Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Կոլապսի պատճառը ձյունը չէ, մեծամտությունն է, անճարությունը, դիլետանտությունը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ամբողջ ձմռան ընթացքում ընդամենը մեկ օր տեղացած առատ ձյունը հերթական՝ հազարերորդ անգամ ապացուցեց մեր երկրում կառավարման ճգնաժամը, որի պատճառը իշխանության դիլետանտությունն է։ Ձյունն անսպասելի՞ էր։ Ոչ։ Օդերևութաբանները 5 օր առաջ ասել էին, որ հինգշաբթի՝ փետրվարի 20-ից, ուժեղ ձյուն է գալու և տևելու է երեք օր։ Ձյունը առավոտից գալիս-նստում էր ու տարամաբանակն է՝ երբ աշխատանքն ավարտող մարդիկ հասարակական տրանսպորտով, տաքսիներով, իրենց ավտոմեքենաներով տուն գնալիս լինեին, խցանումներ կլինեն։ Բայց հնարավոր էր դա այնպես կառավարել, որ չդառնա կոլափս։ Երևան-Գյումրի, Երևան-Սևան և այլ մայրուղիներում ու հատկապես Երևանում՝ սառույց, չմաքրած փողոցներ, աղ ու ավազ չտեսած փողոցներ։

Եկեք հասկանանք իրավիճակի պատճառը։ Տիգրան Ավինյանը, տեղակալները, վարչության պետերը, թաղապետերը, տարածքային կառվարման նախարարը, մարզպետները, սաղ ՔՊ-ական են ու սաղ ջահել։ Եթե տարիքով ու փորձառու մարդ կա էս թվարկածներիս մեջ՝ ասեք, կարող է ես չգիտեմ։ Բոլորը ՔՊ-ական, կյանքի ու աշխատանքային փորձ չտեսած մարդիկ են, էլ չեմ ասում, որ Երևանի ղեկավարությունը միլիոնուկեսանոց քաղաքի կառավարման փորձ չունի։

Սրանք կաբինետներ են վայելում, մեքենաներ, 20 հազար դոլարանոց տոմսեր են առնում, լուրջ դեմքով գնում են գործուղումների, թե՝ փորձի փոխանակում ենք անում, ավտոբուսներ են պատվիրում ու մեր փոխարեն որոշում են, որ դա մեզ հարմար է ու մենք էլ կվճարենք, հարկ ու տուրքեր են թանկացնում։ Ու էս ամենը՝ երբ հանգիստ վիճակ է, իրադարձություն չի կատարվում։ Բայց երբ հանկարծ ինչ-որ տեղից անսպասելի մի բան է ծլում, երևում է՝ կառավարման անկարողությունը, ու դառնում է ճգնաժամ, անկառավարելի վիճակ, երևում է նրանց ամբողջ թշվառությունը։

Երևանը երկար տարիներ կառավարածները իրենց փորձով, իրենց տեղակալների, վարչության պետերի երկարամյա փորձով գիտեին, որ եթե կանխատեսվում է Երևանում ձյուն, ուրեմն պետք է պատրաստ լինել ու չասել՝ դե էսքանը ունեմ, էսքանն եմ աշխատացնում, էսքանն եմ հասցնում։ Էն ժամանակներում էս կարգի չէր, որ ձմեռը քիչ ձյուն գա, ճքճքան ձմեռներ էին, գլոբալ տաքացումը հլը էսքան չէր խորացել։ Արտակարգ իրավիճակներում պետությունը լիքը տարբերակներ ունի, կարող է փրկարարներից բացի դիմել բանակին, ոստիկանության ուժերին․ կարող էր կոչ անել՝ հնարավորինս շուտ մարդիկ ավարտեն աշխատանքը և գնան տուն, ովքեր կարող են՝ աշխատեն հեռավար։ Կարելի էր պարտադրել հանրային տրանսպորտի անվադողերը լինեն ձմեռային, որ երեկվա նման խցանումների կեսը չստեղծեին «քյաչալ պագրիշկեքով» ավտոբուսները։ Եթե հաջորդ տարի Ավինյանը մնա քաղաքապետ, գուցե ավելի մեծ փորձ ունենա, որ նման իրավիճակում քաղաքը չհայտնվի, եթե, իհարկե, գործ չունենք մարտնչող տգիտության հետ։ Ամեն դեպքում, արդեն մի քանի տարի տեսնում ենք, որ իրենք են Երևանում իշխանությունը, բայց անձրևը ջրհեղեղ է դառնում, ձյունը մայրաքաղաքը դարձնում է Անտարկտիդա։

