«Մայր Հայաստանը» կմիանա կառավարության հարկային տեռորի դեմ դուրս եկող քաղաքացիներին
Դիտել նաև
Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը
Պիտի միաբանվենք, հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը. Մայր Աթոռ
Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
«Դավաճանը թող այլ տեղերում դավաճաններ չփնտրի»․ ուղիղ միացում՝ «Մայր Հայաստան»-ի գրասենյակից
«Այսպե՞ս են հարգում որդեկորույս մայրերին». զոհվածի ծնողին չթողեցին մոտենա Փաշինյանին
Սոցիալական
բողոք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում սոցիալական դժգոհությունը մեծանում է։ Մարդիկ բողոքում են շրջանառության հարկի բարձրացման, գույքահարկի չափերի, քաղաքային տրանսպորտի թանկացման, աղբահանության վճարի ավելացման, եկամուտների համընդհանուր հայտարարագրման և այլ որոշումների դեմ։ Այս տարվա սկզբից լուրջ հարվածի տակ են ընկել փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Նրանք պատրաստվում են կառավարության շենքի դիմաց բողոքի գործողություն իրականացնել հունվարի 27–ին, ժամը 11։00–ին։
«Մայր Հայաստանը» կմիանա կառավարության հարկային տեռորի դեմ դուրս եկող քաղաքացիներին։ Մենք կոչ ենք անում բոլոր տնտեսվարողներին միասնաբար բողոքի ձայն բարձրացնել։
«Մայր Հայաստան» շարժում 26.01.2025թ

