Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց»

300,000 ադրբեջանցի է տեղափոխվելու Հայաստան․ պատրաստվեք․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ընդամենը վերջերս երբ պատգամավորները հերթական անգամ Փաշինյանից պահանջում էին հրապարակել այսպես կոչված Խաղաղության պայմանագրի կետերը, նա ասում էր՝ ես չեմ կարող դա անել, որովհետև կոռեկտության հարց կա, Ադրբեջանի հետ նման պայմանավորվածություն չունենք կետեր հրապարակելու։ Անգամ չէր համաձայնում հրապարակեր կետերը, որոնք համաձայնեցված չեն։ Այսօր Ալիևը հրապարակում է թե՛ էն կետերը, որոնք համաձայնեցված չեն, թե՛ պահանջներ ներկայացնում, թե՛ խոսում է Հայաստանն 300 հազար ադրբեջանցիներով բնակեցնելու մասին։ Հիմա հարց Նիկոլին՝ Ալիևի արածը քո հետ պայմանավորված է՞, թե՞ քո գլխից թռել է, ինքնագլուխ է անում, թե՝ ինքն ինչ ուզում անում է, քեզ բանի տեղ չի դնում։

Իլհամ Ալիևը «Ռիա Նովոստի»-ին տված հարցազրույցում թվարկել է այսպես կոչված խաղաղության պայմանագրի 17 կետերից չհամաձայնեցված երկուսը։ Կետերից մեկը իրար դեմ միջազգային հայցեր չներկայացնելն է, իսկ մյուսը՝ սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելը։ Բայց Ալիևը շեշտում է՝ դրանք մեր պահանջներն են և Փաշինյանը Կազանում հասկացա՝ պատրաստ է համաձայնել։

Նախ շատ տարօրինակ է նման հարցի ի հայտ գալը․ Նիկոլ Փաշինյանն էլ վերջերս ասում էր՝ Ադրբեջանին առաջարկել ենք Սահմանից եվրադիտորդների դուրս բերման հարցը։ Այսինքն, ՀՀ սահմաններին, ՀՀ ինքնիշխան տրածքում որևէ զորքի, կլինի դիտորդ, թե սահմանապահ, թե ինչ, դու ինչի՞ ես քննարկում Ալիևի հետ ու թույլտվություն խնդրում։ Բա մեռաք գոռալով ինքնիշխանության մասին, Ալիևը պետք է թույլ տա, թե դու ում կանգնեցնես սահմանի՞ն։   

Ինչ վերաբերում է հայցերին, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը վաղուց է հայտարարել, որ պատրաստ է հրաժարվել հայցերից, էստեղ էլ լավ քննադատվեց այդ գաղափարը։ Այդ դեպքում ի՞նչ է նշանակում, թե դա Ադրբեջանի պահանջով է։ Կամ էլ եթե էդ երկու հարցն է, որոնց երկուսին էլ Հայաստանը համաձայնություն է տվել, բա էլ ի՞նչն է ձգձգում կիրթ ընկերդ։ Չէ, խնդիրն այն է, որ անգամ էդ կետերը իրենց պայմաններն ունեն։ Ընդամենը վերջերս Ադրբեջանը հերթական հայցն է ներկայացրել Հայաստանի դեմ։

Այս պահին Ադրբեջանը քանդում է Արցախի հայկական հուշարձանները, այս պահին հայ գերիներին կտտանքների է ենթարկում, ցմահ ազատազրկման մեղադրանքներ է գրել, Արցախը դատարկվել է հայերից, սպանվել են արցախցիներ, այդ բոլորը հայցեր են, Ադրբեջանը գրավել է ՀՀ մեծ տարածքներ, դա էլ է հայց․ հիմա Ադրբեջանն ասում է էդ ինչ արել եմ ու անում եմ, պետք է հայցեր չներկայացնեք։ Իսկ հայցեր չներկայացնելով ի՞նչ լուծում են այդ հարցերը ստանալու, օրինակ՝ գերիների հարցը։ Բնականաբար, այնպիսի լուծում, ինչպիսին ցանկանում է Ադրբեջանը։ Իսկ Նիկոլը, ինչպես Ալիևն է ասում, պատրաստ է ստորագրել այդ կետերի տակ ևս։

