Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից

ՔՊ-ականներիդ չես կարողանում կարգի հրավիրել, ի՞նչ Թուրքիայի, Ադրբեջանի հետ երկխոսություն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր կալանավորվել են Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներ՝ Քաղաքաշինության, հողի վերահսկողության վարչությունից, Հասարակական կարգի պահպանության ծառայությունից և այլն, ընդհանուր՝ 7 հոգի։ Որ կոռուպցիան վխտում է պետաան հիմնարկներում, բազմիցս խոսել ենք։ Որ հիմնարկ մտնեն իրավապահները, դափոնով կբռնեն․ իհարկե՝ որ իրավապահ համակարգ մտնեն, էլի մի ավտոբուս կոռուպցիոների կբռնեն ամեն անգամ։ Այլ հարց է, թե ինչ է լինում բռնվածների հետ։ Կորոնավիրուսի թեմայով 11 հոգու բռնեցին, հիվանդանոցի տնօրեն, փոխնախարար և այլն․ քա՞նի օր նստեցին։ Էկոնոմիկայի նախարարությունից մի քանի հոգու տարան, նաև՝ փոխնախարար, ի՞նչ եղավ նրանց հետ։ Համակարգային կոռուպցիան սա է, ժողովուրդ, որ որ հիմնարկ մտնում են, բռնվելու մատերիալներ կան տասնյակ հոգի, բաց՝ բաց են թողնում, որովհետև ում բռնում են, ՔՊ-ական է, ԱԺ նախագահի հարս է, էն մեկի փոսան է, էն մեկի բաջանաղն է։ ՔՊ-աանների կոռուպցիային շատ եմ անդրադարձել, բայց քանի որ նոր խմբաքանակ ունենք, շուտով էլի կխոսենք էդ թեմայից։

Օրվա մյուս իրադարձությունը․ չնայած սխալ եմ բնությագրում, որովհետև դա ամենօրյա է։ Կարդում ենք՝ գիշերը զինված հարձակում է եղել Մերձավան բնակավայրի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան ուղղությամբ: Կա մեկ զոհ և մեկ վիրավոր: Սպանվածը 30 տարեկան էր, ասում են՝ նոր էր ուզում ընտանիք կազմել։ Գիտե՞ք սա որերորդ դեպքն է, որ տեղի է ունենում սպանություն ու մեջը խառն է ՔՊ-ական համայնքապետ։ Երկու ամիս առաջ հրաժարական տվեց Փարաքարի ՔՊ-ական համայնքապետը, նա էլ մասնակից էր միջադեպի, որի ժամանակ մարդ էր սպանվել, ինքն էլ վիրավորվել էր։ Էն օրն էլ կարդացինք դանակահարվել էր Արջուտի գյուղապետը։ Լրահոսում ամեն օր մի քանի դանակահարության, կրակոց-սպանությունների դեպքեր են։ Երեվա լրահոսը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա բնակիչը մահացել է վերակենդանանցման բաժանմունքում՝ դանակահարությունից։ Սիսիանում 50-ամյա քաղաքացին մտել է մեկի տուն և նռակ նետել։ Նոր Խարբերդում 39-ամյա տղամարդուն էնքան են ծեծել, որ մահացել է։ Հրազենային վիրավորումներով «Վանաձոր» բժշկական կենտրոն տեղափոխվածի կյանքը հազիվ են փրկել:

Ժողովուրդ ջան էս վիճակի անունը ի՞նչ ա․ բարդակը թեթև բան է։ Սրանք իբր պայքարում են քրեկան ենթամշակույթի դեմ, սրանք իբր պայքարում են անհանդուրժողականության դեմ, սրանք ասել են այլևս երբեք ոչ մեկ մեր երկրում զենքով հարց չի լուծելու։ Սրանք միլիոններ են վերցրել, որ բարեփոխեն իրավապահ համակարգը։ Ի՞նչ եք բարեփոխել․ կադրերը նայում ես՝ ոստիկանները մտնում են ավտոբուս և թույլ չեն տալիս ավագանու անդամը, որ բոյկոտում է տրանսպորտի թանկացման դեմ, բարձրանա ավտոբուս, բերետները մտնում են ավագանու անդամին հանում նիստերի դահլիճից․ երկրում իրար են սպանում, ՏԻՄ-երի ղեկվարները կրիմինալ իրավիճակի կենտրոնում են․ սա ձեր սարքած միջավայրի արդյունքն է։ Քաղաքացին ահազանգում ա, որ ադրբեջաներեն են երգում հրապարակում էլ ԱԱԾ-ն, էլ ոստիկանությունը, էլ քննչականը, էլ դատախազները վազում են էդ մարդուն բռնում, բաց ամենուր սպանություններ են՝ վեջները չէ։

Այս օրերին ինչե՞ր են տեղի ունենում։ Այսօր ակցիա էր հարկային տեռորի դեմ։ Փետրվարի 1-ից ակտիվ բոյկոտ է տրանսպորտի թանկացման դեմ։ Սոցցանցերում միմիայն քնադատություններ են։ Եթե կան մարդիկ, որ վճարում են 150 դրամ, ուրեմն ամոթի պատճառով է, բայց դա չի նշանակում, թե կողմ են թանկացմանը։ Եթե մարդը ամոթից վճարում է, չի նշանակում, թե ընդունում է ձեր հիմնավորումը, թե՝ տրանսպորտը թանկացնենք, որ ավտոբուս առնենք, տրանսպորտը թանկացնենք, որ Ավինյանը 20 հազար դոլարանոց ավիատոմսով թռչի, թանկացնենք, որ Նիկոլ Փաշինյանն ընտանյոք հանդերձ Ամերիկա մեկնի։ Եթե կա մեկը, որ ասում է ես կողմ եմ 150 դրամին, մի քիչ ուսումնասիրում ես ով է, մեկ էլ տեսնում ես՝ թաղապետարանի աշխատող, ՔՊ-ում աշխատող, Աննա Հակոբյանի կրթական ծրագրի շահառու։ Եթե ճանաչում եք մարդ, որը կապ չունի ՔՊ-ի հետ ու ասում է կողմ եմ 150 դրամին, ինձ ցույց տվեք, ես չեմ հանդիպել։ 

