Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով
11
Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն Պատերազմ Արցախում
Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին «Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը Փաշինյա՞նն է մնալու, դե ուրեմն ավելի շատ կտուգանվեք. Վիկտոր Համբարձումյան փողոցում տեղադրվել է նոր տեսախցիկ․ կգործարկվի հունիսի 15-ից «Քաղաքական ուժերը պետք է հստակ քաղաքական գնահատական տան»․ Դերենիկ Մալխասյան Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Հայաստանում ընտրություններն անցկացվել են աննախադեպ ճնշումների ներքո. Զախարովա

Գիտականորեն հերքվել է հայերի ծագման (եկվորության) մասին Հերոդոտոսի վարկածը. Հայերը Հայկական բարձրավանդակի բազմահազարամյա բնիկներն են

Փաստերով և գիտականորեն հերքվել է պատմաբանների և լեզվաբանների՝ դարեր շարունակ արմատացած այն տեսակետը, որ հայերի նախնիները Բալկաններից եկած փռյուգիական վերաբնակներ են։ Իրականացված հետազոտությունը չի հայտնաբերել էական գենետիկական ցեղակցություն հայերի և բալկանյան տարածաշրջանի բնակչության միջև, հերքել է հայերի ծագման մասին միֆերը։  Հայաստանից, Անգլիայից, Իռլանդիայից, Էստոնիայից, Դանիայից, ԱՄՆ-ից, Հարավային Կորեայից ներգրավված գիտնականների իրականացրած գիտական աշխատությունը՝ «Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում», հրապարակված է «The American Journal of Human Genetics» ամսագրում։

Հետազոտության և գրանցված արդյունքների մասին Panorama.am-ը զրուցել է  ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Էվոլյուցիոն գենոմիկայի լաբորատորիայի վարիչ, պրոֆեսոր, հոդվածի համահեղինակ Լևոն Եպիսկոպոսյանի հետ։

Առաջատար գիտական կենտրոնները հետաքրքրված են հայերի ծագմամբ

«Այս բնույթի աշխատանքները դժվար է իրականացնել միայն մեր ուժերով։ Պետք է համագործակցենք առաջատար գիտական կենտրոնների, համալսարանների հետ։ Մենք այսօր արդեն համագործակցում ենք Դանիայի, Գերմանիայի, Անգլիայի, Իռլանդիայի, ԱՄՆ-ի հետ։ Ռուսաստանի հետ էլ ենք համագործակցել, մի պահ ընդհատվել է, բայց նորից ենք ուզում համագործակցել, քանի որ այդ բոլոր երկրերում գենետիկական տեխնոլոգիաները շատ զարգացած են։

Հայերի ծագումը ոչ միայն հայերին է հետաքրքրում։ Հայկական բարձրավանդակը գտնվում է այն տարածաշրջանում, զբաղեցնում է  այն դիրքը, որը բոլորին է  հետաքրքիր։ Դեռ բրոնզե դարից, միգուցե ավելի վաղ՝ նոր քարե դարի ժամանակաշրջանից, Հայկական բարձրավանդակը ծառայում էր շատ ակտիվ խաչմերուկ տարբեր գաղթերի համար։ Հիմնական գաղթը եղել է  Մերձավոր Արևելքից, 18 հազար տարի առաջ առաջին երկրագործները շարժվեցին այդ տարածաշրջանից դեպի Եվրոպա, Հեռավոր Ասիա, դեպի հյուսիս։ Անպայման նրանք պետք է հատեին Հայկական բարձրավանդակը։ Դա նշանակում է, որ մեր տարածաշրջանից դուրս գրեթե բոլոր ժողովուրդների նախնիները այս կամ այն կերպով անցել են Հայկական բարձրավանդակով։ Անցնելը չի նշանակում, որ նրանք գիշերել են ու գնացել, այլ նրանք մնացել ենք հարյուր և ավելի տարիներ ու թողել են հետքեր։

