Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց»

«Օփելով հպարտներից»՝ «Օփելով համբալ»․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այս թողարկմանը որոշել էի ամփոփել տարին, էն էլ բոլորի փոխարեն դա ամփոփեց ՔՊ-ն՝ Տիգրան Ավինյանի հոր բերանով։ Ի՞նչ էր ասել Երևանի քաղաքապետի հայրը՝ Արմեն Ավինյանը, փողոցում հարցման ժամանակ․ ասել էր՝ կարմիր գծերի գինը ոչ թե պետք է լինի 160 հազար դրամ, այլ 500․000, որ ամեն համբալ չգա, կայնի իրա գեղի «Opel»-ով․․․»։ Տիգրան Ավինյանի հայրը համբալ չէ, որովհետև քշում է էլեկտրական ավտո, որոնք ազատված են կարմիր գծերի համար վճարներից։ Ժողովրդի վերաբերյալ էս վերաբերմունքը ՔՊ-ինն է, արտահայտված Ավինյանի հոր ձևակերպմամբ։ «Օփելը», ժողովուրդ ջան, բոլորս գիտենք, պարզապես ավտոմեքենա չէ, այն հնարավոր գին-որակ համադրությունն է, շատերի համար՝ ապրուստի միջոց, հիմնականում, ոչ բարեկեցիկ խավի մոտ է առավելապես պոպուլյար․ կարելի է համարել մի դասակարգ, սոցիալական խմբի մեքենան է, բայց և որը մեր երկրում ամենամեծն է, իմ կարծիքով։ Հենց էդ դասակարգը 2018 թվականի դուխով ու հպարտ ժողովուրդ էր, կոչվում, 2018-ի հպարտները, այսօր դարձան համբալ։ Նույն էդ «՛գեղի օփելներով» գյուղերի, մարզերի ճանապարհները փակում էին, որ Նիկոլը դառնա վարչապետ, որ Ալենը դառնա ԱԺ նախագահ, որ Ավինյանը գա դառնա փոխվարչապետ, հետո նշանակվի քաղաքապետ, Արփի Դավոյանը քարտուղարուհոց դառնա երկրում հարց լուծող և այդպես շարունակ։ Նրանք դարձել են այն, ինչ դարձել են, իսկ Օփել քշողները, որոնց պաշտոնի չդրեցին, մնացին Օփել քշող, մնացին այդ մեքենայով օրվա փող աշխատող։ Էսօր մի հատ ֆոտո աչքովս ընկավ լրատվամիջոցներից մեկում․ ժողովրդին ապառիկ միրգ են առաջարկում, որ նոր տարի նշի։ Սուպերմարկետ ունենք, որ մինչև 100 հազար դրամով ապառիկ սնունդ է տալիս ժողովրդին, որ նոր տարի նշի։ Որովհետև ժողովրդի կյանքում չփոխվեց ոչինչ դեպի լավը, հիմա ավելի վատ է, ու հետն էլ ասում են համբալ։

Սրանք իրենց ընտրազանգվածին միշտ են էդպես վերաբերվել։ Բայց։ Նիկոլն ասում էր՝ իմ դեմ բողոքի ցույց անողները, Երևանում էս վերջին տարիներին փողոց փակողները, Արցախի համար բողոքողները էլիտաներն են, թալանչիներն են, մեծահարուստներն են, ինձ ընտրողները՝ խեղճ, թալանված ժողովուրդը, Ավինյանի հոր ձևակերպմամբ՝ համբալները։ Մարդը մի կերպ ավտո էր առել, տաքսու տակ քշում, առևտրով զբաղվում, ինքը իշխանափոխությունից հետո մնաց իր արդեն ավելի մաշված ավտոյի հույսին, բայց մի բան էլ պիտակավորվեց համբալ։ Իմ հաղորդման մեջ հաճախ եմ բերում օրինակներ, թե ինչպես են ՔՊ-ն ու Նիկոլը հիմարացրել, օգտագործել ու օգտագործում մարդկանց մինչ հիմա․ սրանք ասում են չէ, ի՞նչ հիմարացված, ի՞նչ օգտագործված, էդ ի՞նչ կուլտուրական բառ ես ասում, համբալ են։ Դու սրանց իշխանության ես բերել, պատերազմից հետո անգամ սրանց պահել ես, որ Քոչարյանը հանկարծ չգա․ Քոչարյանը ասում էր՝ ինչի՞ եք նիկոլականներին ասում զոմբի, ժեխ, դեմ եմ էդ բնութագրմանը, մի՛ պիտակավորեք այդ մարդկանց, մոլորված են և այլն։ Սոցիոլոգները, չգիտեմ ինչի բնութագրել են, որ Օփել քշողները Քոչարյան ընտրողը չի, բայց նա պետական գործիչ է, անկախ ամենից իր ժողովուրդն է համարում։ Իսկ Նիկոլը՝ խնդրեմ։ Էդ պիտակավորումը, ի դեպ, նոր չէ, եկած-չեկած՝ մարդկանց բաժանեցին սևերի ու սպիտակների, հիմա էլ համբալների ու ոչ համբալների։ Դա էլ երևի իրենք են, հարստացած ու հաբրգած ՔՊ-ները։

