Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Հիմա ո՞վ ա համբալը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ես վերջին տարիներին, հատկապես՝ 2020 թվականից հետո, երբ այս իշխանությունը շարունակ երկրից ինչ-որ բան է հանձնում, վարի է տալիս, բայց ներսից չի գտվում մեկ հոգի, որ ասի՝ ես դեմ եմ ձեր վարած գծին, դուրս եմ գալիս ՔՊ-ից, կառավարությունից, անընդհատ մտածում եմ՝ էս ոնց են կարողացել էս մեր խելացի, կրթված, հնամենի ազգի միջից ջոկել այ էսպիսի մասսա ու հանձնել իշխանությունը։ Գիտե՞ք, ցանկացած իշխանություն, որ վերցնում ես ու սկսում ես վերլուծել, մի տարբերակում դնում ես, ասում ես՝ այ էս-էս-էս վատն են, բայց օրինակ՝ իրենց մեջից սա լավն ա, ոնցոր իրենցից չլինի։ Անգամ ընտանիքում ասում ես այ էս մեկը ուրիշ ա, ոնցոր իրենց ընտանիքից չլինի։ Էս իշխանության մեջ ուրիշ չկա, ջոկածուրիկ, սաղ նույն դեմքն է․ էդպիսի հումոր կա, ասում են՝ ոնցոր մի հորից լինեն։

Էսօր այ էդ տեսակը միանձնյա և միաձայն ընդունեց Եվրամիությանն անդամակցության գործընթացին մեկնարկ տալու նախագիծը։ Ինչի՞ մասին էր այս նախագիծը․ Հայաստանի իբր 60 հազար քաղաքացի դիմում է, որ իշխանությունը սկսի Եվրամիություն մտնելու գործընթաց։ ԱԺ ամբիոնից կողմնակիցները փորձում էին համոզել, որ մեզ համար մեծ շուկա կբացվի, Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը դուրս կգա և այլն։ Ընդդիմությունը փաստերով նշում էր, որ՝ նախ այդ գործընթացը կարող է տևել տասնամյակներ, բացի այդ՝ Եվրամիությունը նաև քաղաքակրթական ընկալումներ են, դուք՝ ձեր նվազ ժողովրդավարությամբ, երբ ծեծում եք պատգմավորին 40 բերետով, երբ զոհերի հարազատներին ծեծում եք Եռաբլուրում, երբ ՍՄՍ-ով գործից հանում եք անկախ մարմնի ղեկավարին, երբ ընդդիմադիր լինելու համար աշխատանքից ազատում եք, դուք եվրոպական արժեքներից հերիք չէ հեռու եք, ավելին, չեք էլ պատրաստվում դզվել․ հակառակը՝ որքան հնարավոր է մի հոգու իշխանություն է դառնում։ Երկրում բոլոր որոշումները կայացնում է մեկ հոգի, չի էլ թաքցնում, ասում է՝ գնանք Եվրոպա։ Նախ՝ Եվրամիությունից ոչ մեկ չի հայտնել, թե պատրաստ է մեզ ընդունել, գուցե հենց պատճառը դուք եք, ձեր տեսակով, ես չգիտեմ, վիզային ռեժիմի դյուրացումը առհասարակ ծիծաղի ժանրից է, որովհետև դա առնվազն կուտ է, որով ուզում եք կերակրել այս ժողովրդին, ընտրություններից մեկ տարի առաջ, այլ ոչինչ։ Լավ, իսկ ո՞վ է դեմ եվրոպական արժեքներին, ժողովրդավարության պայմաններին․ ընդդիմությունը որ դեմ չէ անգամ եվրոպական գործընթացներին, ավելին՝ ողջունում է․ բայց․․․ այստեղ հարց է չէ՞ առաջանում․ իսկ դուք կարո՞ղ եք, այդ գործընթացները այնպիսի որակով տանել առաջ, որ մի օր այ էդ ձեր խոստումները իրականություն դառնան։ Մի իշխանություն, որ ոչ մի խոստում չի կարողացել կատարել, որ անգամ TellCel-ի ապարատի հարց չի կարողանում լուծել, ո՞նց է Եվրամիությու մտնելու։ Դուք մի իշխանություն եք, որից լավ բան ոչ մեկ չի սպասում, ոչ մեկ, էն օր էլ ասացի՝ անգամ ՔՊ-ականներն ու նրանց նիկոլականները չեն սպասում, ընդամենը մտածում են, որքան կերկարի, մի քիչ էլ ավելի փող ստանանք։

