Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Ինչու՞ էին եվրոպացիք Հայաստանին ծաղրում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «ՔՊ-ական պաշտոնյաների ասած ու արած ոչ մի բանի վրա ես սովորել եմ չզարմանալ։ Գործի բերումով՝ կարծես գիտեմ նրանցից յուրաքանչյուրի մտավոր կարողությունները։ Եղել են գործիչներ, որոնց՝ ՔՊ մտնելուց զարմացել եմ, բայց արդեն որպես ՔՊ-ական նրանց գործունեությունից չեմ զարմացել, որովհետև եթե մտել են ՔՊ, հատկապես պատերազմից հետո, պաշտոն են վերցրել, կարծում եմ նման մարդիկ ամեն ինչի ընդունակ են։ Ես զարմանում եմ, սակայն, երբ չեն դադարում մարդկանց հիմարի տեղ դնելը։ Անգամ դժվարանում եմ ասել՝ մարդկա՞նց են հիմարի տեղ դնում, թե՞ իրենց։

Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրություն է գրում, եթե հասցնի՝ հանրաքվե կանի։ Ցանկացած մեկին որ հարցնես ինչու են նոր սահմանադրություն ուզում ընդունել, կպատասխանի՝ որովհետև Ալիևն է պահանջել։ Ընդ որում, ոչ միայն պահանջել է, այլև կոնկրետ նշել է, թե ինչը պետք է դուրս գա գործող սահմանադրությունից՝ սկսած անկախության հռչակագրից։ Նիկոլենք համաձայնել են։ Իհարկե՝ սկզբում ասել են՝ դա մեր ներքին գործն է, հետո ասել են՝ դա Ալիևի պահանջով չենք փոխում, մենք մեկ է՝ պետք է փոխեինք, հետո եղավ ՔՊ-ական պաշտոնյա, որ ասաց՝ եթե դա կբերի խաղաղության, կողմ եմ, թեկուզ Ալիևի պահանջով։ 2024թ․ փետրվարին Ալիևը եույթով պահանջել է փոխել սահմանադրությունը ու ամենամսյա կտրվածքով պահանջը թարմացրել է, նույն տարվա հուլիսից Փաշինյանը խոսում է նոր սահմանադրության մասին։ Հիմա մի ՔՊ-ականի՝ Արման Եղոյան անուն ազգանունով, որը պատգամավոր է, հարցնում են Ադրբեջանի այդ պահանջի մասին, պատասխանում է՝ Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանադրությունը փոխելու պահանջը համարում եմ սահմանադրական բարեփոխումները խոչընդոտելու փորձ։ Հայաստանը սահմանադրություն է փոխում Բաքվի պահանջով, ու ՔՊ-ականն ասում է՝ Բաքուն փորձում է  խոչընդոտել սամանադրության փոփոխությանը։

Այս մարդիկ ամեն ինչ անում են Ադրբեջանի ևս մեկ պահանջ կատարելու համար ու հիմա իրենց խելքով ուզում են տպավորություն ստեղծել, թե դա իբր անում են Ալիևին ինադու։ Ալիևի պահանջը կատարում են Ալիևի ինադու։ Էդպես է ստացվում։ Խաբար չէինք։ Նիկոլը ինչոր բան ա ուզում անի, չէ Պուտինի չէ, հայ ժողովրդի էլ չէ, իրեն ձայն տված հարիֆների էլ չէ, Ալիևի ինադու։ Ոնցոր անեկդոտ լինի չէ։ Ուրեմն, Նիկոլը, մի օր Ալիևի ինդու․․․ չէ՞, արդեն խնդալու է։

Մի հատ ֆայլ ունեմ, ձեզ պատմել եմ, անունը կոչվում է «բլթ», այնտեղ հավաքում եմ բոլոր մտքերը, որոնք կարծում եմ՝ հիմարություն են։ Եղոյանի այս ասածը ավելացնում էի այդ բաժնում, մեկ էլ թերթեցի ու հիշեցի, որ 85 էջ ՔՊ-ականների մտքի նմանատիպ գոհարներն են։ Վերջինը Փաշինյանի ասածն է, թե եթե ձեր տան գույքահարկը թանկացել է, ուրախացեք, որովհետև ձեր տան գինն է բարձրացել։

