Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

Գրեթե բոլոր փաստաբանները միացել են գործադուլին. Փաստաբանների պալատի խոսնակ

Փաստաբանները գործադուլ են հայտարարել, որին միացել են գրեթե բոլորը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Փաստաբանների պալատի խոսնակ Սիլվի Տիգրանյանը:

«Գործադուլ հայտարարված է բոլորի համար, որին միացել են գրեթե բոլորը: Բացառիկ դեպքերում, եթե խիստ անհրաժեշտություն կա, օրինակ, ինչ-որ մեկի նկատմամբ կալանքի որոշում են կայացնում, այդ պահին կարող է փաստաբանը գնալ: Մնացած դեպքում բոլորը միացել են գործադուլին»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին դատարանների դիմաց փաստաբաններն իրազեկման ակցիա են անցկացնում:

Խոսնակը նշեց, որ այս պահին փաստաբանների ընդհանուր ժողովն է ընթանում, ապա կլինի մամուլի ասուլիս:

Իր հերթին փաստաբան Սերգեյ Հարությունյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց. «Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովում, որն ընթանում է այս պահին, հիմնական կարևոր հարցը հարկային փոփոխություններն էր, որը բավականին բացասական հետևանքներ է բերելու երկրում:

Բացի նրանից, որ փաստաբանական վճարի գինն է միանշանակ բարձրանալու, այլեւ իրավապաշտպանների պարագայում փաստորեն պետությունը արգելում է մեզ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ, այսինքն անվճար հիմքերով մարդկանց կողքին կանգնել: Իսկ դուք գիտեք, օրինակ մենք կոնկրետ հինգ իրավապաշտպաններով ստացվող ժամանակահատվածում միայն անվճար հիմունքներով փորձել ենք հարյուրավոր մարդկանց անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ: Այսինքն պետությունը նաև այս օրենսդրական փոփոխությամբ դա է մեզ արգելում, որը աննախադեպ բան է: Ես չգիտեմ այդպիսի երկիր, որտեղ նմանատիպ օրենսդրական նորմ լինի:

Պարզ է որ նպատակը այստեղ ավելի շատ ճնշումն է և ընդիմության, և փաստաբանական համայնքի նկատմամբ լծակներ ունենալն է, որը բերելու է հերթական բացասական հետևանքների: Դա հերթական չմտածված կամ ինչ-որ մի տեղ շատ ավելի խորը մտածված, ոչ ողջամիտ, ոչ ժողովրդավար քայլերից է»,- հայտարարեց նա:

Սերգեյ Հարությունյանը նաեւ ընդգծեց, որ այս փոփոխությունների հետեւանքով փաստբանական ծառայությունների գինն է բարձրանալու, որովհետեւ եթե փաստաբանը որոշակի X գումար էր նախատեսում իր աշխատանքի համար, որի մեջ նաև մտնում էր իր վարձատրությունից զատ, նաև այն ծախսերը, որ ինքը պետք է հոգար, հիմա արդեն դրան ավելանալու է այդ տոկոսը. «Որովհետև փաստաբանը չի կարող արդեն այն ավելացած գումարը, որը ներառվում է այդ հարկի մեջ, դրանով իր բոլոր ծախսերը հոգալ: Ստացվում է, որ դա ավելորդ բեռ է քաղաքացու համար, ով որ պետք է դիմի փաստաբանի:

Մեր փաստաբանական համայնքում միշտ ընդունված է եղել, այդ խրախուսված է եղել անվճար իրավաբանական օգնություն ցույց տալը, ու նույն այս բոլոր քաղաքական ակցիաների շրջանակներում մեր համայնքից բազմաթիվ փաստաբաններ միշտ կանգնել են  խախտված իրավունքներով մարդկանց կողքից։ Այժմ օրենքը արգելում է, այսինքն, եթե փաստաբանը որևէ մի, թեկուզ սոցիալապես անապահով անձի տեսնում է, որ կա իրավական աջակցության, իրավական խորհրդատվության կարիք, արդեն պետք է իր գրպանից ստիպված վճարում կատարի անվճարունակ անձի կողքին կանգնելու համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>