Մոսկվայում չեղարկել են ամանորյա հրավառությունները
Դիտել նաև
Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ)
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա
Ինչո՞ւ են Աբխազիայում տաքացվում հակահայկական կրքերը, և ովքե՞ր են դրա հետևում կանգնած
Հայ ուղևորներն ավելի խստացված ստուգումներ են անցնում ՌԴ թռչելիս
Մոսկվայում ամանորյա տոնակատարությունների ժամանակ հրավառություն չի նախատեսվում. այս մասին ասել է Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 2022-ին և 2023-ին Մոսկվայում ամանորյա հրավառություններ չեն անցկացվել պատերազմի պատճառով։
2022 թվականի նոյեմբերին Սոբյանինը բացատրել էր, որ մոսկվացիները, ովքեր մասնակցել են «ակտիվ քաղաքացի» կայքի հարցմանը, դեմ են արտահայտվել հրավառություններին և փողոցային համերգներին։
Հիշեցնենք, որ Հայաստանում ո՛չ Արցախի շրջափակման, ո՛չ բռնագաղթի տարում չչեղարկվեցին ամանորյա հրավառությունները:

