Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ
12
Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Պատերազմ Արցախում
Քիչ առաջ ԲՀԿ-ից գողացան 5 մանդատը. Մելիքյան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Փաշինյանը կրակեց ինքն իր ոտքին․ «Կարճ ասած» ՌԴ-ն վաղվանից uահմանափակում է ՀՀ-ից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը և տարանցումը Կեցցե՜ն Նիկոլն ու ՔՊ-ն. կթանկանան ծխախոտը, ալկոհոլը, դիզվառելիքը, բենզինը. Կառավարությունը բարձրացնում է ակցիզային հարկի դրույքաչափը Կայծակի հարվածից կամրջի փլուզում Երևան-Սևան ավտոճանապարհին. ՓԾ Ոչ լեգիտիմ ընտրություններ, աննախադեպ ռեպրեսիաներ. Թևանյանի գործը' լակմուսի թուղթ ԱՄՆ խելագարված նախագահը պատկերացնում է, թե ռումբերը կարող են իրեն դուրս բերել ճահճից. Խամենեիի ռազմական խորհրդական Մեր ժողովրդի 51%-ը մերժել է իրենց, իսկ թե ինչպես են ձեռք բերել 49 %-ը, կպարզվի. Բագրատ սրբազան Ակնկալում ենք Հայաստանի իշխանությունների կողմից միջադեպի հստակ գնահատական. ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը՝ Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծմшն դեպքի մասին Վաղը դիմելու ենք ԿԸՀ, որպեսզի հանձնաժողովը չեղյալ հայտարարի ընտրությունների արդյունքները. Նարեկ Կարապետյան 21 օր անազատության մեջ է պահվում Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին

Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթն ընդունված է․ Ռուբեն Մելքոնյան

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․

«ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓԱԹԵԹԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Հայաստանին դեռ 1990-ականների սկզբին Թուրքիայի ներկայացրած նախապայմանների «առաջին տասնյակում» առկա են՝

- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դադարեցումը և դրան առնչվող «անցյալի հիշողությունների հիման վրա Թուրքիայի դեմ թշնամանքի դադարեցումը»,
- Արարատ լեռը որպես սիմվոլ հեռացնելը,
- Կարսի պայմանագրի ճանաչումը,
- Անկախության հռչակագրի փոփոխությունը և այլն։

Կապիտուլիացիան թերևս ունի տեսական և գործնական հարթություններ․ եթե դու ընդունում ես թշնամի-հակառակորդի պահանջներն ու նախապայմանները տեսական հարթությունում, ապա դրանց գործնական կիրառումը, ինչպես ասում են՝ տեխնիկայի և ժամանակի հարց է։ Թուրքիայի ներկայացրած նախապայմանները և Հայաստանի այս պահի իշխանությունների իրականացրած որոշակի քայլեր տառացիորեն համընկնում են։ Ուստի, Հայաստանի գործող իշխանության այն քայլերը, հայտարարությունները, օրենսդրական նախաձեռնությունները, որոնք ժամանակ առ ժամանակ փոթորկում են հայության գիտակից հատվածի զգացումները, ընդամենը տեսական կապիտուլիացիայի՝ Թուրքիայի նախապայմանների ընդունման, գործնական կիրառումներն են։

Պետք է հստակ գիտակցել, որ Հայաստանի իշխանությունները փաստացի ընդունել են Թուրքիայի նախապայմանների ամբողջական փաթեթը, իսկ իշխանական թեզերը՝ ինքնիշխանության, պրագմատիզմի, իրական ու պատմական Հայաստանների, Արարատի ու Արագածի հակադրության և այլն, ոչ այլ ինչ են, քան չստացված քաղաքական խուսանավումների փորձեր։ Եվ զարմանալ կամ անակնկալի գալ Հայոց ցեղասպանության, Արարատ լեռան, Անկախության հռչակագրի, պատմական հիշողության, ազգային ինքության և այլ հարցերի հանդեպ իշխանության քայլերից վաղուց արդեն պետք չէ, անգամ անհույս լավատեսների պարագայում դա արդարացված չէ։ Սակայն զարմանալ կարելի է հայաստանյան հասարակության մի մասի և հատկապես՝ գիտական շատ որոշակի շրջանակների՝ ցեղասպանագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, «խորը ակադեմիական» լռության, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» լոզունգի տակ պախկված վախվորած պահվածքի, ինչպես նաև Սփյուռքի որոշ շրջանակների անհասկանալի «պետականամետ պահվածքի» վրա։

Իսկ իշխանությունների քայլերը իբրև թե քննադատող, սակայն հավասարության գծեր տանող, կեղծ օբյեկտիվության պատրանք ստեղծող, որպես անկողմնակալ մտածողներ ներկայացող երեսպաշտների զանգվածի հանդեպ ոչ թե զարմանք, այլ օբյեկտիվ արգահատանք կարելի է տածել միայն։
Հ․Գ․ Ի դեպ, «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» լոզունգն իրեն լիովին սպառել է, քանի որ մինչ որոշ գիտնականներ, մտավորականներ իրենց վախը և հարմարվողականությունը քողարկում են այդ տխրահռչակ ու կեղծ լոզունգի ներքո, իշխանությունները և նրանց ղեկավարն ինքն է մտել «գիտության» ասպարեզ և ակտիվորեն զբաղվում է պատմագիտությամբ, ցեղասպանագիտությամբ, ազգագրությամբ, սոցիոլոգիայով, մշակութաբանությամբ, հոգեբանությամբ և էթնոլեզվաբանությամբ»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>