Այսօր նույն ֆրանսիացիները, անգլիացիները, գերմանացիները, մնացած ժողովուրդները, ովքեր ուզում են վերականգնել իրենց նախնիների գենետիկական  պատմությունը, ստիպված են գալ, Հայաստանում դա գտնել, Հայաստանում գտնել ոչ միայն հնագույն ԴՆԹ տեսակետից, այսինքն թաղումներից, որոնք վերաբերում են բրոնզե, պղնձե դարերին, նաև հայկական ժամանակակից գենոֆոնդում, պոպուլյացիայում, քանի որ մենք, լինելով բավականին երկար ժամանակ մեկուսացված մեր տարածաշրջանում մնացած ժողովուրդներից, կարողացել ենք պահպանել մեր գենոֆոնդում  գենետիկական այն առանձնահատկությունը, որոնք բնորոշ ենք եղել մեր նախնիներին սրանից մի քանի հազար տարի առաջ»։

Հայկական բարձրավանդակը՝ պահոց

«Մեր այսօրվա աշխատանքը, որը հիմնված է  ամբողջական գենոմի վրա, վկայում է այն մասին, որ հայկական գենոֆոնդը քիչ է փոփոխությունների ենթարկվել։

Իհարկե, փոխվել է, ամեն ինչ է փոխվում, բայց գենոֆոնդի փոփոխությունը, կայունությունը կախված է,  թե որտեղ է գտնվում այդ ժողովուրդը, զանգվածը. եթե այդ զանգվածը գտնվում է սարերում, բարձրլեռնային շրջաններում, զավթիչների, նորեկների համար դժվարմատչելի է, ավելի քիչ են փոփոխությունների ենթարկվում, իսկ այն տարածքները, որոնք բաց են, չկան խոչընդոտներ, բավականին հեշտությամբ են անցել, մնացել են երկարատև կամ կարճատև՝ թողնելով  գենետիկական հետքեր։

Հոդվածում խոսում ենք այն մասին, որ մոտավորապես 3000 տարի առաջ այստեղ մեծ ներխուժում է  եղել ու դա եղել է ոչ թե Հայկական բարձրավադակի արևելյան մաս, այլ արևմտյան, որն ավելի բաց է, դաշտային է, մատչելի է։ Արևմտյան մասը մոտավորապես 30 տոկոս փոփոխության է ենթարկվել, արևելյան մասը գրեթե անփոփոխ է մնացել։

Այսինքն, այն մասը, որը ներառում է  այսօրվա Սյունիքը, Արցախը, Ուտիքը, որտեղ հայկական բնակչությունը ֆիզիկապես ապրել է երկար հազարամյակներ, նրանց ներկայացուցիչները, որոնց ԴՆԹ նմուշները օգտագործել ենք այս աշխատանքում, վկայում է դրա մասին։

Այսինքն, մենք կարծես թե մի պահոց ենք, արխիվ, այս տարածքի այդ 6000 տարվա գենետիկական առանձնահակություններն այստեղ են, անպայման չէ, որ հայեր են եղել իրենց գիտակացությամբ, նույնականացաման ձևով, բայց եղել են մեր գենետիկական, կենսաբանական ուղիղ նախահայրեն ու նախամայրերը։

«Ամբողջական գենոմի առաջին հետազոտությունը հայկական պոպուլյացիայում» աշխատություն

Հետազոտությունը սովորաբար տարբեր հարցեր է  առաջ քաշում, ու դրանք վարկածներ են։ Կարևոր հարցերից մեկը, որն արդեն 2000-3000 տարուց ավելի հետաքրքրում  ու նույնիսկ մտահոգություն է  առաջացնում մասնագետների մոտ, հայերի բնիկ թե ոչ բնիկ ծագման մասին է։ Երկրորդը՝ մեր առանձին խմբերի ծագման վերաբերյալ տվյալներն են։

