Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից

«Ապագա»-ն ընկել է ժողովրդի հետևից․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Կարելի է ասել, որ այսօր 2025-ի առաջին աշխատանքային օրն է։ Չնայած ընդամենը 6 օր է անցել Ամանորից, բայց արդեն բազմաթիվ իրադարձություններ կատարվեցին մեր երկրում և մեր շուրջ, որոնք, ցավոք, հաջող տարի չեն խոստանում։ Պարզվեց, որ 10 օրից՝ հունվարի 17-ին, Բաքվի ռազմական դատարանում մեկնարկելու է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ դատավարությունը։ 15 ամիս՝ գերության մեջ են Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը։ Հայաստանի իշխանությունը ինչպես մատը մատին չտվեց, երբ 9 մլնանոց Ադրբեջանը հարձակվեց 120 հազար բնակչություն ունեցող ու բլոկադայի մեջ 10 ամիս դիմացած հայկական Արցախին, այնպես էլ հիմա մատը մատին չի տվել գերի վերցվածներին ազատելու համար։ Ու Բաքվում տեղի է ունենում պատմական խայտառակություն։ Դա նվաստացուցիչ է հայ ժողովրդի համար։ Ցանկացած երկրի տեսանկյունից նայեք․ ասենք՝ Իրանում գերության մեջ պահեն, ապա դատեն Իսրայելի 3 նախկին նախագահների, Պաշտպանության նախարարի, արտգործնախարարի, վարչապետի, Իսրայելը հանգիստ կնստի՞։ Այն, որ Արցախի ղեկավարության դեմ գործը հասել է դատարան, դա հենց այն մասին է, որ Հայաստանում իշխանություն չկա, գոյություն չունի։ Առնվազն՝ հայկական իշխանություն։

Մյուս իրադարձությունը․ Ադրբեջանի նախագահը սպառնացել է, իբր Հայաստանը զինվում է։ Մենք գիտենք, որ Նիկոլը իրականում զինվելու իմիտացիա է ստեղծում։ Եթե մի հատ Վիլիս պետք է գնի, դրա մասին մի հարյուր անգամ խոսում են՝ տպավորություն ստեղծելով, թե 100 հատ են գնել։ Ու Ալիևը պահը բաց չի թողնում ապառնալու համար։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը ռազմական բյուջեն հասցրել է տարեկան 5 մլրդ դոլարի։ Պատկերացնու՞մ եք, նրանք 5 մլրդ-ի ռազմական ծախս են նախատեսում, մեզ վրա մատ են թափ տալիս ինչ-որ վիլիսների համար, սրանք ստեղ ձվածեղ են պատրաստում։

Մյուս վտանգավոր լուրը դարձյալ վերաբերում է Ադրբեջանի ապատեղեկատվությանը, թե՝ Հայաստանը հրադադարը խախտել է։ Մենք էլ գիտենք, որ սուտ է, իրենք էլ գիտեն։ Նիկոլը, որ ադրբեջանցիների վրա կարկելու համար զինվորի դեմ դատ է բացում, էդ բանակը կկրակի՞ առաջինը։ Վստահ եմ՝ ոչ։ Բայց մեկ օրում մի քանի անգամ նման սուտ տարածելով և Հայաստանին մեղադրելով իբր հարձակում պատրաստելու մեջ, Ադրբեջանը, վստահաբար, ստեղծում է տեղային, առնվազն լոկալ հարձակման առիթ։ Սրանք ձվածեղ են պատրաստում։

Մյուսը․ Ադրբեջանը Իրանի արտգործնախարարության խոսքը աղավաղում է, իբր Իրանը նահանջել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հարցում, և շուտով Թուրքիայում կքննարկեն միջանցքի տեխնիկական մանրամասները։ Սա նշանակում է, որ միջանցքի մասով սուր զարգացումներ կլինեն։ Հայաստանը լուռ է․ ձվածեղ են սարքում։

Սա միայն հայ-ադրբեջանական ուղղությամբ։ Տարին ավարտվեց ու սկսվեց լուրով, որ պետական բյուջեի ավելի քան 2,5 մլրդ դոլարը ուղղվելու է պետության վերցրած վարկերի տոկոսների փակմանը, սպասարկմանը։ Հայտարարվեց, որ ավելի շատ վարկեր են վերցնելու այս տարի։ Տարին սկսում են թանկացումներով՝ աղբահանության, գույքահարկի, տրանսպորտի, նոտարական, փաստաբանական և այլ ծառայությունների թանկացում։ Տարին սկսեց դարձյալ կրակոցներով, առանց ընդմիջման։ Չի եղել օր, որ կրակոցների, դանակահարության, վիրավորների, զոհերի մասին չիմանանք։ Հենց երեկ Վանաձորում մի խումբ անձինք կատաղել ու կրակել էին իրար վրա։ Վիրավոր կա։ Սրանք ձվածեղ են սարքում։

