FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ
11
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Բաքվի դիրքորոշումը Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ անփոփոխ է մնում՝ պետք է այն փոփոխվի. Բայրամով Պարոնայք պետական պատասխանատուներ, մի քիչ թասիբ ունեցեք, բոլորիս պատվի խնդիրն է. Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել Պատերազմ Արցախում
FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Քննչականի հորինած հեքիաթը Թևանյանի մասին. ով է պատասխան տալու. Արամ Աբրահամյան Սիլվա Համբարձումյանը ապօրինի շահագործել է Տերտերասարի ոսկու հանքը. «Իշխանություն» Այսօր կին-քաղբանտարկյալն Արեգնազ Մանուկյանն է, վաղը կարող է լինել ցանկացած այլ կին, ով կհամարձակվի չլռել Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Ինչու են Մեղրու համայնքապետին ձերբակալել. Փաշինյանին հայհոյող ձայնագրությո՞ւնն է պատճառը. «Հրապարակ» Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու 13 մլրդ 900 մլն դոլար. պետական պարտքը՝ հունիսի 30-ի դրությամբ

18+ Գրոտեսկային պոպուլիզմի կեղտոտ երանգները

168.am-ը գրում է. «Սուր, աներևակայելի հակադրություններն ընդունված է բնորոշել գրոտեսկ ընդհանրական անվանումով, որը թեև օգտագործվում է հիմնականում արվեստի ստեղծագորոծությունների դեպքում, բայց հաճախ տեղին է նաև հանրային-քաղաքական հարաբերություններում։

Հայկական քաղաքական իրականությունը՝ նեղ և լայն իմաստներով, ոչ թե ուղղակի սովորական հակասությունների, այլ հենց գրոտեսկի խտացված արտահայտություն է, որում կողք կողքի գոյակցում են փոխբացառելի, իրար հիմնարար կերպով մերժող իրողություններ։

Օրինակ՝ Հայաստանի իշխանությունը փոխնախարարի պաշտոնից ազատում է մեկին, ով ժամանակին լուսանկարվել էր իշխանության քաղաքական հակառակորդի գիրքը կրծքին սեղմած, բայց նույն այդ իշխանությունը՝ իշխանության ղեկավարի՝ թշնամական երկրի ղեկավարի գրքի հետ գրկախառնված նկարը՝ հեղինակի տիրական հայացքի ու սեփական լայնարձակ ժպիտի ուղեկցությամբ, համարում է դիվանագիտական ձեռքբերում։

Ավելի գրոտեսկային պատկեր հազիվ թե նկարագրեր որևէ ուտոպիստ գրող կամ աբստրակտ գեղանկարիչ։ Ինչպես որ դժվար է արվեստի որևէ ստեղծագործությունում գտնել համարժեք մի իրականություն, երբ քաղաքացու վրա թքող խորհրդարանի ղեկավարն իրեն վիրավորելու համար հրահանգում է այդ նույն խորհրդարանի շենքից վռնդել ընդդիմադիր մեկին, իսկ օրեր անց նույն ամբիոնից ընդդիմությանը ծաղրում է, թե՝ ձեզ վրա թքող չկա, ու հայտարարում, թե չի ամաչում իր խոսքերի համար։

Նույն սկզբունքով աշխատում է նաև իշխանական քարոզչությունը․ առավոտից երեկո ընդդիմությանն ամենաայլանդակ արտահայտություններով պիտակավորող «փորձագետները» դառնում են քնքուշ ու բարեկիրթ քաղաքագետներ, երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանի կամ Թուրքիայի որևէ քայլ մեկնաբանելուն։

Նույն այդ քարոզչությունն անխնա տարածում է «մարդակենտրոնության» մասին իրենց պատվիրատուի դատարկաբանությունները՝ լռության մատնելով այն դեպքերը, երբ Նիկոլ Փաշինյանը ծաղրում է Բաքվի բանտում գտնվող կոնկրետ մարդու, կամ երբ նրա ավտոշարասյունը վրաերթի է ենթարկում ու սպանում կոնկրետ անուն-ազգանունով հղի կնոջը։

Գրոտեսկը նաև արտաքին քաղաքականության անբաժանելի մասն է։ Տնտեսապես գրեթե ամբողջությամբ եվրասիական շուկայից կախված, արտաքին առևտրի կառուցվածքում Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ 60-70 տոկոս մասնաբաժին ունեցող Հայաստանը խելակորույս գնում է դեպի Արևմուտք՝ այդ ճանապարհին առաջարկելով մոտ 90 տոկոսով Ռուսաստանից ներմուծվող ցորենը փոխարինել բրնձով։

Այսպիսի գրոտեսկային պատկերները կարող են մրցել անգամ Կաֆկայի ու Շագալի գործերի հետ։

Գրոտեսկային արտահայտություններ կարելի է գտնել այսօրվա Հայաստանի հանրային-քաղաքական իրականության գրեթե բոլոր ոլորտներում ու շերտերում։

Բայց դրանք բոլորը՝ առանձին-առանձին տարբեր դրսևորումներ ունենալով, իրենց մեջ խտացնում են մեր ժամանակների գլխավոր գրոտեսկը՝ պետության զավթումը բոլոր նրանց կողմից, ում գլխավոր նպատակը պետության քայքայումն է։

Իսկ դա դեռևս շարունակվում է մեկ այլ ավելի գլոբալ գրոտեսկային իրողության՝ հայ ժողովրդի հանդուրժողականության շնորհիվ, որը գնալով մոտենում է էժանագին մատերիալիզմի ժանրին, որը՝ տիրապետող պոպուլիզմի պայմաններում, հանրային հարաբերություններում հանգեցնում է «18+» գլխագրի ենթակա տեսարանների»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>