Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
15
Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Պատերազմ Արցախում
Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար Սյունիքը վտանգված է, Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած (տեսանյութ) Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ)

Անգամ նոպան է միաժամանակ բռնում․ Ինչո՞ւ է Քոչարյանը հիստերիկայի մեջ գցել Ադրբեջանին ու ՔՊ-ին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից, որքան որ նկատելի էր, թարմ, կշռադատված ու վաղուց սպասելի խոսքը, խորը վերլուծությունը, կանխատեսումներն ու լուծման ուղիների մատնանշումը, այնքան էլ նկատեի էր խիստ անհանգստությունը, կասեի՝ նոպան Բաքվում ու Հայաստանի իշխանությունում։ Ասուլիսից անցել է 3 օր, բայց չեն դադարում այդ երկու ճամբարներից մեկնաբանությունները։ Ուշագրավ է, որ ՔՊ-ականներն անգամ Նիկոլի ասուլիսի մասին մոռացել էին ասուլիսի կեսից, իրենց ղեկավարի ասուլիսից հնչած մեկ կարևոր միտք չէին գտնում, որ տարածեն, իսկ Քոչարյանի ասուլիսի մասին գրում են մինչև հիմա։

Փետրվարի 11-ին անդրադարձա թեմային, որ Բաքվում ու Երևանում համաժամանակյա դատական նիստեր էին Արցախի ղեկավարության դեմ։ Այդ օրը Բաքվում Արցախի ղեկավարների դատն էր, Երևանում՝ Ռոբերտ Քոչարյանի։ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստի ժամանակ ասաց, որ սինքրոնիզացված աշխատում են Երևանի ու Բաքվի իշխանությունները, երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ Երևանում․ դուք մտածեք, թե ինչու։ Վերջին տարներին բազմաթիվ են օրինակները, երբ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների գործունեությունը միջազգային հարթակներում, Հայաստանի ընդդիմությանը թիրախավորելու գործում, Ռոբերտ Քոչարյանի վեռրաբերյալ և այլ առիթներով, համատեղ աշխատանքի տպավորություն է թողել։ Այդ համատեղ աշխատանքի վերջին օրինակը սկսել է երկու օր առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից ու մինչ հիմա շարունակվում է։ Հենց հայտնի դարձավ, որ ավելի քան երկու տարվա դադարից հետո ասուլիս է տալիս, միանգամից, ակտիվացան։ Նայում էինք, որ բոլոր ուղիղ եթերների տակ ակտիվորեն գրում էին ադրբեջանական անուն ազգանունով մարդիկ և կիսագրագետ ու լրիվ անգրագետ բառապաշարով ֆեյքերը, որոնք ընդունված է ասել, որ սնվում են պետական հայտնի՝ ֆեյքերի ՊՈԱԿ անունը ստացած հիմնարկից։ Ու նաև՝ ՔՊ-ական պատգամավորները, նրանց օգնականները․ ավագանիները և այլն։ Իհարկե՝ ամենայն հավանականությամբ ֆեյքերն էլ հենց նույն անձինք էին՝ տարբեր օգտահաշիվներով։ Մեկ-մեկ ինձ թվում էր՝ երկուսն էլ ադրբեջաներեն են գրում։ Ադրբեջանցիների գրառումները Գուգլ թարգմանիչով հայերեն էի թարգմանում, հասկանամ ինչ կա գրած ու ինձ բռնացրի նրա մեջ, որ Վահագն Ալեքսանյանի գրառումն էլ եմ դրել, որ ադրբեջաներենից հայերեն թարգմանի․ այ էդքան նման են։

