Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը․ Անդրանիկ Թևանյան

Որքան շատ են քաղաքային իշխանությունները և նրանց կից քարոզիչները խոսում այն մասին, որ քաղաքային տրանսպորտի գնի թանկացման դեմ բոյկոտը չի կայացել, այնքան շատանում են տեղեկություններն այն մասին, որ ավտոբուսների մեջ «լցրել» են քաղաքապետարանի աշխատակիցներին, որոնք վարորդների հետ միասին կռիվ են տալիս բոյկոտող քաղաքացիների դեմ։ Բա թե բոյկոտը չի կայացել, ինչու՞ եք խառնվել իրար։

Կան դեպքեր, երբ վարորդը լկտի պահվածք է դրսևորում։ Կան դեպքեր, երբ վարորդին քաղաքապետարանի աշխատակիցները հրահանգում են չվարել ավտոբուսը կամ տրոլեյբուսն այն դեպքում, երբ քաղաքացիները բոյկոտում են ու չեն վճարում։

Սրանք բոլորն ապօրինություններ են։ Այդ ապօրինությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ բոյկոտը մեծ մասշտաբների է հասել։ Նույնիսկ քաղաքապետարանի ներկայացրած թվերով։ Այսպես, եթե 31.01 – 06.02 ընկած ժամանակահատվածում օրական միջին ուղևորահոսքը կազմել էր 206․000, ապա փետրվարից 7–ից մինչև փետրվարի 13–ն օրական միջին հոսքը կազմել է շուրջ 201․000։ Եվ սա այն դեպքում երբ թմբկահարում են, թե, իբր, հսկայական փաթեթներ են վաճառել։

Այս թվերը ցույց են տալիս, որ բոյկոտողների քանակը կազմում է ընդհանուրի 2/3-ը («Թել սելի» հետ պայմանագրում ֆիքսված է ուղևորահոսքի 600.000 թիվը)։ Եթե այդպես չլիներ, ապա քաղաքապետարանից ջղաձիգ շարժումներ չէին անի, վարորդներին չէին դրդի ապօրինության։ Փաստորեն, հիմա քաղաքապետարանն ու վարորդներն են տրանսպորտի կոլապս առաջացնում՝ չվարելով տրանսպորտային միջոցը։ Այս ամենը հուշում է, որ բոյկոտը պետք է հետևողականորեն շարունակել և մեծացնել ճնշումը։

Ի դեպ, վարորդը պետք է իմանա, որ սովետական ժամանակների «Իկառուսի» ղեկին չի նստած, երբ վարորդը նաև հսկիչ էր։ Վարորդը մեր օրերում հսկիչ չէ և եթե քաղաքապետի պաշտոնում հայտնվածը, Նիկոլ Փաշինյանն ու մյուսները նրան հրահանգում են հսկել, թե ով է վճարում, իսկ ով՝ ոչ, ապա դա ապօրինություն է։ Բայց անկախ ամեն ինչից չպետք է շեղվել գլխավոր թիրախից ու թանկացման դեմ պայքարը չվերածել ուղևոր–վարորդ ֆիզիկական բախման։ Եթե վարորդը չի վարում կամ ենթարկվում է քաղաքապետարանի աշխատակցի ապօրինի հրահանգներին, ապա պետք է տեսանկարահանել այդ ապօրինությունների մասնակիցներին ու գցել համացանց, որպեսզի վարորդները հասկանան, որ հանրային պարսավանքի կենթարկվեն։ Վիճաբանություն պետք չէ։ Մեր թիրախը վարորդը չէ։ Մեր թիրախում անհիմն թանկացումն է և թանկացնողները:

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>