Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Ստի ֆաբրիկա․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. ««Քաղաքացիական Պայմանագրի» ներկայացուցիչների գործելաոճում ամենաշատը նկատեի են սուտը, դիլետանտությունը, արդարացումները, ֆռացնելը, մարդկանց մոլորության մեջ գցելը։ Սա առօրյա գործելաոճ է, ոչ միայն Փաշինյանի համար։ Ո՞ւմ համար է դեռ գաղտնիք, թե որն է փետրվարի 20-ի առատ ձյան՝ Երևանում առաջացրած կոլապսի պատճառը։ Երևանի կառավարիչների՝ իրենց տեղում չգտնվելն է, իրենց աշխատանքի իմաստը չհասկանալն է, պարտականությունների չգիտակցումը, անսահման մեծամտությունը։ Ամենուր վթարներ էին, խցանումներ, մերկասառույցով պատված փողոցներ։ Այսօր Տիգրան Ավինյանն ասում է՝ մեղավորը ես չեմ, ավարիաներն են, դրանց պատճառն էլ այն է, որ ավարիաների մեջ հայտնված ավտոմեքենաների ուղիղ 80 տոկոսը ամառային անվադողերով էին։ Նա այդ ամենը ասում է շատ հստակ, իբր ստուգված, այսինքն, ըստ Ավինյանի, Երևանում այդ օրերին տեղի ունեցած 482 վթարից 386-ը եղել է ամառային անվադողերի պատճառով։ ՆԳ նախարարությունը արձագանքում է, որ Ավինյանը սուտ է ասում, ընդամենը 1 ավտոմեքենան է եղել ամառային անվադողերով։ Հնարավոր է, որ դա էլ եղել է հենց քաղաքապետարանի կամազը, որին ուղարկել էին Ավինյանի նոր գնած առանձնատան մոտ աղ ցանելու ու խոշոր վթարի պատճառ դարձավ։ Միայն այն, որ իր վատ աշխատանքը արդարացնի, Ավինյանը խոսում է սուտ, իր արդարացման 99 տոկոսը սուտ էր։ Վթարված 482 մեքենաների վարորդները ճիշտ կանեին խմբակային հայց ներկայացնեին անբան քաղաքապետի դեմ, որպեսզի դաս լինի, որ հենց ձյունք է գալիս, պետք է ժամացույցի պես աշխատի այդ հիմնարկը։ Վթարների պատճառը մեծամասամբ այն էր, որ փողոցները մքրելու, աղ ու ավազ ցանելու փոխարեն, քաղաքապետը ուշադիր էր ՔՊ-ական պաշտոնյաների առանձնատների փողոցների նկատամբ։ Հիմա ինչո՞ւ է արդարանում․ որովհետև իր արած ու չարածի համար պատիժ չի կրում ու գիտի՝ ոնց էլ խաբի՝ մարսելու է, քանի դեռ իշխանության է Նիկոլը, որն էլ խաբում է ու մարսում։

Չեք հանդիպի ՔՊ-ականի, որը ներողություն խնդրի իր թերացման համար, վատ աշխատանքի համար, իր պատճառով պետության, քաղաքացու կրած վնասի համար։ Ավինյանը, կրկնում եմ, ընդամենը պաշտոնյաներից մեկն է։ Նրա թիմակից Գևորգ Պապոյանը տեղով ֆեյքի պես է աշխատում։ Գրում է՝ 2024 թվականին 5,3% իջել են հարկերը։ Մի ամիս է՝ կառավարության դիմաց բողոքի ցույցեր են, համարյա սաղ ՓՄՁ ներկայացուցիչները բղոքում են հարկերի բարձրացման դեմ, հազար ու մի հարկ ու տեղական տուրքեր ենք նշում, որ բարձրացել են, սա ասում է՝ չէ, 2024-ին իջել են։ Առաջ ժողովուրդը պետական պարտքի մասին չէր խոսում․ որ սում էինք էսքան է, պատասխանում էին՝ մե՞զ ինչ, ոնց կուտակել են, թող էնպես էլ մարեն։ Աստիճանաբար հասկացան մարդիկ, որ պարտքի մեծացումը հենց իր վրա է բեռ, որովհետև իր թոշակը բարձրացնռելու, նպաստ տալու, բյուջեի ծախսերը անելու փոխարեն պարտք են փակում։ Ու հիմա անընդհատ քննադատում են իշխանությանը շատ մեծ պետական պարտքի համար։ 7 տարում 7 մլրդ դոլարով ավելացրել են։ Պապոյան Գևորգը մարդկանց մոլորեցնում է, թե՝ արտաքին պարտքը 12 մլրդ դոլար չէ, այլ ընդամենը 5 մլրդ 900 մլն է դոլար է։ Ու ավելացնում է՝ մեր ամենամեծ հակառակորդը մեր չիմացությունն է։ Ամենամեծ հակառակորդը Պապոյանենց ստերն են, ժողովուրդ ջան։ Նա խոսում է արտաքին պարտքից, իսկ պետական պարտքը արդեն 13 մլրդ դոլար է։ Ոչ թե սրանք պակասեցնում են պարտքը, այլ պակաս թիվ են ասում։ Պապոյանը օրեր առաջ էլ խաբում էր, թե կարագը էժանացել է՝ հիմարի տեղ դնելով խանութ մտնողներին։

