Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Ո՞վ թույլ չի տալիս գերիներին բերել․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ, հիշում եք, Նիկոլն ասում էր` Բաքվում գտնվող մեր գերիները մեկ-երկու ամիս էլ կսպասեն, մեզ կներեն։ Ասում էինք` էս ի?նչ ես խոսում, հլը 2 ամիս էլ պետք է տանջանքների ենթարկվե՞ն, գժվել ե՞ք։ Անցել է շուրջ 4 տարի։ 2022 թվականին, «Դիմադրության» շարժման ժամանակ, Նիկոլենք մարդկանց, այդ թվում գերիների հարազատներին վարժեցնում էին, որ գնան ընդդիմադիրների ճամփեքը փակեն, քաշքշուկ հրահրեն, թե՝ որ դուք պայքարում եք, դրա համար էլ չի կարողանում խեղճ հարիֆը գերիներին բերել։ 3 տարի էլ դրանից է անցել։ Այս պահին ունենք պաշտոնապես 23, ոչ պաշտոնապես՝ 100-ից ավելի գերի՝ ներառյալ Արցախի ռազմաքաաքական ղեկավարությունը։ Պատերազմից ավելի քան 4 տարի անց, այլևս հասկանալի է, կարծում եմ, բոլորին, որ գերիներին բերելու գլխավոր խոչընդոտը հենց նույն «խեղճ հարիֆն» է, նա, ով ի պաշտոնե պարտավորություն ունի նրանց բերելու։ Գերիներին Ադրբեջանը բաց չի թողնում Նիկոլ Փաշինյանի պատճառով, այո հենց այդ պատճառով՝ խի՞ տա` որ, ուզո՞ւմ ա ինչի․ ոչ․ բա խի՞ տա, հենա լավ ա էլի, իր ընտրազանգվածին շոու ա, ցույց ա տալիս։

Իսկ Հայաստանում բոլորը կարող են ցավալ գերիների համար, կարող են գրառումներ անել, կոչեր հնչեցնել, բայց մեկը, որը պաշտոնապես կարող է բանակցել, դիմել, պահանջել ու ստանալ, իշխանությունն է, ունի էդ մանդատը, ունի էդ լծակը։ Նա ո՛չ դիմում է, ո՛չ պահանջում է, ոչ էլ անգամ ցավ ու ափսոսանք է հայտնում։ Նրանք ցավ չեն ապրի, եթե անգամ ազգի կեսը լինի գերության մեջ։ Գիտե՞ք ինչու եմ սա ասում, որովհետև Բաքվին զուգահեռ էլ Հայաստանում են դատական նիստեր։ Երբ Հայաստանի իշխանությունը ոչինչ չի անում, որևէ երկրից մի պահանջեք, անօգուտ է։ Նիկոլ Փաշինյանն այցելում է Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա ու ամենուր ինչ-որ պլակատ է պարզում խաղաղության խաչմերուկի վերաբերյալ։ Բայց նրա հրատապ գործն է պլակատ պարզել գերիների լուսանկարներով, նրանց պատկերով շապիկներով պետք է գնա գործուղումներին։ 10 տարի նախագահ են եղել Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, սաղ կյանքը մեր երկրի անվտանգության համար է ծառայել Դավիթ Մանուկյանը, էսօր Բաքվում գերության մեջ են ու նույն երկիրը, որի համար իրենց ծառայել են, մոռացել է նրանց։ Զեկույց հրապարակվեց, որ Վիգեն Էուլջեքջյանը, ով գերի է ընկել 2020թ․ նոյեմբերի 10-ին, Շուշիում ու դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, Ադրբեջանի ամենավատ բանտում է գտնվում։ Զինվոր չէ, քաղաքացիական անձ է, որը լինելով Սփյուռքահայ, հայրենիքի նկատմամբ սիրուց դրդված՝ տեղափոխվել էր Շուշիում ապրելու, ու երբ Շուշին հանձնեցիր, վեշերն էր հավաքում, որ դուրս գար, գերի ընկավ։ Հայաստանի ՔՊ-ական իշխանության անտարբերության պատճառով է նա տանջանքների ենթարկվում։

