Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը կհանդիպի Փաշինյանի և Ալիևի հետ. ԻՌՆԱ
Դիտել նաև
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանը հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին
Իրանի ԱԳՆ-ն խնդրանքով դիմել է հարևան երկրներին
Իրանում և Իսրայելում տուժած քաղաքացիների շրջանում հայեր չկան
Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, հարավկովկասյան տարածաշրջանի երկրների հետ քաղաքական-անվտանգային հարաբերությունների ամրապնդման նպատակով, ադրբեջանական կողմի հրավերով մեկնել է Բաքու: Հայտնի է, որ նա հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ըստ ԻՌՆԱ գործակալության՝ Ահմադիանն այնուհետև այցելելու է Հայաստան և հանդիպելու է Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես նշում է աղբյուրը, այս ուղևորության նպատակներից են երկկողմ հարաբերությունների ամրապնդումը քաղաքական, անվտանգության, պաշտպանության և տնտեսական ոլորտներում, ինչպես նաև խորհրդատվությունը էներգետիկայի, միջանցքների և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության հետ կապված հարցերում փոխգործակցության ավելացման նպատակով։