Երեկվանից հանրությանը դարձյալ ալեկոծել է Ալեն Սիմոնյանի չափազանց տգեղ պահվածքը, եթե այլ բառ չփնտրեմ, Արցախի մեր քույր-եղբայրների նկատմամբ։ Թող մնայիք մինչև վերջ կռվեիք, այսինքն՝ զոհվեիք։ Էսօր էլ ինքն իրեն իբր սրբագրել է, արդարացել է, թե՝ ես նկատի չեմ ունեցել իրենց, այլ այն մարդկանց, ովքեր․․․ անկապ արդարացումներ։ Դա մոտավորապես այն է, որ մարդու վրա թքելուց հետո արդարանար, թե ես ուզում էի էն մյուսի վրա թքեի, սխալ եմ թքել։ 

Երեկ փայլատակեց նաև Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը, որը Արցախի դրոշը հանել էր ռադիոյի շենքի դիմացից և արդարանում էր, որ ինքը այդպիսի բան է արել, որովհետև ինքը Արցախի ռադիոյի տնօրենը չէ։ Նույն մարդը ամիսներ առաջ էլ Բաքվի ժամանակը ցույց տվող ժամացույց էր տեղադրել ռադիոյի շենքում։ Մենք ամեն օր զարմանում ենք ինչ-որ մի ՔՊ-ականի տմարդի պահվածքից, վայ տեսեք, Ալենը վիրավորեց, Նիկոլը ուրացավ, Կոնջորյանը պղծեց, մեկել-մյուսը։ Ժողովուրդ ջան, սա միանմանների խումբ է, բոլորը հավասարաչափ անընդունելի են մեր ազգային տեսակին, ինչի՞ ենք անընդհատ զարմանում։ Ոնցոր սերիական մարդասպանների համար համաներում հայտարարես, բանտից հանես դուրս, ձեռը փող տաս, կուշտ կերակրես, հագցնես, ավտոն էլ դնես տակը, բայց և ամեն անգամ զարմանաս, թե՝ վայ, մարդասպանը էսօր էս երեխուն սպանեց, էսօր էն տատիկին սպանեց, հղի կնոջ սպանեց։ Բայց գիտենք, չէ՞, որ գործ ունենք սերիական մարդասպանի հետ։ Պատկերացրեք՝ բակում փողոցային շուն կա, որը ամեն օր հարձակվում է մարդկանց վրա։ Մենք էլ պատուհանից ամեն օր նայում-զարմանում ենք, ասում ենք՝ վայ, էսօր մանկապարտեզից եկող երեխայի կծեց, վայ էսօր հացի խանութ գնցող տատիկի կծեց։ Ամեն օր զարմանում ենք ու ասում՝ մեկը չկա՞ տանի գցի․ հա, ու որ մեկն էլ գաիս ա, որ տանի գցի, էլի պատուհանից նայում զարմանում ենք, որ վայ քո, իրեն էլ կծեց։ Ու էդ շունը շարունակում է հարձակվել, կծել, վարակել ու վրա տալ մարդկանց։

Էս մարդկանց ասածներից վիրավորվում ենք, բայց իրենք այլ բանի ընդունակ չեն, մի օր արցախցիներին են վիրավորում, մի օր մարդկանց ասում են համբալ, մի օր ասում են թամբալ, մի օր ասում են ուրանանք Ցեղասպանությունը, մոռանանք Արարատը, կոնյակը բրենդի ասեք ու այդպես շարունակ՝ ամեն ինչ։ Դրանք սաղ միանման են, ու մի բան էլ հա, մշտապես ժողովրդին հիշեցնում են, որ հենց դու'ք եք մեզ բերել, իշխանություն տվել, դե կերե՛ք։ Ոնցոր մուռ հանեն, լուրջ եմ ասում։