Ամոթ ու մեծ ցավ ենք զգում՝ տեսնելով Ռուբեն Վարդանյանի վիճակը, որն ամբողջությամբ երևում է լուսանկարներից, ահազանգում են, որ նրա վիճակը դատական շինծու նիստի ժամանակ պարբերաբար վատանում է, նիստն ընդմիջվում է, շուրջ 10 օր հացադուլի մեջ է, նրա կյանքին վտանգ է սպառնում։ Էսօր Հայաստանում կառավարության նիստ է, Նիկոլը խոսում է հարկերը բարձրացնելու կարևորության մասին, շինհրապարակների մասին, գլուխ է գովում թե տեսեք, աշխատավարձերի միջին չափը ինչքան է ու ոչ մի խոսք Բաքվում կատարվողից։ Այսօրվա նիստում կառավարությունը հավանության արժանացրեց 2021-26 թվականների ծրագրի՝ 2024թ․ կատարողականը։ Ինչի՞ն ես հավանություն տվել, էդ ծրագիրը չէ՞, որ տապալել եք։ Դրա մեջ գրել ես գերիների շուտափույթ վերադարձի մասին, չես կատարել, էդ ծրագրում գրել ես Արցախի ինքնորոշման մասին, չես կատարել, էդ ծրագրում գրել ես Արցախը վերականգնելու, զարգացնելու մասին, չես կատարել․ բա էդ ի՞նչ կատարողական եք հաստատում, չեմ հասկանում։

Ասում եք՝ խաղաղության պայմանագիրը կլուծի գերիների հարցը, բայց նրանց մասին տող անգամ չկա։ Կրկնում եմ, Հայաստանի այս իշխանությունը միայն խափանում է գերիներին բերելուն։ Հիշո՞ւմ եք, Բաքվում 2024թ․ նոյեմբերի 11-22-ը կայացավ ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի» մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը՝ COP29-ը։ Տասնյակ հազարավոր մասնակիցներ կային տարբեր երկրներից։ Այդ ժամանակ շատ էր խոսվում, որ հնարավոր է գերիներին բաց թողնի Ադրբեջանը։ Ի՞նչ տեղի ունեցավ։ Տարբեր երկրներ կոչ արեցին, պահանջեցին ազատ արձակել գերիներին․ Եվրոպական խորհրդարանը 453 «կողմ» ձայնով Բաքվին կոչ արեց ազատ արձակել հայ գերիներին։ Իտալիայի խորհրդարանականները կոչով դիմեցին, Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահն ու նախկին նախագահները և  45 պատգամավոր կոչ արեցին, Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը բանաձև ընդունեց, Բելգիայի Դաշնային, Ֆլանդրիայի, Վալոնիայի և Բրյուսելի խորհրդարանների անդամները դիմեցին Ադրբեջանի կառավարությանը ու իրենց կառավարությանն էլ պահանջեցին հենց գնան Բաքու այդ համաժողովին, բարձրացեն հարցը, ԵԽԽՎ-ն Ադրբեջանին կոչ արեց ազատել Արցախի ղեկավարությանը և մյուս ռազմագերիներին, ԱՄՆ կոնգրեսականները պետքարտուղարին կոչ արեցին․ իսկ ի՞նչ արեց Հայաստանը։ Մեր երկրի խորհրդարանում ընդդիմությունը բանաձև ներկայացրեց՝ կոչ անելով ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս բոլոր հայ գերիներին, ովքեր անօրինական կերպով պահվում են Բաքվում․ դա նոյեմբերի 12-ն էր։ ՔՊ-ն տապալեց բանաձևի քվեարկությունը։ Այսինքն էն պահին, երբ բոլոր երկրները կոչ էին անում ազատ արձակել, Հայաստանի իշխանությունը տապալեց՝ իր այդ քալով ասելով, որ գերիների ճակատագիրը մեզ չի հետաքրքրում։ Ու երևի հենց այդ պատճառով էլ Բաքվում բացարձակ խոսք չգնաց հայ գերիների մասին։

