետավոր հիվանդանոցում չէր, Լևոն Քոչարյանը բուժօգնություն էր ստանում, ինչը հենց վկայություն էր, որ բերետներն են կիրառել բռնություն․ բայց Մասիսը կալանավորեց Լևոն Քոչարյանին, որովհետև Նիկոլն ասել էր՝ կա՞ տենց մի դստավոր, որ իմ ասածը չանի։

Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, որ կալանքի տարավ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանին, էլի նրա համար, որ ընդդիմադիր է, իսկ ինքը՝ դատավորը, կոալիցիա ՔՊ-ի հետ։ Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, որ կալանքի էր տարել 44-օրյա պատերազմի նահատակ հերոս Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին, իսկ ամիսներ անց ազատ արձակելուց հետո արգելել այցելել որդու շիրիմին՝ Եռաբլուր։ Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, որը Արցախից բռնագաղթից հետո կալանքի տարավ Ստեփանակերտ քաղաքապետ Դավիթ Սարգսյանին, որպեսզի չկարողանա ակցիաների ժամանակ արցախցիներին մոբիլիզացնել։ Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, որը կալանքի տարավ ազգային հերոս Տիրան Խաչատրյանին՝ անզգուշությամբ կատարված ինչ-որ արարքի համար։ Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, կալանքի տարավ Կիրանց գյուղից տարածքների հանձնման դեմ ակտիվ պայքարող գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին։ Գիտե՞ք ինչի համար․ Կիրացում ակցիայի ժամանակ ոտքով հարվածել էր իրենց վրա քշած, ակցիա անողներին հարվածող երկրապահների մեքենային։ Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, որը  ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձին, որին քրեական օրենսգիրքն արգելում է ազատազրկել, դատապարտել էր այդ նմանատիպ արարքի համար առավելագույն ազատազրկման։ Ու նույն դատավորը, որը ոչ մեծ ծանրության հոդվածով կալանավորին դատում է, անզգուշություն գործած գեներալին կալանավորում է, դատարանի դահլիճից ազատ է արձակում նրան, ով մեղադրվում է սպանության կազմակերպման մեջ։ Ըստ երևույթին, ազատ է արձակել Արամ Զավենի Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի կալիցիոն հուշագրի շրջանակներում։

Ինչո՞ւ է ազատ արձակել, կհետաքրքրի ձեզ։ Ինչո՞ւ է Նիկոլին, որը օրենք է ընդունել քրեական ենթամշակույթի դեմ, պետք, որ ազատության մեջ հայտնվի քրեական ենթամշակույթի կրող։ Ժողովուրդ ջան, ասեմ, որ Մասիս Մելքոնյանն այն դատավորն է, որը էս կարգի բաները ինքնուրույն չի անի, ինչպես որ ինքնուրույն չի որոշում ընդդիմադիրների կալանավորումները։ Սա էն դատավորն է, որին անգամ Վահագն Խաչատույանն էր հրաժարվել դատավոր նշանակել, որովհետև անցնում է աղմկահարույց գործով, հայտնի ու սիրված դերասանուհիներից մեկը մեղադրում է նրան իր գումարները գողանալու մեջ։ Բայց դարձավ դատավոր, ըստ երևույթին՝ հենց էն պայմանով, որ Նիկոլն ինչ ուզենա՝ անի։ Ու անում է։

Եվ ուրեմն, ինչո՞ւ է Նիկոլին պետք, որ ազատության մեջ լինի քրեական տարրը, որը մեղադրվում է ծանր գործով։