Ստացվում է՝ էս ջահելները եկել են գլխից դուրս խոստումներով, մեծ-մեծ խոսելով, ընդդիմադիրների վրա իրենց ախռանիկներին ու բերետավորներին քշելով, մի ձև տիրացել են իշխանությանը ու փորձարկում են անում մեկուկես միլիոնանոց քաղաքի վրա։ ժամանակին 10 հոգանոց կոլեկտիվ չղեկավարածները ղեկավարում են երկրի բնակչության կեսը կազմող քաղաքից տնտեսութուն։ Իրոք, էլի, սրանցից ո՞վ է 2018 թվից առաջ կոլեկտիվ ղեկավարել։ Նիկո՞լը։ Ոչ իր կոլեկտիվը եղել է փոքր։ Ավինյա՞նը։ Էդ ո՞ր մի հայտնի, մեծ կազմակերպությունն է ղեկավարել։ Արարատ Միրզոյա՞նը; Արայիկ Հարությունյա՞նը, որը կառավարւթյան աշխաակազմի ղեկավարն է, ո՞վ է 10 հոգանոց կոլեկտիվ ղեկավարել։

Ասում են՝ դե բա շատ ա ձյուն եկել, 15 օրվա չափ․ ժողովուրդ ջան, շատ ձնից կարելի է զարմանալ, եթե այն գա օգոստոս ամսին։ Դեկտեբերին, հունվարին, փետրվարի առաջին 20 օրը համարյա ձյուն չեք տեսել․ ձմռանը ձյուն է եկել, ասում եք՝ պատրաստ չենք, որովհետև անսպասելի էր, շատ էր։ Մեղավորը ձյունը չէ, մեղավորը դու ես, որովհետև եթե փորձ չունես, պետք է առնվազն ունենաս տեղակալներ, պաշտոնյաներ, որոնք ունեն տասնամյակի փորձ ու պատկերացնում են, որ եթե ձյուն է կանխատեսվում ինչ պետք է անել։ Պետք է էդ փորձառուն եթե լինի, բացատրի, որ այ ՔՊ, եթե ուզում ես փող աշխատել կամ քաղաքի համար լավություն անել ու բերում ես նոր ծառեր, պետք է դա անես էնպես, որ քաղաքացուն ամառվա շոգը չսպանի։ Ու պետական համակարգից ռադ անես էն պաշտոնյային, որը որպես լուծում ասում է՝ զոնտիկով քայլեք։ Դու իրավունք չունես որևէ փոփոխություն անել բնակչի վրա մունաթ գալով։ Բայց դուք անել չգիտեք ու մի հատ կակաչի սոխուկ եք տնկում, սկսում եք մունաթ գալ․ դպրոցական ոտանավոր կար՝ «Այսօր ուրիշ է կարգը, ես եմ մաքրել հատակը»։

Դուք իրականում մեծ պրոբլեմի մեջ եք։ Գույքահարկը թանկացնում եք, բայց չեք կարողանում կառավարել, թանկացնում եք տրանսպորտը, ժողովուրդը մնում ա կանգառներում կանգնած, քաղաքի ամբողջ ժողովուրդը երեկ երանի էր տալիս գազելներին, եկամտի հայտարարագրում եք մտցնում, ժողովրդին զրկում եք եկամտից, որ հայտարարագրի։ Ասում են սաղ նորմալ է․ տրանսպորտը բարեփոխել ենք, մեկ էլ գալիս է ձմեռը, լինում ենք խայտառակ։ Բանակը զինում եք․ գալիս է պատերազմ, լինում եք խայտառակ։ Մի փողոց ասֆալտ անելու համար միջազգային բանկի եք դիմում ու էնպես եք ասֆալտում, որ լինում եք խայտառակ։ Ասում ենք դուք չեք կարողանում ճգնաժամաին կառավարում անել, բայց դուք իսկական ճգնաժամ ստեղծող եք։ Մի հատ ձյուն է եկել ու երկրում կյանքը կանգնել է։ Դպրոցները փակվել են, համալսարանն անցել է հեռավար, բանակի տեղաշարժը արգելվել է, մեկ էլ քովիդի սկզբում էր էդպես։ Ժողովուրդ, մեր երկրում առաջին անգամ չէ, որ ձյուն է գալիս։ Խնդիրը կարգավորելու ձեր տրամաբանությունը սա է՝ արև կլինի, ձյունը կհալի, թշնամին կսովածանա՝ սահմանից կգնա։