Մեզ չափազանց հետաքրքրում է հարցը, թե իսկ ի՞նչ են մյուս 15 կետերը, որոնք համաձայնեցրել եք և իհարկե՝ նախաբանը։ Կարծում եմ՝ սա պետք է դառնա հանրային պահանջ։ Ինչո՞ւր եք դա թաքցնում, գուցե վախենում եք հանրային զայրույթի՞ց։ Ալիևը այսօր ևս ցույց տվեց, որ ինչի շուրջ պայմանավորվել եք կամ չեք պայմանավորվել, ինքը հանգիստ կարող է հրապարակել․ բա դուք էլ հրապարակեք։

Այն, ինչի մասին այսքան անհանգստանում էինք, այսօր Ալիևը հայտարարել է․ եթե մինչ այս ասում էին հնարավոր է ադրբեջանցիները գան Հայաստան ապրելու, այսօր հայտարարվեց, որ շուրջ 300,000 ադրբեջանցի պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրենց վերադարձի, վերաինտեգրման համար պայմաններ ստեղծվեն: Ադրբեջանի նախագահը գաղտնիք է բացահայտում։ Օրինակ դուք տեղյա՞կ էիք, որ ինչ-որ 300 հազար, հլը պատկերացրեք, էլի, 300 հազար ադրբեջանցի, դիմել են Հայաստանի իշխանությանը, որ ուզում են գան Հայաստան ապրեն ու․․․ Որ իրենց պետք է լինելու ապահովել, այն է իրենց տալ իրենց ասածով, իրենց հասանելիք տները, հողերը, գույքը և այլն։

Սաղ օրը ականջներներս ու աչքներս մազոլ արեցին իրենց ընտանեկան տեսարաններով, էս թեման մի հատ պարզաբանեք, էդ ի՞նչ պահանջներ են, էդ ի՞նչ 300 հազար ադրբեջանցի է, բուլատի ատամները սրած սպասում, թե ոնց է գալու մեր գյուղերն ու քաղաքները իր հասանելիքի հետևից։ Խի՞ չեք խոսում, այ մարդ, ի՞նչ Հովիկ Աղազարյան, ինչ բան, հլը ժողովրդին ասե՛ք, էդ ո՞վ է դիմել, պետությո՞ւնը, թե՞ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքը․ ի՞նչ խողովակով է դիմել, ո՞ւմ է դիմել, ինչպե՞ս եք պատասխանել, դա արդյո՞ք մտնում է խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերի մեջ, թե՝ ոչ։ Հայաստանի իշխանությունը, սենց բաները թողած, մեզ սովորեցնում է թե սափրվելուց ինչքան ջուր օգտագործենք, իսկ էն կարևոր բաները, չգիտես ինչու Ալիևն է մեզ «ավետում»։

Հլը տեսեք էլի սրանց․ ամբողջ աշխարհում հիմա բարձրացվել է արցախցիների՝ Արցախ անվտանգ վերադարձի հարցը։ Միակ իշխանությունը ՀՀ իշխանությունն է, որ չի արձագանքում, Ալիևն անգամ արձագանքել է, Նիկոլը ոչինչ չի ասում։ Բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանը լեգիտիմություն է տվել Ալիևի մեջտեղ գցած «Արևմտյան Ադրբեջան» թեզին։ Հ1-ին տված հարցազրույցում Նիկոլն ասում է, որ Արևմտյան Ադրբեջանը նույնն է, ինչ-որ Արևմտյան Հայաստանը։ Նույնականացնում է մեր պատմական հողն ու Ադրբեջանի հորինվածքը։ Ու Ալիևն ասում է՝ դե որ ընդունում ես որ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, դե հլը մի 300 հազար բնակիչ կընդունես, հետո կերևա։ Դու արցախցիների՝ Արցախի Հանրապետություն վերադարձի հարցը քեզ համար փակել ես, չնայած որ մարդիկ քո գործնեության արդյունքում իրենց տաք- տաք առած-դրած-սարքած տները թողել, եկել են Հայաստան, դու դրանից չես խոսում, զաթո Ալիևն է դրել, իր ազգակիցները, որ սովետի ժամանակ ստեղ ապրել են կամ գուցե չեն էլ ապրել, ասում է, դե դա հո Հայաստան չէ, դա Ադրբեջանն է, արևմտյան։ Ալիևն ունի ծրագիր Ադրբեջանցիներին Հայաստան բերելու, դա այլևս փաստ է, իսկ Հայաստանն ունի՞ ծրագիր սրա դեմն առնելու։ Թե՞ պատրաստ է տեղավորել։ Հետևելով, Ալիևի հնչեցրածների ու Նիկոլի՝ լուռ ու հնազանդ այդ ամենը կատարելու մեր ցավալի փորձից, կարող ենք վստահ լինել, դա էլ է համաձայնել։

