Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են․ Ռուբեն Մելիքյան
Դիտել նաև
Ռուբեն Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Ընտանիքի հայտարարությունը
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման
«Իզմիրլյան» ԲԿ-ում ընթացող խուզարկությունը նիկոլական ռեժիմի հերթական ռեպրեսիան է մեր Մայր Եկեղեցու դեմ․ փաստաբան
Հացադուլի 14-րդ օրը Սամսոնյանին տեղափոխեցին հիվանդանոց
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հայր Ռուբենը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է.
«Նեռին ծառայող բոլոր կամակատարները հավասար են, բայց ոմանք «ավելի հավասար» են, զօրօրինակ՝ Կարեն Անդրեասյանը։
Նա ոչ միայն կարիերիզմի ու անսկզբունքայնության գրոսմայստեր է, այլև դեմագոգիայի գծով օլիմպիական չեմպիոն։ Թե բա՝ «ստիպված եմ եղել դիմել վիրահատական միջամտությունների»…
Ի՞նչ է «վիրահատական միջամտությունը»․ չարիքը կոշտ ձևով հեռացնելու գործողություն։ Իսկ դու ի՞նչ ես արել։ Հեռացրել ես լավագույններին, իսկ վատագույններին չես կպել։ Անուննե՞ր․ դատավոր Զարուհի Նախշքարյան, դատավոր Դավիթ Հարությունյան, դատավոր Արշակ Վարդանյան, և այլն, և այլն, և այլն։
Կարճ ասած՝ սա այն քիչ դեպքերից է, որ ուղղակի չեմ պատկերացնում՝ ում պիտի բերեն, որ ավելի վատ լինի»։