Ի՞նչ է դուրս գալիս, ՔՊ-ն թանկացնում է տրանսպորտը, բարձրացնում է տուրքերը, մեծացնում է հարկերը, բայց ո՛չ անվտանգություն է ապահովում, ո՛չ կյանքի որակ է փոխում։ Մեր երկիրը եղել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում։ Սրանք դա խախտել են, բարդակ է ու դրա մեջ խորացել են ՔՊ-ականներ, ՔՊ-ական պաշտոնյաներ, ՔՊ-ական պաշտոնյաների հարազատներ, ընկերները․ եթե Նիկոլը չի կարողանում կարգուկանոն հաստատել իր կուսակցութան մեջ, եթե Նիկոլը չի կարողանում երկրում բարեփոխում անել, չի կարողանում առանց թանկացման մի հատ տրանսպորտ բերել, հիմա ո՞նց է Միացյալ Նահանգներում ինչ-որ լսարան հավաքել ու խոսում Ամերիկայի հետ հարաբերություն զարգացնելուց, Ադրբեջանի հետ զրոյից սկսելուց, Թուրիայի հետ ինտենսիվ շփումներից։ Դու ամենանվազագույն բանը չես կարողանում հաստատել՝ քո կուսակցությունում կարգ ու կանոն։ Քո կուսակցականները կրակում են իրար վրա, հարցերը էդպես են լուծում։ Քո ներկայությամբ նիստ է տեղի ունենում, քո կուսակցության անդամները հարձակվում են իրար վրա, քեզ չեն հարգում այսինքն, իրենց մեկ է քո ներկայությունը, դու ի՞նչ արտաքին քաղաքական զարգացումներից ես խոսում։

Գնում ես Ամերիկա, իբր հայերի ես հավաքում ու խոսում ես մի բանի մասին, որ քեզնից լավ գիտեն ու ինչ ասես՝ չեն հավատալու։ Նրաք գիտեն քո որակները՝ որպես ղեկավար։ Ամերիկահայերը երբ լսում են քեզ, նրանք ախար ավ տեղյակ են չէ՞ քո կառավարման որակից։ Անգլախոս մարդկանց հավաքել ես ու քո իմցած անգլերենով ասում ես, թե արտաքին ճիշտ քաղաքականություն ե՞ս վարում։ Թե բա՝ Թուրքիայի հետ երբեք էսքան ինտենսիվ շփում չի եղել։ Է բայց ի՞նչ շփում է, իրենք պահանջներ են ներկայացնում, դու կատարում ես․ ո՞ւմ է պետք էդ շփումը։ ՔՊ-ականներիդ սանձերը քաշել չես կարողանում, Ալիևի ու Էրդողանի սանձերն ես քաշելո՞ւ։ Խնդալու է, չէ՞։

Երկրում սոցիալական ընդվզումներ են, սահմաններդ անկայուն են, թուրքն ուզում է, ադրբեջանցին ուզում է, եվրոպացին ուզում է, ամերիկացին ուզում է, ռուսն ուզում է, սաղ ինչ-որ ակնալիք ունեն, սաղ ձախողել ես, մեր գրպանի փողերը քամել, մի շաբաթով ընտանիքով ԱՄՆ ես գնացել մի քնի հոգու հանդիպել անհասկանալի է թե ինչու։ Կես ժամ խոսում է ու չես հասկանում ինչ ասաց, անգամ չես կողմնորոշվում՝ խնդա՞ս, ծաղրե՞ս, թե կուշտ լաց լինես, որ մեր երկիրն է ներկայացնում։ Ի՞նչ է նշանակում անկախությունը դա քչերից կախվածության փոխարինումն է շատերից կախվածությամբ։ Բացասող ասացվածք կա՝ «փառք Աստծո, որ ես աթեիստ եմ»։ Նստած մտածում եմ՝ քո արտաբերած մտքերին ինչ խորագիր դնեմ, որովհետև այն, ինչ դու ես ասում, չի կարելի համարել Հայաստանի ղեկավարի միտք, քաղաքական գիծ, ուղղություն։ Քո հայտարարությունների վերլուծությամբ պետք է զբաղվեն երևի հոգեբանները։

Կարճ ասած՝ Հայաստանի ողբերգական իրավիճակն է, որ մենք՝ Նիկոլի իշխանությանը զոհ գնացած ժողովուրդը, նստել ու նայում ենք, որ նա, որը սաղ պրավալ է տվել, շարունակում է իր խրախճանքը ու մեզ ներկայացնելով, խայտառակելով՝ ման է գալիս։ Քեզ ոչ մեկ լուրջ չի ընդունում, ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս, ո՛չ նրանք, ով քո հակառակորդներն են, ո՛չ նրանք, որ քո աջակիցներն են, ո՛չ նրանք, ում հետ բարեկամ ես, ո՛չ նրանք, ում հետ թշնամի ես։ Ասում ես՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների մաքուր էջ, Թուրքիայի հետ ինտենսիվ շփումներ․ բայց հո գիտես, որ քեզ հետ ո՛չ նստելու են, ո՛չ խոսելու են, ո՛չ լուրջ են ընդունելու։ Իսկ էդ մաքուր էջի վրա գրելու են իրենց բազմաթիվ պահանջները, տան քեզ, որ կատարես»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>