Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին
28
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ) Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ՀԿԵ ընկերությունը ներդրումները կատարում է առաջանցիկ տեմպերով

Փաշինյանը Հայաստանը գրավ է դրել կազինոյում և կրվում է․ Կարճ ասած

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «5 օր է՝ Նիկոլ Փաշինյանն ու կինը ԱՄՆ-ում են։ Պետական բյուջեից հսկայական ծախսեր են արել, ու մեծ անձնակազմով գնացել․ ու բացի Աննայի ծնունդը նշելուց, թե ինչ են արել, անհասկանալի է։ Ինչ օգուտ որ մեր երկիրը ստացել է Աննա Հակոբյանի ծնունդը Վաշինգտոնում տոնելուց, նույն օգուտն էլ ստացել է Փաշինյանի ամերիկյան հանդիպումներից։ Այսինքն՝ անիմաստ ծախսեր ու զրո օգուտ։ Ինչ-որ ելութներ է ունեցել մի երկու միջոցառումների ժամանակ, իր կոտրած անգլերենով․ կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի է մասնակցել, որը արդեն 5 տարի կազմակերպվում է ու երբևէ որևէ երկրի առաջին դեմք չի մասնակցել։ Տպավորություն էր, թե քանի որ ԱՄՆ նոր վարչակազմ կա, ափալ-թափալ գնացել է, որ ինչ-որ մեկին փորձի հանդիպել, ներողություն խնդրել, որ իրենք սատարում էին դեմոկրատներին, բայց ընտրվել են հանրապետականները ու փողի մեծ աղբյուր է պակասել՝ ի դեմս USAID-ի փակման։ Կառավարությունը մի նկար է հրապարակել, որտեղ Նիկոլ Փաշինյանն է ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ կանգնած ու ասում են՝ հանդիպում են ունեցել, Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր քննարկել։ Նախ հանդիպումը տեղի է ունեցել այնքան կարճ, որ հազիվ կարողանային ծանոթանալ։ Արարողակարգից տեղյակ մարդիկ կարող են բացատրել ըստ լուսանկարի, թե ինչ կարգի հանդիպում էր․ նրանք ոչ թե նստած բանակցում էին, ոչ գոնե ձեռք էին սեղմում, այլ՝ ոտքի վրա սելֆի էին անում։ Այդ հանդիպումից ամերիկյան կողմը ոչինչ չհրապարակեց, ո՛չ փոխնախագահը, ո՛չ Սպիտակ տունը, ո՛չ լրատվականները։ Ստացվում է՝ Փաշինյանենք գերագույն ջանքերով կարողացել են մի հատ սելֆի ստանալ, որ գան հարկատուներին ասեն՝ տեսեք, էս նկարը շատ լավ թուղթ է, սա ամերիկյան ռազմավարական համագործակցության մասին է, հեսա ԵՄ մտնելու մասին է, լիքը արդյունք եմ ունեցել։

Հիմնական թեման, որին ուզում եմ անդրադառնալ, մեր ժողովրդին թալանող, կործանող խաղադրույքների մասին է։ Նախորդ տարի բանակում՝ մարտական դիրքերում, հայտնաբերվել էր զինծառայողի դի։ Նիկոլ Փաշինյանը, որը սովորաբար մեր երկրում թիվ մեկ կանխավարկած առաջ քաշողն է, ասաց, որ կազինոյի պատճառով է, խաղում են, կրվում են, ընկնում են պարտքերի տակ, ինքնասպան են լինում։ Այսօր կարդացինք, որ ինքնասպան է եղել համայնքային պաշտոնյա՝ խաղամոլության հետևանքով կուտակած պարտքերի պատճառով։ Մամուլը մի դեպքի մասին էր գրել, որ մի քաղաքացի զանգել է ոստիկանություն, ասել է, որ 5 մլն դրամ կրվել է, գնացել է կամուրջ իրեն նետի: Կարող է լինեն մարդիկ, որ ասեն՝ դե խեղճ հարիֆն ի՞նչ անի, որ ժողովուրդը խաղում ա։ Սա հենց «խեղճ հարիֆի» անելուն է։ Մի քանի օր առաջ ասուլիս էր տալիս, հարցնում էին ինչու կազինոները չեք արգելում, ի՞նչ պատասխանի, որ լավ լինի․ ասում է՝ որ արգելենք դրսի կազինոներում կխաղան, փողը ուրիշ երկիր կգնա։ Այսինքն, որ ընտաիքներ են դժբախտանում, սննկանում, տուն տեղ կորցնում, մարդիկ ինքնասպան լինում՝ էդ հեչ, կարևորը փողն ա՞․ բա դեմից ասեիք։ Է հերոինի ու կոկաինի համատարած արտադրություն դրեք, էդպես է, թող փողը Կոլումբիայից գա Հայաստանով ֆռա։