Հայաստանի արտգործնախարար որ հնարավորություն ենք տվել աշխատել մեկին, որը ունի «թուրքի ագենտ» մականունը, մենք իրենից ի՞նչ ենք սպասում․ մենք նրան պաշտոնի ենք բերել ու զարմանում ենք՝ վայ, էսօր Չավուշօղլուի հետ խոսելիս բերանը բացել է մինչև ականջները, վայ քու արա, ադրբեջանցի դեսպանը հարձակվել է մեր դեսպանի վրա, Արարատը լուռ է։ Ժողովուրդ, իսկ Արարատից դու ի՞նչ ես սպասել։ Կա՞ մի հարց, որի լուծման համար բերել ենք Արարատին, ի՞նչ է անում նրա նախարարությունը, ի՞նչ են անում նրա ենթակայության տակ աշխատող ՀՀ դեսպանները։ Հայաստանի դեսպանները դարձել են իրենց հավատարմագրած երկրներում Նիկոլի համար դեսից-դենից դահլիճ լցնողներ։ Հայաստանի դեսպանները զբաղված են Աննա Հակոբյանի վոյաժների սպասակմամբ, հերոս հարկատուների փողերը մսխելով։ Արտաքին քաղաքական վեկտոր են ուզում փոխել, արտգործնախարարի տեղակալը գալիս է Ազգային ժողով՝ դասը չսովորած, ոչ մի հարցի չի կարողանում պատասխանել, ոչ մի բացատրություն չի տալիս, հեգնանքով, հոգնած, բեզարած, կարծես եսիմինչ ձեռքբերումներ են գրանցել, էնքան շատ ա, որ՝ դե էլ ի՞նչ ասեմ, հենա տենում եք։ Այ ընկեր, հլա բացատրի դու առհասարակ, ի՞նչ ես անում, ինչի՞ ես դեմքի էդ արտահայտությամբ, մունաթով խոսում, մի հատ կասե՞ս, էդ ո՞ր գործն եք գլուխ բերել, որ՝ փոխարենը գլուխներդ կախ ման գաք, ձեզ դրել եք եսիմինչի տեղ։ Առնվազն, վերջին 4 տարում, ոչինչ չեք արել, ինչ արել եք՝ սաղ վատ ա, պրավալ, ռուսի ասած, կասե՞ք, ո՞ւմ եք պետք դուք, առհասարակ։

Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար բերելիս մենք ի՞նչ ակնկալիք ենք ունեցել։ 3 տարի պաշտպանության նախարար է եղել, ինչո՞վ է զբաղված։ Մի քանի հատ զրահապատ ավտոմեքենաներ են առել, Ադրբեջանը էնտեղից հոխորտում է, Նիկոլն էստեղ արդարանում։ Պապիկյանը լուռ է։ Պաշտպանության նախարարը երբ ասում է՝ ես չեմ տիրապետում հակառակորդի զորքերի շարժին, պետք է մեկ վայրկյան չմնա իր պաշտոնին, բա ի՞նչ պաշտպանության նախարար։ Էսօր կարդում եմ՝ սահմանապահ աշխարհազորայինների աշխատավարձը 200 հազարից իջեցրել է 120 հազարի։ Նա էդ է կարողանում անել։ Իսկ իր աշխատավարձը դարձրել է տարեկան 21․499․450 դրամ, բաժանում եմ ամիսների, ստացվում ա 1,791,620 դրամ։ Պատկերացնո՞ւմ եք իրա ինքնագնահատականը, 1,8 միլիոն չստանա, ապրել չի կարում մարդը, բա։

Բոլորն են այդպիսին, ամեն մեկը իրեն վստահված ոլորտում։ Սրանց ձեռքը տվել են ամեն մեկին մի եքա հաստատություն ու չգիտեն, թե ինչ պետք է անեն դրա հետ, միայն մտածում եմ, որտեղից, ոնց, ավելի շատ աշխատեն փող և ընթացքում էլ մի բան հորինեն մնան իշխանության, որ աշխատեն փող։ 2018 թվականի ընտրություններում ասաց՝ մենք խորացնում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները, ընտրվեց, 2021 թվականին ասաց՝ մենք գնում ենք Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջանի, ձայն տարավ, ընտրվեց, ոչ էն արեց, ոչ էն, ռուսների հետ լարված վիճակ է, Ադրբեջանի հետ պատերազմի բերնին կանգնած, հիմա ասում է՝ չէ Եվրամիություն ենք մտնում ու հիմա էլ սենց է փորձում ձայն տանել։ Հիմա, ժողովուրդը ի՞նչ պետք ա մտածի, էս մեկնա՞ անելու։ Իհարկե՝ ոչ, ձայն ա մուրում ա, մնացած երկրի հետ ինչ կլինի՝ կլինի։ 

