Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար

Քո կառավարումից քո զզվելը չի գալի՞ս․ «Կարճ ասած»

Մինչ գլխավոր թեմային անդրադարձն ուզում եմ կանգառ անել արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի այսօրվա հնչեցրած ուշագրավ մտքի վրա։ Գալյանը, որ ընդամենը մի քանի ամիս է պաշտոնավարում, այսօր ասուիսում ամփոփում էր տարին, լրագրողները հարցնում են նրա վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի՝ պատերի տակ վնգստացող դատավորներ հայտարարության վերաբերյալ։ Պատասխանը անկեղծ ծիծաղելի էր՝ չեմ լսել, տեղյակ չեմ։ Նիկոլ Փաշինյանի այս այտարարությունից սաղ աշխարհը տեղյակ է, արդարադատության նախարարը տեղյակ չէ։ Սա էն հայտարարությունն է, որը հենց արդարադատության նախարարի ոլորտն է․ սա էն հայտարարությունն է, որով առաջնորդվել են արդարադատության նախարարությունն ու ԲԴԽ-ն այս տարիներին։ Իսկ ասուլիսի երկրորդ մասում, երբ լրագրողները գտնում են հարցազրույցը, միացնում ձայնագրությունն ու տեղեկացնում անուշադիր նախարարին, նա սկսում է արդարացնել Նիկոլ Փաշինյանին։ Այս կինը, որը եթե ապօրինություն է ասում ու անում ՔՊ-ն, տեղյակ չէ կամ արդարացնում է, նա պայքարում է կոռուպցիայի դեմ, վախտին էլ պայքարում էր ապօրինի գույքի դեմ։ Նա, որ լսում է այնքանը, որքանը ուզում է, մեր երկրում ներկայացնում է արդարադատության դեմքը։ Ու հետո ասում է՝ լավ մասնագետ եմ, ինչպես որ Անահիտ Ավանեսյանն էլ ասում էր լավ նախարար եմ, էն մեն էլ ասում էր հայրենասեր դատավոր եմ, օմբուդսմենն էլ ասում էր բացառիկ գիտնական եմ, իսկ ՆԻկոլն իրեն համարում էր Հիսուս։ Նիկոլը նաև մտածում է, թե փայլուն վարչապետ է ու իր պարտաանություններն էլ սոցցանցերում օր սպանելն է։

Շարունակում է ֆեյսբուքից տուն չգնալ, նրա գրառումները հիմնականում վաստակում են քննադատություն, վիրավորանք, հայհոյանք։ Սակայն զուգահեռ մարդիկ նաև անհանգստանում են, թե ի՞նչ ես մոգոնել մեր երկրի գլխին, որ ուզում ես անհոգ կյանք ցույց տալ։ Ի՞նչ է լինելու մեզ հետ հետագայում։ Տարին նոր է սկսել ու մարդկանց հետաքրքրում է, թե այս տարի ինչ կորուստների առաջ է մեր երկիրը սա բերելու։ Տարվա սկզբին Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում արդեն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ու «Արևմտյան Ադրբեջանի» թեմաներով։ Նիկոլին ասում ենք հերիք է անլուրջ բաներով զբաղվես, ամեն օր սոցցանցերում պրիմիտիվ բաների մասին գրես, շոուներ անեք, նա պատասխանում է՝ «նրանք ուզում են, որ կյանքը կանգնի, ուզում են տիրի պատերազմի տրամադրությունը։ Հայաստանում կյանքը եռում է, Խաղաղությունը կառուցվում է»։ Բնականաբար՝ ոչ մեկ չի ուզում պատերազմի տրամադրություն տիրի, միակ մարդը, ում ձեռք է տալիս պատերազմն ու քաոսը, դա դու ես, որովհետև դա քո իշխանությունը մի քիչ էլ երկարացնելու ճանապարհ է։ Բայց ոչ մեկ չի ուզում, որ հիմա, երբ թշնամին սպառնում  ու պատերազմի հոտ է գալիս, թիթեռ նկարես, Տիտանիկի ջութակահարի դերը կատարես։

