Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց»

Քա՞նի հոգի հավատաց ու քանիսը ծաղրեց Փաշինյանի վերջին գրածը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Նիկոլ Փաշինյանը կրկին փորձել է արդարացնել Արցախը իր կողմից հանձնումը ու կրկին հիշել է նախկիններին, հետ գնացել մինչև անկախության սկիզբ։ Ասել է, թե՝ 1994 թվականից ի վեր, հենց հրադադար հաստատվեց, բանակցային գործընթացը սկսվել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Կասեք՝ տրամաբանություն չկա․ և իրոք չկա․ բա ինչի՞ էին հաղթում, եթե պետք է այդքան զրկանքներ կրեինք, զոհեր տայինք, հաղթեինք ու հաջորդ օրը բանակցեինք վերադարձնելու մասին։ Հենա չէինք հաղթի, քո նման կտանեին պարտության ու կոտորածի ու կսկսեին արդարանալ՝ Գորբաչովն էր մեղավոր, Խրուշչովն էր մեղավոր, Էնգելսն էր մեղավոր, Սովետը նոր էր փլուզվել, զենք չունեինք, բանակ չունեինք․ լիքը արդարացման տեղ կար։ Բա ինչի՞ էին հաղթում, եթե պետք է հաղթելուց հետո Ադրբեջանին խնդրեին, որ վերցներ, նա էլ ուղիղ 24 տարի չեմ ու չում աներ, մինչև դու գայիր, ջոկեին որ ահավոր լուրջ մարդ ա դեմները, այլևս ու էլ չկարողանար չեմ ու չում անել։ Հա՞, մոտավոր սենց լապշա է կախու՞մ հանրության ականջներին։

Մեռել ենք բանակցային փաստաթղթերը բերելով, մեռել ենք ցույց տալով Նիկոլի՝ տարբեր տարիներին ունեցած ելույթները՝ իր իսկ խոսքերը հերքելու համար։ Նա շարունակում է նույն ոճով, կարծես փորձում է, գոնե ինքն իրեն համոզել։ Բայց, իր գրառումը, իմ կարծիքով, մեզ ուղղված չէ, ո՛չ լրագրողներին է ուղղված, ո՛չ քաղաքական դաշտին է ուղղված, ո՛չ ընդդիմադիրներին է ուղղված, ո՛չ իշխանականներին է ուղղված, ո՛չ Ալիևին կամ միջազգային հանրությանն է ուղղված։ Իմ կարծիքով, քանի որ նա նախընտրական պայքարի մեջ է մտել բոլորից մի ոտ շուտ, նա ուզում է ընդամենը էն մարդկանց, էն փոքր խմբին, որին հաջողվում է հիմարի տեղ դնել և պահել իր կողքը, այ էդ կարծրացած մասին պահել։  Հայաստանում չկա բանակցային փաստաթուղթ, մինչ Նիկոլը բանակցած, որի մասին համացանցում չկա, ու հանրությունը տեղյակ չէ։ Կրկնում եմ՝ մինչև 2018 թվականը բանակցած բոլոր փաստաթղթերի մասին հանրությունը գիտի, հրապարակված են։ Բայց դուք չեք կարող  իմանալ, թե Նիկոլը ինչ է բանակցում, որովհետև այ դրա մասին բան չկա․ կա երկու թուղթ ընդամենը, որոնք էլ բանակցությունների հետևանքն են՝ նոյեմբերի 9-ի հանձնումների թուղթը և հոկտեմբերի 5-ի Պրահայի հանձնումները, որով Ադրբեջանի կազմում ճանաչեց Արցախը։ Դուք կարող եք համացանցում փնտրել ու կիմանաք թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանի բանակցությունները, թե՛ Ռոբերտ Քոչարյանինը, թե՛ Սերժ Սարգսյանինը և էդ փաստաթղթերից ոչ մեկում չեք գտնի այն, ինչ գրել է Նիկոլը։ Բայց մի հարց տամ գրառման հեղինակին․ ասենք թե Հայաստանի նախագահները բանակցել են հանձնելու շուրջ ու ձեզ խաբել են․ բա միջնորդ երկրները ի՞նչ էին անում, բա Ալիևը ի՞նչ էր անում։ Էն, որ Քի-վեսթում, 2000-րի սկբներին, որ Հեյդարն ու Քոչարյանը հանդիպում էին, ԱՄՆ միջնորդությամբ, ի՞նչ է, Քոչարյանը հանձնում էր Արցախը, Հեյդարը մի օր մտածեց, ասեց՝ - նյե՞տ, հետո էլ դե տղեն դառավ նախագահ ու ասեց, ո՛չ, չեմ վերցնում՞։ Բա էդ Մադրիդյան սկզբունքները որ գրում էին, բանակցում էին, ձևակա՞ն էին բոլոր երկրները հավաքվում։ Ալիևը իմիտացիա՞ էր անում, տալիս էին, չէր վերցնո՞ւմ։

