Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան

Սա դեղահաբ է հիշողության կորստի դեմ. կայացավ «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան

«Չի կարելի խաղաղության մասին խոսել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու»,-իսրայելցի քաղաքական եւ պետական գործիչ Գոլդա Մեիրի այս խոսքերը դարձել են «Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի բնաբանը, որի պրեմիերան կայացավ Կինոյի տանը: Խաղարկային տարրերով փաստավավերագրական այս ֆիլմը ստեղծվել է եռաչափ անիմացիայի բարձր տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի նորարարական լուծումների, ինչպես նաեւ հատուկ ֆիլմի համար ստեղծված երաժշտության համադրությամբ, ինչն այն դարձնում է բնույթով եզակի հայկական կինեմատոգրաֆիայում արտադրված նմանատիպ հետաքննական պատմական ֆիլմերի մեջ։ Ֆիլմի  պրոդյուսեր Հարություն Հարությունյանն ասում է, որ վերնագրո՛ւմ է ֆիլմի հիմնական ուղերձը եւ Գոլդա Մեիրի հայտնի խոսքերում: «107 տարվա մեջ ոչինչ չի փոխվել: Ֆիլմում ներկայացվում է 1918թ ապրիլի 5-ից մինչեւ մայիսի 24-ը, դա մի փոքր ժամանակահատված է, երբ դեռ Սարդարապատի ճակատամարտը չէր եղել… Ֆիլմը նայելիս՝ կզգաք, թե ամեն դրվագը ինչի հետ համեմատել, գործիչներին՝ ում հետ… Այնքան նմանություններ կան, սա այն դեպքն է, երբ ասում է՝ սայլի սիրած անիվը նորից կոտրվեց իր սիրած փոսում… Գլորվում, գլորվում ենք, 100 տարին մեկ ընկնում ենք նույն փոսի մեջ…Հիմա այդ փոսի մեջ ենք, այդ ֆիլմը դրա մասին է»:
Aravot.am հարցին՝ նոր Սարդարապատի հույս կա՞, Հարություն Հարությունյանն այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ չկա… Սարդարապատում մենք վերջին պահին հաղթեցինք, երբ թիկունքից հասավ Արցախյան հեծելազորը… Հիմա Արցախյան բանակը չկա… Ցավոք սրտի, դա է վիճակը»: Նա տեղեկացրեց, որ ֆիլմը ստեղծվել է 9 ամսում, հեղինակային տեքստն ընդամենը 3 տոկոս է կազմում: Հարություն Հարությունյանը ֆիլմը որակում է դեղահաբ՝ հիշողության կորստի դեմ:
«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմի սցենարի հեղինակ Լեւոն Գալստյանն ասում է, որ հավատում է մեր ժողովրդի՝ վճռական պահերին զգաստանալու, սթափվելու ուժին. «Ես հավատում եմ, որ  կհաղթահարենք նաեւ այս ճգնաժամը… Մի ներքին զգացողություն ինձ հուշում է, որ մենք դուրս կգանք այս ակնկալվող արհավիրքներից»: Հարցին՝ ինչպե՞ս են կարողացել արխիվային  մեծ ծավալի նյութերից նման սցենար ստանալ, Լեւոն Գալստյանն այսպես արձանգանքեց. «Դերենիկ Մալխասյանը՝ փաստահավաք հեղինակը,  մեղվաջան աշխատանքով ի մի է բերել ամբողջ նյութը, հսկայական փաստահավաք աշխատանք է կատարել՝ ժամանակի մամուլ, վկայություններ, արխիվային փաստաթղթեր եւ այդ ամենը համադրելով՝ կառուցել է այդ պատումը, որի հիման վրա մնում էր սցենարական աշխատանքը, այնուհետեւ այդ ամենը բերվել է դրամատուրգիական տեսքի եւ կինոյի լեզվով ներկայացվել: Ես ուրախ եմ, որ մեր շնորհալի երիտասարդ ռեժիսորը՝ Մարիամ Եգորյանը, կարողացել է փաստագրական նյութը կինոյի լեզվով այնպես ներկայացնել, որ այն ոչ միայն ուսանելի  եւ  ինֆորմատիվ լինի, այլեւ հետաքրքիր՝ մանավանդ երիտասարդության համար»:
