«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
12
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Հայհոյանքներ գեներացնող «թիվ 1 բլոգերը» հիմա էլ հերոսության թեման է ծամծմել

Փաշինյանը, երևի պարապությունից, հիմա էլ հերոսի, հերոսության թեման է ծամծմել: Ֆեյսբուքյան էջում նա գրել է, թե իր թեզն այն է, որ հերոսությունը պետք է առօրեականացվի: Խնայելով մեր ընթերցողների նյարդերը, զետեղում ենք դրա գրվածքի տեքստը միայն՝ առանց տեսանյութի: 
«Մեր միջինացված ընկալման համաձայն հերոսը առանձնահատուկ վարքագծի, մտածողության, միջավայրի մարդ է:
Թվում է՝ այս ընկալմամբ մենք բարձրացնում ենք հերոսին: Եւ այո, այս ընկալմամբ բարձրացնում ենք հերոսին, բայց այնքան եւ այնպես, որ այդ բարձրությունը հեռու լինի, այսինքն՝ անհասանելի լինի մեզ համար, մյուսների համար: Հերոսը այնքան բարձր տեղում է, որ մյուսները այդ տեղին չեն կարող հասնել, որովհետեւ մյուսները սովորական վարաքագծի, սովորական մտածողության, սովորական միջավայրի մարդիկ են: Հերոսությունը անհասանելի է միջին վիճակագրական քաղաքացու համար: 
Այս ընկալումը ունենում է իր հաջորդ դրսեւորումը՝ հերոսը զոհվածն է: Հերոսության վերաբերյալ իմ գրեթե բոլոր գրառումների, ելույթների տակ (սոցիալական ցանցերում) շատ հավանումների են արժանանում այն մեկնաբանությունները որոնք փաստում են՝ հերոսները Եռաբլուրում են: Ոչ ոք չի վիճարկում, որ Եռաբլուրում հերոսներ են, բայց երբ ասում ենք՝ հերոսները Եռաբլուրում են, դա նշանակում է, որ ապրողների մեջ հերոսներ չկան
Այս ընկալումից է բխում հուսահատության տեսությունը. եթե լավագույնները, հերոսները, այլեւս չեն ապրում, ինչքանո՞վ է ընդհանրապես իմաստավորված եւ բարոյական ապրելու հանրային կամ հանրության որեւէ անդամի ձգտումը: 

Վերոնշյալ ընկալումը կարող է նշանակել նաեւ, որ մենք կամ հերոսներ չենք ունենալու այլեւս, կամ հերոսներ ունենալու համար պետք է պատերազմ, որտեղ զոհերը կլինեն անխուսափելի եւ մենք «հանգիստ խղճով» կլրացնենք հերոսների մեր պանթեոնը: 
Սա հասկանալիորեն սխալ, անընդունելի եւ կործանման ճանապարհ է եւ այս ճանապարհից ետ կանգնելու համար պետք է հերոսության ընկալումը մոտեցնել սովորական մարդուն, առօրյա, սովորական կյանքին: Պետք է հասկանալ, որ հերոս կարելի է լինել աշխատանքի, կրթության, ստեղծագործության մեջ, ամենօրյա վարքով ու գործելակերպով: Առօրյայի մեջ հերոսանալու այլ բանաձեւեր պետք է ունենալ, օրինակ՝ շատ հարկեր վճարելը, շատ աշխատատեղեր ստեղծելը, բարեվարքությունը, ուրիշներին իրոք անշահախնդիր օգնելը, միջավայրը աղբից զուրկ պահելը, սեփական տունը միջավայրի աչքի համար հաճելի դարձնելը եւ այլն. հազարավոր դեպքեր կարելի է նշել: 

Բայց սրա խորքային նպատակն ու իմաստը հերոսության առօրեականացումն է եւ առօրյայի հերոսականացումը, որ հերոսությունը դառնա հանրամատչելի, հասանելի յուրաքանչյուրին, որ հերոսությունը լինի համատեղելի կյանքի հետ: 
Իսկ ու՞ր մնաց հայրենիքի՝ պետության պաշտպանությունը: Ուժեղացավ. որովհետեւ երբ հերոսականությունը ոչ թե ուրիշ, առանձնահատուկ մարդկանցն է, այլ բոլորինս՝ բանակից փախնելը կլինի ամոթ եւ ոչ թե մի լուռ բայց տարածված «լեգիտիմությամբ» պարուրված՝ թե բա «մենք հո հերո՞ս չենք. հերոսներն առանձնահատուկ մարդիկ են, որոնք Եռաբլուրում են: Ես Եռաբլուրում չեմ, ինձնից ի՞նչ հերոս: Դրա համար խնդրում եմ ինձ ու իմ զավակներին զրկեք ՀՀ քաղաքացիությունից, որ բանակ չգնանք. ես ու՞ր, հերոսությունն ուր»: 

Ոչ, հերոսը ուրիշը չէ, հերոսը դու՛ ես, ու ես ու դու պետք է հերոսանանք կրթության, աշխատանքի, օրինապահության, ապրելակերպի, գործելակերպի մեջ: Հույս ունենք հայրենիքի համար զոհվելու կարիք չի լինի, բայց եթե լինի, այո՛, պիտի նաեւ զոհվենք հայրենիքի համար ու երբ ապրելու մեջ արդեն հերոսացել ենք, չենք մտածի, թե հերոսը ես չեմ, հերոսությունը հեռու է, ուրիշի եւ ոչ թե իմ անելիքն է: Ու այս պարագայում իմ/քո զոհվելու պատրաստակամությունը կլինի ոչ թե հերոսանալու, այլ իմ/քո ապրած հերոսությունը պաշտպանելու համար ու այս փաստի բերումով պաշտպանելը կլինի խորը գիտակցություն, պաշտպանությունը կլինի ավելի արդյունավետ, որովհետեւ չի լինի քիչ հերոսների ուսերին դրված անտանելի բեռ: 

Ու երբ խաղաղ կյանքում հերոսացած կլինես/կլինեմ/կլինենք, խաղաղությունը պաշտպանելը կնույնականացնես հայրենիքդ՝ պետությունդ պաշտպանելու հետ եւ ոչ թե հերոսանալու միակ տարբերակը կլինի պատերազմելն ու զոհվելը, այն ընկալմամբ, թե խաղաղության ու ապրելու մեջ ոչ մի հերոսական բան չկա: 

Խաղաղության ու ապրելու մեջ կան հերոսական բազմաթիվ բաներ ու դա նախ պետք է իմանալ ապա եւ պետք է իրագործել: Սա է հերոսությունը առօրեականացնելու եւ առօրյան հերոսականացնելու իմ թեզը»,- գրել է նա: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>