Մի քանի օրինակ բերեմ․ ադրբեջանցի իշխնական քաղաքագետ Շահինօղլուն գրում է, թե Ռոբերտ Քոչարյանը փորձում է խարխլել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը։ Բայց պետք է չանհանգստանա Փաշինյանը, որովհետև Քոչարյանը աջակցություն չունի։ ՔՊ-ականներն է, ի դեպ, որ ուշի-ուշով հետևում ին ասուլիսին, ասում էին, թե Քոչարյանը չունի աջակցություն, հեղինակություն։ Է բա որ չունի հեղինակություն, աջակցություն, ձեզ համար ավելի լավ չէ՞, ինչի՞ եք իրար խառնվել։ Բա որ չունի կշիռ, 7 տարի ինչի՞ եք պետական ողջ ռեսուրսը վատնում Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Ու հլը վախենում եք։ Ու շատ եմ ցավում, ամոթի բան է, որ Հայաստանի վարչապետը մնացել է Ադրբեջանի ինչ-որ քաղաքագետ-վերլուծաբանների աջակցության հույսին։ ՔՊ-ականները անգամ էդտեղ են անճար։ Քոչարյանն ասում է՝ Նիկոլին թողեցի իրընտրողների հետ մեն-մենակ, իրեն սպառեց․ է դուք էլ թողեք Քոչարյանն ինքն իրեն սպառի, եթե համարում եք, որ իրոք չունի աջակցություն։ Բայց չէ, տեսնում եք, որ ամեն ասուլիս հետո մարդիկ ասում են՝ հազիվ նորմալ, ուժեղ խոսք լսեցինք, քոչարյանական չենք, բայց ուզում ենք սենց ղեկավար, ոչ թե․․․։

Ադրբեջանցի քաղաքագետին ձայնակցում է Հայաստանի Ֆեյքերի ՊՈԱԿ-ի ղեկավարը, որը բարձր պաշտոն է զբաղեցնում։ Երևի Նիկոլը նեղվել է իր դիվանագիտությանը տված բնորոշումներից։ Դե բայց որքան էլ նեղվեք՝ դա եք, նկարագրել է ձեր դիվանագիտության խղճուկ վիճակը,ձեր բանակցային տխուր վիճակը։

Զուգահեռ գրառումներ են անում ադրբեջանցի իշխանական խմբագիր Ալիօղլուն ու պատերազմի ժամանակ Արցախում կասկածելի հանգամանքներում հայտնված Դանիել Իոաննիսյանը: Ադրբեջանցին ասում է՝ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել էր Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճից, որովհետև վախեցել է «ճշմարտությունից»։ Իոաննիսյանն էլ գրում է, թե Քոչարյանը վախենում է բանավիճել։ Իսկ ինչո՞ւ Քոչարյանը չի գնում բանավիճելու, դե հումորով բացատրում է, կարծում եմ իրոք տեղին․ մեջբերում է Մարկ Տվենին։

Միլի Մեջլիսի պատգամավոր Միրզաբեյլին գրում է՝ ՀՀ երկրորդ նախագահն աշխատում է Ռուսաստանի հրահանգներով, ուզում է հաճոյանալ Մոսկվային։ Նույն բանը գրում են նրա հայաստանցի գործընկեր Վահագն Ալեքսանյանը և Հասմիկ Հակոբյանը։ Այսինքն սինխրոնիզացիան նաև էստեղ է․ եթե Բաքվից գրում է պատգամավոր, Հայստանից ևս նույն բանը գրում է ՔՊ-ական պատգամավոր, եթե գրում է վերլուծաբան, այստեղից նույնպես։

Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ Եվրոպայի համար էս խառը ժամանակներում, երբ այդ կառույցը ունի քաղաքական, տնտեսական, լիդերության ճգնաժամ, կորցնում է խաղաղությունը, Եվրամիություն մտնելու հայտ ներկայացնելը աբսուրդ է, էստեղից ՔՊ-ականները փրփրում են, էնտեղից ադրբեջանցիները գրում են՝ Հայ ժողովրդի ապագան Եվրոպայում է, պետք է Ռոսաստանին մերժել ամբողջությամբ, Նիկոլը ճիշտ ուղու վրա է։ Այ քեզ բա՜ն։ Մի տեսակ, ոնցոր մի չատում հրահանգներ ստացած լինեք, տղաներ և աղջիկներ։