Երեկվա մյուս իրադարձությունը ևս զավեշտի ժանրից էր։ Մի Արման Եղոյան էլ դահլիճում էր կատարվում․ Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ նիստն էր, որին մասնակցում էին եվրոպական տարբեր մայրաքաղաքներից պաշտոնյաները ու Հայաստանից պատգամավորներ: Ամբողջ նիստի ժամանակ, իմ տպավորությամբ, ծաղրում էին Հայաստանին։ Հայաստանը սարքել էին մի քանի ամուսին ունեցող անհավատարիմ կին։ Էն մի եվրոպացի պատգամավորն ասում էր՝ չենք կարող խոստանալ, որ ձեզ հետ կամուսնանանք առանց ժամադրությունների։ Ըստ երևույթին, ասում էր, թե էնպես չէ, որ դիմում գրեցիք ու կմտնեք Եվրամիություն, դեռ էնքան բաներ պետք է անենք, քանի ժամադրություն կա։  Էն մյուս եվրոպացին Հայաստանի արտգործնախարարի տեղակալին հարցնում է՝ «ՌԴ-ի հետ ձեր «ամուսնությունը» սիրո՞ վրա է հիմնված»։ Հարցնում են՝ «Ո՞րն է ձեր «ամուսնության» կարգավիճակը Ռուսաստանի հետ: Դուք արդեն ամուսնացած կնոջ եք մոտեցել, այսինքն՝ մենք ԵԱՏՄ-ի հետ ամուսիններ ենք։ Ասում են առանց բաժանման չեք կարող նոր ամուսնություն գրանցել: Այսիքն՝ ԵԱՏՄ-ից քանի դուրս չեք եկել, ոչ մի ԵՄ։ Ստացա տպավորություն, թե իրենց համար Հայաստանը անհավատարիմ կին է, որը ձեռքից ձեռք է անցնում, ինչ-որ շահի համար։ Ու ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, որը իր ոլորտից ինչ հարց տալիս են, սովորաբար նորմալ չի պատասխանում, էս ծաղրին կոպիտ արձագանքելու փոխարեն ասում է՝ «Մենք մեր բոլոր բարեկամ երկրների հետ ենք ամուսնացած և վերջին ժամանակներում տարբեր տեսակի հարաբերություններ կան»: Մեկի հետ հավատարիմ ենք, մեկի հետ անհավատարիմ ենք։ Մի դեպքում ամուսինն է թողել գնացել ուրիշի հետ է ընկերություն անում։ Սրա ֆոնին դժվար է խոսելը միջոցառման ժամանակ տեղի ունեցած լուրջ ելույթների մասին, որոնք իրականում կային, ու ոչ ՔՊ-ականների շրջանում։

Լևոն Քոչարյանը, օրինակ, երեք րոպեանոց ելույթում նախ խոսեց Հայաստանի ներքին քաղաքական միջավայրը սխալ ներկայացնելու մասին, ժողովրդավարական իմիտացիայի, խեղաթյուրման մասին, քաղաքական բռնաճնշումների ու դատական գործերի մասին։ Այնուհետև խոսեց արցախցիների վերադարձի մասին, գերիների վերադարձի մասին, հայկական մշակութային ժառնգության մասին, որը ոչնչացնում է Ադրբեջանը օկուպացրած Արցախում։ Լևոն Քոչարյանը Եվրամիությանը կոչ արեց վերջապես խոսքից անցնել գործի, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել ու ջանքեր գործադրել բռնի տեղահանվածների վերադարձի, գերիների ազատման համար։ Գիտե՞ք, ուրիշ ժամանակ սովորական ելույթ կդիտվեր Լևոն Քոչարյանի ելույթը, բայց նիկոլական իշխանության պայմաններում իրադարձություն էր, երբ պատգամավորը բարձրաձայնում է այս կարևոր խնդիրները՝ եվրոպացիքին հասկանալի, անգլերեն լեզվով, երբ իշխանությունը լրիվ այլ բաներ է ներկայացնում։ Կրկնում եմ, ուրիշ ժամանակ դա շատ սովորական կլիներ, բայց այս իշխանության պարագայում սա իրադարձություն էր։