Վստահեցնում եմ, որ պետությունն ունի լծակներ իրավիճակը շտկելու համար, բայց չի անում․ որովհետև հա՛մ անբաշար են, որևէ բան անել, համ էլ դե ձեռք չի տալիս։ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում շատ առաջատար տեղ գիտե՞ք ով է զբաղեցնում․ օնլայն կազինոն։ Մեր նման փոքր երկրում էնքան են կազինո խաղում, որ խոշոր հարկատուների համարյա տասնյակում է։ Դա ձեր փողերն են, ժողովուրդ։ Նիկոլը որ եկել էր իշխանության, 138 մլրդ դրամ էր խաղադրույքը։ Ու ի՞նչ էր ասում․ պետք է փակենք․ մարդիկ պարտքերի տակ են ընկնում։ Ասում էր փողոցով քայլում էի, կանայք պատուհաններից ցույց էին տալիս բուքմեյքերական գրասենյակները և գոռում էին՝ ինչքան հնարավոր է շուտ փակեք դրանք։ Որովհետև, ասում էին, աշխատավարձի օրը ամուսինները մտնում են էդտեղ, նոր են գալիս տուն։ Ասում էր՝ պատճառը հուսահատությունն է։ Մարդիկ էնքան հուսահատված են, որ իրենց գործերը լավ կլինի, որ իրենք ուզում են ինչ-որ մի հատ հրաշք տեղի ունենա և իրենք դրամագլուխ վաստակեն։ 2018 թվականին որ եկավ, խաղադրույքները, կրկնում եմ, 138 մլրդ դրամ էին ու ասում էր սաղ ազգը ղումարբազ ա դարձել աղքատության պատճառով։ Նախորդ տարի՝ 2024 թվականին, գիտե՞ք որքան խաղադրույք է եղել մեր երկրում․ 7 տրիլիոն 130 մլրդ դրամ։ 7 տրիլիոն։ Մի երկրում, որտեղ բնակչության կեսը աղքատ է, 18 մլրդ դոլար մեկ տարում խաղադրույք են արել։ Էնքան մեծ է հուսահատությունը, որ սաղովի քայլերն ուղղում են կասինո։ 2018-ից սկսած՝ աճել են, 2021-ից սկսած՝ շատ կտրուկ։

Նիկոլին հարցնում ես՝ ասում էիր ազգին ղումարբազ է Սերժը դարձրել, բա դո՞ւ ինչ ես անում, պատասխանում է՝ ամեն մեկը ինքն է որոշում իր փողը ոնց ծախսի, նրանք էլ որոշել են կազինոյում ծախսեն։ Դու մանդատ ես ստացել դրանք վերացնելու համար, իրական հանրության պահանջը դա է, ոչ թե ձեր քաղաքական դատավարությունները, հիմա ասում ես՝ թող կազինո խաղա ժողովուրդը, բյուջե լցվի՞։ Տրանսպորտի գինը թանկացնում են, ժողովրդին թալանում են, որ լցնեն բյուջե, հարկերը բարձրացնում են, ժողովրդին թալանում են, որ լցնեն բյուջե, ինչն էլ չեն կարողանում հարկ ու տուրքով տանեն, տանում են կազինոյով։

Իսկ կարող է՞ չեք լուծում կազինոների հարցերը, որովհետև, օրինակ, փայ ունեք․ ամենախոշորը ձեր սեղանի ընկերն է, ԱԺ նախագահը, Նիկոլի աներձագը նրա հետ են հանգստի մեկնում թանկարժեք կղզիներում։ Հետո պատգամավորը օրենքի նախագիծ է տանում, որտեղ կազինոներին լրացուցիչ հարկ են սահմանում, ՔՊ-ն մերժում է։ Բա իրենց ծովի հանգստի ընկերն է, ո՞նց կարող են նրա դեմ նախագիծ անցկացնել։ Իսկ Նիկոը փայ չունի՞ դրա մեջ։ Խիստ կասկածելի է, թե չունի, նրա՝ կազինոների դեմ չպայքարելը հակառակի մասին է խոսում։ Ասում է՝ պայքարում ենք․ եթե պայքարում ես ու աճում է, ուրեմն չես կարողանում, չես տիրապետում կամ միտումնավոր սխալ ես պայքարում, ինչպես օրինակ պատերազմյան և ետպատերազմյան շրջանում թշնամու դեմ էիր պայքարում։ Էնպես պայքարեցիր, 30 տարվա սաղ ձեռքբերումները ձեռքներիցս տարան, մի 5000 էլ էրեխու կյանք տարան, ստեղ էլ խաղում էին 138 մլրդ դրամի, հիմա խաղում են 7 տրիլիոնի։ Էս ի՞նչ ուժեղ եք պայքարում, լրիվ ձախողակների էտալոն եք։

