Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար
29
Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում

Ամենակարևորը՝ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն անդրադարձել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին. «Այսօր մամուլի ասուլիս ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Բավականին սպասված ասուլիս էր, նախագահի խոսքը, կանխատեսումները, մեկնաբանությունները բավականին ուշացած էին, և նրան լսելու պահանջը շատ մեծ էր։

Թե ինչու երկուսուկես տարի Ռոբերտ Քոչարյանը չէր խոսում, բացատրում է այսպես՝ կային մարդիկ, որ ասում էին՝ ձեր ակտիվությամբ չեք թողնում կայանան այլ գործիչներ․ երկար դադար տվեցի, որ կայանան։ Իմ տեսանկյունից, այս դադարը որևէ այլ ուժ կամ գործիչ չկարողացավ օգտագործել կայանալու վրա, ավելին, այդ ընթացքում էլ ասում էին թող Քոչարյանը դուրս գա քաղաքականությունից։ Այն, որ երկրորդ նախագահի խոսքին ու գործողություններին սպասում է հանրությունը, նշանակում է, որ նրա տևական լռությունը հօգուտ այլոց չի աշխատել։ Հրապարակային հանդես չգալու մյուս պատճառը, Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանին մենակ թողնելն էր իր ընտրողների հետ։ Այս ընթացքում տեսանք, որ Փաշինյանը արեց սխալ սխալի հետևից, հիմա պատմական ամենացածր վարկանիշին է հասել։

Երեկ սոցհարթակներում տեղադրել էի նախագահ Քոչարյանի՝ նախորդ երկու ասուլիսներից հատվածներ։ 3 տարի առաջ այս օրը տեղի ունեցած ասուլիսում կանխատեսում էր, որ քանի որ Հայաստանի իշխանությունը, Ադրբեջանին հանձնելով Արցախի հետ կապող ճանապարհը, այնտեղ է թողել կոմունիկացիաները, հնարավոր է, որ Ադրբեջանը շրջափակում իրականացնի։ Ցավոք այս կանխատեսումն իրականություն դարձավ, և իշխանության անգործության պայմաններում Ադրբեջանը մի քանի անգամ հոսանքի, գազի անջատում արեց, հետո կարճ ժամանակով փակեց Հայաստան-Արցախ կապող ճանապարհը, հետո ամբողջական բլոկադա։

Էլի նախորդ ասուլիսում ասում էր՝ մտավախություն ունեմ, որ Արցախի պետական ինստիտուտները տանում են ապամոնտաժման։ Ցավոք, այդպես էլ եղավ։ Ասում էր՝ մտավախություն ունեմ, որ սրանք կճանաչեն Արցախն Ադրբեջանի կազմում, և այնտեղ հայ չի նա։ Դրա ականատեսն էլ եղանք։ Քայլ առ քայլ նախագահ Քոչարյանը կանխատեսում էր, թե սրանց քաղաքականությունը որտեղ է տանում։ Ասում էր, որ եթե սրանք Արցախը ճանաչեն Ադրբեջանի կազմում, հաջորդ վտանգը կախված է լինելու Սյունիքի գլխին, որովհետև հաջորդ թույլ օղակը Սյունիքն է։ Այսօր, արդեն Սյունիքի հետ կապը կտրելու, միջանցք հանձնելու պրոբլեմի առաջ ենք։

Երկրորդ նախագահն ասում է՝ այս իշխանությունը ոնցոր դիտմամբ արել է իմ ասածների հակառակը։ Իսկ կունենայի՞նք էս խղճուկ պատկերը, եթե հակառակը չաներ։ Բայց կարո՞ղ էին այլ կերպ անել, ունեի՞ն էդքան դուխ, բանակցային կարողություն։ Իսկ ուզո՞ւմ էին անել։ Մեզանից շատերն են, որ նիկոլենց մասին խոսելիս ասում են՝ որ թշնամու գործակալ են, դավաճան են։ Երկրորդ նախագահը նշում է, որ թեև իր մտքում էլ կան նաև ձևակերպումներ, բայց ինքը ուզում է հավատալ, որ պարզապես անգրագետ են, անկարող են և մեծամիտ։

