«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Ինքնաթիռի վթարի պատճառով կարո՞ղ է ռուս-ադրբեջանական հարաբերություններում առաջ գալ լարվածություն

Ինչպես հայտնի է, Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը անսպասելիորեն փոխեց իր ուղին դեպի ղազախան Ակտաու քաղաքի օդանավակայան և վերջում վթարի ենթարկվեց, որի հետևանքով զոհվեցին տասնյակ քաղաքացիներ:

Ինքնաթիռի վթարի պատճառների շուրջ սկսվեցին քննարկումներ, որոնք շատ արագ դարձան սպեկուլյացիների առարկա:

Միանգամից, զգալով, որ այս հարցում կարելի կլինի որսալ քաղաքական շահ, մի շարք արևմտյան կենտրոններ սկսեցին տարածել այն վարկածը, թե իբր ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռի կողմից:

Ներկայացնենք  ընդամենը այդ վարկածի շուրջ տեղեկատվական աղմուկի չափը, որպեսզի հասկանալի դառնա, թե՝ ով ինչ է հետապնդելու այս խնդրի շուրջ:

Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական հրթիռով. Այս մասին հայտնում է Euronews-ը՝ հղում անելով Ադրբեջանի կառավարության աղբյուրին։

Ըստ Euronews-ի Ադրբեջանի կառավարական աղբյուրների համաձայն՝ Գրոզնիի երկնքում անօդաչու թռչող սարքի գործողությունների ժամանակ ցամաքային հրթիռ է արձակվել օդանավի վրա, և դրա բեկորները հարվածել են ուղևորներին և անձնակազմի անդամներին՝ պայթելով ինքնաթիռի մոտ թռիչքի կեսին։

Ադրբեջանի  կառավարության աղբյուրները նաև հայտնել են հեռուստաալիքին, որ խոցված ինքնաթիռին թույլ չեն տվել վայրէջք կատարել ռուսական օդանավակայաններում, չնայած օդաչուների՝ արտակարգ վայրէջք կատարելու խնդրանքին, և նրան հրամայվել է թռչել Կասպից ծովով դեպի Ղազախստանի Ակտաուի ուղղությամբ։

Ադրբեջանական Caliber տեղեկատվական-վերլուծական պորտալը, վկայակոչելով կառավարական աղբյուրները, հայտնում է, որ հետաքննության նախնական արդյունքները վկայում են այն մասին, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական «Պանցիր-Ս» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Ավելին, ռադիոմիջամտություն ստեղծող էլեկտրոնային հակազդեցության  համակարգերի կիրառման արդյունքում «ռուսական կողմն ամբողջությամբ կաթվածահար է արել ադրբեջանական ինքնաթիռի կապի համակարգը», գրում է Caliber-ը։

Ադրբեջանական այս լրատվական պորտալի վարկածին միացան նաև արևմտյան ԶԼՄ-ների ներկայացուցիչները:

The Times. Ֆյուզելյաժի անցքերը ցույց են տալիս, որ ադրբեջանական ինքնաթիռը խոցվել է ռուսների կողմից:

«Անադոլու» գործակալություն. Ադրբեջանական պաշտոնյաները հաստատում են այն պնդումները, որ ինքնաթիռի կործանումը տեղի է ունեցել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի պատճառով։

The Financial Times. Ռուսական հակաօդային կրակը կարող է Ղազախստանում ավիավթարի պատճառ հանդիսանալ Սուրբ Ծննդյան օրը, հայտնում են ամերիկյան և տարածաշրջանային իշխանությունները:

Ադրբեջանական մարդատար ինքնաթիռը խոցվել է ռուսական հրթիռով, հայտարարել է Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովը։

ՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դախլալլան ցավակցություն է հայտնել Ղազախստանում «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ և կոչ է արել «ամբողջական հետաքննել» վթարը:

                              Իսկ  ինչպիսի՞ն է Ռուսաստանի արձագանքը

Ոչ մի պաշտոնական արձագանք: Նույնիսկ ոչ պաշտոնական ԶԼՄ-ներն են լռում:

Սակայն ռուսական փորձագիտական շրջանակները փորձում են հակադարձել վերը նշված վարկածին՝ բերելով հետևյալ հիմնավորումները,-

