Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար

Քաղաքականությամբ չեք զբաղվում, իսկ ձեր կենսականով զբաղվո՞ւմ եք․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Բնականաբար, ինչպես որ մեր երկրում համարյա բոլոր թեմաները, պաշտոնաթող նախագահներին բանավեճի հրավիրելու արհեստական օրակարգը ևս ապրեց իր հասանելիք երկու օրը և մեռավ։ Այսօր էլ կապրի ու վաղը կմեռնի Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսով վարակվելու և արագ բուժվելու չեմպիոնության թեման, ու նա, վստահաբար, կսկսի ման գալ ժողովրդին զբաղեցնելու այլ թեմա, բայց որ ինքը անպայման մեջը լինի։ Ես էլ եմ առաջարկում թեմա, որի գլխավոր գործող անձերը իրենք են՝ Նիկոն ու ՔՊ-ն։

Մինչ հանրությունը քննարկում էր այս թեմաները, ՔՊ-ն և նրա կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցությունը Երևանում ապրողներին նոր բեռի տակ գցեցին։ Քաղաքացին դժգոհում է, թե փետրվարի 1-ից ո՞նց է վճարելու 3 անգամ թանկացած տրանսպորտի համար, իսկ Քաղաքապետարանն ասում է՝ ժողովուրդ ջան, որպեսզի չկենտրոնանաք տրանսպորտի վրա․ ձեզ համար մի նորություն էլ ունենք՝ թանկացրել ենք աղբահանության վճարը ևս։ Սա, ի դեպ, ավելի շատ մարդու վրա է անդրադառնալու, քան տրանսպորտի թանկացումը։ Կան մարդիկ, որոնց աշխատավայրը տանը մոտ է և քիչ են օգտվում տրանսպորտից, տասնյակ հազարները իրենց մեքենաներով են տեղաշարժվում։ Բայց աղբահանության կտրուկ թանկացումը վերաբերում է բոլորին։

Մինչ այս, Երևանում բնակվող յուրաքանչյուր անձ աղբահանության համար վճարում էր 200 դրամ։ ՔՊ-ն ու Ավինյանը գյուտ են արել, ասում են՝ սրանից հետո պետք է վճարը գանձվի ըստ տան մակերեսի։ Որ Ավինյանը անհեթեթ որոշումների մասնագետ է, երեկ չէ, որ համոզվել էինք․ էն սկսած կորոնավիրուսի ժամանակ պարետ աշխատելուց հլը նրա որոշումները հիշեք․ մարդ ու կին իրենց ավտոմեքենայով տեղ գնալիս պետք է դիմակ կրեին, իսկ երեխային թողնեին տանը, որովհետև երեքով ավտոյի մեջ չէր կարելի․ այ սենց անիմաստ որոշում կայացնողների կուսակցությունը որոշել է ըստ բնակարանի մակերեսի հաշվել աղբը, քառակուսին՝ 13 դրամ։

Վերցնեմ Երևանի ամենափոքր բնակելի տներից մեկը՝ 32 քառակուսի մետրանոց։ Ասենք՝ ապրում է մեկ հոգի։ Եթե մինչ այս այդ մեկ հոգին վճարում էր աղբի համար 200 դրամ, հիմա պետք է վճարի 416 դրամ։ Նրանք հաշվել են, որ մեկ սենյականոց բնակարանում ապրում է 3 հոգի։ Ո՞րտեղից հաշվարկը։ Այսինքն ՔՊ-ն հաշվել է, որ երկու հարկանի դղյակում պետք է ապրի ՔՊ-ական Արարատ Միրզոյանն իր փոքր ընտանիքով, իսկ 35 քառակուսու մեջ՝ 3 դուխով քաղաքացի։ Սուրեն Պապիկյանը պետք է ապրի երկու տան մեջ երեք հոգով, իսկ 50 քառակուսու մեջ՝ 5-6 հոգի։

Քաղաքապետարանը հաշվարկել է՝ եթե 50 քառակուսի մետրանոց տանը ապրում էր 5 հոգի ու վճարում էր 1000 դրամ, հիմա կվճարի 650 դրամ։ Ապրեք, այդ դեպքում էժանացրել եք։ Իսկ եթե 50 քառակուսի մետրանոց տան մեջ ապրում է 1 հոգի՞․ առաջ վճարում էր 200 դրամ, հիմա կվճարի 650 դրամ։ Եթե  ձեր տունը 100 քառակուսի է, բնակվում եք երկու հոգով ու վճարում 400 դրամ, հաջորդ տարի կվճարեք 1300 դրամ։ Ո՞ւմ խելքին է փչել աղբը հաշվել ըստ տան մեծության, հո դա շքեղության հարկ չէ։ Աղբը տունը չի ստեղծում, մարդն է ստեղծում․ չի կարող մարդը մեծ տան մեջ շատ աղբ առաջացնել, փոքր տան մեջ՝ քիչ։ Ասենք տանը սոխ ես մաքրել, կճեպները թափում ես աղբամանը․ հիմա Քաղաքացիական պայմանագիրն ու Տիգրան Ավինյանն ասում են՝ քանի որ սոխը մաքրել ես 50 քառակուսի մետրանոց տան մեջ, ուրեմն պետք է վճարես ոչ թե 200 դրամ, այլ՝ 650 դրամ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության ընթացքում 170 հազարից ավելի մարդ լքել է երկիրը, որոնց մեծ մասը՝ Երևանից։ ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ մեկնում են արտագնա աշխատանքի, ընտանիքը մնում է այստեղ․ Հիմա ՔՊ-ն ասում է՝ այ էդ գնացածների փոխարեն պետք է աղբի վճար տաք, չնայած որ նրանք ստեղ չեն, աղբ չեն ստեղծում։ Ցնդաբանություն է։ Ցնդաբանություն է։ Հիմարություն է։ ՔՊ-ական լոգիկա է։