Իր գլխավոր սխալը համարում է հետևյալը՝ 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, այդ մասին չի պարզաբանել ժողովրդին։ Մի աբսուրդ էլ էդ ա։ Նախ չեմ կարծում, թե նա բանակցություններին ծանոթացել է 2018 թվականին։ Նա Ազգային ժողովի պատգամավոր էր ու հնարավորություն ուներ ծանոթանալու բանակցություններին․ էդ հիմա են պատգամավորներին արգելում ծանոթանալ․ էն ժամանակ չէին արգելում․ դու կարողացել ես ծանոթանալ ու չես ասել՝ ժողովուրդ, խաբում են, հանձնում են և այլն։ Արցախի հարցով բանակցությունների վերաբերյալ քո դժգոհությունն այն էր, թե՝ ինչու է Սերժ Սարգսյանը խոսում փոխզիջումներից, պետք է չխոսի, եթե Ալիևը չի խոսում։ Դու դատապարտում էիր փոխզիջումը, հիմա ասում էս բանակցում էին, որ հանձնեին։

Ասենք թե 2018 թվականին ծանոթացար․ հիշեցնեմ, 2018 թվականին դու խոշորացույցով ման էիր գալիս, որ նախկինների դեմ մի վատ բան գտնես ու վարկաբեկես, սևացնես, էդ կարևոր՝ Հայաստանի անկախությունից ի վեր ամենակարևոր հարցի շուրջ նման սկանդալ ես գտել ու բան չես ասե՞լ, ընդհակառակը, ամեն օր խոսել ես ինքնորոշման մասին։

Ընդ որում, դու իմացել ես, որ ըստ քեզ, բանակցել են Արցախը հանձնելու մասին, բայց դու պատերազմ ես հրահրել՝ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությամբ ու 5 հազար զոհ ես տվել։ Եթե ընդունենք, որ իր ասածն է, նախկինները բանակցում էին հանձնելու շուրջ, ստացվում է՝ 2018թ․ եկավ, ծանոթացավ բանակցային ամբողջ փաստաթղթերին ու որոշեց, որ ինքը դիվանագիտության ու ռազմական գործի ամենաուժեղ մասնագետն է, որ կկարողանա դիվանագիտությամբ, եթե ոչ՝ ռազմական գործողություններով «դավադիր» և «պսևդո հայրենասեր» նախկինների վարած քաղաքական գիծը հետ պտտել։ Բերեց զրոյական կետի, որ իր զրոյական կետից լուծի՝ դիվանագիտությամբ հաղթի ու պատերազմ կրի,  բայց գցեց ոտքին։ 

Լավ, ասենք թե 2018-ին իմացել ես, որ բանակցում էին հանձնեու շուրջ, որտեղ նստել կանգնել ես, ասել ես, թե՝ ինքնորոշումը պետք է ճանաչվի, մենք էլ էնքան ուժեղ ենք, որ Ադրբեջանը մռութին կուտի, ես բանակցում եմ, եթե չստացվեց, ուրիշ բան կբանակցեմ․ հարցրել են ինչ ես բանակցում, ասել ես՝ ինչ պետք է, էն էլ բանակցում եմ։ Իրականությունը չես ասել, նախկինների բանակցություններից չես ասել, պատերազմից հետո՝ 2021 թվականի ընտրություններում, ի՞նչ ես ասել․ ասել ես ինձ ընտրեք, որ Շուշին ու Հադրութը հետ բերեմ։ Այսինքն՝ 2018 թվականին իմացել ես, որ 1994 թվականից բանակցում են Արցախը հանձնելու շուրջ ու ասել ես ինձ ընտրեք Շուշին հետ բերե՞մ։

