Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին
28
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)

Երկրաշարժ ու Անդրանիկ Քոչարյան տեսած Շիրակին նոր ուսապարկ մարզպետը շատ չէ՞․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «ՔՊ-ական պատգամավոր, այսինքն՝ մանդատը նոր-նոր վայր դրած Դավիթ Առուշանյանն ասել է, որ երկու օրից կնշանակվի Շիրակի մարզպետ, եթե թղթաբանությունը հասցնի արագ ավարտել։ Այսինքն՝ մարզպետ դառնալու համար նրան ո՛չ փորձն է պակասում, ո՛չ գիտելիքն է պակասում, ո՛չ փորձը, ո՛չ հանրային վստահության դեֆիցիտն է խնդիր, ոչ մի բան խնդիր չէ, մենակ արագացնի թղթերը դասավորել։

Հերթական անփորձ ու մերժված ՔՊ-ականին նման պատասխանատու պաշտոնի նշանակելը անարգանք է, կարծում եմ, թե՛ շիրակցու, թե՛ առհասարակ պետական ինստիտուտների նկատմամբ։ Մյուս կողմից էլ, էնքան էդ կարգի անարգանքներ տեսանք էս տարիներին, որ էլ զարմանալու էլ չէ․ Դավիթ Առուշանյանին հանգիստ կարող է նշանակել որտեղ ուզում է, անգամ՝ մարդու իրավունքների պաշտպան կամ ատոմակայանի տնօրեն, թեկուզ ՊՆ նախարար, էնպես չէ, թե Պապիկյանը եսիմով ա։ 

Մարզպետ պետք է աշխատի մարդ, որը ունի տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատելու փորձ, ես կասեի՝ մեծ փորձ․ դա տրամաբանական պահանջ է, ըստ իս։ Որպես ո՞վ է աշխատել Դավիթ Առուշանյանը․ ՔՊ-ական պաշտոնյաների կենսագրությունը բաժանվում է երկու մասին՝ մինչ հեղափոխությունը՝ ընդհանրապես ոչ մի բան կամ լավագույն դեպքում՝ համարյա ոչ մի բան, 2018-ից հետո՝ բարձր պաշտոնի։ Դավիթ Առուշանյանը Գյումրու մանկավարժական համալսարանն ավարտելուց հետո աշխատել է տուրիստական գործակալությունում, հեղափոխության տարում ճիշտ կողմնորոշվել է, մտել է ՔՊ, ու 2021 թվականին նշանակվել Գյումրու քաղաքապետի տեղակալ։ Տուրիստական գործակալությունից թռիչք է արել դեպի պետական մենեջմենթի սեկտոր։ Մի տարի բզբզալուց հետո ինչ-որ մի ՔՊ-ական պատգամավոր մանդատը վայր է դրել, սա հերթականությամբ դարձել է պատգամավոր՝ 2022 թվականին։ Այսինքն՝ ՏԻՄ-ում ունեցել է ընդամենը մեկ տարվա փորձ։ Բայց արդյո՞ք էդ մեկ տարում կարողացել է հմտանալ և ամենակարևորը՝ վայելել գյումրեցիների հարգանքը։ Օրինակ՝ ունենք քաղաքապետեր, որ վայելում են իրենց ընտրած ժողովրդի հարգանքը տարիներ շարունակ, անգամ՝ բերդում նստած ժամանակ, ինչպես, օրինակ, Մամիկոն Ասլանյանը կամ Առուշ Առուշանյանը։ Իսկ ի՞նչ հարգանք ունի այս ՔՊ-ականը իր Գյումրիում։ Դա օրերս ապացուցվեց։

Հիշում եք, Գյումրու քաղաքապետը, ըստ երևույթին, չկարողացավ դիմանալ ճնշումներին ու սաղ թիմով հրաժարական տվեց։ Փաշինյանն ասաց՝ նոր տեխնոլոգիա եմ մտցնում, ՔՊ-ականների, ՔՊ աջակիցների միջև նախնական քվեարություն եմ անում ու ով ընտրվեց, կնշանակեմ Գյումրու քաղաքապետի ԺՊ, հետո էլ դե՝ իշխանությունը ձեռքին թող գնա ընտրվի, ըստ էության։ Սա ինքնին աբսուրդ էր, նշանակում էր՝ գողանալ, յուրացնել ժողովրդի կողմից տրված իշխանությունը։ Որովհետև փաստացի Գյումրիում ընտրության ժամանակ ՔՊ-ն պարտվել էր․ եթե մանդատը վայր են դրել, դա չի նշանակում, որ պետք է պարտվողը դառնա համայնքապետ, որովհետև վարչապետն է այդպես որոշել․ մեկ է՝ ՔՊ-ին ձայն չէին տվել, մերժել էին, պարտվել էին և հարց է առաջանում, այդ ո՞ր տրամաբանությամբ ՔՊ-ականների ու իբր համախոհների մեջից ընտրեցիք թեկնածուի։ 

