Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում

Ռոբերտ Քոչարյանի խոսքը դատավոր ու դատախազների համար մեռնելիք էր․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մնայիք Արցախում, կռվեիք մինչև վերջ, ասել է Ալեն Սիմոնյանը արցախցի լրագրողին։ Ու շարունակել է՝ կարելի էր պայքարել այն զենքերով, որոնք ՀՀ–ն տվել էր, այն քաղաքական սատարումով։ Պետք էր կռվել, մինչև վերջ։ Ի՞նչ է նշանակում «կռվեիք մինչև վերջ», վերջը ո՞րն է, մինչև բոլորը զոհվեի՞ն, 120 հազարն էլ։ Տրամաբանությունը հասկանում եմ՝ զոհվեիք, որ ոչ մեկը Հայաստան չգար, գուցե դա է ուզում ասել։ Իսկ Հայաստանը զենք տվե՞լ է, թե՞ վերցրել է։ 2021 թվականի հունիսին Նիկոլը խոստացել էր Շուշի ու Հադրութ հետ բերել, օգոստոսին՝ երկու ամիս անց, եղած զենքը հանել է Արցախից, ինչո՞վ կռվեին։ Կամ քաղաքական էդ ո՞ր սատարումով կռվեին․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, Նիկոլը մտել է ուղիղ եթեր, ասել է՝ մենք կհետևենք, չենք խառնվի։ Սա սատարում ե՞ք համարում։ Հարց եմ տալիս Ալենին․ ասում էիր՝ Աղդամը իմ հայրենիքն է, բա ինչի՞ փախար եկար, ձեր բառերով ասած, մնայիր քո հայրենիքը պաշտպանեիր։ Բա ղեկավարդ, ընկերդ, ձեր պաշտելի գերագույնը պատերազմից առաջ գնում ազատագրված Արցախի տատիկ պապիկի դեմը կանգնում, նկարվում էր, ասում, մեր հպարտություն, բան, թե բա Արցախը Հայաստան է, վերջ, իրեն դրել էր Լեոնիդի տեղը, բա 2023թ․ սեպտեմբերին չասի՞ք, այ գերագույն, բայց ոնցոր մենք էն պետության ղեկավարությունն ենք, ով Արցախի անվտանգության երաշխավորն ա, ոնցոր բան ունենք անելու, հը՞։ Ալեն, իսկ ինչի՞ Սև լիճը չպաշտպանցիք մինչև վերջ, ինչի՞ փախաք, հանձնեցիք, եկաք Երևան նստեցիք ձեր աթոռներին, ձեր զրահապատ մեքենաների հետևի նստարաններին։ Ինչի՞ փախաք, ու թշնամին 200 քառակուսի կիլոմետր օկուպացրեց, բա կռվեիր մինչև վերջ։ Անպատկառությունն անգամ պետք է ունենա ինչ-որ սահման։

Արցախի, արցախցիների նկատմամբ սրանց ցինիզմը ոչ միայն չափ չունի, այլ համարժեք է Բաքվին։ Այսօր, այսպես կոչված Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման վերաբերյալ հակասահմանադրական ճանաչված, այնուհետև զոռով-շառով, վերաբացված դատական նիստի ավարտին, երբ դատավոր, Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախկին անդամ Սարգիս Պետրոսյանը հաջորդ դատական նիստի օրն էր հարմարեցնում, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Բաքվում էլ է դատական նիստ․․․ Երեք նախագահ էնտեղ է դատվում, մեկը՝ էստեղ, լավ սինխրոնիզացված, ենթադրում եմ, պրոցես է»։

Եթե դատավորն ու դատախազները մի քիչ խորանան բառերի մեջ, մեռնելիք է։ Նիկոլն ու Ալիևը, Արցախը ֆիզիկապես կործանելուց հետո, բարոյապես են փորձում ոչնչացնել՝ իրենց ձեռի գործիք իրավապահ համակարգի միջոցով։ Իրականում իրենք նաև էդ համակարգն են ոչնչացնում, այդ լուրջ դեմքներով երիտասարդներին էլ, որոնք գուցե չեն էլ հասկանում ինչի մաս են։

Այսօր դատական նիստեր էին և՛ Բաքվում, և՛ Երևանում։ Ձևական կողմը, այն է՝ մեղադրանքները եթե մի կողմ դնենք, նույն բանի մասին են երկուսն էլ։ Բաքվի ռազմական դատարանում մեղադրյալի կարգավիճակ ունեն՝ Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը Արցախի Հանրապետության չորրորդ նախագահ Արայիկ Հարութունյանը։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը։ Պարզ է չէ՞, որ այդ գործիչները նշանակվել են մեղավորներ, որ Ալիևը այնտեղ շոու անի, թե՝ տեսեք, արդարություն ենք վերականգնում։ Վստահ եմ, ոչմեկ չի էլ խորանում, մեղադրանք, փաստեր, հանցագործություն, ի՞նչ հանցագործություն, ի՞նչ մեղադրանք կարող է լինել, մարդիկ իրենց տունն են պաշտպանել, հետո ազատագրել ադրբեջանակն զինված խմբավորումներից, հետո էլ իրենց տանը պետություն կառուցել, զարգացրել։