Իսկ արդյո՞ք զարմանալու տեղ ունենք։ Ժողովուրդը կազինո է խաղում, ունեցած չունեցածը կրվում է։ Է Նիկոլն էլ իրեն պահ տված երկիրը չի՞ կրվում կազինոյում։ Նիկոլն էլ Հայաստանը խաղադրույք չի՞ արել աշխարհաքաղաքական կազինոներում։ Նիկոլը խաղում է քաղաքական կազինոյում, համաշխարհային կազինոյում ու մաս-մաս կրվում է ամբողջ երկիրը։ Ոչ մի բանից տեղյակ չէ, ո՛չ գիտի ում հետ է խաղում, ո՛չ գիտի ինչ գործակից է, ո՛չ գիտի ինչ թիմեր են, ամբաղ-զամբաղ ստավկաներ են անում, ու մեր երկիրն էլ այդ համայնքապետի խորհրդականի պես ինքնասպան է լինում։ Եթե կազինոյում մարդը կորցնում է իր տունը, իր ավտոմեքենան, ընկնում է պարտքերի տակ, մի օր ոսկեղենն ա տանում, մի օր տնեցիքի աշխատավարձերը, հետո ավտոն է տաիս, հետո տունն է տալիս, սրանից-նրանից պարտքեր ուզում։ Նույնն էլ Նիկոլի խաղացած կազինոն է․ բացեք կառավարության նիստերը, պետական մակարդակով ղումարբազներն են, որոնք ամեն նիստի վարկեր են վերցնում, երկիրը գցել են արդեն 13 մլրդ դոլարի պարտքի տակ, աշխարհաքաղաքական կազինոյում կրվել են Արցախը, կրվել են Հայաստանից տարածքներ։ Չեն կարողանում, բայց շարունակում են խաղալ, ո՛չ մտածում են տան անդամների մասին, ոչ երկրի մասին ու թքած, թե վաղը ոնց է լինելու։ Նիկոլը սաղիս քաշել է էդ խաղի մեջ ու չգիտենք էլ ինչեր է հանձնելու իր խաղերի դիմաց։ Իսկ ինքը մի սիրուն ռանչոյի ֆոտո է հրապարակել, թե որտեղ են պատրաստվում վայելել ծերությունը։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանի օրոք մեր երկրում աճել են հանցագործությունները՝ կրկնակի, 20 հազարից դառնալով 40 հազար, տարեկան, հարյուրավոր տոկոսներով աճել է թմրամոլությունը և հազարավոր տոկոսներով աճել է խաղամոլությունը։ Սա երեք ցուցանիշ է, որը խոսում է ցանկացած երկրի, ցանկացած ժողովրդի՝ հիմքերից քանդման մասին․ իսկ իշխանության մասով՝ լիովին տապալման մասին։ Ժողովրդին նստեցրել են հանցագործության վրա, նարկոտիկի վրա, կազինոյի վրա։ Մարդիկ ունեին ակնկալիքներ, որ հեսա մեր երկրում դրական փոփոխություններ են լինելու, աղքատության հաղթահարում, աշխատատեղ, ներդրումներ, ոչ մի բանը չկարողացավ, ու հուսահատությունը տասնյակ հազարավորներին մղեց արտագաղթի, տասնյակ հազարավորներին մղեց հանցագործության, տասնյակ հազարավորներին մղեց թմրամոլության, հարյուր հազարավորներին՝ կազինո։

Տասնյակ տարիներ գործած գրադարանը իր 18 մլն գրքային ֆոնդով փակվում է, տասնյակ տարիներ աշխատած գրախանութը փակվում է, ավելանում է թմրանյութը, խաղամոլությունը։ Սրանք փոխում են ազգի տեսակը, փոխում են հիմքից, դարձնում են մարդկանց խումբ, որը հանուն կազինոյի գումարի, նարկոտիկի գումարի, պատրաստ է ամեն ինչի ու ընդհանրապես իր համար էլ մեկ է՝ Հայաստանը Հայաստան է, թե Արևմտյան Ադրբեջան կամ Թուրքիա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>