Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից

Կուզե՞ք տրանսպորտը լինի 500 դրամ, բայց Նիկոլը խմբով գնա․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Երեկ խոսում էի այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի բարեփոխումները հանրությունը ընդունում է սվիններով․ իրականում դրանք բարեփոխումներ էլ չեն, այլ՝ մարդկանց տուգանելու, գումար գանձելու, շորթելու համակարգեր։ Բայց դրանք ձախողվում են։ Ինչո՞ւ է հանրությունն անլուրջ վերաբերում դրանց։ Կառավարության այսօրվա նիստից երկու օրինակ բերեմ, երկուսն էլ իրենք համարում են բարեփոխում։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բարեփոխումներ ենք անում, ծառայողական ավտոմեքենաները կհասցնենք պատմական մինիմումի։ 52 պետական մարմնից հետ կվերցնենք 423 ավտոմեքենա: Ծառայողական ավտոմեքենաների մասին Նիկոլն ամենահայտնի՝ «չնաշխարհիկ պադավատապետություն» ելույթը ե՞րբ է ունեցել․ 2015 թվականին, երբ պատգամավոր էր։ 7 տարուց ավելի իշխանության լինելուց հետո, իշխանությունը կորցնելուց ամիսներ առաջ, երբ իր նկատմամբ հանրային վերաբերմունքը մինուս անսահմանություն է, պատմական մինիմումի վրա է, ասում է՝ 10 տարի առաջ որ խոսել եմ պադավատապետությունից, կփոքրացնեմ։ Լավ է անում, ինչի՞ պետք է իմ հաշվին աջ ու ձախ պադավատ ունենան․ բայց հարց էլի, իր ծառայողական ավտոմեքենաները կրճատվելու ե՞ն։ Ալենին սպասարկող ավտոմեքենաները կրճատվելու ե՞ն։ Պապիկյանին սպասարկող ավտոմեքեաները կրճատվելու ե՞ն, Վահագն Խաչատուրյանինը կրճատվելու ե՞ն։ Էսօր առավոտ 8-ին իմ աչքի առաջ ինչ տեղի ունեցավ․ կառավարական առանձնատներից մինչև Հանրապետության հրապարակ շարվել էին մի 50-ից ավելի ոստիկանական մեքենաներ։ Մեկ էլ անցավ մի հատ ոստիկանական ամենագնաց, էն որ Սոնային անիվների տակ սպանել էր, դրանցից, հետո եկան ևս մեկ-երկուսը, հետո եկավ Նիկոլի ավտոն, նրան շատ կպած՝ երեք ամենագնաց, նրանից հետո ևս մեկը, դրանից հետո՝ ևս մեկը, հետո էլի ոստիկանական ամենագնաց։ Ասում ես՝ ես 10 ավտոյով ման կգամ, բայց չգիտեմ ում ավտոն կվերցնեմ ձեռքից։ Ես ո՞նց լուրջ ընդունեմ, քո բարեփոխում ասածը։ Աննա Հակոբյանը տեղաշարժվում է երկու մեքենայով, հետևի ավտոյում մի բրիգադ ախռանիկ է․ հարց եմ տալիս՝ երբ այդ կինը ավտոյից իջնում մտնում է որևէ տեղ, թեկուզ 5 ժամով, այդ 5 ժամվա ընթացքում նրա ավտոմեքենայի շարժիչն անջատում ե՞ն, թե՞ թողնում են պետական բենզին վառի կանգնած վիճակում։ Բա ո՞նց լուրջ ընդունենք բարեփոխումը։

