Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Ստախոս՝ պաշտոնապես․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանը սուտ ասելու հետ սեր ունի, անսահման․ ոչ թե վիրավորելու համար եմ ասում, այլ դա իր կենսակերպն է։ Նիկոլի պարագայում աննախադեպ նորություն կլինի ճիշտ խոսելը։ Նրան հաճախ ենք ասում պոպուլիստ․ իհարկե՝ ճիշտ է։ Բայց պոպուլիստն ուղիղ ստախոսը չէ․ պոպուլիզմը զանգվածների, հասարակ մարդկանց՝ աշխատավորների, գյուղացիների, տարեցների, սոցիալական տարբեր խմբերի վստահության, աջակցության ձեռք բերումն է՝ տնտեսական և սոցիալական հարցերը շահարկելով․ բայց պոպուլիստներն իրականում նպատակ ունեն դրանք ծառայեցնել իրենց նեղ շահերին, հարստացմանը։ Փաշինյանն ու թիմը իրոք պոպուլիստ են, բայց նաև անգերազանցելի ստախոս։ Բազմաթիվ, հարյուրավոր օրինակներ եմ բերել տված ու չկատարած խոստումներից։ Բայց այսօր կանդրադառնամ առավել զավեշտական իրականության։

Կառավարության՝ այս տարվա հունվարի 9-ի նիստում Նիկոլ Փաշինյանը, նպաստների մասին ասում է․ «Մարդը նամակ ա գրում, ասում ա․ «Դե կառավարություն, 8 մլն դրամ պարտք ունեմ, 6 հոգու ավտոյի տակ եմ գցել, տուն էլ չունեմ․ հլը տեսեք իմ տան հարցը ոնց եք լուծում»։ Սա ասում է, մեղադրում էդ մարդուն, ասում այ ժողովուրդ ջան սենց չի լինի ու միանգամից տպավորություն է թողնում, որ նպաստ ստացողները ու տուն չունեցողները պորտաբույծ են, ՔՊ-ի պես։ Մեր կայքը՝ Yerevan.Today-ը, հարցում է ուղարկում կառավարությանը՝ ո՞վ է այդ մարդը, որ հա՛մ պարտքեր ունի էդքան, հա՛մ մարդկանց լղճում է ավտոյի տակ, հա՛մ ազատության մեջ է, համ էլ Նիկոլից տուն է ուզում։ Գիտեմ, որ սուտ է ասում, ու կառավարությունն էլ հա պատասխանը ձգձգում է, որովհետև ո՞նց ասի՝ Նիկոլը ստել է։ Մոտ մեկ ամիս հետո կառավարությունը պատասխանում է, որ նման մարդ չկա, ուղղակի Նիկոլը, բազմաթիվ քաղաքացիներից ստացված նամակների բովանդակության հիման վրա վերլուծել է։ Այդ մարդը հավաքել է իր 12 նախարարներին, 2 փոխվարչապետներին, բոլոր առընթեր մարմինների ղեկավարներին, դատախազին, քննչական կոմիտեին, օմբուդսմենին ու լիքը այլ պաշտոնյաների, ուղիղ եթերը միացրել ու խոսել նամակի ու քաղաքացու մասին, որը չի եղել։ Բայց այդ խոսույթով ինքը բացասական պատկերացում է ստեղծել մեր քաղաքացիների մասին։

Երեկ կառավարության շենքի դիմաց պապիկ էր բողոքում, որ ազատամարտիկ է, իր հասանելիք տունը չեն տալիս, Նիկոլին նամակ է գրել, պատասխան չկա։ Ձեռներեցներն ասում են Նիկոլին միլիոն հատ նամակ ենք գրել, պատասխան չկա։ Հազարավոր նամակներն անտեսում է, բայց կառավարության նիստում կարդում է իբր իրեն ուղղված նամակի մասին, որն իրականում չկա։ Ռեալ նամակները շան տեղ չի դնում, հորինում է ինքն իր համար նամակագրություն։

Սա առաջին ու վերջին դեպքը չէ, սա սովորություն է։ Երեկ բերեցի օրինակը․ որպեսզի մարդկանց զրկի նպաստից, ասում է՝ մարդը Բրաբուս է քշում, բայց նպստ է ուզում։ Վստահ եմ՝ չկա էդպիսի մարդ․ եթե վաղը կառավարություն հարցում անեմ, էլի մի ամիս սպասեցնելուց հետո պատասխանելու են, որ Նիկոլը խաբել է, որպեսզի հիմնավորի աղքատին նպաստից կտրելը ու էդ փողը ՔՊ-ականներին պարգևավճար տա։ Բայց նա էդ խոսքերով տպավորություն է ստեղծում, թե մի 30 տարի հարուստները նպաստ են ստացել։ Ասում է՝  մարդ կա 1 մլն դրամ ամեն ամիս վարկ է մուծում, բայց նպաստ է ստանում։ Կա՞ էդպիսի մարդ։ Կասկածում եմ։ Կարծում եմ՝ հորինել է։

