Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից

Փաշինյանն Ամերիկայում նոր հանձնումների անոնս արեց․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «2019թ․ սեպտեբերի 23-ին ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող Գրանդ Փարքում, հանրահավաք արեց Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե՝ բազմահազար հայություն ունեցող Լոսի համար քիչ մարդ էր մասնակցում, բայց այնուամենայնիվ, մեծ հանրահավաք էր։ Շուրջ 10 թիկնապահի ու կնոջ հետ բարձրացել էր բեմ։ էլի խոստումներ, էլի սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով։ 8 էջանոց ելույթ ունեցավ, Պարույր Սևակից բանաստեղծություն արտասանեց, մի հատ էլ իր գրած ոտանավորներից։ Շատ երկար գովեց Սփյուռքը, շնորհակալութուն հայտնեց Սփյուռքի անհատներին, բարերարներին, Հայ դատին, Հայ օգնության միությանը և այլ՝ մի շարք կառույցներին, որ կանգնած են Արցախի թիկունքին։ Գովեց համահայկական հիմնադրամին նվիրատվությունները, գովեց եկեղեցուն, անգնահատելի աշխատանքի համար։ Շնորհակալություն հայտնեց Քըրք Քըրքորյանի «Լինսի» հիմնադրամին, որով Հայաստանում կառուցվել են ճանապարհներ, դպրոցներ, մշակութային օջախներ։ Ասաց, թե՝ այսօր Հայաստանի կառավարությունն ի վիճակի է Լինսի հիմնադրամի չափ կառուցել։ Ի միջի այլոց, ասեմ, Լինսի հիմնադրամը անհատույց գումարներ էին, որ նախագահ Քոչարյանը, իր անձնական հեղինակության շնորհիվ, կարողացավ ներգրավվել քայքայված ենթակառուցվածքներ նորոգելու և կառուցելու համար․ Փաշինյանի կառավարությունը դրանք անում է վարկերով, անում է անորակ։ Հետ գամ հանրահավաքին․ ասաց հայ լինելը հետաքրքիր է, ամեն հայ պետք է Հայաստանում տուն ունենա, ՀՀ քաղաքացիություն, պետք է ներգաղթ լինի, ամեն սփյուռքահայ բիզնես ունենա Հայաստանում և այլն։

Նիկոլը դարձյալ ԱՄՆ-ում է, իր նախորդ հանրահավաքում ասած էդ անհատներն էլ իր կողքին չեն, էն կազմակերպությունները, որոնց շնորհակալություն էր հայտնում, իր հրաժարականն են պահանջում, Արցախը, որին այնքան օգնել էր Սփյուռքը, ու որի համար շնորհակալություն էր հայտնում, ինքն էլ հենց հանձնել է, եկեղեցու հետ հարաբերությունները վատ են, հայրենադարձություն տեղի չի ունեցել, սփյուռքհայերը ավելի շատ ներդրում են հանել Հայաստանից, քան բերել են, Համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահությունը փոքրացրել է՝ հանգանակությունները մտցնելով բյուջե ու դարձնելով պարգևավճարներ, ու ինքը այս անգամ ոչ թե ԱՄՆ-ում հանրահավաք է անում, այլ մի փոքր դահլիճում հավաքել է մի քանի հոգու, անունը դրել հայ համայնք ու խոսում է․ խոսում է հաշտվելու, գոյատևելու, հանձնելու մասին։

Էկրանի մի կողմում 19 թվի հանրահավաքն է, մյուս հատվածում երեկվա խղճուկ հանդիպումը։ 5,5 տարի հետո սաղ տապալած ներկայանում է մարդկանց։ Իսկ ինչի՞ց է խոսում։ 2019-ին լիքը բաներից գլուխ գովաց, որոնց հետ կապ չուներ՝ Արցախի ազատագրում, որի հետ կապ չուներ, Արցախի վերակառուցում, որի հետ կապ չուներ, Հայ դատի գրասենյակների աշխատանք, որոնց հետ կապ չուներ, Լինսի հիմնադրամ, որի հետ կապ չուներ։ Երբ եկավ էն ժամանակը, որ պետք է իր աշխատանքը տար արդյունք, պտուղները քաղեինք, տեսանք, որ իր աշխատանքի արդյունքները հանձնումներն են։

Ի՞նչ է ասում․ կան ուժեր, որոնք ուզում են անհնար դարձնել մեր ինքնուրույն ապրելը մեր միջավայրում, որպեսզի մենք լինենք կառավարելի։ Դա ասում է՝ Ցեղասպանության ժամանակահատվածը նկատի ունենալով, ըստ երևույթին։ Իսկ հիմա ո՞նց է։ Քեզ ասում են սահմանադրություն փոխիր, ասում ես՝ կփոխեմ, ասում են Մինսկի խումբ լուծարիր, ասում ես կլուծարեմ, ասում են Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվիր, ասում ես կհրաժարվեմ, ասում են Արցախն Ադրբեջան է, ասում ես այո, ասում են մարզերից սահմանամերձ տարածքները հանձնիր, հանձնում ես։ Կառավարելի չե՞ս։ Հլը էդ՝ Ադրբեջանի ասածները։ Թուրքիան ասում է Ցեղասպանությունը ուրացիր, որ հարաբերություն հաստատեմ, անում ես, Արարատը ուրացիր, որ հարաբերություն հաստատեմ, անում ես, Սփյուռքի հետ կապերը թուլացրու կամ խզիր, անում ես։ Արևմուտքն ասում է Ռուսաստանի հետ կապերը խզիր, անում ես, ՀԱՊԿ-ից դուրս արի, անում ես, Իրանի հետ կապերը սառեցրու, անում ես, Հռոմի ստատուտ վավերացրու, անում ես։ Ուզում եմ իմանալ՝ էլ կառավարվելը ո՞նց է։ Եվ հիմա հարց՝ դու էն մարդն ե՞ս, էն լիդերն ե՞ս, որ ինչ-որ ենթադրյալ, այլ կախումից մեզ հանես։ Ոչ։ Ախար, եթե նկատի ունես թուրքական կախումից, է դու ես գցել էդ կախման մեջ։ Եթե նկատի ունի այլ, օրինակ՝ ռուսական կախում, էսքան կախում, ոնց որ հիմա է, հավատացնում եմ ձեզ, երբեք չի եղել։ Այլ հարց է, որ որքան կախումը աելացնում եք, ավելի շատ եք վատաբանում ու գոռում ինքիշխանությունից, զուգահեռ էլ ձգտում թուրքական կախման էլ ավելի խրվելու։

Խոսում է Հայաստանի հարատևումից ու ասում է՝ «Մենք դա կանենք, եթե կարողանանք ստեղծել մի իրավիճակ, որ մենք մեր տարածաշրջանում, մեր հարևանների միջավայրում կարողանանք ապրել առանց արտաքին օգնության»։ Դու որ նեղանում ես, թե ռուսը մեզ չօգնեց, ՀԱՊԿ-ը չօգնեց, Եվրամիությունը կօգնի, եվրադիտորդները կօգնեն, Ամերիկան օգնություն տա, ո՞նց ես դա անելու։ Ո՞նց կարող ես տնտեսությունը թուլացնելով, պարտքեր կուտակելով, աղքատացնելով, հարկերով ժողովրդին ճնշելով, սահման նեղացնելով, բանակը չվերազինելով ու դրա հետ մեկտեղ անդադար ենթարկվելով, խոսել հարատևության, հարևանների հետ բարեկամական գոյատևության և առանց արտաքին օգնության գոյատևելու մասին։ Սա էն, որ դասարանցիներով, հիմիկվա բառերով ասած, մեկին՝ բուլինգ են անում, ճնշում են, թե կգնաս հորդ ջեբից փողերը կբերես, թե չէ կսատկացնենք, դա հա՛մ բերում է, հա՛մ էլ ամեն անգամ մտածի, դե էս անգամն էլ տամ, շուտով հետս ընկերություն կանեն։ Էդպես լինում ա՞։ Հիշեք, էլի, ժողովուրդ, բոլորս էլ, կյանքում տենց դեպքերի մասին առնվազն լսել ենք, տենց լինում ա՞։ Եվ հիմա հարց՝ դու էն լիդերն ե՞ս, որ շանս ունի հարևանների հետ խաղաղ գոյակցություն ապահովելու։ Ոչ, իհարկե։ Հովիկ Աղազարյանը կամ իր տղեն, կամ չգիտեմ, ցանկացածը, ավելի մեծ շանս ունի, քան դու։ Չեմ դադարում զարմանալ այն կարծիքների վրա, թե Նիկոլը հարիֆ ա, բայց դե ուզում ա պատերազմ չլինի։ Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, էդ պատերազմը հենց Նիկոլի հետ են անելու, եթե նա մնա․ անպայման, բայց միայն Նիկոլ հակառակորդի հետ, այլ, էլ չեմ ասում լուրջ ղեկավարի դեպքում, Ալիևը պոչը մտցնելու է, գիտեք ուր, դրա խոսացածին մի՛ նայեք։ Դեմը Նիկոլն է, ՔՊ-ն է, դրա համար է էդպես դուխով։