Էն մի ՔՊ-ականի մերը թքում է մարդկանց վրա (որդին էլ, իհարկե), էն մի ՔՊ-ական պատգամավորի հորաքույրը անիծում է մարդկանց, էս մեկի հերը ասում է համբալ․ սա ՔՊ-ի դիրքորոշումն է ժողովրդի նկատմամբ, Նիկոլն էլ է նույնը ասում, այլ ձևերով, ուշադիր լսեք նրա նկարագրությունները մեր ժողովրդի, ազգի մասին, տակը հենց այդ է։ Ու ո՛չ ժողովրդի վրա թքողն է պատասխատանատվութան ենթարկվում, իսկ տղեն՝ չի կրում քաղաքական պատասխանատվություն ու հրաժարական տալիս, ո՛չ ժողովրդին համբալ ասողն է պատասանատության ենթարկվում կամ տղեն հրաժարական տալիս։ Որովհետև, այդ դիրքորոշումը կիսում են նաև երկրի վարչապետը։ Ինչի՞ Նիկոլը էդքան հանգիստ 5 հազար հոգի տարավ Եռաբլուր իր քաղաքական նպատակների համար ու պատասխան չտվեց․ ինչո՞ւ Աննա Հակոբյանը հայրենիքի համար նահատակվածներին համարեց հանուն ոչնչի զոհեր․ սա վերաբերմունք է և եզրակացություն, որ էս չե՞ք։ Նիկոլի շարասյունը «ոչ համբալական» մեքենաներով ինչո՞ւ հղի կնոջը սպանեց ու պատասխան չտվեց, որովհետև Նիկոլենք ժողովրդի նկատմամբ ունեն այ էդպիսի վիերաբերմունք՝ կարելի է զոհել, կարելի է վիրավորել, փողոցով հանդիպելիս տոռմուզ չտալ, թքել երեսին։ Ավինյանի հերը կարող է տեսնել, որ Նիկոլը ժողովրդին վիրավորում է, Աննան ժողովրդին վիրավորում է, Ալենի մերը ժողովրդին վիրավորում է ու ասել՝ չհասկացա՝ խի ես ծնող չե՞մ, իմ տղեն կյաժ ա՞, ես էլ ժողովրդին մի բան ասեմ, մեկ ա ձեն չեն հանում։

Դուք որ իշխանության եկաք, իսկի Օփել էլ չունեիք, հիմա թվանոց ավտոներ եք քշում։ Կարդում եմ մամուլը․ Տիգրան Ավինյանը որ փոխվարչապետ էր, նրա հիմնադրած բիզնեսը չրի արտադրությունը զարգացնելու համար մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել։ Կարդում ենք մամուլը․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մայրը՝ Հասմիկ Խլղաթյանը, 9 հա հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզում, ընկերությունների սեփականատեր դարձել։ Կարդում ենք մամուլը․ մյուս ՔՊ-ականի՝ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի թոշակառու հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, 1,5 մլրդ դրամի վարկ է ստացել, 40 հեկտար հող է գնել։ 14 տոկոսանոց վարկի 12 տոկոսը պետբյուջեի վրա է, այսինքն՝ իրենց ասած համբալներն են իրենց վճարած հարկեր, տուրքերից փակելու։ Պետությունը, Նիկոլը գյուղացուն օգնելու փոխարեն օգնում է Ավինյանին, Փամբուխչյանի, մյուս ՔՊ-ականների բիզնեսին, զրո տոկոսով կամ էժան վարկեր տալիս, արտոնություններ տալիս, խեղճ գյուղացին մնում է իր ջարդած Օփելի հույսին ու համարվում համբալ։ Պետությունը Ավինյաններին օգնում է, որ դառնան խոշոր բիզնեսմեններ, հայրը Օփելի փոխարեն թանկարժեք էլեկտրական ավտո քշի, իսկ ժողովրդին օգնելու փոխարեն ասում է այ համբալ գեղցի։ Չէ, իհարկե, կարող էին գյուղացուն էլ օգնել, որ դուրս գար ծանր վիճակից, համբալ չլիներ, բայց դե խի՞ է, հենա լավ էլ ձայն են տալիս էլի ընտրություններին։ Նրանք էդ հույսով էին փողոց փակում, որ բարեկեցությունը զարգանա, գնեն Ալենի, Աննայի, Նիկոլի, Ավինյանի ու նրա հոր պես մեքենաներ։

