Վերջին 5 տարիների ընթացքում Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել է 66 չվերթ
Դիտել նաև
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Վերջին 5 տարիների ընթացքում Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել է 66 չվերթ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ 2024 թվականի դեկտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ Երևանից Բաքու իրականացվել է չարտերային չվերթ՝ պատվիրված միջազգային ընկերության կողմից։
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան գերատեսչությունից պատասխանել են, որ այդ չվերթն առաջինը չի եղել։ «Վերջին հինգ տարիների ընթացքում՝ սկսած 2020 թվականից, միջազգային պատվիրակությունների տեղափոխման նպատակով Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ 66 պետական չվերթ է իրականացվել», - մասնավորապես պարզաբանել են նախարարությունից:
Ընդ որում, Երևան-Բաքու-Երևան երթուղով օդանավերը թռիչքներ են իրականացնում երկու հետագծերով։

