«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան
13
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Պատերազմ Արցախում
«Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան

Զելենսկու «Հաղթանակի պլանը» և Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը» ճանաչվել են քույր ծրագրեր. Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Գլոբալ «Պատերազմի կուսակցությունը» կամ այսպես կոչված կոլեկտիվ Արևմուտքը տեղական նշանակության խամաճիկներ ունի, որոնք իրենց գլխավորած երկրները դնում են աշխարհաքաղաքական բախումների զոհասեղանին՝ հանուն համաշխարհային հակառուսական, հակաչինական, հակաիրանական ինտերնացիոնալի։
Մեր օրերի նեոտրոցկիստները, որոնք պերմանենտ հեղափոխությունների գաղափարը փոխարինել են պերմանենտ պատերազմների սկզբունքով, բռնաբարում են ժողովրդավարության արժեքները՝ ժողովրդավարության դրոշի ներքո (լիբերաստների դեմագոգիան, ցինիզմը, պոպուլիզմը չափ ու սահման չունեն):
Բերեմ կոնկրետ օրինակներ։
Մոլդովայում ջորջօրուելյան բարքեր են, բայց եվրաչինովնիկ Բորելը գովերգում է այն՝ հայտարարելով, որ Մոլդովայում ժողովրդավարություն է, մինչդեռ այնտեղ ամեն ինչ արել են, որպեսզի նախագահական ընտրությունները մրցակցային չլինեն՝ նախապես խաղից հանելով իշխանությունների հիմնական ընդդիմախոս Իլան Շոռին։
Վրաստանում մրցակցային ընտրություններ են սպասվում, այսինքն՝ ժողովրդավարության տառն ու ոգին առկա են, սակայն նույն Բորելը քննադատում է Վրաստանի իշխանություններին, քանզի նրանք չեն ուզում հանուն գլոբալ «Պատերազմի կուսակցության» շահերի մինչև վերջին վրացին կռվել Ռուսաստանի դեմ։
Սահակաշվիլու կողմնակիցները պատրաստ են սեփական երկիրը զոհաբերել հանուն այլոց շահերի, դրա համար էլ պաշտպանվում են «կոլեկտիվ Արևմուտքի» կողմից։ Իվանիշվիլու թիմը չի ուզում դա թույլ տալ և առաջնորդվում է բացառապես սեփական երկրի շահերով։
Վրաստանում իշխանությունները չեն ուզում մանրադրամ դառնալ, բայց Ուկրաինայում տխրահռչակ Զելենսկին կռվում է մինչև վերջին ուկրաինացին։ Ավելին՝ նա առաջարկում է Ռուսաստանի դեմ կռվել մինչև Արևմուտքի՛ վերջին մարդը։ Նրա առաջարկած «Հաղթանակի պլանը», որն ունի 5 կետ և 3 գաղտնի ենթակետ, այլ բան չի ենթադրում, քան 3–րդ համաշխարհային պատերազմ՝ Երկիր մոլորակի վերացման հեռանկարով։ Փաստորեն, Զելենսկին առաջորդվում է «Կա՛մ ես կլինեմ իշխանություն, կա՛մ աշխարհը չի լինի» կարգախոսով։
Նման մի կարգախոս ունի նաև մեր տնաբույծ Զելենսկին՝ Նիկոլ Փաշինյանը, որի առաջարկած «Խաղաղության խաչմերուկն» իրականում «Պատերազմի խաչմերուկ» է։ Նրա ու Զելենսկու տարբերությունն այն է, որ ինքը ոչ թե ամբողջ աշխարհը, այլ միայն տարածաշրջանն է ուզում ներքաշել պատերազմի մեջ՝ Հայաստանը դարձնելով ռազմական գործողությունների թատերաբեմ։ Ճիշտ է, դրա վերջն էլի համաշխարհային պատերազմն է դառնալու, բայց գոնե առաջին հայացքից Նիկոլը Զելենսկու համեմատ ողջամիտ է թվում։ Երկուսն էլ դրսի ձեռքում խամաճիկ են ու հակապետական։
Իրական խաղաղություն մեր տարածաշրջանում և աշխարհում հնարավոր է միայն գլոբալ «Պատերազմի կուսակցության» պարտության դեպքում։ Ե՛վ ԱՄՆ–ում, և՛ ԵՄ տարածքում, և՛ Վրաստանում, և՛ Հայաստանում պետք է հաղթի այն ուժը, որ գլոբալ խաղաղության կհանգեցնի»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>