Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion)
11
Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան ՔՊ-ի սիրելի գործընկեր Հաջիևն ասում է. Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում «Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել Երևանի փոքրամասնության «քաղաքապետը» որոշել է, որ մարզերի բնակիչները Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն երկու անգամ Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին

Կոբախիձեն մեղադրում է ԵՄ-ի ղեկավարներին կեղծավորության մեջ, իսկ ընդդիմության ներկայացուցիչները հաստատում են իրենց գործակալ լինելը

Ինչպես հայտնի է, այս օրերին Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվում է այսպես կոչված՝ Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին, ի դեպ մասնակցում են նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները:

Այս միջոցառմանն արևմտյան երկրները, բացի ԵՄ անդամ երկրների ղեկավարներից, պարբերաբար  հրավիրում են  նաև այդ միավորմանը  չանդամակցող երկրների ներկայացուցիչներին՝ փորձելով այդ երկրներում մեծացնել իրենց ազդեցությունը:

Հետաքրքիր էր, որ մինչ ամերիկյան ընտրությունները շատ եվրոպական  երկրների լիդերներ ուզում էին բոյկոտել այս գագաթաժողովը՝ ցույց տալով իրենց բացասական վերաբերմունքը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի նկատմամբ:

Սակայն Թրամփի հաղթանակը այստեղ էլ իր շտկումները առաջ բերեց: Եվրոպական երկրները, ամերիկյան ընտրությունների արդյունքից հետո, ոչ միայն չբոյկոտեցին Օրբանին, այլև սկսեցին քծնել իրեն, քանի որ Եվրոպայում Թրամփի ամենահավատարիմ գործընկերը համարվում է հենց Օրբանը:

Այս խորհրդի աշխատանքներին եվրոպացի լիդերները խոստացել էին Վրաստանի ընդդիմությանը կոշտ դիրքորոշում ցույց տալ Վրաստանի ներկայիս վարչապետ Կոբախիձեին, ով նույնպես մասնակցում է  այս գագաթաժողովի աշխատանքներին:

Որպես նախաքայլ, Ֆրանսիայի, Գերմանիայի և Լեհաստանի ղեկավարները առանձին հայտարարությամբ հանդես եկան՝ ողջունելով Մոլդովայի ընտրությունները և քննադատըելով Վրաստանում անցկացված ընտրության արդյունքները:

Եվ ահա Կոբախիձեն պատասխան հայտարարությամբ հանդես եկավ, մեղադրելով եվրոպացի լիդերներին երկերեսանության մեջ:

Համեմատելով Վրաստանի և Մոլդովայի ընտրությունները Կոբախիձեն նշեց հետևյալը.

«Մոլդովան մի երկիր է, որտեղ Մոլդովայի բնակչության միայն 45%-ն է ուղղակիորեն աջակցում Եվրամիությանն ինտեգրմանը։ Մոլդովան ԱՊՀ անդամ է, Վրաստանում բոլորովին այլ պատկեր է…»:

Վրաստանի վարչապետը նաև կասկածի տակ է դրել նախագահական ընտրությունների և ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի  իրական  արդյունքները, որոնք վերջերս անցկացվեցին Մոլդովայում։

«Մոլդովայի ընտրություններում   քվեատուփը թափանցիկ է եղել, և քվեաթերթիկը առանց  ծրարի էր նետվում այդ  քվեատուփի մեջ, և դա զանգվածային բնույթ ուներ:  Այսինքն,  Մոլդովայում ընդհանրապես քվեարկության գաղտնիություն չի եղել»,- նշել  է Կոբախիձեն։

Արևմտյան և վրացի փորձագետների կարծիքով՝ Կոբախիձեն իրեն ավելի վստահ էր զգում Բուդապեշտում, հատկապես ամերիկյան ընտրություններևից հետո, քանի որ ԱՄՆ-ում հաղթեց Թրամփը:

Իր  հերթին, վրացական ընդդիմադիր գործիչները, հաշվի առնելով Թրամփի գործոնը, սկսել են Իվանիշվիլու թիմին մեղադրել, որ Թբիլիսին լավ հարաբերություններ է հաստատել Չինաստանի և Իրանի հետ:

Մասնավորապես, ընդդիմության ներկայացուցիչ  Թինաթին Խիդաշելին մեղադրել է իշխանություններին, որ վերջիններս զգալիորեն բարելավել են Վրաստանի հարաբերությունները Իրանի հետ և ռազմավարական բնույթի հարաբերությունների համաձայնագիր են կնքել Չինաստանի հետ, որի արդյունքում Վրաստանը ստացել է չինական բազմամիլիարդանոց ծրագրերի փաթեթ:

Խիդաշելիի ցանկությունն է, որ ներկայիս Վրաստանի իշխանություններին չհաջողվի վերականգնել Թրամփի հետ հարաբերությունները, նշելով, որ ընդդիմությունը պիտի ընդգծի  այդ հանգամանքները, որոնք իրենց հերթին թույլ չեն տա, որ Թրամփը «բարի աչքով»  դիտարկի Իվանիշվիլու թիմին:

Դրանից հետո նույնիսկ «գործակալների»  մասին օրենքն էլ պետք չէ, քանզի գործակալները իրենց հայտարարությամբ ապացուցում են, թե իրենք իրականում ում շահերն են սպասարկում:

Պետք է նշել, որ գործակալները, իրականում  ազգություն չեն ունենում, որովհետև, իրենք Հայերինիքի զգացումը չեն ունենում:

Այդ իսկ պատճառով էլ գործակալների գործնեությունից զարմանալ պետք  չէ: Հենց այդ նույն պատճառով ազդեցիկ երկրները, ներառյալ ԱՄՆ-ն ընդունել են հատուկ օրենքներ, որպեսզի ապահեվեն իրենց երկրների անվտանգությունը օտար երկրների ազդեցությունից: Ամերիկյան FARA/ The Foreign Agents Registration Act/ կոչվող օրենքը, ամենախստագույններից է այս շարքում:

Եվ բոլոր այն երկրները, որտեղ այդ օրենքները փաստացի չեն գործել, հայտնվել են ծանր վիճակներում:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>