  1. Օդանավակայանը  չի կարող մերժել վթարային վայրէջք կատարող օդանավի վայրէջքը:
  2. Վայրէջքի որոշումը կայացնում է անձնակազմի հրամանատարը։ Նա է որոշում, թե որ այլընտրանքային օդանավակայան պետք է գնա: Եվ, եթե եղել է արգելք Ռոստովի և Գրոզնիի  օդանավակայաններից, նշանակում է՝ օբյեկտիվ պատճառներ են եղել դրա համար, կապված, օրինակ, եղանակային պայմանների հետ:
  3. Չեչենները  հակաօդային պաշտպանություն չունեն. ՀՕՊ բոլոր համակարգերն այժմ գտնվում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Այդ իմասով մեղադրանքների սլաքն ուղել Քադիրովի ուղությամբ, ուղակի ծիծաղելի է:
  4. GPS-ն արդեն 3 տարի «անջատված է», ավելի ճիշտ՝ խցանված է Ռուսաստանի և Ուկրաինայի էլեկտրոնային պատերազմի համակարգերով ամբողջ Ռուսաստանի հարավում։ Ավիացիայի և հրթիռային վտանգի պահերին էլեկտրոնային պատերազմի հզորությունը մեծանում է։ GPS-ը ուղղման միջոցներից է, ոչ թե նավիգացիայի։ Ինքնաթիռները առանց դրա թռչում են արդեն տասնյակ  տարիներ։
  5. Ինքնաթիռը սկսել է կորցնել վերահսկողությունը ծովի վրա, դա հաստատում են ուղևորների կողմից արված տեսանյութերը, այսինքն՝ մինչև որոշակի պահ այն նորմալ կառավարվում էր։ Ամենայն հավանականությամբ, դա էր պատճառը, որ հրամանատարը որոշեց հետևել Ակտաուին:

Ղազախստանի իրավապահ մարմինները հայտնել են, որ Ակտաուի մերձակայքում տեղի ունեցած «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման վայրում երկու թռիչքի ինքնագրիչներ են հայտնաբերել։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի Մանգիստաու շրջանի տրանսպորտի դատախազ Աբիլայբեկ Օրդաբաեւը։ Նրա խոսքով՝ սև արկղերը կտեղափոխվեն օդային վթարների հետաքննության վարչություն՝ հետագա վերլուծության համար.

Ինչո՞ւ է առաջացել լարվածություն Ադրբեջանի և Ռուսաստանի միջև այս խնդրի պատճառով

Ինքնաթիռի կործանումից հետո Ռուսաստանն ու Ղազախստանն առաջարկ են ներկայացրել ԱՊՀ Միջազգային ավիացիոն կոմիտեին հետաքննել միջադեպը, ինչը տրամաբանական առաջարկ է:

Սակայն Ադրբեջանը մերժել է այս առաջարկը։ Պաշտոնական Բաքուն պահանջում է միջադեպի հետաքննություն անցկացնել միջազգային փորձագետների խմբի և Embraer-ի մասնագետների կողմից։ Ադրբեջանը կարծում է, որ այս խումբը նույնպես պետք է վերծանի սև արկղը։

 Հայտնի է դարձել նաեւ, որ Ադրբեջանը մտադիր չէ ընդունել Չեչնիայից որեւէ օգնություն։ Չեչնիայի իշխանությունները երեկ հայտարարեցին, որ հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի հանձնարարությամբ պատրաստ են ֆինանսական և այլ օգնություն ցուցաբերել Բաքվից Գրոզնի թռչող AZAL ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների և վիրավորների բոլոր ընտանիքներին։

Ադրբեջանն իր հերթին պնդում է,  ճանաչելով փաստը, ներողություն խնդրելով և վճարելով համապատասխան փոխհատուցում։

Ինչպիսի հանգուցալուծում կունենա այս խնդիրը, այսօր դժվար է գուշակել:

Հետաքրքիրն այն է, որ Իլհամ Ալիևը այս խնդրից փորձում է քաղել մաքսիմալ  քաղաքական դիվիդենտ, ցույց տալով, որ կարող է ձեռնոց նետել նույնիսկ Պուտինին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>