«Խաղաղություն է կառուցվում» արտահայտությունը ձեր կատարմամբ խնդալու է։ Ընդամենը մի հայացք գցենք, թե դու ոնց ես կառուցում էդ խաղաղությունը։ Հայաստանի վերջին 30 տարվա պատմության մեջ եղել է 5 տարի, որոնց ժամանակ մենք անընդհատ տարածք ենք զիջել։ Այդ 5 տարին եղել է անընդմեջ, քո օրոք։ Հեսա լրանում է քո իշխանության 7 տարին, որից 5-ը եղել է հանձնումների տարի, ու դու դա համարում ես խաղաղության կառուցո՞ւմ։  
Հիմա հերթով ներկայացնենք խաղաղության փուլերը, որոնց մասին դուք՝ ժողովուրդ ջան, գիտեք, բայց Փաշինյանն ուզում է տափակ գրառումների ներքո սվաղել պատմությունը։ Էդ հիմա է ասում խաղաղության կառուցում, 2018-2020-ին ասում էր խաղաղությունը կպարտադրենք։

2020-ին իր բերած ու իր պարտված պատերազմում կորցրեցինք Արցախի ավելի քան 70 տոկոսը, կորցրեցինք  Հադրութը, Շուշիի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանները կիսով չափ։ Նոյեմբերի 9-ի թղթով Փաշինյանը հանձնեց Աղդամը, Քելբաջարը, Լաչինը, Զանգելանի ու Ղուբաթլուի չգրաված մասը։ Ասաց՝ նոյեմբերի 9-ի թղթով խաղաղություն եմ բերել։ Ու դրանից հետո շարունակեց զիջումները։ Թողեց, որ Ադրբեջանը տիրանա Վարդենիսում Սոթքի ոսկու հանքավայրի մի մասին, որ խաղաղություն կառուցի։ Իր թելադրմամբ, Վաղարշակ Հարությունյանի հրամանով հայկական զորքերը Սյունիքի դիրքերից նահանջեցին, թշնամուն հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհը, Շուռնուխ գյուղի մի մասը, որ խաղաղություն կառուցի։ Էս սաղ իբր խաղաղություն կառուցելու համար էր։ Ժամանակը փոքր է, որ 2020-ի ամբողջ հանձնումները թվարկեմ։

2021 թվական, մայիսի 12-ին թշնամին 40 կիլոմետր խորացավ ՀՀ տարածք, առանց կրակոց արձակելու, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերից գրավեցին կարևոր բարձունքներ։ Սյունիքում հասան մինչև Սև լճի կեսը, Վարդենիսի շրջանում՝ մինչեւ Մեծ ու Փոքր Ալ լճեր ընկած սահմանային հատվածը։ Փաշինյանն ասաց՝ չենք կրակել, որ խաղաղություն կառուցենք։ Դրանից մոտ ամիս ու կես անց էդ խաղաղության թեզով վերընտրվեց, չնայած թշնամին օկուպացրել էր։

Հաջորդ տարի՝ 2022թ․ օգոստոսին Նիկոլ Փաշինյանը թշնամուն զիջեց Աղավնոն, Բերձորը, Սուսը։ Հայկական մաքուր, սիրուն կառուցած գյուղերը հանձնեցին թուրքին անվնաս՝ խաղաղություն կառուցելու շրջանակներում։ Իսկ մեկ ամիս անց՝ սեպտեմբերին, թույլ տվեց Ադրբեջանին տարածքներ օկուպացնել Ջերմուկից, հասնել մինչև քաղաք, 200 քառակուսի կիլոմետր դարձնել Հայաստանի օկուպացիան։ Ասացին՝ խաղաղություն ենք կառուցում։

Հաջորդ տարի՝ 2023 թվականի մարտի 30-ին, պարզվեց, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում մինչև 100 հեկտար թշնամին գրավել է առանց կրակոցի։ Պապիկյանի բանակը չէր դիմադրել, խաղաղություն էին կառուցում։ Այդ տարվա աշնանը, արդեն, Ադրբեջանը հարձակվեց բլոկադայի մեջ գտնվող ու անպաշտպան Արցախի վրա, իսկ մինչև Ադրբեջանի հարձակումը, Փաշինյանն արդեն հավաքել ու հանել էր Արցախից զենքը։ Նիկոլն ասաց չենք օգնի Արցախին, որ պատերազմ չլինի, խաղաղություն կառուցենք։ Եղավ երկրի ամբողջական հանձնում, բռնագաղթ։

Հաջորդ տարի՝ 2024 թվականին, Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին հանձնեց ավելի քան 6 քառակուսի կիլոմետր տարածք Տավուշի մարզից, հանձնեց գյուղեր՝ խաղաղություն կառուցելու պատրվակով էլի։ Մեզ ասում էին, թե հա՛մ մենք ենք հանձնելու, հա՛մ Ադրբեջանը, զուգահեռ։ Ադրբեջանը բան չհանձնեց, բայց սրանք ասացին՝ մենք հանձնելով կառուցում ենք խաղաղություն։