Հիմա բա ստեղ նայեք։ Հայտնի է, չէ՞, դեռ 2018 թվականից էստեղ էլ էին նշանակվել մեղավորներ․ տեսե՛ք․ Արցախի Հանրապետության առաջին, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․ ով չգիտի՝ ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն Արցախի առաջին նախագահն է եղել, նա եղել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության պետական կոմիտեի նախագահը 1992 թվականից, երբ ադրբեջանցիք օկուպացրել էին Արցախի կեսից ավելին․ Քոչարյանը ստանձնում է ղեկավարումը պատերազմի ժամանակ և ազատագրելուց հետո միայն, ընտրվում է նախագահ։ Դե սա պատմական թեթև էքսկուրս, եթե տեղյակ չէիք։ Երկրոդը, ո՞վ է դատվում հիմա Երևանում՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, մյուսը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրով։ Խաչատուրովը, եթե չգիտեք, 92թվականից, լինելով կադրային սպա, կարծեմ արտերկրից վերադառնում է հայրենիք, անմիջապես անցնում ծառայության հայկական ստորաբաժանումներում, պաշտպանում Հայաստանի, Արցախի սահմանները, իր հրամանատարությամբ ազատագրում դրանք թշնամուց։ Ամբողջանում է պատկերը չէ՞։ Արցախի անկախությունից ի վեր բոլոր ղեկավարները, փաստացի, մեղադրյալի աթոռին են։ Արցախի պաշտպանության նախարարները մեղադրյալի աթոռին են։ Որպես տեռորիստ, անջատողական, մի քիչ ուսումնասիրենք, ստեղի էն հնարած սահմանադրական կարգ տապալողներ են, ճիշտ այնպես, ինչպես նախագահ Քոչարյանի մեղադրանքն է։ Բա։

Գիտե՞ք կարող ենք դատավորների անունները չկարդալ․ շատերի կարծիքով, Ադրբեջանում դա Իլհամ Ալիևն է, բա էլ ո՞վ, կասեք, Հայաստանում էլ՝ Նիկոլ Փաշինյանը և իհարկե՝ Ալիևը միասին։ Մի ջահել դատավոր, նախկին ՔՊ-ական, Նիկոլի խոսքը փոխանցում է իրավաբանական լեզվով։ Սարգիս Ռաֆիկի Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի անդամ, 2018-ին ուզում էր դառնալ պատգամավոր։ Չդարձավ պատգամավոր, բայց այ 2024 թվականին դարձավ դատավոր ու 3, թե 4 շաբաթ անց, մեկել հենց իրեն մակագրվում է դատել, ոչ ավել, ոչ պակաս պետության երկրորդ նախագահ Քոչարյանին։ Մի պատկերացրեք էլի, այսինքն իր մոտ հարց էլ չի՞ առաջանում, այ մարդ մի րոպե, սպասեք, մի քիչ փորձ բան հավաքեմ, մի քիչ կայանամ, հեղինակություն բան հավաքեմ, կամ լավ ինչի՞ հենց ես․․․ չէ, կարծես հարցեր չի առաջանում, միանգամից ստանձնում է դատողի կարգավիճակը ու դեմքի լուրջ արտահայտությամբ, գալիս սկսում է իրավական աբսուրդի հիմնական դերակատարը լինել։ Նիստին նեղանում է, թե՝ Պարոն Քոչարյան, ի՞նչ կապ ունի Բաքվի դատը մեզ հետ։ Աչքիս նոր է գլխի ընկնում։ Էս թվարկումից հետո, կարծում եմ, էլ կասկած չի էլ ունենա։ Տեսեք ովքե՞ր են դատախազները․ Ադրբեջանում՝ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, Ալիևի մեձավոր շրջանակից։ Իսկ Հայաստանում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, որը մինչև դատախազ դառնալը Նիկոլ Փաշինյանի օգնականն էր։ Մեկը Ալիևի մոտ շրջանակից է, մյուսը՝ Նիկոլի։ Եվ ուրեմն ովքե՞ր են այդ դատավարությունների հեղինակները։ Էլի՞ հարցեր մնացին։

Էդ նորաթուխ դատավորը կարող է գուցե մտածել, թե ինքը էն հերթական դատավորներից է, դե էն Դանիբեկյանի պես, Քոչարյան է դատում․ բայց դե ջահել է, անփորձ, գուցե չի էլ հասկանում․ բայց ասացի՝ միան այն, որ ջահել է, անփձորձ ու այս գործը հենց իրեն են տվել, պետք է որ կռահի, եթե, իհարկե, բացեիբաց չեն հանձնարարական տվել, ՍՄՍ գրել, ես ինչ իմանամ։ Դատախազները գնդապետ մարդիկ են, արդարադատության, նրանք հո գիտեն, չէ՞, որ էս գործը կապ չունի ո՛չ մարտի 1-ի հետ, ո՛չ զոհերի հետ, ո՛չ էլ սահմանադրական կարգի հետ։ Նրանք կարդում են նույն տեքստը, ինչը 2018-ից սկսած հազար անգամ կարդացվել է ու ճանաչվել հակասահմանադրական։ Բայց շոուներից մեկն էլ իրենք են սպասարկում, որովհետև հանձնարարություն են ստացել բարձր պաշտոնի ու էլ եսիմինչի հեռանկար կա, երևի մտածում են։ Նախորդ դատախազներն էլ էին, տենց մտածում, մի կարճ ժամանակով էլ, իրենց աստեղային ժամն էր, ճիշտ է խայտառակ եղան, պարզվեց ինչ անում էին հակաօրինական էր, բայ դե էս գործով մարդ ա մի կտոր մի բան ստացավ, ընդհուպ՝ գլխավորի տեղակալ։ Հետո, իհարկե, գործը փուչ դուրս գալուց հետո հանեցին համակարգից։

