«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

«Ավտոկայանատեղում կայանելու համար վճարի դրույքաչափի բարձրացումը չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով»․ դատարանի որոշումը

Երեկ՝ 2024թ. դեկտեմբերի 20-ին, Վարչական դատարանը 5 դատավորի կազմով մասնակի անվավեր է ճանաչել Երևան քաղաքի «կարմիր գծերի» համար սահմանված տեղական վճարին վերաբերող ավագանու որոշման դրույթները: Դատարանն արձանագրել է՝ քաղաքապետարանը որևէ ձևով չի ապացուցել, որ վճարը շեշտակի թանկացրել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով, իսկ փողոցները բեռնաթափելու պատճառաբանութունն իրավաչափ չի դիտարկել:

Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը 2024թ. փետրվարի 21-ին դիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ Երևան քաղաքի ավագանու՝ «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի թիվ 43-Ն որոշման հավելվածի 29-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունները՝ դրանք ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այս կետերով կարգավորվում են վճարովի ավտոկայանատեղիների դրուքաչափերը:

«Մայր Հայաստան» խմբակցությունը դատարանում բարձրացրել է վարչարարության համաչափության խնդիրը՝ նշելով, որ լեգիտիմ նպատակին հասնելու համար միջոցը պետք է լինի պիտանի, անհրաժեշտ և համարժեք: Ավելացրել է, որ վարչական մարմինը չի սահմանել ու բացահայտել, թե որն է լեգիտիմ նպատակը, որով պայմանավորված՝ առաջացել է կոնկրետ փողոցներում կոնկրետ ժամանակահատվածների համար ավտոկայանատեղերի վճարը 300, 400, 500, 800, 1300 տոկոսով բարձրացնելու անհրաժեշտություն: Հաշվի չի առնվել նաև սոցիալական բեռի ծանրանալու հանգամանքը:

«Մայր Հաաստան» խմբակցությունն առաջ է քաշել նաև ան հարցը, որ երբ անձը մի դեպքում 12 ամիս առանձին-առանձին կատարում է վճարում, իսկ մյուս դեպքում՝ մեկ տարվա համար է կատարում վճարում, գումարի չափը տարբեր է լինում: Առանձին-առանձին վճարելու դեպքում վճարում է ավելին, քան կվճարեր, եթե միանվագ մեկ տարվա համար կատարեր կայանման համար սահմանված վճարումը:

Հիշեցնենք, որ մինչև 2024թ. հունվարի 1-ը Երևանում ավտոկայանատեղիների համար սահմանված էր մեկ ընդհանուր գին: Սակայն, 2023թ. տարեվերջին ընդունված Երևանի ավագանու որոշմամբ՝ քաղաքը բաժանվեց երկու գոտու՝ «Ա» և «Բ»։ Կարմիր գծերի «Ա» գոտում կայանման մեկ տարվա գինը նախկին 12 000 դրամի փոխարեն սահմանվեց 160 հազար դրամ, իսկ «Բ» գոտում՝ 24 000 դրամ։ Շեշտակի թանկացան նաև 1 ժամվա, շաբաթվա, ամսվա կայանման վճարները: Օրինակ՝ նախկինում 1 ժամվա վճարի գումարը 100 դրամ էր, իսկ 2024թ. հունվարի 1-ից «Ա» գոտու համար սահմանվեց 300 դրամ, իսկ «Բ» գոտու համար՝ 200 դրամ:

Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումն այն է եղել, որ համայնքի ավագանին իրականացրել է իրավաստեղծ գործունեություն, ոչ թե վարչարարություն, իսկ վիճարկվող նորմերը ենթարկվել են փորձաքննության, ինչի մասին առկա է Արդարադատության նախարարության համապատասխան գրությունը:

Վարչական դատարանի վճռում նշված է, որ տեղական վճարը և կոնկրետ դեպքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարը համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափով փոխհատուցման վճար է, որի դրույքաչափը սահմանում է համայնքի ավագանին, և ադ դրույքաչափը չի կարող գերազանցել տվյալ ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափը: Ընդ որում, դատարանի գնահատմամբ օրենսդրի կողմից «փոխհատուցման վճար» արտահայտության ընտրությունը ևս պատահական չէ։ Վարչական դատարանը, հղում անելով Հրաչյա Աճառյանի «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական» բառարանում «փոխհատուցել» բառին, արձանագրել է, որ ադ բառն ունի որևէ աշխատանքի կատարման համար ծախսված գումարի կամ նյութական վնասի դիմաց հատուցելու, կատարված ծախսը ծածկելու իմաստ:

