Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց»

«Կռուտիտը» չաշխատեց, ուրիշ բան մտածիր․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Տիգրան Ավինյանն ու ՔՊ-ն, կոալիցիոն «Հանրապետություն» կուսակցության հետ, այսօր փակեցին Երևանի «Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնը։ Հիմա պատկերացրեք՝ այս որոշումից դժգոհ քաղաքացիներին Տիգրան Ավինյանն ասի՝ դա ես չեմ փակել, դա փակել է Ալբերտ Բազեյանը՝ 1999 թվականին, երբ Երևանի քաղաքապետն էր։ Մի երկու օր հետո ասի՝ չէ, փակել է Տարոն Մարգարյանը 2016-ին։ Բուժառուներին էլ ասի՝ հիվանդանոցը չկա արդեն, բայց եկեք բանավիճենք։ Այս տարվա սեպտեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանը փակեց Վայոց ձորի մարզի Մոզրովի հիմնական դպրոցը։ Հիմա պատկերացրեք՝ Ժաննա Անդրեասյանը որոշումից դժգոհ մոզրովցիներին ասի՝ դպրոցը ես չեմ փակել, փակել է Արմեն Աշոտյանը 2015 թվականին։ Մի երկու օր հետո արդարանա, ասի՝ չէ, դպրոցը փակել է Սպարտակ Սեյրանյանը 2008 թվականին։ Հետո ասի՝ չէ-չէ, Լևոն Մկրտչյանն է փակել 2003 թվականին։ Ամենավերջում էլ, որ էլ հիմարացնելու տեղ չմնա, ասի՝ 2000 թվականին որ կայացվեց դպրոցը բացելու որոշում, դա իրականում դպրոցը փակելու որոշում էր։ Նման ցնդաբանություն ասի ու բոլոր նախկին նախարարներին հրավիրի բանավեճի, թե երբ է փակվել դպրոցը․ այն պարագայում, երբ պատմությանը հայտնի է 2000 թվականի հիմնադրման որոշումը և 2024 թվականի փակման որոշումը։

Որ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրում է փաստաթուղթ ու Ադրբեջանին է հանձնում Արցախի 75 տոկոսը, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրում է փաստաթուղթ ու Ադրբեջանին է հանձնում մնացած 25 տոկոսը, 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Գրանադայում վերջականացնում ու էդքանից հետո ասում՝ թող սրանից 10, 20 ու 30 տարի առաջ պետություն ղեկավարածները գան բանավիճենք, որ սրանք իրենց օրոք են եղել, աբսուրդ է։ Անգամ ծիծաղելի է մասնակցության հարցը քննարկելը։

ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Մադրիդյան սկզբունքներով Արցախը հանձնել են ու հավելում է, որ՝ դա իր ընկալումն է։ Այսինքն, լինելով վարչապետ, էդ մարդը ոչ թե փաստերով է առաջնորդվում, այլ՝ փաստերի վերաբերյալ իր ընկալումներով։ Իսկ նա մենք գիտենք, որ ամեն իրադրության վերաբերյալ կարող է օրվա տարբեր ժամերին տարբեր ընկալումներ ունենալ։ Հիմա ի՞նչ, պետք է բանավիճել Փաշինյանի ընկալման շո՞ւրջ։ Իսկ կարող է՞ վաղն էլ բանավիճեն Պապոյան Գևորգի ընկալման շուրջ, մյուս օրը՝ Մարուքյան Էդմոնի։ Փաստեր կան, չէ՞, որոնք ավելի կարևոր են, քան ընկալումները։ Փաշինյանը մե՛կ ընկալել է, թե Արցախը հանձնել են 91 թվին, մե՛կ՝ 94 թվին, 2007-ին, 2004-ին, 2016-ին, 2009-ին և այլն։ Աստված գիտի, թե նրա ընկալումները ոնց են փոխվում։ Բացեք Փաշինյանի ելույթները 2018 թվականին, 19-ին, 20-ին, անգամ դրանից երկու տարի հետո, լրիվ ուրիշ մարդ է։ 2020թ․ հոկտեմբերի 3-ի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին, թե ինչու պետք է Արցախն Ադրբեջանի կազմում չլինի։ Եթե հարցազրույցների, ելույթների մեջից իր անուն-ազգաննունները հանենք, կարդաք՝ կմտածեք ինչ-որ ծայրահեղ հայրենասեր մեկն է տեսակետ հայտնել։ Հիմա հարց է բաց մնում, թե դու որ թվականից ես որոշել տպավորությունդ փոխել ու ասել, թե՝ նախկինները հանձնելու շուրջ էին բանակցում։ Էսօ՞ր հասկացար․ իսկ վա՞ղը ոնց կհասկանաս։