Մի հատ փոխքաղաքապետ ունեք, անունը Լևոն, ազգանունը չեմ հիշում ու կարևոր էլ չէ, ՔՊ-ական պաշտոնյաները համարյա մեկ են ինձ համար․ ասում է՝ սա դրական քայլ ա։ Ո՞ւմ համար է դրական քայլ․ ՔՊ-ի, փող կաշխատեն, ավելի շատ ավելորդ ու ճոխ ծախսեր կանեն, Ավինյանը բիզնես կլասի երկու տոմս կառնի արդեն։

Արենը ապրում է 3 հարկանի տան մեջ, միայնակ, տնեցիքը Հայաստանում չեն, 314 քառակուսի մետրանոց տուն է։ Ապրում է մեկ հոգի․ Ավինյանն ասում է՝ Արեն ջան որ առաջ վճարում էիր 200 դրամ, հիմա կվճարես 4080 դրամ։ Ավինյանը, որովհետև, հաշվել է, որ էդքան քառակուսի մետրի մեջ պետք է ապրի 50 հոգի, բայց չի մտածել, էդ խեղճ Արենը ևս 49 հոգու ո՞րտեղից գտնի բերի, հետները ապրի, որ աղբին էդքան փող չտա։

Ասում ա՝ քաղաքապետարանի ենթակայության տակ գործող մշակութային որոշ հաստատությունների աշխատավարձը կբարձրանա․ բայց ինչի՞ հաշվին, տնտեսության աճի՞․ չէ, մեր գրպանը մտնելու։

Նախընտրական գովազդ են անում, թե՝ անհուսալի վարկեր ունեցողներին կառավարությունը կաջակցի․ անհուսալի վար ունեցողին մի աջակցի, է, պայմաններ ստեղծիր, որ քաղաքացին կարողանա իր վարկերը վճարել։ Մարդը վարկ է վերցնում․ հաշվարկում է, որ աշխատանքով կփակի։ Մեկ էլ ՔՊ-ն որոշում է կայացնում էսինչ հարկերը բարձրացնել, տուրքերը բարձրացնել, գույքահարկ թանկացնել, աղբի հարկ թանկացնել, տրանսպորտ թանկացնել, սննդամթերքը թանկացնել, ու էդ մարդը չի կարողանում վարկը մարել, դառնում է անհուսալի վարկառու։ Այսինքն՝ ՔՊ-ն հնավարորություն չի տալիս, որ վարկը փակես։ 

Լավ, իսկ ո՞ւր են գնալու թանկացված գումարները, ո՞ւմ գրպանն են հոսելու․ չէ՞ որ էլի նույնությամբ աղբը տարվա մեջ  մի քանի ամիս եք նորմալ հավաքում, մնացած ժամանակ՝ շատ վատ, ուշացումներով, սաղ ամռանը գարշահոտություն է քաղաքում․ բարեփոխում չեք անում, նորից տանում եք Սովետաշեն․ ո՛չ վերամշակման խոստումն եք կատարել, ոչ մի բան չեք բարելավել․ բա ո՞ւր են գնալու մեր փողերը։ Թանկացնում եք, որ ՔՊ-ն շարունակի ժողովրդի հաշվին գերթանկարժեք չվերթնե՞րը, անիմաստ ծախսե՞րը։ Երևանում 39 հազար հոգի աղբի փող է վճարում, որ Տիգրան Ավինյանին բիզնես կլասով ԱՄՆ թռչի։ 39 հազար հոգի։ Երևանում 325 հազար մարդ ավտոբուսի արկղում գումար է գցել, որ Ավինյանը իր համար ծառայողական ավտո առնի։ 325 հազար մարդ։

