«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Կա՛մ Թուրքիային թշնամի ասելով սուտ ենք խոսում, կա՛մ մենք քաղաքականապես գավառական տիրույթում ենք

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

- Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումից հետո Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի դեմ ավելի համարձակ ձևով են սկսել գործել: Օրինակ` այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳ նախարարություն և բողոքի հայտագիր ստացել: Ընդդիմադիր որոշ շրջանակներ էլ` Արթուր Վանեցյան, Գագիկ Ծառուկյան, այս մասին հայտարարություններով են հանդես եկել, բայց Ռուսաստանն այս առումով բավականին չեզոք է, ոչինչ չի հայտարարում, հայտնի չէ, թե ինչ է մտածում: Ի՞նչ է տեղի ունենում այժմ` ըստ Ձեզ:

- Մենք տեսնում ենք այն, ինչ արձանագրում ենք, սակայն պետք է նաև արձանագրել այն, ինչը կա: Որոշակի պրոցեսներ են ընթանում: Նիկոլ Փաշինյանը փորձում է կտրուկ փոխել Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Նա 2018 թվականին հայտարարում էր, որ արտաքին քաղաքականության փոփոխություն չի լինելու, սակայն պատերազմից հետո կնքեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, ինչից հետո, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, նա հրաժարվեց այդ պրոցեսներից: 2021 թվականի ընտրություններից հետո Փաշինյանը հրաժարվեց Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններից և փորձեց մտնել արևմտյան տիրույթ: Արևմտյան տիրույթ մտնելու համար նրանից պահանջվեց զոհաբերել Արցախը, քանի որ Արցախով Արևմուտք մտնելը հնարավոր չէր լինի: 2022 թ․ Փաշինյանն օվերտոնի պատուհան բացեց` Արցախի կարգավիճակն իջեցնելով, սակայն նա խաբեց հայ ժողովրդին, հետագայում հանձնեց մի ողջ հայկական պետություն: Նա փուլային տարբերակի դիմեց` Արցախը ոչնչացնելու համար, իսկ դրա միակ նպատակը Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալն է: Հայաստանը ո՛չ ԱՄՆ-ին է սահմանակից, ո՛չ Եվրոպային: Տարածաշրջանում Արևմուտքը, որպես իր շահերի ներկայացուցիչ, լիազորել է Թուրքիային: Արևմուտքը Փաշինյանին հորդորել է հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, քանի որ տարածաշրջանում Արևմուտք` Թուրքիան է: Ցանկացած քիչ թե շատ գիտակից ու տեղեկացված մարդ գիտի, որ տարածաշրջանում արևմտյան կողմնորոշում ունենալը պրոթուրքական կողմնորոշում ունենալն է: Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ հասարակությունը չի կարող միանշանակ ընդունել պրոթուրքական քաղաքականությունը, այդ պատճառով պարբերաբար խոսում է Արևմուտքի հետ համագործակցելու մասին, իսկ այդ ամենի գլխավոր նպատակը Հայաստանը ՌԴ տարածքից դուրս բերելն է: Ինչ է լինելու դրանից հետո: Հայաստանն անցնելու է Թուրքիայի ազդեցության տակ, Թուրքիան գրավեց Սիրիան, նույն պրոցեսը տեղի է ունենալու Հայաստանում:

- Ինչո՞ւ ռուսական կողմը որևէ կերպ չի արձագանքում, չի ընդդիմանում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը:

- Ռուսաստանը շոկի մեջ է հայ ժողովրդի և հայ քաղաքական գործիչների կցկտուր արձագանքից: Ռուսներն ապշած են: Փաստացի, Նիկոլ Փաշինյանը մի ամբողջ ժողովրդի փորձում է մտցնել Թուրքիայի ազդեցության տակ, բայց Հայաստանում որևէ լուրջ քաղաքական գործիչ համարժեք չի արձագանքում տեղի ունեցածին: Կցկտուր բոցաշունչ ելույթներ են ունենում և վերջ: Այսինքն` պիտի ռուսնե՞րը խնդրեն, որ հայ քաղաքական գործիչները խոսեն այդ մասին: Եթե ռուսների խնդրանքով պիտի խոսեն, ուրեմն չեն կարող ապագա ունենալ: Կա՛մ Թուրքիային թշնամի ասելով սուտ ենք խոսում, կա՛մ մենք քաղաքականապես գավառական տիրույթում ենք: Աշխարհում չկա նման բան, խայտառակություն է: Այսինքն` պիտի լռեն ու վերջո՞ւմ միայն արձանագրեն, թե ինչ տեղի ունեցավ: Այդ լռությունը հասցնում է կատաստրոֆայի: Հետո ի՞նչ պետք է անեն, Հայաստանի մի փոքր հատվածի համա՞ր պայքարեն:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>