Հերթական քցոցին ա․ Իբր իրական բրենդի անունից նվեր են առաջարկում․ Սամվել Մարտիրոսյան
Դիտել նաև
Նորից արտոնություն ու նորից՝ Սամվել Ալեքսանյանին
Ներմուծման մաքսատուրքից ազատվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունը
«Զեղծարարները թիրախավորում են արցախցիներին՝ ներկայանալով բարեգործ բլոգերներ». Սամվել Մարտիրոսյան
Դատարանը 3 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը
«Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ահազանգում է հերթական խաբեության մասին.
«Ուրեմն, հերթական քցոցին ա։ Իբր իրական բրենդի անունից նվեր են առաջարկում։ Էս դեպքում մեքենա։ Մենակ թե տակը քոմենթ գրես։ Դե հետո էլ հետդ կապնում են, քարտի տվյալները վերցնում ու թալանում։ Էրեկ երկու հազարից քիչ մեկնաբանություն էր, էսօր 3 հազարը հատեց։ Ես սրա մասին մի 8 տարի է գրում եմ, արդեն թութակ եմ ինձ ընկալում։ Բայց նույն բանը շարունակվում է։ Ու խնդիրը նաև սոցիալական է։ Շատերի դեպքում չես էլ կարող ասել, որ մի անգամ կվառվի, կյանքը կսովորեցնի։
Մարդիկ աղքատ են, գումար էլ չունեն քարտի վրա։ Ու սենց հ մասնակցում են էս նվեր ստանալուն ու չեն ջոգում, որ մի բան էն չի»։

