Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Պատերազմ Արցախում
Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց»

Փաշինյանը վազում է լարի վրայով, երբ ընկավ՝ ընկավ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ցավալի իրադարձություններ են տեղի ունենում Սիրիայում։ Վերլուծաբաններն արձանագրում են Իրանի ու ՌԴ դիրքերի թուլացում տարածաշրջանում` կապված պրոթուրքական ահաբեկիչների կողմից երկիրը գրավելու հետ, կանխատեսում են տարածաշրջանում խառնակության ավելացում, Թուրքիայի ու Արևմուտքի ձեռքով։ Սիրիայում կանխատեսվող վատագույն սցենարի պարագայում երկիրը կտոր-կտոր կլինի։ Թուրքիան կստանա իրենը, Իսրայելը, որ մինչ այս Սիրիայում թիրախների էր հարվածում, այսօր մտավ Սիրիա, խախտեց սահմանը։ Տեսնում ենք, թե որքան է հեշտացել այլ պետության տարածք մտնելը, սահման խախտելը։ Ու կախված նրանից, թե որ երկրի դաշնակիցն է, դատապարտում են կամ շնորհավորում։ Սիրիայի պարագայում լսեցինք շնորհավորանքներ։ Խառը տարածաշրջանում, բնականաբար, անհանգստություն կա, թե ի՞նչ կարող է լինել մեզ հետ․ Ադրբեջանը մեծ տեմպով զինվում է, «Զանգեզուրի միջանցքի» թեման ակտիվացրել են․ իսկ թուրքական ահաբեկիչները, որ 44-օրյա պատերազմին մասնակցում էին, որ օրերս մտան Սիրիա, ի՞նչն է խանգարում նաև Հայաստան մտնել։ Կարդում ենք, թե Ռուսը, Իրանը, Թուրքիան վարի տվին Սիրիային և այլն։ Իսկ կարող ա՞ մեզ էլ վարի տան։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի փաստացի ղեկավարությունը։ Փաշինյանը մե՛կ տեսանյութ է հրապարակում, թե կինը հազարերորդ անգամ տոլմա եփեց, հեծանիվ է քշում կիլոմետրերով, մեկ տեսանյութ է հրապարակում, թե՝ հրապարակի տոնածառը զարդարված է, մեկ ցույց է տալիս, որ կինն անցել է ձվաձեղի, հետո կոշիկներով բազմոցին պառկած տեսանյութ է հրապարակում։ Հիմա էլ 20 հատ ֆոտո է հրապարակել, որ մարդ ու կին Ֆրանսիայում կարմիր գորգի վրայով քայլում են։ 

Լավ, մտածում եմ, ինչի՞ համար է էս ամենը, եթե միևնույն է՝ վարկանիշ չի աճում, ավելին՝ հայհոյում են խմբակային։ Էս շոուների իմաստը ո՞րն է։ Կարծում եմ՝ իմաստ չկա։ Ուղղակի եթե դա չանեն, բա ի՞նչ անեն։ Նրանք այլ բանի ընդունակ չեն, քան իրենց ցույց տալով հանրությանը զբաղեցնել։ Որևէ խոստում չի կարող կատարել, իսկ որոշ դեպքերում էլ՝ չի ուզում։

Երբեմն զբոսնելիս տեսնում եմ՝ միշտ նույն մարդուն նստարաններից մեկին պառկած, տնանկ է, կարծեմ, ո՛չ գնալու տեղ ունի, ո՛չ մնալու տեղ ունի, անցող-դարձողը հաց է տալիս, ուտում է։ Նրան ոչ մի հարցով չեն դիմում, որովհետև էս աշխարհում ոչ մի բան կախված չէ նրանից, ոչ մի բանի վրա չի կարող ազդել։ Նաև մի մեծահարուստի գիտեմ, բառադի տղա ունի, ձեռքից բան չի գալիս, ամեն ինչ խառնում է, հերը ամեն ամսվա ծախսի համար փող է տալիս, ասում է գնա, ինչ ուզում ես արա, մենակ մի խառնվիր իմ գործերին, մենակ փչացնում ես։ Նիկոլի իշխանությունը այ էս երկու օրինակներիս են նման՝ ոչ մի բանի վրա չեն կարող ազդել դրականորեն, ինչին ձեռք են տալիս, փչանում է, քանդվում։ Ու քանի որ նրանից բան կախված չէ, դրա համար էլ հանգիստ ֆռֆռում են, մարդկանց են զբաղեցնում, տոնածառի լույսերի սալյուտն են գովազդ անում։ 2022թ․ երբ Արցախում շրջափակումը նոր էր սկսել, դա համընկավ Երևանում տոնածառի լույսերի վառմանը, էլի շքեղ շոու արեցին, էլի իրենցից բան կախված չէր, զբաղեցնում էին մարդկանց։ Իհարկե՝ տոնածառն էլ պետք է լինի, սալյուտն էլ, փարթին էլ, ժողովուրդ ջան․ բայց էդ փարթին պետք է անի ժողովուրդը, իշխանությունն էլ զբաղվի պետականության ամրությամբ, որ ժողովուրդը հանգիստ իր տոներն անի։ Մեզ մոտ պարի կավալերը իշխանությունն է։

