Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

Թրամփի վարչակազմն Աննա Հակոբյանին չի ֆինանսավորի, եվրոպական երկրները՝ նույնպես

Թրամփի վարչակազմն արմատապես փոխում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ռազմավարությունը, որը օգնություն է տրամադրում այլ երկրներին։ Այս համատեքստում ԱՄՆ նախագահը 90 օրով դադարեցրել է արտաքին օգնության բոլոր ծրագրերը՝ պարզելու համար, թե որքանով են դրանք համապատասխանում իր վարչակազմի արտաքին քաղաքական առաջնահերթություններին։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանը նշեց՝ Թրամփի այս որոշումը սպասելի էր, քանի որ նա նման մտադրություն էր հայտնել իր երդմնակալության արարողության ժամանակ ունեցած ելույթում։ Նա հիշեցնում է, որ Թրամփը 2 օր առաջ Նևադա նահանգում հանդիպել է իր ընտրողների հետ ու կրկնել այդ թեզերը.

«Ամեն ինչ շատ պարզ է. այն Միացյալ Նահանգները, որը կար Բայդենի ժամանակ, սպասարկում էր գլոբալիզմը և ձախ լիբերալ գաղափարները. գենդերային խնդիրներ, ինչ-որ արժեքային համակարգի վրա հիմնված այլ երկրների ներքին գործերին խառնվել, գունավոր հեղափոխություններ կազմակերպել։ Նշեմ նաև կրոնական ազատությունները, այսինքն՝ որոշակի կրոնական ուղղությունների աջակցությունը և այն հիմնական կրոնական կազմակերպությունները, որոնց պայմանական կարող ենք ասել ազգային կամ հիմնական, դրանց դեմ հստակ քաղաքականություն էր տարվում։ Ընտանիքի խնդիրը կար, որ ընտանիքները պետք է լինեին բաց, տարբեր գենդերները կարող էին ամուսնանալ և այլն։ USAID-ն հենց դա էր սպասարկում, իսկ հիմա քանի որ Թրամփը հայտարարել է, որ հին Ամերիկան այլևս չկա, ու նոր Ամերիկա է լինելու, USAID-ի ծրագրերը կասեցվել են, որպեսզի ստուգվի դրանց համապատասխանությունը նոր ուղղությանը»։

Ստեփան Դանիելյանը կարծում է, որ ԱՄՆ-ն հիմա շատ առումներով կսկսի հակառակ գաղափարախոսությունը սպասարկել։ Ըստ նրա՝ այս առումով Թրամփի վարչակազմին առաջիկա 3 ամիսն անհրաժեշտ է՝ գործող ծրագրերը կասեցնելու կամ դրանց նոր արժեքային համակարգ ներարկելու համար։

Oragir.News-ի հարցին՝ Թրամփի այս որոշումն ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի վրա, քանի որ մեր երկրում ևս մի շարք ՀԿ-ներ ու անհատներ ֆինանսավորվում էին հենց USAID-ի կողմից, մեր զրուցակիցը պատասխանեց՝ Հայաստանում կլինի այն, ինչ մնացած մյուս երկրներում։

«Այսինքն՝ այն գաղափարները, որոնք այդ ՀԿ-ներն էին քարոզում, վարչապետի կինն էր քարոզում, բնականաբար այլևս չեն ֆինանսավորվելու։ Եթե ֆինանսավորվեն, ապա միայն ճիշտ հակառակ արժեքները՝ պահպանողականություն, քրիստոնեական արժեքային համակարգ, երկու սեռի գաղափարը և այլն։ Այս փոփոխություններն են տեղի ունենալու, իսկ այն կազմակերպությունները, որոնք սպասարկում էին նախկին գաղափարախոսությունները, հիմա պետք է կա՛մ մնան առանց ֆինանսավորման, կա՛մ էլ փոխեն իրենց պրոֆիլը և ճիշտ հակառակ քարոզը անեն»,-ասաց նա։

Դանիելյանը կարծում է, որ այս կազմակերպությունները գուցե որոշ ժամանակ եվրոպական երկրներից ֆինանսավորվեն, բայց գործընթացը նաև Եվրոպայում է իրականացվում, որտեղ ուժեղանում են աջերը։ «Ես կարծում եմ, որ դա չի լինի։ Բացի դրանից՝ ԱՄՆ նոր վարչակազմը ստիպում է, որ ռազմական ծախսերն ավելացվեն մինչև 5%՝ որոշ երկրների համար 2-2.5 անգամ ավելի շատ, ինչը նրանց բյուջեների վրա շատ ծանր բեռ է լինելու։ Մյուս կողմից՝ քաղաքական տենդենցները դեպի աջ են գնում, ինչը նշանակում է, որ հաջորդ փուլում եվրոպական կառույցները, ԵՄ երկրները նույնպես նման գաղափարախոսությունը չեն սպասարկի»,-եզրափակեց քաղաքագետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>