Չթվարկեմ այլ անուններ, Ալեն-բան, նույն տպավորությունը ստացա․ տպավորություն է, որ ՔՊ ժողովում օգտագործել են ուղիղ կապը ադրբեջանցիների հետ, ու դերերի բաշխում արել ով ինչ պետք է գրի, ու տեքստը գրել է Նիկոլը կամ իրեն քշողը, ինչ ասեմ։ Ու գիտե՞ք խնդալուն որն է, գրելու թեման․ ի՞նչն են քննադատում, ո՞ր արածը։ Թեմա չկա։ Օրինակ ցանկացած մեկին, որն այս իշխանությանը չի ընդունում, հարցնես ինչո՞ւ, հստակ գիտի պատճառները։ ՔՊ-ականների մոտ դա վերացական բան է, այսինքն իրենց թեմաներն էլ են ֆեյք։ Մի ՔՊ-ական դեպուտատ կա, որ Նիկոլի պես բարձրագույն կրթություն չունի։ Ասում է՝ եթե իշխանական լրագրողներ ներկա լինեին ասուլիսին, «պիտի որ հիշացնեին իր հնչեցրած երկարատև կենացների հետևանքները, որոնց դառը պտուղները ճաշակել է մի ամբողջ պետություն»։ Նախ իշխանական լրագրողներ ներկա էին ասուլիսին, ու՝ ոչ մեկը։ Բայց էդ պտուղներն է էլի հետաքրքիր, Քոչարյանի ո՞ր արածից ես դառը պտուղ ճաշակել։ Ռոբերտ Քոչարյանը իշխանության ավարտին թողել է երկնիշ աճով զարգացող պետություն, ներգաղթ ունեցող պետություն, անխախտ սահմաններով, անվտանգ պետություն, Սփյուռքի հետ ամուր կապ, թե՛ ռազմավարական գործընկերներ, թե՛ բարիդրացիական հարաբերությւոններ և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի հետ։ Է իր աշխատանքը նորմալ շարունակեիք, նորմալ պտուղներ ճաշակեիք։ Ոնցոր ավտոմեքենան տանես գլորես ձորը, հետո արտադրողին ասես քո ավտոյից դառը պտուղներ ճաշակեցինք։ Երկիր էր տվել, զարգացնեիք, ոչ թե քանդեիք։ Որ 15 զինվոր վառեցիք խրճիթում, Քոչարյանի ո՞ր արածի պտուղներն էր, ձեզ նորմալ զորանոցներ էին տվել, չհանձնեիք։ Էն որ ձեր Շեֆը տռճիկ էր տալիս ազատագրված Շուշիում, դա մեծամասամբ Քոչարյանի արածն էր, իսկ որ հետո Շուշին, 30 տարի պահած զարգացրած, 40 օրվա մեջ հանձնեցիք, դա ո՞ւմ արածի պտուղն էր, Քոչարյանի՞։ Որ պետական պարտքը 13 միլիարդ դոլարին է հասնում, դրա 12 միլիարդը կուտակել եք Քոչարյանից հետո, որից 7 միլիարդը՝ Նիկոլը, դա Քոչարյանի արածի պտուղն է՞, թե՞ ձեր։ Քոչարյանի արածը անկախ հակական Ստեփանակերտն էր, իսկ որ էսօր Ալիևն այցելել է Ստեփանակերտ, դա ձեր արածի պտուղն է։ Ասենք ո՞ւմ հետ եմ բանավիճում։

Ես հասկանում՝ եմ իրենց գործը ինչքան դժվար է ու կարծում եմ հեսա էլի արտաքին պարտքը կմեծացնեն, որ ՔՊ-ին պարգևավճարներ բաժանեն Քոչարյանի ասուլիսին բացառիկ հիմարություններով արձագանքելու համար։ Պատկերացնում ե՞ք որքան դժվար է անկապ մտքեր հորինելը (կամ գուցե իրենց համար դժվար չէ, բնական վիճակ է), հետո մի հատ էլ նույն բաներն անել ֆեյք էջերով։ Նիկոլը հունվարի վերջին օրը ասուլիս տվեց, մենք ու շատերը համեմատում էինք, որ նույն բանի մասին նախորդ ասուլիսում ուրիշ բան էր ասում, դրանից առաջ ուրիշ բան, ԱԺ-ում ուրիշ բան, 2018-ին ուրիշ բան, հիմա ուրիշ բան։ Կարո՞ղ եք ասել մի բան, որ Քոչարյանն ասել է ու հակառակն է արել, մի բանը տարբեր տեղեր տարբեր ձև է ասել։ Այ դրա համար էլ ՔՊ-ն հիստերիկ նոպայի մեջ էր։