Ինչպես ասում են՝ մենք մերոնցով խոսում ենք, եկեք վերլուծենք։ 2018 թվականի ընտրություններում, Նիկոլ Փաշինյանը կրիմինալի կարիքը չուներ, չխառնեց ընտրություններին, ընդհակառակը, օրենք ընդունեց քրեական ենթամշակույթի դեմ։ 2021 թվականին, արդեն, երբ հանձենլ էր մեր հայրենիքի մի մասը ու կասկածներ ուներ, թե էդ ցածր հեղինակությամբ կարող է ընտրվել, սկսեց համագործակցել կրիմինալի հետ։ Օդում կախված տեղեկություններ կան այն մասին, թե ինչպես էին ՔՊ-ի հայտնի մականունավորները հանդիպում քրեական տարրերին ու առաջարկում աշխատել ՔՊ-ի, Նիկոլի համար ու նրանց վրա դրված քրեական գործերը կարճվում էին, պատժաչափը կրճատվում էր, բանտային ռեժիմը փոխվում էր։ 2020 թվականից հետո բոլոր ընտրություններին, ըստ նույն տեղեկությունների, խառնել են քրեական տարրերին։ Թալինի ընտրությունները հիշո՞ւմ եք, պարտվեց ՔՊ-ական Տավրոսը, հետո ասումե ն՝ կրիմինալը խառնեցին, նոր ընտրություն եղավ, Տավրոսը ընտրվեց։ Վեդիում պարտվեց կոկորդիլոսագետը, հետո ասում են՝ կրիմինալ խառնեցին, հաղթած թեկնածուն ծեծվեց, նոր ընտրություն եղավ, հաղթեց կոկորդիլոսագետը։ 2023 թվականի Երևանի ավագանու ընտրություների ժամանակ ևս խառնեցին կրիմինալին, բայց այս անգամ քիչ ազդեց, որովհետև Ավինյանը պարտվեց, ու հետո անասնագողության շնորհիվ դարձավ Երևանի քաղաքապետ։

Հիմա տեղի են ունենալու ընտրություններ Գյումրիում։ Տարբեր հաշվարկներ կան, որոնց համաձայն՝ ընտրություններում մասնակցող մինչև 10 թեկնածուից ՔՊ-ի այսպես կոչված «Մեր Սարիկը» ոտքին է գցել ու 4-5-րդ տեղերում է։ Ու չի բացառվում, որ այս քրեական ենթամշակույթին ազատ են արձակել հենց Գյումրու ընտրությունների համար։ Կգնաս, ոնց ուզում ես կանես, որ Սարիկը ընտրվի․ եթե չընտրվեց, նայի հա, դատախազությունը բողոքարկում է ազատ արձակման որոշումը, վերաքննիչը նորից կկալանավորի․ եթե ընտրվեց, կմնաս ազատության մեջ։ Բայց գործերը իրականում դժվար են, որովհետև Սարիկ Մինասյանը հենց առաջին հանդիպման օրը իրեն պահեց Ալենի մոր և Ավինյանի հոր պես, այսինքն՝ ՔՊ-ի առանց այն էլ զրոյական հեղինակությունը մինուս տարավ՝ պատերազմի բոոր մասակիցներին վիրավորելով։

Որքա՞ն են աճել հանցագործությունները Նիկոլ Փաշինյանի օրոք․ կրկնակի․ 20 հազարից դարձել են 40 հազար։ Թե ինչու, հարցի պատասխանը տվել է Մասիս Մելքոնյանը, ամենայն հավանականությամբ նրան զանգած Նիկոլ Փաշինյանը։ Մի երկրում, որտեղ ծանր հանցագործությունների մեջ կասկածվողներն ազատ են արձակվում, իրավազանցություն արածներն ուղարկվում են բանտ, ազդակ է, որ սրանից հետո ոչ մի թեթև հանցանք, ուզում եք չպատժվել՝ միանգամից սպանություն։ Ի դեպ, 2022-ին մեր երկրում գրանցվել է 542 սպանություն, 2023-ին՝ 1187։

Կարճ ասած՝ ՔՊ-ն ընդունել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենք ու զարգացրել է քրեական ենթամշակույթը։ Ժողովուրդ սրանք ինչի դեմ են խոսել, դա են արել՝ խոսել են կոռուպցիայի դեմ, զարգացրել են կոռուպցիան, խոսել են կազինոների դեմ, զարգացրել են ղումարբազությունը, խոսել են Ադրբեջանի հետ փոխզիջան դեմ, հանձնել են Արցախը, սրանք ինչի դեմ խոսել են, զարգացրել են։ Իսկ ինչին կողմ են խոսել, դարձյալ արել են հակառակը»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>