Բայց շատ հերաքրքիր է, որ վաղը գան ընտրությունները, ի՞նչ եք անելու, ինչո՞վ եք ներկայանալու հանարությանը։ ԱԺ ընտրություններ են, Պապիկյանը 5 տարվա հաշվետվություն է տալու, ի՞նչ պետք է ասի, զրահապատ Վիլիս եմ առե՞լ։ Թե՞ ասի, սիրելի ժողովուրդ, ինձ ընտրեք, 5 տարվա ընթացքում առել եմ 2 հատ տուն, ավտո, ստացել եմ 100 միլիոն դրամ նվեր, 100 միլիոն էլ աշխատավարձ ձեր հաշվին, ինձ ընտրեք, երկու հատ էլ դաչա են ուզում սարքեմ։ Դա է՞ ասելու։ Չէ, իսկականից։

Մեկ տարի հետո ընտրություն է․ Ալենն ի՞նչ  ասելու․ նախորդ 5 տարվա ընթացքում թքել եմ 2 քաղաքացու երեսի, լրագրողների մուտքն արգելել եմ ԱԺ, ԱԺ դարպասներին ձողեր ու փշալարեր եմ ամրացրել, ՔՊ-ականների 10 հոգանոց պատվիրակությամբ գնացել եմ լիքը երկրներ, էլ Լյուքսեմբուրգ, էլ գնացել եմ Հնդկաստան, փիղ եմ քշել ու էդ շրջագայություններս ձևակերպել եմ պետական այց, որ լինի պետության հաշվին։ Եկեք էլի ընտրեք։ Մեկ էլ անխնա քլնգել եմ ռուսներին, Պուտինին․ որ ընտրեք, էն ջահել վախտերիս պես կասեմ էն ԿԳԲ-շնիկը։ Ճիշտ ա, հետո ազգովի ենք դրա պատասխանը տալու, բայց դե ինչ կարում եմ, էդ կանեմ։ Էկեք, էկեք, ընտրեք, մի օր էլ ձեզ կվիրավորեմ, կթքեմ, եսիմ, նման մի բան պետքա ասի, թե չէ, որպես ԱԺ նախագահ, զրո օգուտ։ Ազգային Ժողովը սարքել են իրենց կուսակցական փաբը, գալիս- հավաքվում ժողով-բան են անում, էթում են տներով։

Նույնը Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, Գևորգ Պապոյանն ու մյուսները։ Ժաննա Անդրեասյանը ի՞նչ է ասելու՝ «Հայոց պատմություն» առարկան խեղաթյուրել եմ, հայ եկեղեցու պատմությունը թոզմիշ եմ արել, հերոսների անկյունները հանել եմ դպրոցներից, անորակ վեշալկաներ ու ցնցուղ եմ դրել, եկեք ընտրե՞ք։

Տիգրան Ավինյանն ի՞նչ է ասելու, 5 տարում բիզնես դասով քանի երկիր է թռել, քանի առանձնատուն է առել, ոնց է թանկացրել տրանսպորտը, գույքահարկը, հերն էլ էդքանից հետո ժողովրդին անվանել է համբալ։

Կարճ ասած՝ դուք, ի՞նչ եք կարծում, արժանի՞ եք, որ մի հատ էլ ներկայանաք հանրությանը ու խնդրեք ինչ-որ բան, առավել ևս՝ քվե։ Դուք ի՞նչ եք կարծում, ձեր էսքան պատճառած վնասներից հետո մեր ժողովուրդը, էդքան չի ջոկու՞մ։ Սենց որ նայում եմ լավ էլ ջոկում ա։ Հայհոյանքը իրոք շատ է, չափազանց։ Ինչ ասեմ, երևի վաստակածը դա է, մնաց ձեր սոցցանցերում բլոկներ դնեք, էդ ա ձեզ մնացել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>