Կարո՞ղ է, ՔՊ մտնելու համար հակազգային օրակարգի սպասարկող դառնալը վոժդի պարտադիր պայմաններից մեկն է
Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանն արձագանքել է Գյումրիում ՔՊ-ի ԺՊ-ի՝ Արցախի վերաբերյալ հայտարարությանը. «Բայց հետաքրքիր է` ով ՔՊ-ական է դառնում, ՔՊ-ական ջոջերի հետ է շփվում, միանգամից սկսում է հակազգային կոդերով խոսել, Արցախ ու հերոսաբար կռվածներին ուրանալ:
Կարո՞ղ է, ՔՊ մտնելու համար հակազգային օրակարգի սպասարկող դառնալը վոժդի պարտադիր պայմաններից մեկն է:
Գյումրու ՔՊ-ական թեկնածուի ականջին վոժդ Նիկոլն է շշնջացե՞լ, թե հայերը չեն կռվել, դրա համար էլ ինքը Արցախը խուրդել է:
Բա հազարավոր կռված տղեքը, 5000-ից ավել զոհված տղեքը, Արցախում ըստ նորաթուխ ՔՊ-ականի ինչո՞վ են զբաղվել: ՔՊ-ի թեկնածուին թող մտահոգվի իր վոժդի կողմից Հայաստանում ադրբեջանական օրակարգ սպասարկելը:
Տղաներ ու աղջիկներ մի մտեք մի ոլորտ որտեղից պատկերացում չունենք, մի խոսեք բաներ, որոնք ծանր է նստելու ձեր վրա, մի փորձեք Նիկոլից ավելի Նիկոլ դառնալ: Դա շատ վատ տեղ տանող ճանապարհ է»: