«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
12
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Նոր պատերազմ կամ նոր իշխանություն (խաղաղություն)․ Փաշինյանի հեռացման հրամայականը․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը «խաղաղության դարաշրջանում» հանձնեց Արցախը՝ դիմացը խոստանալով պահել Հայաստանը «խաղաղության խաչմերուկում»։ Սակայն ակնհայտ էր, որ Փաշինյանի «խաղաղությունն», ԱՄՆ նախագահ Բայդենի վարչակարգի թելադրմամբ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնի աջակցությամբ ու ԵՄ չինովնիկ Շարլ Միշելի միջնորդությամբ, Արցախի հանձնումն է՝ այնտեղից ռուսական զորքերի դուրս բերման նպատակով։ Արցախի ու այնտեղի հայերի ճակատագրի վրա բայդենենք թքած ունեն։

Նիկոլը սպասարկում է ոչ թե Հայաստանի շահը, այլ դրսի ուժերի ձեռքում ծառայել ու ծառայում է որպես հակառուսական գործիք, ինչից կարողացան խուսափել, օրինակ, Վրաստանի իշխանությունները։

«Կոլեկտիվ Արևմուտքին» հետաքրքրում են բացառապես հակառուսական քայլերը, իսկ թե ինչ կմնա դրանից հետո Ուկրաինայից, Հայաստանից կամ Սիրիայից, իրենց չի հետաքրքրում։

Հիմա Փաշինյանի դրսի տերերի դարաշրջանն ավարտվում է։ Ալիևը նոր դարաշրջանում ֆաշիստական նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, քանի որ ախորժակն ուտելիս է բացվում, քանի որ Հայաստանը դեռ ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը։ Հակառակ պարագայում Ալիևն այդպես չէր հոխորտա։

Ալիևը երեկ բացահայտորեն ցույց տվեց, որ ինքը Փաշինյանի հետ բանակցել է հետևյալ տարբերակով․ Հայաստանը պետք է փուլային ձևով հանձնի իր պետականությունը, որպեսզի ՀՀ-ի տարածքում ձևավորվի «Արևմտյան Ադրբեջան»։ Ըստ Ալիևի՝ կա՛մ Նիկոլը կանի Բաքվի ուզածը կամովին, կա՛մ Ալիևը կհասնի իր ուզածին պատերազմով։

Ալիևը Փաշինյանին առաջարկում է գնալ Հայաստանի պետականության ապամոնտաժման՝ հիմնվելով ուժի իրավունքի և աշխարհի քարտեզի նոր վերաբաժանման խաղի վայրի կանոնների վրա։

Այս պայմաններում Հայաստանն անխուսափելիորեն պետք է արմատապես փոխի վերջին 6 տարվա իր կործանարար քաղաքականությունը, որի հիմքում (հատկապես 2020–ից հետո) դրված է ամեն գնով դրսի ուժերին ծառայելու և հակառուսական, հակաիրանական գործիք դառնալու սկզբունքը։ Այդ դրսի ուժերի առաջին դեմքերը՝ Բայդենի գլխավորությամբ, հեռանում են ասպարեզից։ Նիկոլը որբ է մնացել՝ Հայաստանին թողնելով կառափնարանում հայտնվելու հեռանկարը։ Հայաստանն այժմ կանգնած է Նիկոլի միջոցով դրսի ուժերի եփած թունավոր ճաշն ուտելու փաստի առաջ։

Ստեղծված իրավիճակում միակ ելքը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից (հեռացման տարբերակները մի քանիսն են)։ Իշխանափոխությանը պետք է հաջորդի արտաքին քաղաքականության փոփոխությունը, որը վստահություն կառաջացնի մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի և Իրանի մոտ։

Եվ այսպես, նոր պատերազմից ու պետության կորստից խուսափելու միակ տարբերակն իշխանափոխությունն է։ Փաշինյանի հեռացումից հետո միայն հնարավոր կլինի վերադառնալ հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավոման եռակողմ ձևաչափին՝ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան։

Միայն ռուսական միջնորդությամբ ու երաշխավորությամբ է հնարավոր խուսափել կատաստրոֆայից։

Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում պետք է ընկած լինեն 2020 թվականի նոյեմբերի 9-ին և դրանից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ ձեռք բերված եռակողմ համաձայնագրերը։ Սա՛ է միակ տարբերակը։ Ոմանց կարող է այն դուր չգալ, ոմանք կարող են հարցեր տալ, բայց այլընտրանքը պետականության կորուստն է։ Սա դաժան, ոչ հաճելի, սակայն իրատեսական մոտեցում է։ Երրորդ տարբերակ, ցավոք սրտի, չկա: Տնաբույծ «արևմտամետների» առաջարկներն ընդամենը սպասարկում են թուրք–ադրբեջանական շահերը։

Հ․Գ․։ Նիկոլ Փաշինյանի արձագանքն Ալիևի հակահայկական հայտարարություններին ցնցող էր։ Նրա խոսքի հիմքում այն միտքն էր, որ Ադրբեջանն այդպես է իրեն պահում, քանզի․․․ Հայաստանն է մեղավոր։ Ըստ նրա՝ Հայաստանն է մեղավոր, որ Ադրբեջանում կարծում են, որ մենք ֆաշիստական երկիր ենք, քանզի այստեղի «որոշ ուժեր» են դրան նպաստում (պարզ է, թե ինչ ուժերի նկատի ունի Փաշինյանը)։ Այսինքն՝ Նիկոլն արդարացրեց Ալիևի հարձակումները՝ խոստանալով կատարել Ալիևի պահանջները։

Նիկոլ Փաշինյանն իր ու իր ընտանիքի փրկության համար պատրաստ է գնալ Հայաստանի ոչնչացման, որպեսզի չդատվի։ Թե հետո քանի Սողոմոն Թեհլերյան կծնվի, արդեն երկրորդական հարց է։ Հայաստանի կորստից հետո արդեն հետաքրքիր չէ, թե ով որ շանը որտեղ կսատկացնի։

Հայաստանն ավելի սիրող, քան Փաշինյանին ատող ուժերը պետք է պատրաստ լինեն Նիկոլին կյանքի երաշխիքներ տալ՝ խաղաղ հեռացման դեպքում։ Հակառակ դեպքում Փաշինյանը սեփական կաշին փրկելու համար Հայաստանի կաշին կքերթի։ Այս մասով էլ պետք է մտածել ու սառը գլխով առաջնորդվել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>