Կրկնում եմ՝ կարելի էր չէ՞ խորհուրդ հարցնել, պահել մի քանի նորմալ մասնագետի, որ ոչինչ, թող ՔՊ-ական ջահել չլինեին, բայց մասնագետ լինեին, գոնե մի երկու ձեռքբերում ունենայիք․ լավ ձեռքբերումը հեչ, չքանդեիք եղածը։ Վստահ եմ, եթե մի փոքր հնարավոր լիներ էս ձյունը կապել նախկինների կամ ռուսների հետ, հաստատ կանեին։ Կոնկրետ Ավինյանը ինչ վստահել են՝ պրավալ է տվել՝ քովիդի դեմ պայքարը, ԱՆԻՖ հիմնադրամը, տրանսպորտային բարեփոխումները, ձյանը պատրաստվելը։ Բայց նույնն էլ Նիկոլն է անում․ կարո՞ղ եք ասել մի բան, որը Նիկոլը արել է՝ հետևելով խելացի, փորձառու գործիչների փորձին, սկսած ամենապարզ կառավարումից մինչև ամենաբարդ բանակցությունները։ Որևէ մեկի հետ այդ մարդը խոսել-քննարկել է՞։ Մինչև իր զրոյական կետից սկսելը ի՞նչ է արել։ Հիշում ե՞ք, հանդիպեց Լևոն Տեր-Պետրոսյանին ու ասաց՝ նորություն չասեց, որը ես չգիտեի։ Այ էդպես մեծամիտ, բայց բոբիկ գնաց բանակցեց, պրավալ տվեց, ու արդյունքը մեր մաշկի վրա զգում ենք։ Ես ընդդիադիր եմ, ուրեմն ինչ նախկիններն են արել, հակառակը կանեմ ու տենց էլ հակառակը բանակցեց ու տեսանք։ Մարդիկ տասնյակ տարիներ բնակցել են, խորացել են, մտածել են, գիրք ու թուղթ են կարդացել, եզրակացություն արել ու մի հատ չորրորդ սորտի թերթի խմբագիր ասում է՝ էդ է՞ր ձեր դիվանագիտությունը, զրոյականից եմ սկսում։ Այո, հենց դա էր դիվանագիտությունը, որը մեզ 30 տարի խաղաղության մեջ պահեց։ Ու էքո մեծամտությունը, գլուխգովանությունը մեզ բերեց էս աղետին։

Նույնն  էլ Ավինյանինն  է։ Դուք տեսել ե՞ք մի անգամ Ավինյանը, որին վստահվել է ամեն օր մեծացող քաղաք, մի հատ պրոբլեմի շուրջ խորհրդակցի նխկին քաղաքապետերի հետ ու խնդրի ասել ինչը կարելի  անել, ինչը չի կարելի՝ նրանց լավ ու վատ փորձերի հիման վրա։ Ինչո՞ւ չի հանդիպել․ որովհետև նախ մտքով չի անցել, որ դիմի, բացի էդ՝ դիմելու երեսատեղ չունի, ՔՊ-ական իշխանությունն էնքան վատություն է արել, որ երես չունի դիմելու։ Եվ վերջապես՝ մեծամիտ են, թվում է իրենց՝ ամեն ինչ գիտեն, ինչպես Նիկոլը։ Ոնց նա զրոյական կետից սկսեց, էդպես էլ Ավինյանը։ Հենց սա զրոյական կետն է, Ավինյանը ձյան դեմ պայքարում է նենց, ոնցոր նախամարդը առաջին անգամ ձյուն տեսնելիս։ Վերջ ի վերջո, թարգեք կապիկությունը, բահը վերցրել, վիդեո ես նկարել, թե ինչպես ես մաքրում, ինչ է թե քեզ հիշեցնում են Տարոն Մարգարյանին 10 տարի առաջ տվածդ խորհուրդը։ Քաղաքապետը չպետք է բահը ձեռքին մաքրի, այլ պետք է համակարգեր ձևավորի, որը օպերատիվ կառավարման մեջ դնի, էդ է գործը։ Ոչ թե մի հատ ոտքի իզ բացի մի քանի կամերայով, ձյան մաքրող մեքեաների ֆոնին խոսի ու տեանյութեր տարածի։ Վերջ ի վերջո հասկացեք ինչի մասին են ձեր պաշտոնները։

Քանի իրենք իրենց տաք կաբինետներում նստած են, օգնական-բան ասում են շեֆ ջան սաղ ճիշտ ես անում, իրենց թվում է, թե իրոք ճիշտ են անում։ Ոչ մի բանը ճիշտ չեք անում, որովհետև չեք էլ կարող։ Դա գիտելիքների, փորձի, տարիների տքնաջան աշխատանքի, ինստիտուցիոնալության արդյունքն է։ Դուք դրանցից չունեք։

Կարճ ասած՝ մեկ օրվա ձյուն չեք կարողանում հաղթահարել ու խոսում եք՝ գաղափարախոսությո՜ւն, ռազմավարությո՜ւն, իրական Հայաստա՜ն, խաղաղության խաչմերո՜ւկ։ «Իրական Հայաստանի» գաղափարախոսություն ես կարդում, իդեալական ներկայացնում, հաջորդ օրը ձյունը կաթվածահար է անում քո գաղափարախոսությունը։ Դու շատ-շատ՝ մեկ աշխատանքային  օրվա ռազմավարություն կարող ես գրել, էն էլ՝ օրվա վերջում, հաջորդ օրը դա արդեն չի աշխատելու։ Խաղաղության խաչմերուկը ենթադրենք ու բացվեց, այ սենց առաջին ձյան նման էդ խաչմերուկում էլ լինելու են վթարներ, ոնց ձյունն եք մաքրում, էնպես էլ էդ խաչմերուկն եք կառավարելու։

Իրական Հայաստանը էս ա ժողովուրդ․ ո՞ւմ եք վստահել մեր երիրը։ Դրա համար էլ մի կողմից ձյանն են տակ տալիս, մի կողմից անձրևին, մի կողմից Ալիև-Էրդողանին։ Ամեն մեը մի կողմից չեն թողնում խեղճ հարիֆներն աշխատեն։ Խեղճ հարիֆներն էլ առանց այդ էլ աշխատել չեն կարողանում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>