Հունվարի առաջին տասնօրյակը կլինի առանց տեղումների. Սուրենյան
Դիտել նաև
«Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է». Գագիկ Սուրենյան
Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան
Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյան
«Մեզ սպասվում են գարնանային 3 հրաշալի օրեր, բայց ընդամենը 3»․ Գագիկ Սուրենյան
Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը․ Սուրենյան
Հունվարի առաջին տասնօրյակը կլինի բացարձակապես առանց տեղումների։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հանրապետությունում կգերակշռեն հարավարևմտյան տաք օդային հոսանքները։ Պարզ երկնքով պայմանավորված՝ երկրի ողջ տարածքում գիշերային ժամերին կունենանք բացասական ջերմաստիճան, իսկ ցերեկային ժամերին՝ նույնիսկ լեռնային շրջաններում կգրանցվի դրական ջերմաստիճան։ Հունվարի առաջին տասնօրյակում մայրաքաղաքում գիշերային ժամերին հիմնականում կգրանցվի -2- -4 աստիճան, իսկ ցերեկային ժամերին 6-+8 աստիճան, կլինի պարզ երկինք, առանց տեղումների եղանակ»,-նշեց նա։