Ասում է՝ քաղաքացին լսում է, որ աղքատությունը ուզում ենք հաղթահարել, ասում է՝ ինչ լավ ա, դե դիվանս բերեք, երկու դիվանը քանդեմ, միացնեմ իրար մի հատ դիվան սարքեմ ու հարմար տեղավորվեմ մեջը։ Ո՞ւմ մասին է խոսքը․ ոչ մեկի։ Բայց դրանով տպավորություն է ուզում ստեղծել, որ էն մեկուկես միլիոն մարդը, որ աղքատ է, դիվան է քշում, թամբալ է։ 2018 թվին ասում էր՝ գործարարներին հարցրել եմ՝ չամադաններով փող ուղարկե՞լ եք Բաղրամյան 26՝ Սերժին, ասել են հա, ասել եմ սրանից հետո չեք ուղարկի, որովհետև ժողովրդի իշխանություն է։ Լրագրողը հարցնում է ո՞ր գործարարների մասին է խոսքը, անունները տուր։ Պատասխանում է՝ դե էդպիսի բան չի եղել, դա պատկերավոր նկարագրություն էր։ Բայց իր էդ պատկերավոր նկարագրությամբ սաղիս մոտ ստեղծել է տպավորություն, որ ամեն գործարար չամադաններով փող է տարել «կաշառակեր» իշխանությանը։ Այ էսպես տարիներ շարունակ երևակայությանը զոռ տալով խաբել է ու կերպարներ ստեղծել, որոնք մինչև հիա չեն ջնջվում։ Բոլոր էն մարդիկ, էն կերպարները, ժողովուրդ ջան, որից դուք էս 30 տարի հոգնել եք, զզվացել եք, դրանց մեծ մասը այ էսպես պատկերավոր նկարագրությունների արդյունք են։ Որովհետև առանց դրա հնարավոր չէր լինի բաժանել ժողովրդին, իշխանություն վերցնել ու կառավարել։

22 մլն եվրո տվել էր մեր փողերից, դեսպանատան շենք էր առել։ Ասում ենք ինչի՞ ես էդքան տվել․ ասում է՝ որովհետև մեր դեսպանները շենք չունեն, այգու մեջ իշաոտնուկը դրած նստել-աշխատում են։ Բնականաբար՝ ոչ մի երկրում մենք չունենք դեսպան, որն աշխատում է այդ պայմաններում․ բայց Նիոլը տպավորություն էր ստեղծում, թե մեր դիվանագիտությունը ծայրահեղ աղքատ վիճակում է։ Ասում է՝ մեզ զենք չեն տալիս, քանի որ Արարատի նկարը ձեռքներիս գնում զենք ենք ուզում։ Ի՞նչ է ուզում ասել՝ սաղ ուրանանք, Արարատն էլ ասենք մերը չէ, Ղարաբաղն էլ, Սյունիքն էլ, Տավուշն էլ։ Արդյո՞ք Հայաստանից որևէ ղեկավար զենք առնելիս ասել է՝ տվեք գնամ Արևմտյան Հայաստանն ազատագրեմ։ Ոչ։ Ասում է՝ ովքե՞ր են հերոսները, էն, որ կռվից հետո ավտոմատն ուսին մտնում էին գործարան ու ասում այլևս ձերը չէ՞։ Որ լսում ես էս խոսքը, միանգամից պատկերացնում ես, որ ազատամարտիկը հանցագործ է, նա էլ հերոսն էլ, գեներալն էլ աչքիցդ ընկնում են։ Բայց ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը, ո՞վ է պատերազմից հետո ավտոմատն ուսին մտել գործարան ու ասել սա էլ ձերը չէ։ Ոչ մեկ։ Պատգամավորն ասում է՝ հրապարակեք Ղարաբաղի շուրջ բանակցային թղթերը։ Ի՞նչ է պատասխանում Նիկոլը․ ասում է՝ էդ թղթերը էնտեղ դրած չեն, մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կանդիցիաների միջից ենք հանում, մի մասն ընդհանրապես մասնավոր մարդ ա բերում-տալիս: Տպավորություն է ստեղծում, թե 30 տարի բանակցել են ինչ-որ թղթի կտորներ, հետո դուրս նետել։ Կա՞ էդպիսի բանակցային մի թուղթ, որը հանել ես սառարանի ոտի տակից։ Չկա։ Սուտ է ասում։