Ռոբերտ Քոչարյանը այս ասուլիսում ևս ոչ միայն խնդիրներն էր մատնանշում, հնարավոր վտանգներն ասում, այլև՝ լուծման ուղին էր ասում։ Ինչի մեջ են գցել երկիրը և ինչպես դուրս գալ։ Նշում է, օրինակ, որ արցախցիներին Արցախ վերադարձնելու շանս կա, հնարավոր է դա անել նոյեմբերի 9-ի փաստաթղթով, միջազգային անվտանգային երաշխիքների առկայութամբ։ Կանի՞ այս իշխանությունը։ Չի անի, կարող ենք հույս չունենալ։

Երկրորդ նախագահը նշում է, որ անմտություն է այս արագ փոփոխվող աշխարհում Եվրամիություն մտնելու գործընթացին մեկնարկ տալը։ Եվրամիությունը չունի այլևս այն կշիռը, գնալով թուլանում է, և դրա փոխարեն աճում է Ռուսաստանի հեղինակությունը, որից Հայաստանը երես է թեքել։ Եվ կոչ է անում սպասել մինչև իրավիճակը պարզվի։ Մանավանդ որ այնտեղ մտնելու շանսերն էլ այս պահին զրո են։ Այսինքն, թշնամանում ես ուժեղացող դաշնակցիդ հետ ու գնում ես դեպի օր-օրի թուլացող մեկ կառույց, որտեղ քեզ չեն էլ սպասում։

Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում ուշադրության արժանի շատ թեմաներ կան, որոնց տարբեր թողարկումներում կանդրադառնամ՝ այսպես կոչված «Մեղրին փոխանակելու» մասով, Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների մասով, Սփյուռքի մասով և այլ կարևոր թեմաներով։ Ինձ համար շատ կարևոր էր Արցախում նախագահի փոփոխության մասին բացահայտումը։ Արցախը հանձելուց, բռնագաղթից ի վեր Նիկոլ Փաշինյանն ու թիմը մեղադրում են ընդդիմությանը, հատկապես Արցախի, թե՝ իշխանությունը հանձնեցինք Շահրամանյանին, երկու օրում Արցախը հանձնեց ու դա անվանում են հեղաշրջում։ Ռոբերտ Քոչարյանը, որը Արցախի հետ ուղիղ կապի մեջ էր, նշում է, որ ապուշություն է հեղաշրջում բառն օգտագործելը։ Արայիկ Հարությունյանը, ըստ նախագահ Քոչարյանի, երեք ամսվա ընթացքում մի քանի անգամ որոշել էր հրաժարական տար, իշխանությունն ուզում էր փոխանցել, որովհետև նրան չէին ընդունում, և կային երեք թեկնածու, որ պատրաստ էին այդ բեռը վերցնել։ Ընդ որում, նշում է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն լավ էլ տեղյակ էին այդ մասին։ Այնպես որ հեղաշրջում անվանելը համարում է սխալ։

Ռոբերտ Քոչարյանը երկրում նախագահել է 10 տարի, իսկ առաջին տարիները եղել են մեր երկրի համար ամենադժվար ժամանակաշրջանը, երկիրը քայքայվել էր, Սովետական միությունից մնացած հարստությունները՝ մսխվել։ Աստիճանաբար սկսում են կառուցել ու զարգացնել պետական ինստիտուտներ, երկիրը կայունացնել, տնտեսությունը առաջ բրդել, շատ արագորեն, գնային կայունության հասնել՝ հարկեր ու տուրքերով մարդկանց չխեղճացնելով։ Փաստացի՝ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամկետն աչքի է ընկել սահմանային անվտանգությամբ, տնտեսական աճով։ Ու 10 տարի կայունություն ապահոված նախագահին լրագրողը հարցնում է այս օրերի իրականությունից, երբ բողոքի ակցիաներ են տրանսպորտի թանկացման դեմ, հարկային տեռորի դեմ, պարտադիր հատարարագրման համակարգ է մտցվել, խանութներում գնաճ է, պետական պարտքն էլ 7 մլրդ դոլարով աճել է։ Ու հարցնում է լրագրողը, թե Դուք ինչ կանեիք։