Ղեկավարներ են փոխվում, ռեժիմներ են տապալվում, պատերազմներ են լինում այ հենց այս օրերին, իսկ մեր երկրի փաստացի ղեկավարը միայն սենսացիաներ է առաջացնում իր թիմում։ Էս խառը իրավիճակում մեզ մոտ ներիշխանական շոու է՝ զարդարված հրապարակի տոնածառի լույսերով։ Նիկոլը, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ՝ անգամ փոքրիկ խաղ չի կարողանում խաղալ, փորձում է ցույց տալ, թե ինքը ուժեղ է ներսում ու հատկապես՝ իր թիմում։ Դա ապացուցելու համար իր թիմում անում է այն, ինչ պրոթուրքական ահաբեկիչները՝ Սիրիայում։ Նիկոլն ուզում է թիմին ապացուցել, որ իրեն դեռ ճանաչում են որպես թիմի ղեկավար։ Էն Սպիտակաձյունիկի մեջի կախարդ թագուհու հայելու նման՝ հայելի, հայելի, ո՞վ կա ինձնից սիրուն ավելի։

Ի՞նչ է անում․ ՍՄՍ-ով հեռացնում է պաշտոնյաների՝ ինքն իրեն ու թիմին ապացուցելու համար, թե՝ տեսեք, ես ունեմ բացարձակ իշխանություն, կարողանում եմ հանել գործից ում ուզում եմ, էն էլ՝ ՍՄՍ-ով, դաժե էն պաշտոնյաներին, ում կպնելու իրավունք չունեմ, ես էնքան կամ, որ բոլորը ենթարկվում են ինձ ու ամեն ինչ իմ կոնտրոլի տակ է։ Ձեզանից որևէ մեկը հասկացա՞վ, թե փոփոխությունների իմաստը որն էր։ Վահե Ղազարյանին Արփինե Սարգսյանով փոխելու իմաստը ո՞րն էր․ էլի սաղ օրը կրակում են, էլի հանցագործությունը եռում է։ Բադասյանին էն մյուսով փոխարինելու իմաստը ո՞րն էր։ Դրա մեջ կար էնքան իմաստ, ինչքան իմաստ կար Նիկոլի նկարած վիդեոյի մեջ, որտեղ Աննան ձվաձեղ է սարքում։ Կապ չունի, որ իր բերած ամեն հաջորդ կադր նախորդից վատն է․ նա ուղղակի իր թիմին ասում է, որ ինձ համար սաղդ էլ մեկ եք, որ մեկին էլ որ պահի ուզենամ, կհանեմ գցեմ դուրս, ոչ մեկդ կարևոր չեք ինձ համար։ Տեսա՞ք, բոլորին էլ շնորհակալություն հայտնեց արած աշխատանքի համար․ այսինքն՝ հրաժարականի պատճառը վատ աշխատելը չէր։ Այո, նրանք ահավոր վատ էին աշխատում ու նրանց աշխատանքը միտված է եղել միայն Նիկոլի իշխանության պահպանմանը․ բայց դրա համար չէ, որ գնացին, այլ նրա համար, որ Նիկոլը թիմին ապացուցելու բան ունի․ թե՝ ուժեղ է։ Որ մեկն էլ գնաց, ուղղակի պատահականության սկզբունքով էր։ Ասենք՝ ԱԱԾ տնօրենին դեռ ՍՄՍ չի գնացել, բայց ամեն վայրկյան կարող է նա ընկնել հաջորդ խմբաքանակի մեջ, երբ Նիկոլը դարձյալ կարիք ունենա համոզելու, որ ուժեղ է ավելին, քան ուժայինների ղեկավարները։