Էդ ՔՊ-ական շոուին մասնակցեց 7 թեկնածու, որից 2-ը՝ ՔՊ-ական պատգամավոր էր, բայց հաղթեց Նիկոլ Փաշինյանի աջակից Էդմոն Մարուքյանի ցուցակոմ եղած, բայց անկուսակցական ընկերը, որը Գյումրու քաղաքապետի ԺՊ նշանակվելուց հետո միայն ափալ-թափալ, մտավ ՔՊ։ «Լուսավոր Հայաստանում» սա նորմալ երևույթ է, Կոնջորյան Հայկն էլ ընդամենը մեկ վայրկյանում դարձավ ՔՊ-ական, որ պահպանի պատգամավորի մանդատը։

Էդ նախնական ընտրությունը՝ փրայմերիզը, տևեց երեք օր, ու 120 հազար բնակիչ ունեցող Գյումրուց ընդամենը 1050 մարդ մասնակցեց էդ կրկեսին։ Սա նշանակում է, ամենայն հավանականությամբ, որ մասնակցել են ընդամենը էդ թեկնածուների բարեկամ-հարազատ-ընկերները։ Ամեն մեկի հաշվարկով 150 մարդ է գալիս։ Այսինքն ժողովուրդը տոտալ մերժել է ՔՊ կրկեսը, շոուն, մուլտիկը։ Բայց, այդքանից հետո էլ մասնակիցները անգամ ՔՊ-ին ձայն չեն տվել, այլ մեկին, որը միայն հետո ու փաստացի դավաճանեց էդ ձայներին ու մտավ ՔՊ։ Էլի խաբեցին, էլի քցեցին, էլի յուրացրեցին, անգամ 1000 հոգանոց ընտրությունն են սրանք կեղծում։ Այ մարդ, տենց էլ չեք ուզում ընկալեք, որ որքան էլ շոու անեք, վիդեոներ գցեք սոցցանցեր, միևնույն է, ժողովուրդը ձեր այդ ցիրկերին ո՛չ մասնակից է ուզում լինել, մասնակցելուց էլ իսկի ձեզ չի ընտրում։

Մի հատ էլ բերել կանգնեցրել է կողքին, ասելով՝ դե հլը մի հատ սաղդ նայում եք օբյեկտիվի մեջ ու ժպտում եք։

Արարատ Միրզոյանը, ազնիվ լինի, կասի՝ էս չե՞ք, արա։ Հա էլի, Արարատ, էս չե՞ք։

Ես սա մենակ Գյումրու մասին չեմ պատմում, այլ ամբողջ Հանրապետության, որովհետև ՔՊ-ն 2021 և 2022 թվականի ՏԻՄ ընտրություններում համարյա բոլոր խոշոր քաղաքներում պարտվել է ու ինչ-որ այսիպիսի անազնիվ, դաղալ ձևով յուրացրել ու զավթել է ժողովրդի կամքը, իշխանությունը՝ Վեդի, Վանաձոր, Ալավերդի, Թալին և այլն։ Նույնը Երևանն է, ընդամենը 9 տոկոսանոց, սաղ վարչական ռեսուրսը խառնելով, վերջում էլ անասնագողությամբ Ավինյանին կարգեցիք քաղաքապետ, որ հիմա էլ ինչքան իրեն ճղի, այ մարդ, մեկ ա՝ չեք ընկալվում, որովհետև ի սկզբանե եք խաբում։

Բա հաջորդ աբսուրդը․ Դավիթ Առուշանյանը, որը ՔՊ-ական պատգամավոր է, գյումրեցի է,  ընդամենը 221 ձայն է հավաքել, Կարեն Սարուխանյանը, որը էլի գյումրեցի է, կարկառուն ՔՊ-ական պատգամավոր է, Շիրակի մարզպետ է եղել, այ մարդ, սա վաբշե 144 ձայն։ Այ ընկեր, ես որ քյավառցի եմ, լրագրող, կյանքում պետական լծակի չեմ տիրապետել, գայի, ձեզ սաղիդ կկրեի, էտ ի՞նչ մի թիվ ա, իսկի 150 ձայն չես կարողացել հավաքես ու դեռ կոչվում ես ժողովրդի կողմից մանդատ ստացա՞ծ։ Սա նշանակում է, որ եթե Հայաստանը լիներ գոնե մի պստլիկ ժողովրդավար, պետք է այդ ձեր, կազմակերպած փրայմերիզից անմիջապես հետո, վայրկյան անց մանդատից հրաժարվեին ՔՊ-ական պատգամավորներ Կարեն Սարուխանյանն ու Դավիթ Առուշանյանը ու մարդա վերադառնայիք ձեր տուրիստականն ու բուֆետը, խոսքի։ Չէ՞ որ խորհրդարանը ընտրվում է ժողովրդի քվեարկությամբ, և փաստացի՝ այսօր պատգամավոր են մարդիկ, ժողովրդի անունից են ելույթներ ունենում մարդիկ, որոնք ունեն ընդամենը 144 կամ 221 ձայն։ Էդ ուսապարկերի հավաքածուում մի քանիսն էլ կան, որ լինելով պատգամավոր՝ 2021 և 2022թթ․ ՏԻՄ ընտրություներին մասնակցեցին ու էլի խայտառակ պարտվեցին, բայց մանդատը վայր չդրեցին, շարունակում են հաճախել ԱԺ։ Օրինակ՝ Արեն Մկրտչյանը, բանակ չգնալու համար երակները կտրած Նարեկ Գրիգորյանը և այլք։