Բանավիճելու թեմա չկա, ախար, ո՞նց կարելի է գնալ բանավիճելու՝ Արցախը 1996 թվականին, 2006 թվականին, 2016 թվականին հայկական էր, թե չէ։ Նիկոլն ու թիմը մի վայնասուն են կապել, թե՝ եթե էդքան լավ բանակցում էիք, եկեք բանավիճենք։ Այ հարցը հենց դա է, որ դուք բանակցելն ու բանավիճելը խառնել եք իրար։ Ադրբեջանի հետ էլ եք բանավիճել բանակցելու փոխարեն։ Փորձեմ բացատրել մի սովորական քպ-ական ուսապարկի օրինակով․ Ռոբերտ Քոչարանի բանակցությունների ժամանակ Կոնջորյան Հայկը դպրոցական էր, հետո՝ ուսանող, ապրում էր խաղաղ երկնքի տակ, սահմանի մասին ոչ էլ գիտեր, ոչ էլ անհանգստանում էր, որովհետև պետության ղեկավարը իր գործն անում էր, բանակն իր գործն անում էր ու ամեն քաղաքացի իր կրթության, ապրուստի մասին էր մտածում, ոչ թե Ալիևի հետ բանակցությունները ոնց կանցնեն։ Խաղաղ երկնքի տակ ապրում էր Կոնջորյանը ու ձևավորվում որպես մարդ։ հետո Կոնջորանը խաղաղ երկնքի տակ ավարտեց համալսարանը, խուսափեց բանակից, փոխեց կուսակցություններ։ Իսկ Կոնջորյանը հենց եկավ իշխանության, 150 հազար մարդ չապրեց էն հանգստությամբ, ինչպես ապրում էր Կոնջորյանը մինչև իշխանության գալը։ Էդ որ անդրադառնում է 30 տարվա բանակցություններին, այո, դրանց շնորհիվ խաղաղ էր․ երկու տարի բանակցությունները վստահեցին ձեզ, սաղ հանձնեցիք ու ասում եք՝ եկեք բանավիճենք։

Եթե Նիկոլը բանակցր, ասենք, հիմք ընդունելով Մադրիդյան սկզբունքները ու տապալեր, ինչ-որ տեղ, այո, կարող էր ասել՝ Ռոբերտ Քոչարյան բերած թղթով բանակցեցի՝ պարտվեցի։ Բայց դու ասել ես՝ ես բանակցում եմ իմ կետից, իմ պատասխանատվությամբ, 30 տարի ինչ բանակցել են՝ հեչ։ Ու էս է քո կետը։ 2018 թվականին քո գլխավոր հարցը պետք է լիներ երեք նախագահներին խնդրեիր, խորհուրդ հարցնեիր, կոնսուլտացիաների գնայիր մոտները․ դու մի երկու անգամ հանդիպել ես Լևոն Տեր-Պետրոսյանին ու ասել ես՝ ինչ ասաց՝ ես գիտեի իրենից լավ։ 2019 թվականին, երբ Ստեփանակերտի մեջտեղում մի քանի տեղդ պատռում էիր, թե՝ «Արցախը Հայաստան է և վերջ», դրանից առաջ պետք է խորհորդ հարցնեիր, թե՝ հարգելի պարոն նախագահ, ուզում եմ սենց բան գոռամ, ի՞նչ կասես, դիվանագիտորեն նորմա՞լ ա։ Բա 30 տարվա արած–դրածը վարի տաս ու ասես եկեք բանավիճենք՝ աբսուրդ է։