Հայաստանի այս քայլը շատ լավ գնահատեց Ադրբեջանը, ու այդ երկրի դատախազությունը դիմեց Հայաստանի իրենց գործընկերներին՝ համագործակցելու մասով։ Ու համագործակցում են՝ Բաքվում էլ է շինծու դատ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, Հայաստանում էլ։

Կրկնում եմ՝ ընդդիմությունը, Սփյուռքը, իրավապաշտպանները, տարբեր պետությունների ներկայացուցիչները կարող են կոչեր անել, անհանգստանալ, դիմումներ ներկայացնել, բայց ռեալ քայլեր պետք է անի պետությունը․ իսկ մեր պետությունը թքած ունի։ 2024թ․ օգոստոսին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Նորվեգիայի և Թուրքիայի ջանքերով ՌԴ նախագահի ներմանն արժանացան և փոխանակվեցին 16 բանտարկյալներ։ Ռուսաստանը անգամ սպանության համար դատապարտվածի կարողացավ հետ բերել։ Աշխատանքը էդ ա։ Բա դու ուզում ես եվրամիություն մտնել, էդ 27 անդամ երկրների հետ աշխատանք տար, ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության թուղթ ես ստորագրել, աշխատանք տար, Ռուսաստանի հետ աշխատանք տար, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ես ստորագրում, աշխատանք տար․ ինչո՞վ ես զբաղված առհասարակ, ոչինչ չես անում։ Կրկնում եմ, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Լեհաստանը, Սլովենիան և այլ երկրներ բանակցել են, փոխանակվել են, քաղհասարակությունը չի բանակցել, ընդդիմությունը չի բանակցել, պետությունն է բանակցել, նրա անելիքն է։ Քո անելիքն էլ մեր գերիներին հետ բերելն է։ Բելառուսում հայի են բռնում, սպառնում են Ադրբեջանին հանձնել, կառավարությունը չկա, մեռել է, գործարարն է հարց լուծում, անձնական կապերով։ Որովհետև սրանք ոչ մի պետության ղեկավարի հետ չունեն անձնական հարաբերություն, ոչ մի պետության հետ չունեն լավ հարաբերություն, որ հարց լուծեն։

Կարճ ասած՝ երբ դու՝ պետությունդ, քո քաղաքացիների համար մատդ մատին չես խփում, այլ պետությունից պահանջելու իրավունք չունես։ Երբ դու թույլ ես տալիս քո երկրի տարածքը օկուպացնեն, այլ պետությունից պահանջելու բան չունես։ Երբ դու քո ժողովրդի նկատմամբ ցեղասպանության հարցը օրակարգից հանում ես, ուրիշից չես կարող պահանջել, որ ճանաչի։ Ու էսքանից հետո հարց եմ տալիս՝ սա արդյո՞ք Հայաստանի Հանրապետության հայ կառավարություն է, սա արդյո՞ք Հայաստանի ու հայ ժողովրդի շահերին ծառայող կառավարություն է։ Վստահաբար ու փաստացի՝ ոչ։ Մենք բոլորս ենք գեր էս խմբակի ձեռքին, իսկ ՔՊ-ն և Նիկոլը՝ Ալիևի ձեռքին։ Ու իրենց իշխանությունը պահելու խաթր մենք ու մեր երկիրը վարի է գնում, մեր քաղաքացիներն էլ վարի են գնում թշնամու բանտերում։

Հայ ժողովրդին ծառայող կառավարությունը չէր կարող նման բան թույլ տալ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>