Ավինյանի «բարեփոխած» և թանկացրած ավտոբուսները փողոցի մեջտեղում կանգնել են․ «պագրիշկեքը քյաչալ են»
Երևանում առատ ձյուն է տեղում։ Ծանրաբեռնված այս ժամին, պարզվում է, մի շարք ավտոբուսներ կանգառներում իջեցնում են ուղևորներին՝ նշելով, որ անիվները ձմեռային չեն, սպասում են մինչև քաղաքապետարանը աղ ու ավազ ցանի։
Ուղևորները այս տեսանյութեր են ուղարկել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից։
Հիշեցնենք, որ տրանսպորտի բարեփոխում անվան տակ սակագինը բարձրացել է 50 տոկոսով։
Աղբյուր՝ Yerevan.today