Նիկոլն իր սեփական կետով մի բան է կարողացել անել ընդամենը՝ 2020թ․ հուլիսին Տավուշում մեկ դիրք առաջ տալ դեպի չեզոք գոտի ու մի քանի միլիոն դրամի մեդալ տպել դրա առիթով։ 2018 թվականին շատերս էինք պնդում, որ Նիկոլ Փաշինյանը եկել է Արցախը հանձնելու․ իր գրքում էլ էր դա գրում, որ պետք է հանձնել։ Ըստ երևույթին, եկել-տեսել ես, որ էդ բանակցային թղթերով հանձնելը անհնար է, դրանք դրել ես մի կողմ ու բանակցել ես քո սեփական, այսինքն՝ հանձնելու կետից։ Էն որ ասում էիր Արցախը Հայաստան է և վերջ, էդ ժամանակ ծանոթացել էիր չէ՞, փաստթղթերին բանակցային ու գիտեիր, որ էնքան լավ են դիրքերը, որ Արցախը անհնար է Ադրբեջանի կազմ գնա։ Մի հատ հիշեք ձեր խոսքերը 2018-ից սկսած՝ Ալենն ու Պապիկանն ասում էին Աղդամը մեր հայրենիքն է․ Տոնոյան Դավիթն ասում էր՝ նոր պատերազմ նոր տարածքներ, Նիկոլն ասում էր՝ Լավրովը պտի հաշվի նստի նոր իրողությունների հետ, Արայիկի ինաուգուրացիայի ժամանակ Շուշիում զուռնա-դհոլի տա պարում էիք, Շուշիից իջնում էիր Ստեփանակերտ ու գոռում Արցախը Հայաստան է և վերջ։ Պատերազմի ժամանակ սաղ օրը դուք էիք տարածում, թե հաղթում ենք, անգամ թշնամու՝ Շուշի մտնելուց հետո, Աննան բունկերներում բարոյական աջակցություններ էր իրականացնում: Էդ սաղ արեցիք, պրավալ տվեցիք ու հիմա, թե՝ դե էն գլխից հանձնած է՞ր։

Նիկոլը խոսում է նրանից, թե՝ ներքաղաքական շահերից ելնելով այլ բան են ասել բանակցությունների մասին։ Նախ կրկնում եմ՝ բանակցային փաստաթղթերը բոլոր հասանելի են, բայց հիմա արդյո՞ք դու  ինքդ չես ներքաղաքական քո շահերից ելնելով ֆռացնում ու ստում։ Քո ներքաղաքական հաշվարկների համար չէ՞ր, որ ասում էիր երկու ամսից գերիներին կբերեմ, Շուշի հետ կբերեմ։ Քո ներքաղաքական հաշվարկներից ելնելով չէ՞ր, որ Արցախը հանձնե ես ու 20 հատ տարբեր թվականներ ես ասում, թե այսինչ թվին են հանձնել։

Ըստ Նիկոլի, 1994-2018 թվականը, այսսինքն 24 տարի բանակցել են, բայց չեն կարողացել Արցախը վերադարձնել Ադրբեջանի կազմ, Ադրբեջանը չի վերցրել կամ էլ վատ են բանակցել, չեն կարողացել հանձնել, իսկ ինքը էնքան ուժեղ էր, որ 2 տարում հանձնեց այն, ինչ նրանք 24 տարի չէին կարողանում։ Նախկիններին ասում էիր ոչ մի թիզական, հիմա ասում ես հանձնում էին, իսկ դու որ գրում էիր պետք է հանձնել, պահողն էի՞ր։

Ու զավեշտ է, որ Արցախի պահելը, զարգացնելը, կայացնելը Փաշինյանը համարում է ներքաղաքական խնդիրներ․ պահել են, Նիկոլ, թող դու էլ ներքաղաքական խնդիրներ լուծեիր ու պահեիր։ Թող 2020 թվականի պարտությունից հետո գնայիր, գար Քոչարյանը, էլի ներքաղաքական խնդիրներ լուծելու համար Արցախը հետ բերեր ու պահեր։

Կարճ ասած՝ որքան էլ սաղ խառնես իրար ու թվականներ նշես, մեկ է՝ իրականությունն այն է, որ մինչև քո իշխանությունն Արցախը մերն էր, հազար տարիներ հայաբնակ էր, անկախության միջազգային ճանաչման ճանապարհին էր․ քո գալուց հետո ամեն ինչ փոխվեց, ու հիմա այնտեղ թուրքերն են։ Հիմա քանի հատ էլ գրառում անես, լայվ մտնես, ինչ ելույթ էլ ունենաս, մեկ է՝ իրականությունը դրանից չի փոխվում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>