Դատարանը նաև մատնանշել է, որ տեղեկանք-հիմնավորման համաձայն՝ Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար 2023թ. համար սահմանված դրույքաչափերի նկատմամբ բարձրացված դրույքաչափերի սահմանումն ուղղված է Երևանի կենտրոնի բեռնաթափմանը: Այսինքն՝ այդ որոշումն ընդունելիս բարձր դրույքաչափի սահմանմամբ մատուցվող ծառայության համար անհրաժեշտ ծախսերը փոխհատուցելու նպատակ հետապնդելու վերաբերյալ որևէ անդրադարձ հիմնավորման մեջ առկա չէ։

«Գործում առկա ապացույցներով որևէ կերպ չի հաստատվում այն էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքը, որ պատասխանողը ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու դրույքաչափերը 2024թ. համար սահմանելիս իրականացրել է այդ կապակցությամբ մատուցվող ծառայությունների որևէ ծախսային հաշվարկ: Ավելին, չի հիմնավորվել, թե արդյոք մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերը նախորդ տարիների համեմատ ենթարկվել են փոփոխության, որպիսի պայմաններում էլ նախաձեռնվել է նշված ծառայությունների վճարների ավելացմանն ուղղված գործընթացը»,-նշված է դատարանի վճռում:

Դատարանն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարը սահմանվել է 2016թ.-ից: Երևան քաղաքի ավագանին յուրաքանչյուր տարի սահմանել է նույն դրույքաչափերը, իսկ 2024թ. համար դրանք ավելացվել են, ինչի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել անհրաժեշտ ծախսերի հետ համեմատական վերլուծության տվյալներ։

Վարչական դատարանն արձանագրել է, որ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը դատաքննության ընթացքում ևս ընդունել է, որ ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու դրույքաչափերը 2024թ. համար փոփոխության են ենթարկվել բացառապես Երևանի որոշ հատվածներում երթևեկության հոսքը բեռնաթափելու, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցը վճարովի ավտոկայանատեղում կայանելու «պահանջարկը զսպելու» նպատակով։ Վերջինս պնդել է, որ ավտոկայանատեղի համար վճարվող գումարը պետք է լինի տրամաբանական և զսպող, որպեսզի մարդիկ անհարկի չօգտվեն դրանից։ Նա նաև հայտնել է, որ նախագծի քննարկումների ընթացքում ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ծախսերի չափին անդրադարձ «չի մտաբերում», միաժամանակ, կասկած է հայտնել ավտոկայանատեղի վճարը ծառայության համար անհրաժեշտ ծախսերի հաշվառմամբ որոշելու մեթոդի վերաբերյալ՝ պնդելով, որ ծառայության վճարը որոշվում է ոչ միայն և ոչ այնքան ծախսերի, այլ պահանջարկի և առաջարկի հաշվառմամբ։ Ավելին, պնդել է նաև, որ պատշաճ հիմնավորման առկայության դեպքում ավտոկայանատեղի վճարը կարող է գերացազանցել ծառայության համար անհրաժեշտ ծախսերը, սակայն ոչ օրենքով սահմանված առավելագույն շեմը։ Այլ կերպ ասած՝ քաղաքապետարանի ներկայացուցիչը ևս փաստել է, որ 2024թ. համար ավտոկայանատեղի վճարի դրույքաչափերի սահմանումը որևէ կերպ կապված չի եղել մատուցվող ծառայությունների համար անհրաժեշտ ծախսերի չափերի հետ:

«Դատարանն արձանագրում է, որ եթե համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարի չափն օրենքի ուժով չի կարող գերազանցել մատուցած ծառայության համար անհրաժեշտ ծախսերի չափը, ապա ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար տեղական վճարի դրույքաչափի բարձրացումն ընդհանրապես չի կարող կիրառվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակով կամ որ նույնն է՝ դրույքաչափի բարձրացման հիմքում չի կարող դրվել որևէ փողոցի բեռնաթափման նպատակը»,-նշված է վճռում:

Անդրադառնալով վիճարկվող դրույթներն ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելուն՝ վարչական դատարանն արձանագրել է, որ ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն, քանի որ չեն ներկայացվել այդպիսի որոշում չընդունելու դեպքում հանրության կամ պետության համար ծանր հետևանքներ առաջանալու հավանականության վերաբերյալ հիմնավոր փաստարկներ:

Վարչական դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան:

Մանրամասները՝ hetq.am-ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>