Արցախի հարցով 30 տարվա մեջ կա երկու ստորագրված փաստաթուղթ, երկուսն էլ էկրանի վրա է, երկուսի տակ էլ Նիկոլի ստորագրությունն է, մեկը նոյեմբերի 9-ին, մյուսը՝ հոկտեմբերի 6-ին 2022թ․, երկուսով էլ հանձնում ես։ Դրանց տակ Նիոլի ստորագրությունն է։ Հիմա բանավիճեն-տեսնեն դրա տակ քո ստորագրությունն է, թե Լևոնի՞։ Դու ոնց էլ բանավիճես, էդ ստորագրությունը չի փոխվում։ Ոնց էլ բանավիճես, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի կեսը դու ես տվել թշնամուն, ոնց էլ պատմությունը փոխես, հանձնման թվական չես կարող նշել 2007-ը, որովհետև հանձնվել է 2020 թվականին։ Նույնն է, որ վաղը հրավիրես բանավեճի՝ պարզելու համար Սոնա Մնացականյանի սպանությունը քո ու քո շարասյան պատճառով է, թե Լեոյի փողոցում Քոչարյանի ժամանակ փռած ասֆալտի։

«Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը և անկլավները»․ այս նախադասության հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, ասել է մամուլի ասուլիսում, 2023 թվականի մայիսի 22-ին։ Այս հայտարարությունը չի արել Հայաստանի ոչ մի այլ ղեկավար, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այս հայտարարությունն անողը չի կարող բանավիճել։ Այս հայտարարությունն անողի հետ պետք է բանավիճի գլխավոր դատախազը՝ դատարանում, Արցախը հանձնելու վերաբերյալ բազմադրվագ գործի շրջանակներում։ Նրա հետ նախկին նախագահները բանավիճելու բան չունեն ու շատ վատ է, կարծում եմ, որ կարողացել է մազապուրծ լինել 2020 թվականի պատերազմից հետո ու հիմա հլը մի բան էլ արդարացում ման գալ։ 

Նիոլ Փաշինյանը, խոշոր հաշվով, բանավեճի մեջ է ոչ թե պաշտոնաթող նախագահների, այլ՝ ամբողջ ժողովրդի հետ։ Խոստացել է թոշակները բարձրացնել, չի բարձրացրել․ 450 հազար թոշաառուի հետ բանավեճի մեջ է։ Խոստացել է ուսուցիչների աշխատավարձը եռապատկել, չի արել․ 30 հազար ուսուցչի հետ բանավեճի մեջ է։ Խոստացել է Արցախի ինքնորոշման հարցը լուծել, տապալել է, 150 հազար արցախցիների և ամբողջ աշխարհի հայերի հետ բանավեճի մեջ է, խոստացել է, որ տաքսիստները հարկեր չեն մուծի, խաբել է, 40 հազար և ավելի տաքսիստի հետ բանավեճի մեջ է, խոստացել է, որ 5 տարի գնաճ չի լինելու, խաբել է, 3 մլն հաց ուտողի հետ բանավեճի մեջ է։ Նիկոլ Փաշինյանը բանավեճի մեջ է նրանց հետ, ովքեր իր իշխանության գալու համար մասնակից են դարձել 2018 թվականի ավանտյուրային։ Նա էդ բանավեճը պարտվել է։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի ընտրություններից առաջ տագնապի մեջ է։ 2021 թվկանին խոստացած անվտանգությունն ու Արցախի վերադարձը բոլորովին չկա, դատարկ բագաժով մոտենում է ընտրություններին և պետք է Արցախի հանձնման մեղքից մաքրել իրեն ընտրություններից առաջ։ Վստահաբար՝ անհնար է դա, դա էլ հո թրաշ չէ, որ ածիլես վերանա․ դա չի մաքրվում, դա խարան է ու՝ սերնդե-սերունդ։ Ավելին ասեմ, դա մենակ քո վրա չէ, սաղ թիմիդ վրա է։ Ու լավ է, որ մինչև հիմա անհանգստանում եք, տեղներդ չեք գտնում, ուրեմն հասկացել եք, որ չեք մարսի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>