Երեկ տեղի ունեցած ևս մեկ իրադարձության մասին եմ ուզում խոսել՝ հայտնի դարձավ, որ Բաքուն ուղարկել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր պատասխանը։ Սա, կարծեմ, 12-րդ խմբագրությունն է։ Մենք այդպես էլ չիմացանք ու դժվար էլ իմանանք՝ ինչ էր առաջարկել Հայաստանը ու ինչ է պատասխանել Ադրբեջանը։ Հայկական կողմի առաջարկներից սովորաբար տեղյակ չենք լինում, բայց իմանում ենք, որ Ադրբեջանն արձագանքում է՝ դրանք անտրամանբանական են։

Այս գործընթացը գնում է ժողովրդից խիստ թաքուն։ Եթե ամեն ինչ արվում է էդ կարգի գաղտնի ու թաքուն, ուրեմն կասկածներ կան, որ դրանք պարունակում են մեր մասին վտանգավոր կետեր։ Հիշո՞ւմ եք, «Հայաստան» խմբակցության պատգամավորներին թույլ էին տվել ծանոթանալ, բայց չբարձրաձայնել, ծանոթանալուց հետո ասացին որ դրանք անընդունելի են, ու այդ փաստաթուղթը գաղտնի պահվեց նաև նրանցից։ Հիմա դատարանով են փորձում ստանալ թույլտվություն։  Ասեմ, որ դա դեռ առաջին խմբագրություններից էր, իսկ հիմա 12-րդ խմբագրությունն է, այսինքն նորանոր պահանջներ են այդտեղ տեղ գտել։

Լավ, ժողովուրդ ջան, ի վերջո, ե՞րբ ենք իմանալու, մինչև նոր հանձնումները իմանալո՞ւ ենք, թե ինչ թղթեր են տանում-բերում, ինչ է դրանց մեջ գրված, ինչ է Հայաստանը պարտավորվում անել։ Կարող է դրա մեջ կա Զանգեզուրի միջանց կամ որևէ նման տրամաբանությամբ կետ, որը Ալիևը կանվանի միջանցք, Փաշինյանը՝ ճանապարհ։ Գուցե այնտեղ կա Սյունիքը կտրելու մասին։ Գուցե այնտեղ կա պահանջ, որ Հայաստանը հրաժարվի հայցերից Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ Հայաստանը չեմ հիշում վերջին անգամ երբ է հայց ներկայացրել միջազգային դատարան Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանը՝ ընդամենը վերջերս։ Գուցե այնտեղ կա պահանջ, որ Հայաստանը այլևս չզինվի, չունենա բանակ ու ռազմական բյուջե և վստահաբար Փաշինյանը լափշաների պարկ առնելու է ու բացատրի, բա որ բանակ ունենանք ուրեմն մի օր պատերազմելու ենք, իսկ մենք չենք ուզում պատերազմ, ավելի լավ ա բանակ չունենանք․․․ և այսպես։

Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությունը թելադրանքով գործընթաց է տանում, որը խաղաղության հետ ոչ մի կապ չի ունենալու։ Մենք գիտենք, որ գործընթացը շատ վատ արդյունքի է բերում, գիտենք, որ սրանք լավ բանի ընդունակ չեն, ինչ-որ ծանր վերջ է ունենալու։ Սրանք ինչպիսին որ իրենք են, էնպիսին էլ սարքել են պետությունը՝ անտրամաբանական, անհավատարիմ, անիմաստ, ծաղրի առարկա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>