Խնդրում եմ նաև ուշադրություն դարձնել հետևյալին․ անգամ եթե խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցվեն, դա դեռ բոլորովին չի նշանակում, թե էդ պայմանագիրը կստորագրվի։ Որովհետև խաղաղության պայմանագիրը ուրիշ բան է, բայց լիքը ուրիշ պահանջներ էլ կան, խաղաղության կետերից շատ ավելի շատ, որոնք Հայաստանը պետք է կատարի էդ պայմանագիրը ստորագրելու ու հետագայում խոստումը իբր պահելու համար։ Ալիևը էսօր մի քանի պահանջի մասին խոսել է՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու համաձայնության կայացում։ Սահմանադրության փոփոխություն, իրենց ուզածով։ Հիմա նաև ասում է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը և Հայաստանի՝ սպառազինությունների ձեռք բերելը անհամատեղելի են։ Ասում է մենք զինվում ենք, բայց Հայաստանը պետք է չզինվի, դա էլ մի պահանջ։ Այսինքն ինքնիշխանությունից գիշեր ու զօր խոսացող Նիկոլենք թույլ են տվել Ալիևին որոշելու՝ մենք զինվենք, թե ոչ, մեր սահմանին զինվոր կանգնի, թե դիտորդ, թե ոչ մեկը, մեր երկիրը բնակվեն հայերով, թե ադրբեջանցիներով։ Երևի անգամ Ալիևն է որոշում Նիկոլը մնա իշխանության, թե գնա։

Ու Ալիևի՝ էս ելույթին պատասխանելու փոխարեն, որտեղ, ի դեպ, միայն սրանց մասին չէր խոսում, Նիկոլին շատ է անդրադարձել, այդ թվում՝ ծաղրելով, սրան պատասխանելու փոխարեն տեսանյութ է հրապարակել, թե՝ կնոջս հետ գնում եմ Գյումրի․ Ավտոմեքենայի մեջ նստարանի վերևի մասում ՀՀ գերբն է։ Գերբը էդպես են հարգո՞ւմ։ Ինչո՞ւ է անգամ էս օրով էլի զբաղված շոուներով։ Կարծում եմ, որովհետև անում է ընդամենը այն, ինչ կարողանում է։ Ալիևին պատասխանել չի կարողանում, մեղմ անգամ, հակադարձել՝ ևս։ Նա ընդամենը կարողանում է ազդել կրթվածության ցածր մակարդակ ունեցողների մի մասի վրա ու դա է անում։

Կարճ ասած՝ Հայաստանի կառավարությունը, կարծում եմ, պարտավոր է բացահայտել, թե խաղաղության պայմանագիր կոչված այդ թղթի որ կետը կոնկրետը ինչի մասին է, կոնկրետ ինչ պայմաններ են առաջ քաշում այդ թուղթը ստորագրելու համար։ Ստից այցերով ու շոուներով, տեսանյութերով, ՍՄՍ-ներով, ձերոնց ու մյուսների գլխին սարքելով կարող ես էլի մի քիչ ֆռացնել, բայց մեկ է՝ էս հարցերը պետք է պատասխան ստանան։ Չի կարող թշնամի պետության ղեկավարը փողկապ կապի ու լուրջ բաներից խոսի, դու դա չլսելու տաս ու կապիկություն անես։ Չի լինում, դա երկար չի աշխատում, հետո կանգնում ենք փաստի առաջ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>