Տարեսկզբի մյուս իրադարձությունը գեներալ Տիրան Խաչատրյանի կալանավորումն էր, իբր՝ 44-օրյա պատերազմի ժամանակ անփույթ է վերաբերել ծառայողական պարտականություններին, ծանր հետևանքներ են եղել։ Քրեական գործի մեջ չեմ մտնում․ Գիտեմ այն, որ Տիրան Խաչատրյանին այդ մեղսագրվող իրադարձությունների արդյունքում Նիկոլը տվել է ազգային հերոսի կոչում։ Գիտեմ, որ Տիրան Խաչատրյանը մասնակցում է Նիկոլ Փաշինյանի դեմ գրեթե բոլոր բողոքի ակցիաներին։ Գիտեմ, որ պատերազմից հետո բացված քրեական որևէ գործով որևէ մեկը չի դատվել և գիտեմ, որ պատերազմում պարտության թիվ 1 պատասխանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ու դա գիտեն վստահաբար՝ բոլորը։ Մի բան էլ․ եթե անփույթ է եղել որևէ մեկը մարտի դաշտում ու նրան իրոք հասնում է պատիժ, իսկ Փաշինյանը ամեն բան փայլո՞ւն է արել, նրա որոշածը, հրահանգածը, կազմակերպածն ու չկազմակերպածը, ոչ մի ծանր հետևանքի չի՞ հասցրել։ Լու՞րջ։ Էն կարգի, որ հանգիստ ձվաձե՞ղ է սարքում։

Լավ, էսքան բան է տեղի ունենում, իսկ ի՞նչ է անում իշխանությունը, որքանո՞վ է ադեկվատ, որ ձվածեղ է սարքում։ Այո, Ալենի քեֆն ու Նիկոլի ֆեյսբուքյան ակտիվությունը հարցի պատասխանը տալիս են։ Պաշտոնյային ոչ վայել չտեսությամբ ամեն տարի ճոխ նշում են իրենց ծննդյան տարեդարձները՝ ամեն անգամ զարմանալով, թե ոնց են հայտնվել էդ պոստին ու զարմանալով, որ դեռ այդտեղ են։ Ու էդ խնջույքին տռճիկ տվող յուրաքանչյուր պաշտոյա պետք է ունենա էդ մտածումները։ Ու սա էն ֆոնին, որ հազարավոր ծնողներ Ամանորը նշում են Եռաբլուրում այն պատճառով, որ իշխանության է ՔՊ-ն։ 

Սրան զուգահեռ, Նիկոլը հրապարակում է տեսանյութ, որ հեծանվով կտրել անցել է եսիմոր գյուղի որ փողոցը։ Նիկոլը հրապարակում է տեսանյութ, թե ինչպես է նախաճաշ պատրաստում։ Քաղաքացիների քոմենթներին է պատասխանում, գրառումներ է անում մեկը մյուսից անհեթեթ։ Թիկնզորով ու բազմաթիվ ոստիկաններով գնում է հոգևոր երաժշտության փառատոնի։ Կաթողիկոսի Ամանորյա ուղերձը պետական եթերով արգելում է, սուրբծննդյան պատարագին չի մասնակցում, բայց մասնակցում է հոգևոր երաժշտության փառատոնի։ Էսօր էլ տեսանյութ է հրապարակել, թե իբր անգլերեն է սովորում։ Հատկապես սա շատ ուշագրավ է։  Փողկապով նստել է կոմպի մոտ ու գրում է՝ «Աշխատանքային ժամի մեկնարկից առաջ անգլերեն եմ պարապում»։ Կարո՞ղ ես բացատրել, թե երկրի վարչապետի պաշտոն զբաղեցնող մարդու համար որն է աշխատանքային ժամը, երբ է սկսում ու ավարտվում։ Քո աշխատանքային օրը պետք է սկիզբ ու ավարտ չունենար, եթե դու գործ անելուց լինեիր։ Երբ դու սպասում ես մինչև ժամը գա ու աշխատես, ոնց որ վարչության պետի տեղակալինը, բուֆետի մատուցողինը, ամիսը գլորես, աշխատավարձ ստանաս, ուրեմն դու այդտեղ աշխատում ես զուտ քո ամսվա ռոճիկի համար։ Ո՞նց կարող է երեկոյան 6-6։30 գործից տուն գնացող քաղաքացին հանդիպի գործն ավարտած վարչապետի ավտոշարասյանը։