Ամեն առավոտ Հայաստանի տարբեր մարզերից, ինքս բազմիցս ականատես եմ եղել Արմավիրի մարզից բերետավորները լցվում են մի 7 հոգով մեկի հին, պայթած մեքենայի մեջ, Օփելի մեջ, վարորդի կողքը երկու հոգով են նստում, այ էդքան սեղմված, գալիս են Երևան՝ Իսակովի պողոտայում գտնվող ներքին զորքեր, էնտեղից տեղափոխվում են Պազիկի մեջ ու բերվում Երևանի կենտրոն՝ Նիկոլի իշխանությունը պահելու։ Ձմռան ցրտին, ցրտից դողալով, ձեռքերը փչելով կանգնում-պահում են Նիկոլի իշխանությունը, բողոքի ցույցերի ժամանակ մարդկանց են ծեծում, ջարդում, աշխարհի անեծքը, հայհոյանքը ուտում։ Նրանց Օփելները՝ էդ ոստիկանների, հենց էս պահին Հանրապետության հրապարակին հարող փողոցներում, անգամ՝ չթույլատրված վայրերում կանգնած են։ Նրանք՝ այդ իրենց ղեկավարի հոր ասած համբալները, պահում են ՔՊ իշխանությունը։ Ավելին՝ այսօր, միայն նրանց վրա է հենված։ Իրենց մի 40 հազար դրամ պրեմիա կտան ցույցերի ժամանակ, կպահեն իշխանությունը, ու իրենց ասած համբալների հաշվին Ավինյանը կգնի 32 մլն դրամանոց ավտոմեքենա, 7,5 մլն դրամանոց տոմս, Նիկոլը ընտանյոք կթռչի Փարիզ ու Հռոմ՝ հեծանիվ քշելու։

Էսօր կառավարությունը 200 մլն դոլար վարկ է վերցրել․ շռայլ ծախսելու են, իրար պարգևատրելու են, մսխելու են, թալանելու են․ իսկ դա փակելու է ժողովուրդը, հետո․ դա ժողովրդի վզին է․ ինչի՞։ Որովհետև դրել են համբալի տեղ․ իսկ համբալների բեռը միշտ ծանրանում է: ՔՊ-ական պաշտոնյաները բանակում չեն ծառայել մեծամասամբ, լիքը պաշտոնյաների զավակներ չեն գնում բանակ․ ովքե՞ր են նրանց փոխարեն գնում․ ՔՊ ասած համբալների զավակնե՞րը։ Օփելը, կրկնում եմ,  խորհրդանիշ է վատ սոցիալական վիճակի, Նիկոլենց թիմի առաջվա վիճակի։ Ցավում եմ, բայց էս անգամ էլ կուլ կտաք, ոնցոր մյուս անգամները, ու հաջորդ պիտակավորումը ավելի դաժան կլինի։

Քաղաքի կյանքը քաղաքացու համար հեշտացնողներն են, ասում են՝ պետք է թանկացնենք, որ ամեն համբալ չկարողանա ավտո քշի․ թանկացնենք գույահարկը, որ ամեն համբալ չկարողանա վճարել։ Սնունդը համարյա կրկնակի, որոշ ապրանքատեսակներ անգամ ավելի են թանկացրել, երևի որ ամեն համբալ չկարողանա կուշտ հաց ուտել․ կյանքը թանկացրեք, որ ամեն համբալ չկարողանա ապրել Հայաստանում: Նիկոլի վախտ արտագաղթի տեմպերը տեսել եք, չէ՞։ Բա․ իսկ սրանից առաջ ասում էին՝ ժողովուրդը գերագույն արժեք է, 5միլիոն պտի հասնենք և այլ։ Հա բան․․․

Կարճ ասած՝ օրերս ասացի, որ ՔՊ-ն շատ վատ տարբերակներով սկսել է հենց իր ընտրողների վրա մունաթ գալ։ Ու իմ կարծիքով, դա նրանից է, որ զգում են, որ այդ ժողովրդականությունից Նիկոլի մոտ էլ բան չի մնացել․ մուննաթ են գալիս, յանի էս ի՞նչ ա, սաղ ջոկե՞լ եք։ Նոր տարի է, հեսա ուղերձներ կանեն, էլի կդիմեն ժողովրդին, մաղթանքներ կհղեն, որոնց ո՛չ լսող կա, ո՛չ հավատացող կա։ Ինչ էլ ասեք էդ տեքստերում, արդեն գիտենք՝ ոնց եք մտածում ժողովրդի մասին։ Դու էլ՝ Նիկոլ, կարող ես հանգիստ ատամներդ սարքել, չես կարող «համբալներին» հարիֆացնել, թե նրանցից մեկն ես։

Ինչքան էլ մենք այս իշխանության ամենօրյա սխալներով, հակազգային քայլերով, թալանով, կոռուպցիայով ցույց տանք, որ չարիք են մեր պետության գլխին, միևնույն է՝ մեզնից լավ դա ցույց տալիս են հենց իրենք։

Կհանդիպենք արդեն Նոր՝ 2025 տարում, բոլորիդ մաղթում եմ, իրական, ոչ քպական խաղաղություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>