2500 տարի առաջ հույն պատմաբան Հերոդոտոսը գրել էր, որ հայերը կրում են Բալկաններից եկած փռյուգիական ցեղերի զենք, տարազ։ Այդ երեք տողի հիման վրա այսօր արդեն 25 դար շարունակ մասնագետներն ընդունում են այդ տեսությունը։ Փռյուգիացիների հայրենիքը Բալկաններն են, այսինքն, նշանակում է, մենք եկել են Բալկաններից։ Հետագայում նրանք տեղափոխվել են Առաջավոր Ասիա, որն այսօր Թուրքիայում է։ Այդ ոչ խիստ հիմնավորված վարկածն առ այսօր օգտագործում ենք ու օգտագործում ենք բավականին լայն և Հայաստանում և արտասահմանում։

Ընդհանրապես, մեր պատկերացումները մեր նախնիների, պատմության, ծագման մասին սովորաբար հիմնված է պատմական տվյալների վրա, այսինքն գրավոր տվյալների։

Դա նշանակում է, որ գրել է մեկ մարդ, կամ հինգ, տասը մարդ։ Պատմությունը գրում են ոչ միայն ներքին մղումով, նաև պատվերով։ Բազմաթիվ օրինակներ կան, այսօր Հայաստանում էլ դա կա։ Այսինքն, իշխանությունը պատվիրում է  այս տեսակետը ներկայացնել, լուսաբանել, գովաբանել։ Իհարկե, դա օբյեկտիվության հետ ոչ մի կապ չունի, քանի որ մի անկյունից է ցույց տալիս մեր իրական պատմությունը։ Պարզ է, որ Հերոդոտոսը բացառություն չէ այդ շարքից։

Բարեբախտաբար, մենք արդեն ունենք հնարավորություն մեր անցյալը պարզաբանելու գենետիկական մեթոդներով։ Այստեղ ի տարբերություն պատմաբանների, պատմիչների, գրավոր նյութի, մենք հիմնվում ենք ոչ թե մարդու կողմից ստեղծած տեքստերի վրա, այլ բնության կողմից ստեղծած տեքստերի վրա, որն ի վիճակի չենք ոչ կեղծել, ոչ սրբագրել, ոչ էլ անտեսել։

Մեր եզրակացությունը հիմնված է Հայկական լեռնաշխարհի և Բալկանների ինչպես ժամանակակից, այնպես էլ հնագույն բնակիչների գենոմների մանրամասն համեմատության վրա և այդ եզրակացությամբ շատ հստակ հերքվում է հայերի՝ Բալկանյան ծագումը։ Այսօր դա հերքված է գենետիկայի տեսակետից։ Լավ կլինի, որ այդ մասին նաև դասագրքերում գրվի։ Այսօր դասագրքերում գերիշխում է հենց Բալկանյան տեսությունը։ Պետք է լինեն տարբեր տեսակետներ, թվարկվեն բոլորը, ինչու չէ նաև մեջբերվի մեր այս արդյունքը, գիտականորեն ապացուցված արդյունքը, իսկ հետագայում արդեն աշխատեն պատմաբանները՝ գտնելու համապատախան աղբյուրներ, լեզվաբաններ՝ հասկանալու, թե ինչպես է լեզուն տարածվել։

Դա արդեն այլ ոլորտներ են, մենք տվել ենք մեր արդյունքը, որը համապատասխանում է  իսկությանը։

Նշեցի, այս բնույթի աշխատանքները պետք է կատարվեն համագործակցությամբ. ոչ միայն մեր աշխատանքը հարստանում է, քանի որ գործ ունենք առաջատար գիտնականների, կենտրոնների հետ, օգտագործում ենք նրանց սարքավորումները, այստեղ նաև որոշ կերպով ապահովում է օբյեկտիվությունը, այսինքն չեն կարող հակադարձել՝ ասելով, թե միայն հայ գիտնականների հետազոտություն է։

Գենետիկները հերքել են նաև սասունցիների՝ ասորական արմատների մասին պնդումները

«Սասունի բնակիչների ասորական նախնիների մասին հիշատակումներ կան մի շարք պատմական աղբյուրներում, նաև Աստվածաշնչում և սեպագիր տեքստերում։ Նման պնդումները հիմնավորված չեն, ոչ մի ուսումնասիրություն չի իրականացվել։ Հաշվի են առնվել, որ Սենեքերիմի տղաները փախել են Ասորեստանից, եկել են այդ տարածաշրջան, բայց չէ՞ որ այնտեղ եղել է բնակչություն, որը չի վերացել, նրանք են եղել հիմնադիրները Սասունի բնակչության։