Մյուս աբսուրդը․ Դավիթ Առուշանյանը մանդատը վայր է դնում, բայց ոչ թե էն պատճառով, որ իր հայրենի Շիրակում մերժվել է, խայտառակ է եղել, այլ՝ որպեսզի նշանակվի իրեն մերժած մարզի մարզպետ։ Սա ծաղր է շիրակցու նկատմամբ, ձեռառնոցի է, անարգանք է մարզպետի ինստիտուտին ընդհանրապես և Գյումրուն՝ առանձնապես։ Դավիթ Առուշանյանը անգամ Գյումրու քաղաքապետ դառնալու համար, ընդամենը 1000 հոգու միջև, բավարար ձայներ չի կարողացել հավքել, նրան նշանակել ամբողջ Շիրակի մարզպետք՝ նշանակում է  դա անել ժողովրդի ինադու։ Նա եղել է Գյումրու փոխքաղաքապետ, բայց էնքան անիմաստ մարդ է եղել, որ 120 հազարանոց Գյումրիում հավաքել է 221 ձայն։

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, որ քաղաքական կրոնափոխության ենթարկվեց երևի հենց էդ պաշտոնի համար, ստացավ ՍՄՍ ու սուս փուս հավաքեց ճամպրուկները, երևի, որ ՔՊ ժողովներում իր անձնական ՍՄՍ-ներն էլ չդառնա մասսայական ընթերցանության նյութ։ Ընդհանրապես, ՔՊ-ական պաշտոնայները ամեն մեկն իր ճամպրուկները պատրաստի պահել են, ոչ մեկ չգիտի, թե երբ իրեն ՍՄՍ կգա։ Ոչ մեկ անգամ պատճառը չգիտի, թե ինչու են հանում, մենակ գիտեն, որ դա իրենց տեղը չէր, բախտի բերմամբ հայտնվել են ու քանի օր էլ մնան-փող աշխատեն, քյար է։

Նիկոլն ամփոփում է այ էս շոուի արդյունքները ու ասում է փրայմերիզը դրական էր, քաղաքացիների դիրքորոշումը իմ որոշումների վրա ազդեցություն է ունենում, ու մերժված թեկնածուին նշանակում է մարզպետ։ Ըստ երևույթին, Առուշանյանին մարզպետ է նշանակում, որ մինչև ընտրութուններ աշխատի ու էդ ընդդիմադիր մարզից ձայն բերի։ Բայց որ էդ մարդը իսկի իր համար ձայն չի կարողացել բերել, ձեր հաշվարկի տրամաբանությունը ո՞րն է։

Ձեր բախտը բերել է գիտե՞ք ինչով․ որ ժողովուրդն անտարբեր է։ Փաստացի՝ 280 ձայն հավաքած մարդը նշանակվում է 120 հազարանոց քաղաքի քաղաքապետ ու անմիջապես քաղաքական կրոնափոխ լինում, բայց ժողովուրդն մեկ է անտարբեր է։ 220 հոգու վստահություն ունեցողը նշնակվում է 330 հազար բնակչություն ունեցող մարզի մարզպետ, ու էլի ձայն չեն հանում։ Ու որ ձայն չեն հանում, Նիկոլն ասում է՝ տեսեք, մենք ճիշտ ենք․ չէ, դուք ճիշտ չեք, ուղղակի ասում են՝ ոչինչ, քիչ մնաց։

Կարճ ասած՝ Փաշինյանի իշխանությունը, այդքան ատելի լինելուց հետո, մի նոր բարձունք է գրավում․ դարձել է խնդալու։ Էն որ ասում են, դե լավ, էլ խնդալու չի, այո խնդալու կլիներ, եթե սենց աղետ բերած չլինեիք։ Ժողովրդի, սենց միկրո արձագանքները ծաղր է ձեր նկատմամբ, ձեռառնոցի, այո, բումերանգի պես, ինչ տալիս եք, այն էլ ստանում եք, առանց շոուների, վիդեոների ու դիտումներ հրապարակելու։ Քեզ ընտրողը ոնց որ ասի, հերիք է, դե տես ինչ օյին են  բերում գլխներիդ։

Սա՝ ընդհանրապես․ իսկ ինչ վերաբերում է Գյումրուն, ապա երկրաշարժ, Անդրանիկ Քոչարյան, Նազենի Բաղդասարյան տեսած գյումրեցուն մի հատ էլ Առուշանյան Դավիթ դեմ տալը, կարծում եմ՝ չափազանց ծանր հարված է, չնայած դե գյումրեցիներն էլ հումորով ժողովուրդ են, սրա տակից էլ դուրս կգան»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>