Անգամ այս հարցի պատասխանում Քոչարյանը հուշում է իշխանությանը, թե ինչ պետք է անել՝ տրանսպորտի գինը իջեցնել ու համապատասխանեցնել 25 տոկոս պաշտոնապես աղքատություն ուեցող երկրի քաղաքացու գրպանին, ավտոբո՞ւս եք բերում, դա արեք առանց քաղաքացու գրպանին կպնելու։ Նախագահ Քոչարյանը նշում է, որ մեկ տարվա ընթացքում վերցրած արտաքին պարտքի ընդամենը 5 տոկոսով հնարավոր էր ամբողջ Երևանի տրանսպորտի հարցը լուծել։ Հարկա նախագահ Քոչարյանն ասում է, որ ինքը վերջ կտար քաղաքացու հարկային բեռը մեծացնելու այս արատավոր մեխանիզմին։ Համընդհանուր հայտարրագիրն էլ, նշում է, հիմարություն է, որը պետք է վերացնել։ Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության լինելու դեպքում ՀՀ քաղաքացին չէր մտնի ու չի մտնի նման բեռի տակ, ինչպես որ չի մտել 1998-2008 թվաաններին։

Ասուլիսում լրագրողներին, այդ թվում և ինձ, ամենհետաքրքրող հարցը հետևյալն էր՝ Ռոբերտ Քոչարյանը իշխանափոխության հայտ կներկայացնի՞, թե՞ ոչ։ Նախագահ Քոչարյանն ասաց, որ անհրաժեշտ պահին կընտրեն այն տարբերակը, որը կլինի ամենաարդյունավետը, բայց որ ինքը և իր ղեկավարած միավորը կունենա ծանրակշիռ մասնակցություն, միանշանակ է։ Ընտրություններով Նիկոլ Փաշինյանին հաղթելու շանս, ի տարբերություն շատ հոռետեսների, որոնք ի հակառակ այլը չեն էլ առաջարկում, նախագահը տեսնում է, քանի որ ոչ ոք այս աշխարհում անհաղթելի չէ, իսկ բազմիցս չարչրկված «նախկին-ներկա» դիսկուրսին էլ ի պատասխան բերում է Թրամփի օրինակը, որը ԱՄՆ նախկին նախագահն էր և դարձավ նաև գործող նախագահը, ինչպես նաև Բրազիլիայի նախագահ Լուլա Դա Սիլվայի օրինակը, որը ևս 2000-ականներին երկու ժամկետ կառավարելուց հետո վերադարձավ պաշտոնին ընդամենը 3 տարի առաջ, ու երկու ղեկավարներն էլ վերադարձել են շատ ավելի մեծ թափով։

Կարճ ասած՝ Ռոբերտ Քոչարյանի՝ հեղափոխությունից հետո առաջին ասուլիսը նշանակված էր 2018 թվականին, երբ նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում էր սկսվել։ Ասուլիսը տապալեցին նիկոլական ակտիվիստները, որոնց մի մասը, ի դեպ, հիմա էլ նիկոլական չէ։ Դրանից հետո նախագահը ասուլիս չտվեց, Նիկոլն էլ բերեց պատերազմ, պարտություն։ Հաջորդ ակտիվ փուլը 2021 թվականին էր։ Նախագահ Քոչարյանը ընտրություններում չստացավ բավարար ձայներ իշխանությունը վերցնելու համար։ Իմ գնահատմամբ, մարդիկ համակրել են, վստահ են եղել որ մեկ է՝ հաղթելու է ու չեն գտել ավելի օգտակար զբաղմունք այդ օրով, քան չգնալը ընտրատեղամաս։ Արդյունքը բոլորս գիտենք։ Ու Նիկոլը հերթական ձախողումներին տարավ երկիրը։ Այդ ժամանակ գնահատվեր երկրորդ նախագահի ակտիվ ջանքերը, գուցե վերականգնած լինեինք մեր կորցրած հայրենիքի մի մասը, ու այսօր 200 քառակուսի կիլոմետր էլ Հայաստանից օկուպացված չլիներ։ Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսները եղել էին 2022 թվականին՝ վտանգի կանխազգացումով։ Էլի հանրությունը ականջ չարավ, էլի Նիկոլը զիջեց։ 2025 թվականի այս ասուլիսն էլ լցված էր վտանգի զգացումով ու արդեն ոչ միայն Ադրբեջանից։ Այդ հետևությունը պետք է անեն բոլորը։ Որ հաջորդ ասուլիսում էլ ավելի փոքրացած ու էլ ավելի նվաստացած երկրի մասին չխոսենք։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>