Մեր հետազոտության արդյունքները բացառում են սասունցիների ասորական ծագումը: Մենք ապացուցում ենք, որ սասունցիները կազմում են հայկական գենոֆոնդի կարևոր բաղկացուցիչ մաս։ Բայց նաև հայտնաբերել ենք, որ ոչ շատ վաղ անցյալում այս բարձրալեռնային շրջանի բնակչությունը, ի տարբերություն հայերի այլ աշխարհագրական խմբերի, զգալի կրճատվել է: Ինչ է տեղի ունեցել։ Պատմաբանները հուշեցին՝ իրադարձություն է եղել, որ նրանք ստիպված են եղել հարթավայրից փախչել դեպի լեռնային շրջաններ։

Իհարկե, գենետիկական տվյալները երբեք չեն կարող ասել, թե ինչի շնորհիվ է դա եղել, կարող են պարզաբանել մեր գործընկերների աշխատանքների արդյունքները։

Որտեղի՞ց են եկել մեր նախնիները

«Եթե սկսենք զրոյական կետից, մարդ բանականը զբաղեցրել է այս տարածքը Աֆրիկայից մոտավորապես 50-60 հազար տարի առաջ։ Աստիճանաբար շարժվելով դեպի հյուսիս, արևելք, արմուտք, զբաղեցրել է ամբողջ Եվրասիան, այնուհետ մի քանի հազարի տարի անց՝ Ամերիկան, Ավստրալիան։  Այսինքն, մենք այստեղ ունենք երկու շերտ՝  ներքին շերտը ձևավորվել է  Աֆրիկայից ելքից հետո, իսկ հաջորդ շերտը, որը բավականին արտահայտված է Հայկական բաձրավանդակում, նեոլիթյան հողագործների, երկրագործների շերտն է, որի ներխուժումը սկսվել է մոտավորապես 10 հազար տարի առաջ։

Մեր գենոֆոնդն այսօր պարունակում է  մոտ 55-60 տոկոս այդ բաղադրիչից, այսինքն՝ նեոլիթյան հողագործների, և մեր կովկասյան շերտից՝ որսորդների շերտից, որոնք ապրել են այստեղ մոտ 40-50 հազար տարի։ Շատ բարակ շերտ ունենք, որը վերաբերում է  եվրոպական ծագում ունեցող բնակչությանը։ Դա էլ կարելի է կապել վերջին 2-3 հազար տարվա պատմության հետ, երբ Բալկաններից այստեղ ներխուժեցին Ալեքսանդր Մակեդոնացին, հռոմեացիները։  Նրանք էլ են հետք թողել, բայց ընդհանուր առմամբ, երբ խոսում ենք բնիկության մասին, խոսում ենք ամբողջական գենոմի մասին։

Հետազոտությունը՝ արտաքին քաղաքականության մեջ գործիք

«Մեր հետազոտությունն ունի մեծ նշանակություն։ Փորձում եմ դա տարածել, գրքեր եմ գրում նաև լայն շրջանակների համար։ Եթե մեր արևելյան հարևանը շինծու, կեղծիքների միջոցով է փորձում իր իրավունքը տարածի այս տարածաշրջանի վրա, մենք ունենք երկաթե փաստեր ու այդ փաստերը պետք է օգտագործել։ Ես զայրանում ու զարմանում եմ, որ չեն օգտագործում։

Մենք չենք ուզում ներկայացնել այն, ինչ իրականում ունենք, մեր հարևանները ներկայացնում են այն, ինչ իրականում չկա։

Ուշ թե շուտ այդ փուչիկը բացվելու և պայթելու է։ Այստեղ ցավալին այն է, որ մենք իսկությունը, գիտականորեն հիմնավորված փաստերը չենք օգտագործում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում։

 Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>