Նա ամեն ինչում այ էսպես ստում է, հորինում պատմություններ։ Էս մարդը իրականում օրինակ է բերում ոչ թե հերոս հարկատուին, չարչարվող գյուղացուն, այլ ծույլերին, որոնք նաև չկան, ստեղծում է կերպարներ, որ ժողովրդի ինքնագնահատական ցածրացնի՝ ծույլ, հանցագործ հայ ժողովուրդ։ Սա էդպես է արել իր ամբողջ գորունեության ընթացքում ու կրկնում եմ հենց նաև դա է իրեն օգնել բարձրանալ-հասնել իշխանության՝ ամեն ինչ ապականելով։ Ուրիշ բան է, երբ դու սուտը ասում ես մանր կենցաղային մակարդակով, ուրիշ բան է, երբ դա ասում ես պետության ղեկավար որպես, հետո, արդեն, միջազգային ասպարեզում։ Քո ընտանեկան թերթից սկսած, ԱԺ ամբիոնից շարունակած, Հանրապետության հրապարակով, կառավարության շենքով ու ՄԱԿ-ի ու միջազգային ամբիոններով վերջացրած՝ ամեն տեղ խաբում ես։ Քեզանից միակ օգուտը նա կլինի, որ համաշխարհային ստախոսների օլիմպիդա լինի, գոնե գնաս մի 30 տարի առաջին տեղն ընկնես, մեդալ բերես։ Կոնկուրենցիայից դուրս ես էդ առումով։

Հիմա էլ ստում են Եվրամիություն մտնելու մասին, Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության մասին։ Սրանք մի ամբողջ ստապետություն են սարքել։

Ու նույն մարդը, որը այ էսքան սուտ է ասել, նամակագրություն հորինել, այ հենց ինքը ասում է՝ ես չեմ բանակցել Ղարաբաղի թեմայով, Ղարաբաղը հանձնել էին 91-ին, 94-ին, 96-ին, 2007-ին, 16-ին և այլն։ Ինչքան հավատում եք, որ ունեք պալատնում ապրող, Բրաբուս քշող, բայց դրա հետ մեկտեղ ատամները թափած ու աղքատ տատիկ, այ էնքան էլ պետք է հավատաք Նիկոլի մյուս խոսքերին․ օրինակ նրան, որ Քոչարյանը հանձնում էր Մեղրին։ Կարող ա վաղն էլ ասի արդեն հանձնել է, դա իներցիայով եք գնում Մեղրի-գալիս։ Նա ստում է կենցաղային մակարդակով, քաղաքական մակարդակով, աշխարհաքաղաքական մակարդակով, դրա համար էլ բոլորը նրանից հոգնել են, զզվել են՝ դրսի գործընկերները, ներսինները, ընկերները, ընտրողները, սաղ յան են տվել, ու անգամ՝ Ախուրյանցի Անոն։

Էս ամբողջ ստերը իրենց օգնում են արդարացնել իրենց ոչինչ չանելը։ Եթե կարող է սաղ օրը շրջագայությունից, քեֆերից աչք չբացել, ու մարդկանց էլ խաբելով, համոզելով հանդարտեցնել, ինչի՞ իզուր աշխատի, մանավանդ որ աշխատել չի կարողանում։

Կարճ ասած՝ երկրորդ նախագահն ասում է՝ սուտ խոսող պաշտոնյան պետք է պատասխանատվության ենթարկվի շատ խիստ։ Սուտը պետք է պաշտոնյայի բառապաշարից չքվի, պետք է քրեական գնահատական ստանա։ Ժողովուրդ ջան, սուտը մեզ հասցրել է էս օրվան, սուտը օգնել է վերցնել իշխանութունը, սուտը օգնել է պահել իշխանությունը, սուտը պատճառ է դարձել հայրենիքի կեսի հանձնմանը։ Սուտը քանդում է մեր երկիրը։ Ու սուտը շարունակում է հաղթարշավը, որովհետև չի պատժվում․ դրա համար էլ անխնա թալանում են, հանձնում են, հարստանում են ու վայելում։

Հայաստանի նոր իշխանությունը պարտավոր է վերացնել այդ մեծ սուտը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>