Ֆիլմի ռեժիսոր Մարիամ Եգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ֆիլմի ստեղծման ողջ ընթացքում ահռելի աշխատանք է կատարվել. «Եվ արխիվային նյութերի, եւ պատմական փաստերի հետ մի ամբողջ թիմ է աշխատել: Յուրաքանչյուրն արել է գերմարդկային աշխատանք, որպեսզի այսօր մենք էկրանին ունենանք այն ֆիլմը, որը ունենք, եւ կարող ենք հպարտությամբ ցուցադրել:  Հուսանք, որ կարողացել ենք արխիվն օգտագործել այնպես, որ  հասկանալի լինի մարդկանց, թե ինչ է կատարվել  100 տարի առաջ»: Ռեժիսորի խոսքով, եթե մարդիկ առերեսվեն պատմության հետ, ճիշտ գնահատեն իրավիճակը եւ դասեր քաղեն պատմությունից, դա կլինի թիմի հաջողությունը: Դերենիկ Մալխասյանը նշեց, որ տեւական ժամանակ զբաղվել է Ալեքսանդրապոլի՝ Գյումրու պատմության ուսումնասիրությամբ, իսկ 2020 թ․ պատերազմը պատճառ է հանդիսացել, որ հետաքրքրվի 1918 թ․ Կարսի եւ Ալեքսանդրապոլի անկման թեմայով. «Արցախում կատարվածը, Շուշիի անկումը ինձ միանգամից հիշեցրեց Կարսը: Միշտ մտածում էի, թե ինչպես տեղի ունեցավ Կարսի անկումը, երբ այն ժամանակ թուրքական բանակի հետ համեմատած՝ հայկական բանակը բավականին կազմակերպված, զինված էր, ռուսների գնալուց հետո էլ բավականաչափ զինամթերք կար, նաեւ Կարսի եւ Ալեքսանդրապոլի ամրոցները Հարավային Կովկասում ամենապաշտպանվածներից էին, դրանք անհնար էր գրավել, դրանք կարող էին միայն հանձնել, ինչպեսդ Շուշին: Շուշին էլ գրավել հնարավոր չէր, այն կարող էին միայն հանձնել… Ուսումնասիրվել են զինվորականների, հոգեւորականների, լրագրողների հուշագրությունները, հասարակ քաղաքացիների վկայություններ, որոնք հրապարակվել են մամուլում: Մենք հավատացինք թուրքերի հետ խաղաղությանը, ու ստացանք մղձավանջ Կարսում ու Ալեքսանդրապոլում, ստացանք թալան ու կոտորած: Հետաքրքիրն այն է, որ մամուլում հանդիպում են զգուշացումներ հայ գաղթականներից՝ ցեղասպանությունից փրկված, Արեւմտյան Հայաստանից փախած, որոնք հանգրվանել էին Կարսում եւ Ալեքսանդրապոլում, հենց իրենք էին զգուշացնում, որ մի՛ հավատացեք թուրքերի հետ խաղաղությանը, իրենք գալիս են կոտորելու, թալանելու, գրավելու»:
Aravot.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն է ստացել ֆիլմից՝ պատմաբանի հայացքով դիտելով այն: «Ցավոք սրտի, մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ այդ ճշմարտության մասին նորից պետք է հավելյալ տվյալներ բերենք, որ ապացուցենք, թե ով է թուրքը: Երեւի թե 5-6 տարի առաջ նման անհրաժեշտություն չկար, ու այս ֆիլմն, ըստ երևույթին, հենց այդ անհրաժեշտությունից է ծնվել, որովհետեւ հարկ կա եւս մեկ անգամ մարդկանց հիշողությունը թարմացնելու: Այնքան ակնհայտ է այն ամենը, թե ինչ է տեղի ունեցել 1915, 1918,  1920-21 թթ․ եւ Արեւմտյան Հայաստանում, եւ Արեւելյան Հայաստանում: Նման ֆիլմերի անհրաժեշտությունը բնականաբար կա, որովհետեւ մարդկանց հիշողությունը սկսել են արհեստականորեն խամրեցնել»,-ասաց պատմաբանը: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոչ վաղ անցյալի պատմության փաստերը մատչելի ներկայացնելը շատ կարեւոր է, ամենակարեւորը հստակ ցույց են տրվում  զուգահեռները 100 տարի առաջ եւ հիմա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>