Էն մարդը, որ պատասխանատու է, որ դուք ավտոբուսով գնաք գործի-գաք, թանկացնում է, ու իր համար ծախսեր անում, առոք փառոք թռչում գործուղման։ Ինչո՞ւ է դարձել տրանսպորտը 300 դրամ․ բա գիտե՞ք Ավինյանը հաջորդ տարի քանի գործուղում ունի․ հո էկոնոմ կլասով չի գնալու։ 75 հազար մարդ կոպեկը գցում է ավտոբուսի արկղը, որ Ավինյանը թռչի Լոս Անջելես։ Դա մենակ թռչելը, իսկ էնտեղ ուր կմնա, ինչ կայֆեր կանի, պատրաստ եղեք։ Սրանք եկել են, հիշեցնեմ, ձեր կյանքը թեթևացնելու, ասում էին՝ ասեք կանենք։

Ժողովուրդ ջան, էս սաղ կոռուպցիա է, կոռուպցիան էս է։ «Կոռուպցիա կա, կա՛ կոռուպցիա»։ Սա իրենց ստանձնած դիրքի չգիտակցում է, սա ձեր նկատմամբ պարտավորությունների չկատարում է, սա ձեզ խաբել է, հիմարացնել է, ձեր հաշվին հարստանալ է։ Ու դուք խելոք-խելոք վճարում եք։ Երևանում, ըստ վիճակագրական ծառայության, բնակվում է 1 մլն 106 հազար մարդ․ 1 մլն 106 հազար մարու համար կտրուկ թանկանում է աղբահանության վճարը, ձեն չկա։ 1 մլն 106 հազար մարդու համար թանկանում է տրանսպորտը, ձեն չկա։ Սա էլ հո Ղարաբաղի հարց չէ, որ ասեք՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում․ սոցիալականով էլ չեք զբաղվո՞ւմ։ Ձեր կենսականով զբաղվում ե՞ք։ Քեզ թալանում են առավոտից երեկո, ինչով հնարավոր է, բոլոր տարբերակներով։ Թաղված են կոռուպցիայի մեջ, թալանի մեջ ու դրան զուգահեռ ձեզ ջեբն են տեղավորվել շատ խորը ու համապարփակ։

Ու սա չի անում միայն Ավինյանը․ սա անում է ՔՊ-ն։ Եկեք չտարանջատենք։ Էն օրը բանավիճում են Մարության Հայկն ու Ավինյան Տիգրանը․ Ավինյանն ասում է՝ քո ժամանակ այ սենց ու նենց ու քլնգում է։ Մի րոպե, Մարության Հայկի ժամանակը ե՞րբ էր, պատահաբար ՔՊ-ն չէ՞ր, Հայկ Մարությանը նենց տեսավ պարապ աթոռ էր, նստեց վրա՞ն։ ՔՊ-ն էր, չէ՞։ Ավինյանը ո՞վ ա, ՔՊ չէ՞։ Պատասխանատվությունը ձեր խմբայինն ա, չլղոզեք։ Ասում են՝ Հովիկ Աղազարյանը դավաճան ա, բանակցություն է տապալել, ներսից ինֆորմացիա է տվել։ Մի դավաճան էլ Ասլանյան Հակոբն ա, որ սատարում է Հովիկ Աղազարյանին․ ՔՊ-ն է ասում։ Նրանք ովքե՞ր են, ՔՊ չե՞ն։ Կոռուպցիայի համար ինչ-որ բարձր պաշտոնյա են բռնել էսօր, ՔՊ չէ՞։ Բոլորովին չեք կարող առանձնանալ։ Դա դուք եք, ձեր կուսակցությունն է, ձեր կուսակցականներն են․ դավաճա՞ն են, հողատո՞ւ են, կոռուպցիոնե՞ր են, թալանչի՞ են, այո, բայց ՔՊ են։ ՔՊ-ն անմիջապես իր շարքերից հեռացրեց Աղազարյանին, Ասլանյանին, ձեռք են առնում արդեն․ բայց ինքն ու դուք մեկ եք ու խմբակային պատասխանատու եք։

Կարճ ասած՝ լուսանկարում քաղաքացին ուտելիք է փնտրում աղբամանում։ Լուսանկարն արվել է ամեն ինչ թանկացրած Երևանում։ Այս մարդու համար ապագան կուշտ փորով հացն է։ Նիկոլին հավատացած ու վստահած քաղաքացին Նիկոլի խոստացած ապագան փնտրում է աղբամանում։ Շատ քաղաքացիներ կան, որոնք հասել են ծայրահեղ աղքատության շեմին՝ Նիկոլի խոստումներին հավատալուց հետո։ Էս լուսանկարը շատ խոսուն է, կարող էի ոչինչ չասել։ Հագուստի վրա գիտե՞ք ինչ է գրված՝ «ներդրում կատարեք ձեր ապագայի մեջ»։ Հավատացել են, ներդրում են կատարել, ու ապագան արդեն եկել է։ Կարո՞ղ եք ասել մարդու, ո՛չ ՔՊ պաշտոնյա, ո՛չ նրա հարազատ, ո՛չ պետության հաշվին բիզնես անող, որ Նիկոլի խոստացած ապագային հավատացել է, վստահել է, ձայն է տվել, այսինքն՝ ներդրում է արել ու շահել է»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>