Ժողովուրդ, 2020 թվականից սկսած՝ 5 տարի անընդմեջ, սա հանձնել է։ Սահմանը թշնամու հետ երկարել է հարյուրավոր կիլոմետրերով, հարյուրավոր գյուղեր դարձել են սահմանամերձ, հողերը մնացել են անմշակ։ Սա արվել է խաղաղություն կառուցելու խոստումներով, նպատակով կամ պատրվակով, բայց էսքանից հետո Ադրբեջանի նախագահը հայտարարում է, թե խաղաղության պայմանագիր իրենց պետք չէ։ Տրամաբանական է հարց տալը Փաշինյանին, վերջին 5 տարիներին ամեն տարի հանձնել ես, այս տարի՞ ինչն ես հանձնելու։ Էս սաղ հանձնել է, որ պատերազմ չլինի, հիմա Ադրբեջանը սպառնում է ամեն տարբերակով միջանցք բացել, այս տարի էլ թյուրական աշխա՞րհն ես կապելու իրար մեր տարածքով, որ պատերազմ չլինի։

Ամեն զիջելուց հետո Նիկոլը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ զիջած տարածքները մեջը ու էդպես, իր խելքով, խաղաղություն է կառուցում։ Հազար անգամ լրագրողները հարց են տվել՝ իսկ Ադրբեջանը ճանաչո՞ւմ է մեր տարածքային ամբողջականությունը, պատասխանել են, թե՝ նման ընկալում կա։ Դրա փոխարեն Ադրբեջանի մոտ ընկալում կա, որ Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» է։ Մեզ մոտ երևի մոռացել են, որ Նիկոլենք ասում էին՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի 86․600 քառակուսի կիլոմետրը, Ադրբեջանը ճանաչում է մեր 29,800 քառակուսի կիլոմետրը։ Ադրբեջանը դրա փոխարեն ասում է՝ Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։ Նիկոլն ասում է՝ Արևմտյան Ադրբեջան ասելով նշանակում է Ադրբեջանը աչք ունի մեր տարածքի վրա, Արարատ Միրզոյանն էլ ասում ՝ Ադրբեջանը երևի թե չի ուզում սորագրել խաղաղության պայմանագիր։ Ձեռք ե՞ք առնում, բա էսքան սաղ զիջել եք էդ պայմանագրի համար։ Հիմա՞ ինչ եք զիջելու։

Այ էս ֆոնին է Նիկոլը փորձում ցույց տալ հանգիստ, խաղաղ կյանք ու ասում՝ խաղաղություն ենք կառուցում ամեն օր։ Որ սահմանին թշնամու կրակոցից զինվոր չի զոհվել, դա չի նշանակում խաղաղություն է, էդ զինվորի տունը դու հանձնել ես արդեն։ Ու դու դրանք չես տվել իրականում խաղաղության դիմաց, գուցե տվել ես կոմպրոմատների դիմաց։ Տամ, որ պատերազմ չլինի, տամ որ իմ դեմ կոմպրոմատները չհրապարակի, դա խնդիրը մի քիչ հետաձգում է, բայց չի լուծում, որովհետև մի օր տալու բաները կպրծնեն, իսկ ուզողը կմնա՝ ավելի մեծ ախորժակով։ Երկրի սահմանները կես ես գցել ու դու էլ գուժում ես պատերազմի հավանականության մասին, ի՞նչ խաղաղություն, դու էլ քո ասածներին չես հավատում ախար։ Ասում ես՝ ասենք, որ լինի․ համ ասում ես, համ հանձնում ես, համ չի լինում ու չի լինելու։ Դու քո ամբողջ թիմով ու խաղաղությունը, ծայրահեղ հակադիր բաներ են։ Դուք ձեր որակով խաղաղություն բերողի հատկանիշներից զուրկ եք։

Կարճ ասած՝ Նիկոլը խաղաղության դարաշրջան է խոստանում, բայց ինչպես տեսնում ենք, առանց հանձնումների անգամ մեկ տարի չի կարողացել անցկացնել։ Ինձ հետաքրքրում է անկեղծորեն, քո կառավարումից քո զզվանքը չի՞ գալիս։ Քո խաղաղության կառուցման մեթոդները և Ալիևի հետ թաքուն պայմանավորվածությունները քեզ ու մեր երկիրը ո՞ւր են տանում։ Կլինի՞ դու խաղաղություն չբերես, բան մի արա էլի, ուղղակի դադարի «աշխատել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>