«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Տարոն Չախոյանը ստախոս է. Թագուհի Թովմասյան

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի հանձնարարի իրավապահներին զբաղվել իմ մասին սուտ մատնություն կատարած, կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Տարոն Չախոյանի հայտարարություններով:

Հիշեցնեմ, որ նախօրեին իմ միջազգային գործընկերներին ուղարկել էի գրություններ՝ Հովիկ Աղազարյանի անձնական տվյալների պաշտպանության խախտումների մտահոգիչ փաստերի վերաբերյալ։ Ներկայացրել էի ինչպես ներպետական օրենսդրությունը, այնպես էլ՝ միջազգային իրավունքի նորմեր, որոնք արգելում են մարդու անձնական գրագրության հանրայնացումը: Նաև շեշտել էի գրության մեջ, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված կայքերը պատգամավոր Հովիկ Աղազարյանի սեռական կողմնորոշման մասին թիրախավորված հոդվածներ են գրել: Իմ հանրային քաղաքական գործունեության արդյունքում՝ այդ գրություններից հետո, ես հայտնվել եմ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի թիրախում:

Նա իր սոցցանցի էջում և իրեն փոխկապակցված կայքերում թույլ է տվել ոչ միայն վիրավորական ու անպատասխանատու գնահատականներ իմ անձի վերաբերյալ, այլև՝ տարածել է բացարձակ սուտ պատմություն, թե իբր տարիներ առաջ ես ապօրինի ձայնագրել եմ ինչ-որ նիստի ընթացքում Փաշինյանի խոսքերը և դա փոխանցել Սերժ Սարգսյանին։ Ու բացի այդ, պարբերաբար ինֆորմացիոն արտահոսքեր եմ արել ՔՊ նիստերից:

Քանի որ ներկայացվածը ոչ միայն քաղաքացիաիրավական հարց է, այլ նաև քրեաիրավական գնահատականի անհրաժեշտություն կա, ապա ՊԱՀԱՆՋԵԼ ԵՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ իրավապահ մարմիններին` պարզելու, թե Սերժ Սարգսյանին փոխանցված ձայնագրությունը ո՞վ կամ ովքե՞ր, ե՞րբ և ի՞նչ պայմաններում են արել, ո՞վ կամ ովքե՞ր են մասնակցել այդ օրվա հանդիպմանը, ինչպե՞ս են ձայնագրել և ինչպե՞ս են փոխանցել Սերժ Սարգսյանին, Տարոն Չախոյանից պահանջել ներկայացնել իր հայտարարությունը ապացուցող փաստեր, չներկայացնելու դեպքում ՊԱՀԱՆՋԵԼ հարուցել նոր վարույթ նրա նկատմամբ՝ սուտ մատնության հատկանիշներով:

Պարզել թե ես ՔՊ ո՞ր նիստին եմ մասնակցել, ի՞նչ արտահոսք եմ կազմակերպել: Եվ եթե կրկին նա չի կարողանա ներկայացնել ապացույցներ, որ արտահոսք եմ արել, ապա սուտ մատնության վարույթի շրջանակներում դիտարկել նրան պատասխանատվության ենթարկելու հարցը:

ՏԵՂԵԿԱՑՆԵՄ, որ՝

➢ Տարոն Չախոյանի կողմից հիշատակված ապօրինի ձայնագրության օրվա հանդիպմանը ես չեմ մասնակցել, հետևաբար չէի կարող ձայնագրել (թեև ինձ համար ընդհանրապես մերժելի է գաղտնի ձայնագրություններ անելը)

➢ ՔՊ («Իմ քայլը») խմբակցության նիստերին 2019-ից սկսած 2 տարի չեմ մասնակցել՝ արտահոսքերի մեղադրանքներից խուսափելու համար: Հետևաբար չէի կարող արտահոսք անել միջոցառումներից, որոնց չեմ մասնակցել: Ակնկալում եմ Նիկոլ Փաշինյանի արագ արձագանքը, քանի որ այն անմիջականորեն կապ ունի Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի հետ, ով ինձ թիրախավորում է իմ քաղաքական և իրավապաշտպան գործունեության համար:

*** Ապօրինի ձայնագրություն կատարելը համարվում է օրինախախտում, և դրա իրականացնողը պետք է պատասխանատվության ենթարկվի: Իսկ եթե նման ձայնագրության մասին սուտ մատնություն է կատարվում որևէ մեկի՝ այդ թվում նաև պետական պաշտոնիայի կողմից, նա նույնպես պետք է պատասխանատվություն կրի:

Տարոն Չախոյանը ստախոս է»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>