Էսօր նիստին ասում էին համընդհանուր հայտարարագիրը բարեփոխում է, ժողովուրդն ինչի՞ է դեմ։ Ասում է՝ Համընդհանուր հայտարարագիրը ներդնում ենք, որ տեսնենք քաղաքացիներից ով փող ունի, որոշ ծառայություններ նրա համար դարձնենք վճարովի։ Ասում է՝ եթե մարդ շատ փող ունի, ինչո՞ւ ծննդօգնությունը դարձնենք անվճար, հենա աղքատի կօգնենք։ Թվում է՝ տրամաբանական․ եթե մարդը վճարունակ է, թող պետության հաշվին ծառայություն չստանա, եթե կարիքը չունի։ Բայց նույն Փաշինյանն օրենք է անցկացրել, որով ինքը ու իր ընտանիքը, ԱԺ նախագահն ու ընտանիքի անդամները, ՀՀ նախագահն ու ընտանիքի անդամները պետք է օգտվեն թանկարժեք բուժծառայություններից՝ անվճար և արտոնյալ պայմաններով։ Նրանք այս երկրի ամեաբարձր պետական աշխատավարձ ստացողներն են, բայց նաև նրանց ծախսերը ամբողջությամբ մեզ վրա են, լիքը հնարավորություն ունեն, որ փողով բուժվեն, բայց չի ասում՝ ես ինձնից եմ սկսում, եթե ես փող ունեմ, ինչի՞ պետության հաշվին բուժվեմ, թող աղքատները դրանից օգտվեն։ Քա՞նի հատ դեպք թվարկեմ, որ աղքատը մահացել է բուժօգնության գումար չունենալով։ Մարդը դեղի փող չունենալով՝ կախվել է։ Իմ հաշվին ձրի բուժվող Նիկոլի բարեփոխմանը ո՞նց լուրջ ընդունեմ։

Տրանսպորտի 100 դրամը 300 դարձելը, հետո 150 դարձնելը բարեփոխում է՞։ Նոր ավտոբուս բերելը բարեփոխում է, բայց դրա համար պետությունը պետք է վճարի, ոչ թե ժողովուրդը՝ րկնակի։ Քաղաքացին չի վստահում, որ իր ավել 50 դրամները հանուն քաղաքի, երկրի են, այլ ոչ թե իրենց թանկանոց վոյաժների։ 52 հազար քաղաքացու՝ 150 դրամով երթևեկելու գումարով Ավինյանը ընդամենը սամալյոտի տոմս է առել։

Դուք ոչինչ բարեփոխել չեք կարողանում և ձեր որևէ արած բարեփոխում չի ընկալվում։ 2018 թվականից մետրո եք բարեփոխում, կայարան եք սարքում մեկի փոխարեն երեք հատ՝ Աջափնյակ, Սուրմալու, հիմա էլ՝ Ակադեմիական քաղաք․ 7 տարի անցավ, ի՞նչ եք սարքել։ Բանակը բարեփոխում էիք հագուստով․ ասում էիք 2024 թվին կունենանք նոր համազգեստ, մինչև հիմա չկա․ ասում եք չկա, որովհետև ուզում ենք լավը անենք։ Լավն էլ չեն կարողանում։ Էդ համազգեստի վրա որքա՞ն փողեր են դուրս գրվել։ Ժողովուրդը չի հավատում, որ բարեփոխում եք անելու, որովհետև քանի հատ էլ համազգեստ փոխեք, մեկ է՝ ծնողի վրա եք բարդելու։