Իսկ ինչո՞ւ է փորձում համոզել, թե ինքը ուժեղ է։ Դա, պարզ հոգեբանական վիճակ է․ գալիս է իր մեծ վախերից։ Ինքն իր վրա, իր թիմի վրա չունի վստահություն։ Եթե ունենար էդ վստահությունը, պատկերացրեք, որ կնշանակեր մի որակյալ կադրի պաշտոնի ու ամբողջ պաշտոնավարման ժամանակ ձեռք չէր տա, իր հետ բերել էր, իր հետ կգնար։ Նա վախենում է իր թիմակիցներից։ Ու էդ վախերը, կարծում եմ, լավագույնս ապացուցեց Հովիկ Աղազարյանի հետ կատարվածը։ Անկախ նրանից, որ Հովիկ Աղազարյանը դավաճանական խմբակի մաս է, միևնույն է՝ նրա հետ կատարվողը դուրս է բարոյականության դաշտից։ Ի՞նչ արեց Նիկոլը, պատգամավորներից երկուսին ՍՄՍ ուղարկեց, որ հրաժարական տան, մեկը ենթարկվեց, մյուսը՝ ոչ, փորձեց ցույց տալ, իբր ուժեղ է, մանավանդ որ ՔՊ հիմնադիր անդամ է, տարիքով մարդ է և երևի մտածել է՝ ինքնուրույնություն ունի։ Ու վախը պատեց Նիկոլին․ ոնց, էս մեկը որ հրաժարվեց հրաժարական տալ, կարող ա արդեն խմբակցությունը ձեռքից գնում է։ Ու սկսեց օր ծերության այդ ուսապարկին փչացնելու գործընթաց․ 2018-ին նրան զրոյից բարձրացրեց վերև, սարքեց ինչ-որ բան, հիմա ոչ թե իջեցնում է էլի զրո, այլ՝ դրանից ներքև, որքան հնարավոր է։ Նա այդ քայլով ժողովրդին, կարծում եմ, ոչինչ չունի ապացուցելու, իր թիմին է ցույց տալիս, թե ուժեղ է, որևէ մեկը շշկռեց իրեն չլսեց՝ նվաստացնելու է, անձնական նամակները բացելու է, տպի տարածի սաղ թիմին ու սաղ թիմով կարդան։ Էն իր ֆեյք կայքերն էլ, որ առաջ զբաղված էին ստեր տարածելով, նույնը անելու են ցանկացած ՔՊ-անի հասցեին։

Օրինակ՝ մինչ այս խոսակցություններ կային, որ ԱԺ-ից Ալեն Սիմոնյանին է փուռը տալու, որպես ՔՊ-ի ամենաաղմկահարույց, անընդունելի դեմքերից մեկը․ Ալենը փրկվեց, բայց վստահ եմ՝ ընդամենը ժամանակավոր ու պատահականության սկզբունքով, նրան էլ մի օր կհասնի, մի տեսակ շատ է վերջերս ակտիվացել, ինչ-որ ինքնուրույն բաներ է անում, իրեն մյուս ուսապարկերից վեր է դասում։ Գուցե մի պահ դանակը հասնի ոսկորին, ու թիմով վարի տան, բայց անգամ միասին այդ թեման քննարկելն էլ այս պահին նրանց համար վտանգավոր է, քանի որ ամենուր ունի ականջներ։ Հենա, տեսա՞ք Անդրանիկ Քոչարյանը ոնց սսկվեց, սաղ օր խոսում էր, դասեր էր տալիս։ Նրանք էլ, որ հավաքված չեն որևէ սկզբունքի շուրջ, պատրաստ են թիմակիցների հետ հաց կիսել, նստել նույն շարքում, պաչիկով բարևել, երդվել, որ իրար եղբայր են, բայց մեկ հրահանգով հետո հարձակվել իրար վրա։

Իսկ ինչո՞ւ է Նիկոլը վախենում․ շատ պարզ, որովհետև նա բոլորից լավ գիտի, որ վարչապետի այդ աթոռը իր տեղը չէր, իր հագով չէ, չի էլ հասկանում դեռ մինչ հիմա՝ ինչի համար է, ինչ անի, ինչը՝ ոչ, ու վախենում է ամեն պահ կորցնել այն․ դա էլ իրեն թվում է, որ մահ է։ Իսկ թե իր վախերի հաջորդ զոհը, հաջորդ Հովիկը ով է լինելու, կերևա շուտով, որովհետև էդ վախերը չեն վերանալու, գնալով շատանալու են, ինչպես որ շատանում է իր մեղքի ծանրությունը։ Այո, ինչ անում է՝ հանցագործություն է, պաշտոնեական դիրքի չարաշահում է, բայց դա ապագայի քրգործ կլինի։ Չէ՞, որ նա անցել է անդառնալիության կետերը մի քանի անգամ, արդեն։

Կարճ ասած՝ այս ծանր իրավիճակում, աշխարհաքաղաքական այս քաոսի ֆոնին, երբ մեր երկիրը ունի ամենանվազագույն դիմադրողականության մակարդակը, Նիկոլի նման ղեկավար ունենալը․․․ Ինչ ասեմ, մարդ վախենում էլ ա մտածել, թե ինչեր կարող է լինել մեզ հետ ու որքան անկարող է այն մարդը ով կոչված է այդ քաոսի միջով մի ամբողջ պետություն տանել, դուրս հանել, հնարավոր քիչ կորուստներով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>