Ձեզ թվում է՝ լուրջ դեմքով կանգնում ու ինչ-որ մեղադրանքներ եք կարդում, մարտի 1 ե՞ք բացահայտում, սպանություննե՞րը, իբր տապալված սահմանդրական կա՞րգն եք վերականգնում։ Այսինքն, ձեր նույն դատախազությունը չէ՞ր, որ մարտի 1-ի սադրող ու հրահրող Փաշինյանին դատապարտել էր, կարող ա՞ լուսնից էին էդ դատախազները, հիմա էլ ի՞նչ եք բացահայտելու, հարց չե՞ք տալիս։ Սենց որ նայում եմ, դուք գործիք եք, որը մասնակցում է Արցախի արդեն բարոյական ոչնչացմանը՝ ֆիզիկապես հանձնելուց, գյոռելուց հետո։ Ձեզ թվում է, դուք հերոսաբար լուծում եք Նիկոլի քաղաքական հակառակորդի հարցը, վաղը տեղը մի բան ստանալու ակնկալիքով․ իրականում դուք կատարում եք Ալիևի պահանջը, Նիկոլի միջնորդությամբ։ Սպասեք տեսեք Ալիևը երբ է էնտեղից շնորհակալություն հայտնում ձեզ, մեդալ տալիս։

Էս քրեական գործը, ոնց եղել է, էնպես էլ, կրկնում եմ, ո՛չ սհմանադրական կարգի մասին է, ո՛չ մարտի 1-ի․ սա Արցախն ազատագրելու, անկախ պահելու, ինքնորոշման ձգտելու մասին է։ Քոչարյանի գործը, որը ճանաչվել էր հակասահմանադրական, հանկարծ վերաբացեցին, ու արվեց այնպես, որ համընկնի Բաքվում ռազմագերիների կեղծ գործերի հետ, հետո մի քանի շաբաթական դատավորին հանձնարարեցին գործը, թե՝ դու հենց պետք ա էդ գործն անես, նայի, չքաշես։

Ի դեպ, այս ամենին ինչպե՞ս է արձագանքում հանրությունը։ Երևանում տեղի ունեցող դատական նիստի վերաբացման նկատամբ չկար որևէ հանրային պահանջ ու հետաքրքրություն։ Անգամ զոհի հայր Քլոյանն է ասում՝ մեզ չեն հետաքրքրում սպանողները ովքեր էին։ Բա։ Ի դեպ, ուշագրավ շղթա է՝ դատավորը Նիկոլի կուսակցությունից է, եղել թե կա, կարևոր չէ, տուժողը՝ Նիկոլի կուսակցությունից է, տուժողի դուստրը Նիկոլի կուսակցության պատգաավոր է։ Հանրային պահանջը բոլորովին մարտի 1-ի մասով չէ, մարտի 1- մեղավորին էլ գիտենք, գիտենք նաև ով որքան փող աշխատեց էդ զոհերի հաշվին։ Այս տարիներին մեր երկրում այնքան բան կատարվեց, որոնց բոլորի բացահայտման վերաբերյալ է հանրային պահանջը, իսկ գլխավորը՝ թե ինչպես, ինչու 5 հազար հայ մարդ նահատակվեց մեկ հոգու ամբիցիաների համար։ Քաղաքական, հասարակական հետաքրքրությունը դրա շուրջ է։ Ո՞վ չգիտի, որ 2008-ին սահմանադրական կարգ չի տպալվել։ 2018-ից հետո է տապալվել։ Այո, Փաշինյանն իր գործողություններով, ելույթներով էնքան է տապալել, որ երևի մի 20 հատ ցմահ հոդված է շալակել։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյնանն ու Իլհամ Ալիևը Արցախի հարցը իրենց պատկերացումներով լուծելուց մեկուկես տարի անց Արցախի, Արցախն ազատագրողների, Արցախի հերոսների դեմ դատական գործընթաց են իրականացնում։ Մեղադրյալի աթոռին Արցախի անկախ Հանրապետությունն է։ Նիկոլը վաղուց էր սկսել, 2018 թվականից, Ալիևը հետո միացավ։

Այս սինխրոնիզացված դատավարությունը ո՛չ պատահականություն է, ո՛չ զուգադիպություն է, ո՛չ արդարադատություն է։ Սա հաշվեհարդար է հայ ժողովրդից, մուռ են հանում նվաստացման համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>