Այս երկրում ամենացածր վարանիշ ունեցող կառույցներց են դատարաններն են։ Դատական բարեփոխում են անում 7 տարի։ Ինչքան նորմալ դատավոր կա, գործից հանել են, դարձել են փաստաբան, ինչքան ֆեզե ավարտած ՔՊ-ական կա, դատավոր են։ Ինչ բարեփոխման մասին խոսել են, տապալել են։ Տնտեսությունը իբ բարեփոխող բացված ու փակված գործարաններն ասեմ, անպետք արբանյակն ասեմ, աղամանների արգելքն ասեմ։ 2025 թվականից բժշկական պարտադիր ապահովագրումն էիք անում որպես բարեփոխում։ Ո՞ւր է։ Պետպատվերով բուժման համակարգն եք բարեփոխել իբր, տարվա կեսից պետպատվերը պրծնում է։ Բարեփոխել եք ու էլեկտրոնային դեղատոմսի համակարգ դրել․ 600 դեղատուն նամակ է գրել, որ սննկանում են տուգանքների պատճառով։ Բուհերն եք բարեփոխել, ու սարքել եք ՔՊ բջիջներ ձեր Պապիկյանով, Ավինյանով, Անդրեասյանով, Վահագնով ու մյուսներով։ Անձնագրային բաժանմունքներ եք բարեփոխել իբր, ամիսների հերթեր են։ Մենակ էն բանի համար, որ Սիմիդյանենց տունն էիր պախկվել մարտի 1 հրահրելուց հետո, դրան նշանակեցիր նախարար․ բարեփոխումներ էր անում՝ Տոպրակներն արգելել ենք։ Ո՞ւր ա։ 10 մլն ծառ կտնկենք։ Ո՞ւր ա։ Չստացվեց։ Ասացին լավ, 2024թ․ տնկել 1000 հեկտար անտառ կտնկենք։ Ընդամենը 300 են տնկել։ Հիմա ասում է լավ լուր ունեմ, Սևանա լիճը բարձրացել է, տեսախցիկներն էլ անտառում Կովկասյան ընձառյուծ են ֆիքսել։ Դու դրանց հետ ի՞նչ կապ ունես։ Սևանը ջրհեղեղի արդյունքում է բարձրացել, բայց ջրհեղեղից տուժածների վնասները մի տարի է՝ չեք հաշվել, ընձառյուծն էլ քո չտնկած 1000 հեկտար անտառներում չեն նկարել։ Բանակ էիք բարեփոխում, ՔՊ-ական պատգամավորը երեկ ասում է՝ անիմաստ զենք ենք գնել։ 

Էս բոլոր իբր բարեփոխումները հարուցել են ժողովրդի դժգոհությունը, ծաղրը, անլուրջ են վերաբերում, որովհետև դուք ինքներդ անլուրջ եք։ Մարդիկ չեն վստահում ձեզ, չեն հավատում ու ձեր ցանկացած բարեփոխում, որ իրականում տուգանք է, թշնամաբար է ընկալվում։ Էլի ասել եմ, ամենից լավ բանն էլ ուզենաք անել, չեք կարողանալու։ Լեգիտիմության էս ցածր աստիճանը հնարավորություն չի տալու բան բարեփոխել։ Որովետև ձեզնից կուշտ են։ Էս քանի օրը բողոքի ցույցեր են անընդհատ կառավարության դիմաց, ով խոսում է՝ Նիկոլ է ընտրել, հիմա ասում է՝ երանի եմ տալիս նախկիններին։ Որովհետև դուք կառավարման ձախողումների նշաձող եք սահմանել։ Բոլորը սպասում են, թե այս ամենը երբ է վերջ ունենալու։

Կարճ ասած՝ եթե մեր երկրում մի բա  բարեփոխվել է, ապա՝ ՔՊ-ական պաշտոնյաների կյանքը։ Այ դա բարեփոխվել է։

Իրականում այս երկրի միակ բարեփոխումը լինելու է քո հեռանալը։ Էդ բարեփոխմանը, վստահեցնում է, ոչ մեկ չի ընդդիմանա, կլինի ժողովրդի սրտով։ Թեկուզ եթե գնալու գին սամանես։ Սաղ ժողովուրդը ասում է՝ 300 դրամով տրանսպորտ չենք ուզում․ բայց հլը մի հատ հարցում արա՝ ժողովուրդ, կուզե՞ք տրանսպորտը դառնա 500 դրամ, բայց հեռանամ ձեր կյանքից։ Տեսեք ոնց են սաղ ավտոները կանգնացնում ու երթևեկում տրանսպորտով։ Ասա գույքահարկը ուզո՞ւմ եք տասնապատկեմ, բայց գնամ, կասեն հա, քսանապատկի։

Մեր երկրում ամենալավ բարեփոխումը լինելու է քո՝ իշխանությունից հեռանալը։ Դու էլ դա գիտես, կարծում եմ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>