Լավ իսկ ի՞նչ է անում աշխատանքային ժամերին․ շարունակ սոցցանցային շոուներ։ Ինչու՞ աշխարհի ոչ մի ղեկավար էս կարգի մանր բան չի անում, ոչ մեկը․ ում անունը ուզում ես՝ տուր, չկա աշխարհում երկրորդ նման ղեկավար։ Չե՞ն սիրում իրենց ժողովրդին։ Ուղղակի սոցցանցերով կապիկություն չեն անում իրենց աջակիցներին պահելու համար։ Երբ որևէ լիդերի աջակից գրագետ, հասկացող, աշխատող մարդն է, էդ լիդերը կարող է ամիսը մեկ էլ հանրությանը չերևա, անի իր գործը, ու հանրությունը իր ապահովությամբ, անվտանգությամբ դա տեսնի։ Բայց երբ լիդերի աջակիցը իրենց ձևակերպած համբալն է, ուրեմն ստիպված է եթերներում ամեն օր հիմարություններ անել՝ իր ասած համբալներին իր մոտ պահելու համար, որովհետև ոնց էլ չլինի, իրենից ավելի շատ հիմարություններ անող կլինի ու կտանի իր զանգվածին։ Էս ամենը, վստահաբար, ի՝ր այլևս վերջացած զանգվածը պահելու համար է։

Նայեք նրա գրառումների, տեսանյութերի տակ մեկնաբանությունները, 500-ից 420-ը քննդատություն է, ծաղր է, հայհոյանք է, որն էլ գովում է, մեծամասամբ ֆեյք են, կամ պետբյուջեից սնվող պետական աշխատող։

Նիկոլի՝ տեսանյութի տակ քաղաքացին գրում է՝ դու ե՞րբ ես աշխատել, որ հիմա էլ ձվաձեղ ես սարքում։ Մենք տեսնում ենք, որ նա հեծանիվ է քշում, նախաճաշ է սարքում, քոմենթների է պատասխանում գրառումներ է անում, էլի քոմենթների է պատասխանում, փարթիների է գնում, ընտանեկան փոթքաստ է վարում, ֆիլմ է դիտում, լայվեր է անում․ ամեն քայլից տեղյակ ենք, բացի աշխատանքից։ Այո, հեծանիվ քշել գիտես․ այո, ձվաձեղ սարքել գիտես, այո, քոմենթներ կարդալ ու պատասխանել գիտես, բայց երկիր պահել չգիտես, կառավարել չգիտես։ Բայց քեզ քո ընտրողները, ընտրել են երկիր պահելու համար։ Քեզնից սպասելիքը ձվաձեղ սարքելը չէ, մեր վճարած հարկերով քո կառավարական դաչայում նախաճաշ, ճաշ, ընթրիք սարքողների հաստիքներ կան․ քո գործի անունը այն է, որ ժողովրդի սոցիալական վիճակը բարեփոխեիր․ ոչ թե ծակ գրպանով իշխանության եկածներդ ամենաթանկարժեք սրահներում օրներդ անցկացնեք, չտեսավարի սոցցանցերում էլ մարդկանց նյարդացնեք, իսկ ձեզ բերած ժողովուրդը հաշվի, թե թանկացած հարկերի, տուրքեր, տրանսպորտի, գույքահարկի, վերցրածդ վարկերի տակից ոնց դուրս գա։

Այո, ձեր ամեն մի խնդալու, զավեշտալի, հիմարագունյ տեսանյութ կարող է բազմապատկել դիտողների թիվը, համարյա բոլորն էլ կրկես սիրում են, բայց դա քեզ չի բերում կշիռ, հեղինակություն, ձայն։

Կարճ ասած՝ տարին սկսել ենք վատնգավոր իրադարձություններով ու տարին սկսել ենք նույն իշխանությամբ, նրանց շոուներով, նրանց տված վնասներով։ Որքան էլ անհոգ, անկեղծ կյանք փորձեք ցույց տալ, մեկ է՝ մարդիկ ապրում են էն իրականության մեջ, որտեղ սահմանից ու դրսից սպառնալիքներ են, ներսում աղքատություն է ու թանկացումներ, չկատարված խոստումներ ու ապագայի չպատկերացում։ Այս տարին թե՛ սոցիալականն է էլ ավելի վատանալու, թե՛ անվտանգային խնդիրները։ Նիկոլի խոստացած ապագան ընկել է ժողովրդի հետևից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>