Ասում է՝ «Մենք էլ չենք ուզում նահատակ լինել, ուզում ենք լինել սովորական ապրող ժողովուրդ: Մենք ուզում ենք՝ ՀՀ-ում սովորական մարդն ապրի սովորական ձևով, և իր դերը չլինի, որ ինքը պետք  է նահատակ ժողովրդի ներկայացուցիչ լինի»: Վազգեն Սարգսյանն ասում էր՝ Արցախյան հաղթանակով մենք մազապուրծ բառից դուրս եկանք․ այո, ասում էր, ինձ ավելի լավ է ասեն ագրեսոր, քան մազապուրծ։ Էդ ազգ-նահատակ հոգեբանությունից մեր ազգը գիտե՞ս երբ է ազատվել, 1918 թվականին Սարդարապատի հաղթանակով, հետո մեր ազգը էդ նահատակի բարդույթը հաղթահարել էր 1994 թվականին Արցախում փառահեղ հաղթանակով։ Դու բերեցիր պատերազմ, հազարավոր նահատակներ, Ջերմուկյան դիրքեր զիջեցիր ու էլի նահատակներ, Արցախի հայաթափում թույլտվեցիր ու էլի նահատակներ։ Դու բացել ես ազգ-նահատակի էջը։ Դու ասում ես՝ Ադրբեջանը պատճառ է ման գաիս, որ հարձակվի մեզ վրա։ Իսկը էդ բուլինգ եղող երեխու պես, բողոքում է։

Փաշինյանի ասածը ո՞րն է՝ ենթատեքստում․ մոռանանք Ցեղասպանությունը, որ մոռանանք, որ նահատակվել ենք։ Հայոց ցեղասպանությունը հիշելն ու պահանջելը, դա առաջին հերթին արդարության համար կռիվ է, որը, ինչ ասեմ, մի քիչ էլ թասիբ ունեցողի համար, առնվազն անհրաժեշտություն է, խոսքը ընդամենը միջազգային ու հատկապես ժամանակակից թուրքական պետության կողմից ճանաչումն է, նաև մեր պատմության մի՝ կարևոր մասն է, մեր անցյալն է, մեր հիշողությունն է․ եթե դա համարում ես բարդույթ, համաձայն եմ, հրաժարական տուր, գնա թերթումդ հա դրա մասին գրի, ուզում ես գնա Ստամբուլում թերթ բացի, դրա մասին գրի մտքերդ․ վստահ եմ՝ այնտեղի իշխանությունը լավ կֆինանսավորի բայց այդ մտքերը, որպես երկրի ղեկավար արտաբերելը, հասարակության համար անթույլատրելի է։ Ու գիտե՞ք, լավ է, ճիշտը հենց դա է, որ անթույլատրելի է, դատապարտելի է։ Բայց էլի էն հարցից տամ՝ խի դու էն լիդերն ե՞ս, որը մեզ չի տանի նահատակության։ Ինքդ էլ, ախար, ապացուցել ես, որ ոչ, էդ ղեկավարը չես։ Հարցը մեր մտքերի ու ընկալումների մեջ չէ, հարցը քո մեջ է, քո ապաշնորհության, թշնամուն հլու-հնազանդ լինելու մեջ է։

Ասում է՝ «Մենք այդ պարտության միջով անցնելով, ձեռք ենք բերել անկախ և ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Նահատակների զոհողությունները ՀՀ ինքնիշխանության և անկախության համար են եղել»: Պարտությամբ ձեռք բերված ինքնիշխանությո՞ւն։ Պարտությամբ ո՞նց կարող է անկախություն ու ինքնիշխանություն ձևավորվել։ Այսինքն՝ որքան շատ պարտվենք, այնքան շատ անկախ ենք ու ինքնիշխա՞ն․ դրա համա՞ր ես Տավուշից հանձնում՝ առանց բան ստանալու։ Ո՞նց կարող է պարտության համը դուր գալ մարդու։ Հիմա հարց՝ սա էն լիդե՞րն է, որը սենց մտքեր ունենալով, մեզ կարող է ապահովել իրական անկախություն, ինքնիշխանություն։ Սա էն ղեկավարը չէ՞, որ մեզ կձուլի թուրքերին։ Սա արդյո՞ք նոր հանձնումների մասին չի ակնարկում։

Կարճ ասած՝ ամեն անգամ փորձում եմ գտնել էդ սահմանը, թե որքան մեծ է Նիկոլի սերը աթոռի ու ատելությունը՝ հայ ժողովրդի նկատմամբ, որ էսքան տապալումից հետո ուզում է, միևնույն է՝ մնալ ու շարունակել։ Ցավն այն է, որ էս բոլոր ձախողումները, որ մեր գլխին բերել է, համարում է, որ ինքը գնում է ճիշտ ճանապարհով։ Անկախ, ինքնիշխան, հարևանների հետ չխեղճանալով, վիզը չծռած, բարեկեցիկ, առանց պատերազմների, առանց սահմանները նեղացնելու, զոհեր տալու ապրելը, այո, ճիշտ ճանապարհն է և բոլորի համար ցանկալի։ Բայց դու էն ղեկավա՞րն ես, քո որակներով, քո թիմով, քո պարտնյորներով, որ դա անես։ Դու շատ-շատ՝ կարողանաս միայն խոսել այդ մասին, իսկ այդպես անել՝ ոչ մի դեպքում չես կարող։ Ուղղակի չես կարող, չկաս էդքան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>