Շատ ուշագրավ է, որ Ալիևը Նիկոլին ծաղրում է, ասում է հարբեցող, ծաղրածու, ՔՊ-ականներն արձագանք չունեն, այսինքն՝ համամիտ են Ալիևի ասածների հետ, իսկ Քոչարյանի ասածներին, քննադատությանը համամիտ չեն։ Ադրբեջանցի ակտիվիստը գրել էր Քոչարյանը Հայաստանը քանդեց։ ՔՊ-ականներն ու ֆեյքերը գրում են Քոչարյանը երկիրը քանդեց, քարը քարի վրա չթողեց։ Ու տեսարանը աչքիս առաջ գալիս է, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման 10 տարում աղետի գոտու մեծ մասը վերականգնել է, իսկ Նիկոլը իր կառավարման 7 տարում մնացած մի քանի հոգու տանիքի հարցը չի լուծել։ Աչքիս առաջ եկան գնացին, թե ինչպես է Քոչարյանը աղետի գոտու բնակիչներին բաժանել տների բանալիները, իսկ Նիկոլը իր պատճառով անտուն մնացածներին առաջարկում է հիփոթեքային վարկ։ Աչքիս առաջ է, թե ինչպես մեկ տարի առաջ տեղի ունեցած ջրհեղեղի վնասները մինչև էսօր Նիկոլի իշխանությունը ամբողջությամբ չի էլ հաշվել։ Արա դուք ի՞նչ քանդելուց եք խոսում։

Լավ, ձեզ գուցե հետաքրքրի հարցը՝ Ադրբեջանը վախենում է Քոչարյանի ակտիվությունից, հասկացանք, իրոք անհանգստանում են, որովհետև հազիվ կարողացել են Նիկոլի հետ պայմանավորվել, ստանալ Ղարաբաղ, Նիկոլե՞նք ինչու են էդքան անհանգստանում։ Ալիևն անհանգստանում է Հայաստանի կողմից բանիմաց, արհեստավարժ բանակցողից, հասկանում եմ, բայց նիկոլե՞նք ինչու են վախենում, վա՞տ կլինի, որ իրենց քանդած երկիրը մեջքը ուղղի։ Ի դեպ, նրանք, ովքեր համարում են, որ Քոչարյանի հետ գալը պատերզմ է նշանակում, սխալվում են, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիները եղել են ամենախաղաղ տարիները անկախության ողջ ընթացքում, իսկ Նիկոլը, որ անընդհատ խոսել է խաղաղությունից, բերել է մի քանի պատերազմ ու բախումներ։ Հիմա էլ խոսում է․ դե ասե՛ք, ի՞նչ սպասել իրենից։

Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի վրա մուռ ունեն Ադրբեջանն ու Նիկոլենք։ Ադրբեջանի համար ամենահարմար թեկնածուն է Նիկոլը, ինչ ուզում են, ստանում են առանց խնդրի։ Ադրբեջանցիներին հասկանում եմ, ես էլ կուզենայի, որ մեր թշնամի երկիրն ունենար այնպիսի ղեկավար, որ ինչ ասեինք՝ աներ։ Բայց ՔՊ-ականների՞ն ինչու ձեռք չի տալիս ուժեղ, ձիգ, խոստումները կատարող, հաղթող ղեկավար ունենալը։ ՔՊ-ականները, օրինակ, չե՞ն ուզենա, որ էդպիսի ղեկավար ունենանք, որ վերջապես էս ամոթից մեր երկիրը հանի։ Պետք է որ ուզենան։ Իսկ եթե իրենց ձեռք է տալիս Նիկոլը, նշանակում է, որ Ադրբեջանի ու ՔՊ-ի շահերը իրոք նույնն են։ Ադրբեջանին էլ ձեռք չի տալիս»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>