Մեկ այլ ՔՊ-ական, որը այս օրերին փայլատակեց իր արդարացումներով․ հիշո՞ւմ եք պատգամավորուհի կա․ էն որ ամուսնուն իրեն օգնական էր նշանակել ու պարզաբանորւմ էր սենց՝ որ դրսում չմնա սառի։ Էդ Էմմա Պալյանի եղբայրը թշնաանք է հրահրել արցախցիների նկատմամբ, ապա ներողություն խնդրել։ Հիմա պատգամավոր քույրն արդարացնում է, թե՝ իմ եղբայրը սա է նկատի ունեցել, լրատվամիջոցներն են խեղաթյուրել։ Դե խեղճ հարիֆները մե՞ղք ունեն, որ իրենց միշտ սխալ ենք հասկանում։ Օրերս մամուլը գրեց, որ Շիրակի մարզի դպրոցները Պալյանի եղբոր գրենական պիտույքների խանութից են գնումներ անում։ Էստեղ էլ է արդարանում՝ ինքնակամ առնում են, ի՞նչ մեղավոր ենք։ Խաբելու, ֆռացնելու, արդրացնելու բան լինի, պատրաստ են։ Սրանք առաջ ինչ անում էին, ժողովուրդն էր արդարացնում, ինչքան էլ մենք չարաշահումները ցույց տայինք, թերությունները չէին ուզում նկատել, իսկ հիմա էս սաղ ժողովուրդն է բացահայտում, քննադատում, ծաղրում․ սրանք էլ մի գլուխ արդարանում են։

Մամուլում կարդացի՝ ՔՊ-ական պտգամավորը, որը դատարանով զրպարտիչ է ճանաչվել, Արթուր Հովհաննիսյանը գրել է, թե 305 քաղաքացի այլևս չունի անհուսալի վարկ։ Էդ օրենքը նոր է մտել ուժի մեջ ու անհնար է, որ այս ընթացքում որևէ մեկը վարկային պատմությունը մարած լինի, որովհետև ամիսների մեջ են բաժանում պարտավորութունը և ամեն ամիս պետք է փակվի։ Իսկ մեկ ամսում եթե կարող էր քաղաքացին դա մարել, ուրեմն չէր ընկնի սև ցուցակ։ Հիմա ականջ շոյելու համար ՔՊ-ականը խաբում է։

Սրանք չեն բավարարվում նրանով, որ ունեն լիքը ֆեյքեր, ունեն լրատվամիջոցներ, որոնք սաղ օրը իրենց փիարն են անում, ընդդիմությանը մեղադրանքներ տալիս ու ստեր տարածում, որոշել են անձամբ միանալ այդ ֆեյքերին

Ժողովուրդ ջան, սրանք, հիշեք, սրանք ի սկզբանե են էդ կեղծիքները տարածել՝ սկսած էն հեղափոխական հանրահավաքներից, երբ հերոս Աբաջանի կեղծ պապիկ էին բեմ հանում։ Սրանք կեղծեցին կորոնավիրուսի դեմ պայքարը սրանք կեղծեցին պատերազմը, սրանք կեղծեցին զոհերի թիվը, դրանից առաջ կեղծեցին բանակցությունները, որը բերեց պատերազմի, սրանք կեղծում են, թե՝ հիմա հա՛մ մենք ենք հանձնում, հա՛մ Ադրբեջանը։ Սրանք կեղծել են անգամ իրենց ներսում ընտրությունները։ ԱԺ փոխխոսնակը սուտ է ասում, խոսնակը սուտ է ասում, Նիկոլը սուտ է ասում, հաճախ իրենց սուտը հիմնավորելու համար էլ հղում են անում մահացած մարդկանց խոսքերին։ Ստով եկել են, ստով շարունակում են ու իրենց սուտն էլ կտանի իրենց։ Որովհետև հիմա իրեց ստի պատճառով է, որ ռեյտինգը մտել է հողի տակ։

Կարճ ասած՝ Հայաստանը արդեն շուրջ 7 տարի է, որ դարձրել են ֆեյապետություն, ֆեյք պաշտոնյաներ են, ֆեյք խոստումներ, ֆեյք քարոզիչներ, ֆեյք գործարաններ, ֆեյք ներդրումներ, ֆեյք պապիներ, ֆեյք հերոսներ, իշխանական ֆեյք լուրեր։ Նիկոլը քա՞նի անգամ է եղել, որ կիսվել է ֆեյք էջերով։ Մեր ժողովուրդը, սակայն, արդեն սկսել է իմունիտետ ձեռք բերել ֆեյքերի դեմ ու մշտապես ասում են, որ Նիկոլի ստերին էլ հավատացող չկա։ Հույս ունենք, որ այդպես էլ կլինի, որովհետև մեր երկիրը, ինչպես արդեն ասացի նախորդ անգամ, հենց ստերի պատճառով է այս օրն ընկել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>